Եթե քո ակնկալածը ապուշագույն գրառումներ անելով ինձ կամ մեկ ուրիշին հունից հանելն էր, ապա անշուշտ հասար դասար, գոնե առերևույթ:
Ինչ վերաբերվում է ակումբցիների դասեր քաղելուն, ապա ակումբցիներն իրոք ունակ են վերլուծել թեմայի գրառումները ու մասնավորապես քո գրառումները, որոնք
ա) փայլում են չինֆորմացվածությամբ ու հոմոֆոբիայի սուր արտահայտմամբ,
բ) պարունակում են անիմաստ ենթադրությունների շարան, որոնք կարող են միայն դեր ունենալ թեման շեղելու փորձի համար,
գ) պարունակում են բազում անհարկի մեղադրանքներ, օրինակ «այստեղ թաքնված գովազդ է գնում», «ցույց տուր այդպիսի գրառում» - հարցնում են քեզ, «Չեմ ցույց տա» - պատասխանում ես, ակնհայտորեն ապացուցելով, որ գրածդ իրականության հետ կապ չունի,
դ) հնչեցնում ես կոնկրետ տեսակետներ, հետո դրանցից հետ ես կանգնում, որ ասելիքդ այլ ուղղությամբ շարունակես, օրինակ «ես էդ փաբի մասին ոչ մի կարծիք չեմ հայտնել», «բա էսի՞նչ բանն ո՞վ էր ասել փաբի մասին» - հարցնում են, «ես, հետո ինչ» - պատասխանում ես, նորից ապացուցելով, որ օդի մեջ խոսում ես:
Շարքը կարելի ա երկար շարունակել, բայց իմաստ չունի: Բոլոր գրածներս թեմայի էջերում են ու ես իսկապես վստահ եմ, որ ընթերցողները կարող են սառը դատելու դեպքում ճիշտ եզրահանգումների գալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԵՎ մարդիկ կան, որ էս հաղորդումը հավանել են: Ապշել կարելի է: Մարդը կանգնել է, ասում է «իմ համար մեկ է», բայց բացահայտ թույն է թափում մարդկանց մի խմբի, հետո կոնկրետ անձի վրա, կոնկրետ անձին անվանում է հոգեկան հիվանդ, խեղաթյուրում է փաբի ձևը ու անընդհատ կրկնում, որ իբր այնտեղ միայն հոմոսեքսուալիստներ են այցելում (կամ նենգափոխում է, կամ տեղեկացված չէ, երկու դեպքն էլ սազական չեն «պրոֆեսիոնալ» լրագրողին), անտեսում է, որ այդ անձը իր գնահատականները հնչեցրել է խիստ նյարդային վիճակում, երբ ինչ ասես կարող է ասել (պայթեցրել են նրա սեփականությունը, անընդհատ սպառնում են, լրատվական ու այլ դաշտում նրան անընդհատ հայհոյում են, այս ֆոնի վրա հավասարակշռություն պահելը հեշտ չէ), ու այդ խոսքերից կառչելով թափում է իր թույնը, որն ի դեպ հանգիստ կարող էր զսպել, որովհետև ինքը չի գտնվում նույնքան նյարդային վիճակում: Ընդհանրապես հաղորդման խոսքը, թեկուզ շպարված կողքից թեթև հնչող «նրանք իրավունք ունեն ապրել» խոսքերով ծայրիցծայր հոմոֆոբիական է: Ու սա հնչում է հեռուստատեսությունից:
Սրանից հետո մարդիկ ուզում են հասկանալ, թե ոմանք ինչու՞ են ուզում պաշտպանության տակ վերցնել Ծոմակին: Այ հենց սրա պեսներից են ուզում պաշտպանել: Սրանց քարոզից են ուզում պաշտպանել: Սրանց ատելությունից են ուզում պաշտպանել:
Ամենաապշելին էն ա, որ հասուն ու լուրջ մարդիկ հավանում են այս հաղորդումը: Իմ համար ապշելի ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (20.05.2012), Mephistopheles (22.05.2012), Quyr Qery (21.05.2012), Rammstein (20.05.2012), Skeptic (20.05.2012), VisTolog (20.05.2012), Դատարկություն (20.05.2012), մարդագայլուկ (01.05.2014), Ռուֆուս (20.05.2012)
