Պայթեցրել են Փարպեցի փողոցի վրա գտնվող D.I.Y փաբըԱբիժնիկներ
![]()
Պայթեցրել են Փարպեցի փողոցի վրա գտնվող D.I.Y փաբըԱբիժնիկներ
![]()
I may be paranoid but no android!
«Մեկ ազգ»-ոտ հոդված:
Օրերս, ավելի ճիշտ մայիսի 8-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 5:30-ին հրդեհվել էր, «Պինցետ» պանկ խմբի ղեկավար, տխրահռչակ`լեսբուհի, ֆեմինիստ, իր ազգուրաց գաղափարներով աչքի ընկած Ծոմակին (մարդկային անունը` Արմինե Օգանեզովա) պատկանող «Դի-Այ-Ուայ»(DIY) անունով`«փաբ» հորջորջվող հավաքատեղին: Օտարամուտ բարքեր քարոզող այս անփառունակ երաժշտուհի-գործիչը, իր գաղափարակիցների հետ բազմիցս մասնակցել է հարևան , բայց թշնամի պետության տարածքում կազմակերպված «միասեռականների երթերին»,պախարակելով Հայ անունն ու Հայաստան պետության ազգային դրոշը, ինչպես նաև թաքուն ու բացահայտ, երազանքներ է փայփայում, այդ շքերթները նաև Հայաստանում կազմակերպելու(դիետեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ):
Զարմանալին այս պատմության մեջ, նմանատիպ որջի առկայությունն է մի պետությունում, որի նախագահը բազմիցս, առավել ևս վերջերս իր նախընտրական քարոզարշավներում անդրադարձել է ազգայինի արժեքների, ընտանիքի կայունությանը և ավանդույթների պահպանմանը միտված քաղաքականություն վարելուն:
Ինչևէ, պետության ուշադրությունից սպրդած, օտարածին ու օտարամոլ քարոզ իրականացնողների այս որջը, չէր վրիպել հայազգի արժեքները` իրականում դավանող հայորդիներից: Համացանցում հայտնված մի կարճ տեսանյութում, պատկերված են երիտասարդներ, որոնք ժողովրդական հաշվեհարդար են իրականացնում`չեզոքացնելով այս անառակաբարոների հավաքատեղին: Ճիշտ է, տեսանյութում(դիտել ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ) չեն երևում դեմքեր, սակայն մեր «փառապանծ» ոստիկանությունը (news.am-ի հաղորդմամբ) մայիսի 9-ին ժամը 13:00-ին շտապել է ձերբակալելու երկու հայորդիների`20-ամյա Արամե ու 19-ամյա Համբիկ Մ-յաններին:
Առայժմ տեղեկություններ չունենք, որևէ հանցանշանների հիման վրա է կատարվել ձերբակալությունը, թե՞ Ծոմակի ու այդ «գեյ» հավաքատեղիյի տնօրեն Նարինե Քեշիշյանի մերկապարանոց մեղադրանքներին ու «հակաժողովրդավար» երևալու վախին տուրք տալով: Նշենք միայն, որ Հայ հասարակության առողջ զանգվածը, հետամուտ է լինելու, Ազգային դիմագիծը վարկաբեկողների ու ազգուրացության դեմ պայքարող իր որդիների ճակատագրին: Եթե նույնիսկ այդ ձերբակալված երիտասարդներն են իրականցրել, օտարամոլ ու օտարահաճո գործնեության հականեխման ակտը, որը ի սկազբանե պետք է իրականացներ հենց պետությունը, ապա հարկ է նրանց ոչ թե պատժել, այլ խրախուսել ցուցաբերած զգոնության համար:
Սոց կայքերում, արդեն բուռն քննարկումներ են կատարվում, երիտասարդներին զորակցելու, և հասարակության լայն շերտերին իրականությունը հասու դարձնելու համար:
Խմբագրությունն էլ իր կողմից պարտավորություն է վերցնում, լուսաբանելու ու մեկնաբանելու հետագա զարգացումնները:
bnaban.am
ԶԶվցրիք էլի...![]()
DIY ակումբին սատարողները բոլոր ազգայնականներին զգուշացնում են՝«ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»
Չնայած հրկիզված լինելուն, մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված DIY ակումբը շարունակում է հյուրընկալել իր այցելուներին: Նրանք երեկոյան գալիս են, նստում ակումբի բակում ու գարեջուր խմելով քննարկում այն հարցը, որ Հայաստանում կան ֆաշիստական գաղափարներին հարող տասնյակ երիտասարդներ, որոնք սահմանափակում են ՀՀ քաղաքացիների ազատությունը:
Այստեղ հավաքվում են մշակութային տարբեր ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպություններ ներկայացնող անհատներ, քաղաքացիական ակտիվիստներ: DIY-ը չի ճանաչում սեռային ու կրոնական խտրականություններ՝ հիմնվելով ՀՀ սահմանադրության և միջազգային այլ իրավական ակտերի վրա:
Նրանց համոզմամբ՝ հենց օրենքին հավատարիմ մնալու ու անկախ երկրում ազատ հայացքներով ապրելու ցանկության պատճառով մայիսի 8-ին ակումբը հրկիզվեց երկու ազգայնականների կողմից. այրվեցին DIY-ի սեղանները, աթոռները, դարակները, սառնարանները, խմիչքները, օդորակիչը, ՀԴՄ ապարատը և փայտե իրերը: Ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովան, ով նաև հայտնի ռոքեր է Հայաստանում, ի սկզբանե, ասում էր, որ ազգայնականներ են հրկիզել իր սեփականությունը, ովքեր նախօրոք երևացել են Dark Armenian powerful («Հայաստանի սև ուժեր») վերտառությամբ պաստառով: Նրանց քանակը, Օգանեզովայի տվյալներով, անցնում է 40-ը, իսկ նրանց մեջքին հզոր հովանավորներ են կանգնած:
Այս դեպքից առաջ գողացել են Օգանեզովայի հեծանիվը, դրանից առաջ սպառնացել