Վիշապ, եթե անկեղծ, ես մեղմ ասած չեմ ուզում դիայվայի «պաշտպանությամբ» զբաղվել, ոչ էս ֆորումում, ոչ ուրիշ հարթակներում, ոչ մասնավոր զրույցներում:
Բայց պաշտպանում եմ, որովհետև այդ մարդկանց դեմ կա տոտալ հարձակում, որը հավանաբար կազմակերպվում է շատ վերևներից: Փորձեմ շատ կարճ գրել իմ դիտարկումները, նախ փաստելով, որ քո դիտարկումներն ճիշտ չեն:
Խնդիրն էն ա, որ էդ մարդիկ չեն էսպիսի շուխուռ դրել:
Էդ փաբը տարուց ավելի ա կա, գործում ա: Գործում ա՝ առանց որևէ մեկին խանգարելու: Միասեռականների հավաքատեղի չի՝ ի տարբերություն նույն Երևանում գործող այլ ակումբների:
Բայց փաբն ամեն դեպքում պայթեցնում են: Դրան հաջորդում է մամլո հաղորդագրությունի ինտերնետային կայքերում, որ պայթեցրել են էսինչ հասցեում գտնվող էսինչ փաբը: Իրականում ստեղ մի հատ էլ հստակեցնեմ, որ պայթեցրել բառը էնքան էլ ճիշտ չէ: Պատուհանները կոտրել են, մոլոտովյան կոկտեյլներ են ներս նետել ու այրել:
Դե լավ, այրել են՝ այրել են: Ոչ առաջին հանցագործությունն է Հայաստանում, ոչ էլ, ցավոք, վերջինը: Ժամանում է ոստիկանություն, գտնում են ձայնագրություններ (կից գրասենյակի նկարահանող սարքից), ոստիկանությունն անցնում է գործին, բարի տերերը աջակցում են հետաքննությանը:
Նորմալ ու հասկանալի պրոցես:
Բայց կողքից թեման զարգանում է: Հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք սոցիալական ցանցերում սկսում են ինֆորմացիա տարածել բարի տիրոջ մասին, նրա սեռական կողմնորոշման մասին: Սկսում են հայհոյել, գրել, որ ճիշտ են արել, որ պայթեցրել են, քիչ է, ավելին է հասնում ու նման բաներ:
Լավ, գրում են՝ ջհանդամը գրեն: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, որ նման կերպ մտածողներ կան: Կգրեն էլ, կմոռանան էլ, կանցնի էլ, կգնա էլ:
Բայց հետաքրքիր զուգադիպությամբ էդ գրածները սկսում են պատճենվել ու տեղադրվել... լրատվական կայքերում, ընդհուպ նրանցում, որոնք Հայաստանում ամենաշատ ընթերցվողներն են ու համբավ ունեն, որ Միշիկի ձեռի տակ են: Չէ, Միշիկը Ծոմակի դեմ անձամբ ոչ մի բան չունի, կարծում եմ, բայց առիթ է որոշակի կրքեր սրելու համար, որն անհրաժեշտ է թեման շեղելու համար ընտրություններից: Առաջին փորձը՝ ազգայնական կրքեր ստեղծելու, հաջողությամբ իրականացվել էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ:
Ահա ուրեմն, լայնորեն սկսում են տարածել էդ տեսակետը ու սկսում է թաքնված հակապրոպագանդա, որ միտված է մարդկանց լարելու: Ներկայացվում է, որ ոչ թե սովորական փաբ է պայթեցվել, որի տերը գուցե և այլ սեռական կողմնորոշում ունի, այլ որ պայթեցվել է հոմոսեքսուալիստների օբյեկտ:
Հիմա ստեղ մի հատ էլ ասեմ: Մեզնից շատերը էդ փաբի այցելուներն են եղել, ինչպես և այցելուներն ենք տասնյակ այլ փաբերի, բարերի, սրճարանների: Մենք երբևէ չենք լսել, որ դա այդպիսի կողմնորոշում ունեցող փաբ է, հասարակ պատճառով, այդպիսին չի եղել: Մենք երբևէ այնտեղ չենք տեսել լկտիություն, չենք տեսել միասեռական սիրո արտահայտումներ ու նման բաներ: Հակառակը տեսել ենք: Տղա ու աղջիկ, սիրահար զույգ, իրար հետ նստած տեսել ենք: Ու շատ ենք տեսել: Տեսել ենք ծանոթների, որոնք ասենք ամուսնու կամ կնոջ հետ այդ փաբ են եկել, տեսել ենք այլ ծանոթներ, որոնց սեռական կողմնորոշումը այսպես ասած «նորմալ» է: Այսինքն տեսել ու իմացել ենք, որ փաբը մի սովորական փաբ է: Իհարկե հավանական է, որ միասեռականներ էլ են այցելել: Բայց միասեռականներ այցելում են Հայաստանի ցանկացած «օբյեկտ», սկսած «Արտաշի մոտ»-ից, վերջացրած «Փարվանա»-ով: Ուղղակի ինչպես դրանցում, այնպես էլ այստեղ, չեն գալիս ու ներկայանում որպես միասեռական: Գալիս են իբրև սովորական այցելու: Սրան զուգահեռ, նորից եմ կրկնում, Հայաստանում ու Երևանում կան միասեռականների ակումբներ: Ավելին, Հայաստանում կա տարածք, որի դեմ պայքարը ես էլ կողջունեմ՝ խոսքս կոմայգում հավաքվողների մասին է, որոնց դեմ պայքարը կողջունեմ իրենց լկտիության պատճառով, հասարակական անդորրը խախտելու պատճառով և այլն, սա առանձին թեմա է:
Ուրեմն ակումբը ներկայացվեց որպես հոմոսեքսուալիստների հավաքատեղի ու կրքերը թեժացրին: Ի՞նչ տարբերակ ունեին փաբի տերերն ու նրանց աջակիցները, եթե ոչ ինքնապաշտպանվել: Ի՞նչ տարբերակ կար ամենուրեք, եթե ոչ նորից ու նորից էս թեման արծարծել, որպեսզի խիստ անհանդուրժող վերաբերմունքը գոնե ինչ-որ կերպ չեզոքացվի ու ցույց տրվի, որ այդ սաստիկ հոմոֆոբները ողջ հասարակությունը չեն, այլ դրա մի փոքր հատվածը: Ի՞նչ տարբերակ կար ուրիշ, որպեսզի այդ արմատական կարծիքը չպրոպագանդվի ու չտարածվի:
Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում:
Չեմ տեսնում, որովհետև իմ համար տհաճ է ապրել սաստիկ ծայրահեղականացված միջավայրում, որտեղ կա ատելություն մարդկանց մի խմբի նկատմամբ, որն իմ ողջ գիտակցությունը ու գիտելիքը հուշում է, որ ինչքան էլ մեզնից տարբերվող, բայց նորմալ մարդիկ են, ի տարբերություն այդ խմբի արած պիտակումների:
Ընթացքն այսպիսին էր:
Ես համարում եմ, որ «վերևները» հասան իրենց ուզածին: Ափսոս: Կուտը նորից կերանք: Բայց չուտելը կարող ա ավելի վատ հետևանքների բերեր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
erexa (20.05.2012), Mephistopheles (20.05.2012), Quyr Qery (21.05.2012), Գալաթեա (20.05.2012), մարդագայլուկ (01.05.2014)
erexa (20.05.2012), Mephistopheles (22.05.2012), Quyr Qery (21.05.2012), մարդագայլուկ (01.05.2014)
Եթե քեզ թվում ա, որ Ծոմակն իր սեփականությունը պայթեցնելոց հետո վազելով գնացել ա հեռուստատեսություն, սխալվում ես։ Ոստիկանություն ա գնացել, որոնք եկել են բավականին ուշ, ի դեպ։ Դե հա, հո "փարվանա"–ն չեն գմփացրել որ հետևներից ծուխ գալով վազ տան։ Հաջորդ երկու անգամներն էլ երբ դիմել ա ոստիկանություն, ժամեր հետո էլ հայտնվել։
Ու մի մոռացի ամենակարևորը. հանցագործներին մի կերպ նստացնելուց հետո հայտնվել ա դաշնակ դրոն ու ազատ ա արձակել հանցագործին; Չգիտես ինչի՝ սրան ոչ ոք չի անդրադառնում։ Հարմար չի՞։
Էդ էլ քո չոր օրենքը։
Chuk (20.05.2012), erexa (20.05.2012), keyboard (20.05.2012), Mephistopheles (20.05.2012), Quyr Qery (21.05.2012)
Էս Ալթունյանին հալալա բայց, եքա էլ լսող ունի...
Էդա էլի մեր եղածը, ինչքան բաշիբոզուկ կա եթերից խելացի ձևանալով հեռուստալսարանա ապահովում, յախք![]()
Հա մի բան էլ ասեմ։
Եթե էդ դաշնակի վաստակը էդ տրյուկը չաներ ու օտար մարդու սեփականություն ոչնչացրած անասունը ստանար էն ինչին արժանի էր՝ էս աղմուկի կեսն անգամ չէր լինի։
Մի թուլայի ազատվելը մնացած թուլեքին թև տվեց, շարունակեցին նրանց սկսածը, աղմուկը շարունակվեց, ՀՀԿ–ի պասպորտով գ7-երը սկսեցին աստվածաշունչ թափահարել աջուձախ, սնկի պես սկսեցին աճել մարդկանց սպիտակեղենի քիմմաքրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները ու արդյունքում ունենք էն ինչ ունենք։
Կեցցե Հայաստանը։
Chuk (20.05.2012), keyboard (20.05.2012), Mephistopheles (20.05.2012), Quyr Qery (21.05.2012), Skeptic (20.05.2012), VisTolog (20.05.2012), Դատարկություն (20.05.2012), մարդագայլուկ (01.05.2014), Ռուֆուս (20.05.2012)
ինչքանով հոգեկան հիվանդներին են բուժել բժիշկները, այդքանով էլ սրանց են բուժում:
Շատ քիչ տոկոսն է ի ծնե այդպես, մնացած բոլորը այլասերության/անառակության հետևանք է( ըստ իրենց վկայություններից եմ ասում), ավելացնեմ նաև, որ սրանք ամենահզոր կազմակերպություններից մեկն են, որոնք ներխուժել են բոլոր բնագավառներում, վերջերս էլ ԱՄՆ ի զին. ուժում տեղ գրավին: Հիշեցնեմ Քրիստոսի խոսքերը. «... Վերջին ժամանակները աշխարհը Սոդոմի և Գոմորի պես է լինելու...», այնպես որ ... ...
Բայց ինքը անընդհատ էլ թույն ա թափում մարդկանց վրա, ու խումբը կապ չունի: Էնքան որ թափի: Ես իրան տանել չեմ կարում էն օրից, որ Վանաձորում մի ընտանիքի երեխաներ էին այրվել, թե ինչն ա պատճառը մի կողմ, բայց ինքը իրա Հ1-ի աթոռից թույլ տվեց էդ ընտանիքին, սաղ հարևաններին, ծանոթներին մեղադրի էդ էրեխեքի մահվան մեջ: Ու տենց օրը մեկին ինչ-որ բանում մեղադրում ա, մենակ ինքն ա տենց անսխալ, որ ամեն օր պիտի չդասավանդի էլ, այլ դաստիարակի:
Չէ, ֆսյո տակի, էս թեմայի կողքով հնարավոր չէ անցնելը: Ստեղ սաղ ընկել են Ծոմակի հետևից ու աչքերը փակում են, թե ոնց ա Հայաստանում պետական մակարդակով նացիզմի պրոպագանդա տարվում: Երեկ D.I.Y.-ի կողքով անցա, սիրտս ճմլվեց, պատերին սվաստիկաներ էին նկարել ու Ծոմակին մահվան սպառնալիքներ էին գրել:
Տիգ, իմ ու քո պապերն են, չէ՞, հայրենական պատերազմի ժամանակ կռվել, արյուն թափել, որ նացիզմ կոչեցյալը վերացնեն Երկիր մոլորակի երեսից, իսկ էդ լակոտների պապերը Պարսկաստանում նստած էդ թվերին ի՞նչ են արել: Ու հիմա, որ սվաստիկան հայտնվում է Երևանի կենտրոնական շենքերից մեկի պատին, երբ որ քաղաքական այրերը էդ լակոտներին քիչ ա մնում հերոսի կոչում տան, քո կարծիքով մեր պապերն իրենց գերեզմանների մեջ ծա՞փ են տալիս, թե՞ մի քանի կռուգ շուռ են գալիս: Ամո՛թ ա, ահավոր ամոթ ա: Ես կյանքում ոտ չեմ դնի Ռուսաստան, քանի դեռ էնտեղ պետական հովանավորչությամբ սկինհեդ նացիստները ծեծում ու սպանում են էն ազգի ներկայացուցիչներին, որոնք ռուսների հետ հավասար արյուն են թափել նացիզմի դեմ: Ռուսաստանում հայ սպանած նացիստի՞ն էլ կարդարացնեք, թե ոչինչ, ջահել ա, մաքսիմալիստական տարիքում ա, գաղափարների համար ա արել, կմեծանա, խելք կհավաքի: Լավ, հայ նացիստները էսօր սկսեցին գոմիկներից, պետության կողմից էլ հովանավորչություն ստացան, վաղն էլ կանցնեն կրոնական փոքրամասնություններին, ազգային փոքրամասնություններին, ռասսայական փոքրամասնություններին, հնդիկներին, պարսիկներին, մտավոր հետամնացներին, հաշմանդամներին ու ցուցակը երկա՜ր կարելի ա շարունակել: Էդ նացիզմ կոչվածի հենց քոքն ա պետք գտնել ու կտրել, թե չէ սա քաղցկեղի պես կաճի:
Եթե հայ ազգը էն աստիճանի ա դեգրադացվել, որ նացիզմ կոչեցյալ իր ցանկացած դրսևորման մեջ արդարացնում ա, ուրեմն էդ ազգը իրավունք չունի գոյատևելու, ուրեմն մենք արժանի էինք, թե դարեր շարունակ մեզ հալածեին, ուրեմն մենք արժանի էինք, որ ցեղասպանվել ենք...
Հոգեկան հիվանդը էս դեպքում ոչ թե իր կյանքով ապրող ու ոչ մեկին նեղություն չտվող Ծոմակն ա, այլ հենց հայ ազգն ա իր նացիստ լակոտներով ու նացիստ քաղաքական գործիչներով:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.05.2012, 16:12:
I may be paranoid but no android!
Chuk (20.05.2012), Freeman (20.05.2012), impression (20.05.2012), keyboard (20.05.2012), Kita (20.05.2012), Quyr Qery (21.05.2012), Skeptic (20.05.2012), VisTolog (20.05.2012), Աթեիստ (20.05.2012), Դատարկություն (20.05.2012), մարդագայլուկ (01.05.2014), Ուլուանա (01.07.2012)
Հայկ ջան, իմ սիրտն էլ ա ցավում ֆաշիզմ երևույթի տարածման համար: Բայց իմ կարծիքով ինչքան ֆաշիզմի քարոզն է քաղցկեղ, էնքան էլ հոմոսեքուալիզմի քարոզն ա քաղծկեղ: Ու իմ համար ամենամեծ ցավը էն ա, որ կան մարդիկ /ընդ որում համոզված եմ, որ մեծամասնություն չեն կազմում և ոչ մի կողմը/ որոնք ծայրահեղություներից չեն կարում խուսափեն: Մի անգամ էլ կրկնեմ, հանցագործություն է տեղի ունեցել, որը պիտի պատժվի: Եվ ոչինչ չի կարող արդարացնել և ոչ մի կողմին, ոչ հանցագործներին գովաբանողներին, ոչ էլ այս ամենը ի օգուտ իրենց "գաղափարների" քարոզմանն օգտագործողներին: Խոսքս միայն հոմոսեքսուալիզմի քարոզին չի վերաբեվում: Այս ամենը արդեն շատ ու շատ այլ սահմաններ է հատել: Ազգաիյն - ապազգային, պետական - ապապետական, ազատության - սահմանափակումների, հանդուրժողականության - անհանդուրժողականության: Ու սրանում մեղավոր ենք բոլորս, ամեն մեկս մեր մասնաբաժնով: Մենք մի հատ լավ հեքիաթ ունենք` "Մի կաթիլ մեղրը": Խնդիրը տեղում լուծելու փոխարեն գերխնդիր դարձնելու մոլուծք ունենք: Ես չեմ ասում, թե ես զերծ եմ դրանից: Իմ չափով ես էլ եմ նպաստում դրան: Բայց ժամանակն է կանգ առնելու...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
հովարս (20.05.2012)
Հով, դու էլ շատ լավ գիտես, ես էլ շատ լավ գիտեմ, թե ինչ ա նացիզմը: Իսկ կոնկրետ էս թեմայի կոնտեքստում նացիզմը մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ ատելության կոչեր անելն ա, բռնություններ գործադրելը, էդ խմբին ահաբեկելը, սպառնալը, սպանելը, էդ խմբի նկատմամբ անօրինական, հակաօրենսդրական գործողություններ անելը, սեփականությունը այրելը, ու էս բոլոր անօրինական, հակասահմանադրական գործողություններիի արդարացնելը, համակրելը, աջակցելը:
Իսկ քո համար պատի՞վ ա, որ քո քաղաքի շենքերի պատերը սվաստիկաներն են զարդարում (անկախ նրանից, թե ինչն ա էդ սվաստիկան նկարելու դրդապատճառը), ակնկալում եմ ազնիվ պատասխան:
I may be paranoid but no android!
Quyr Qery (21.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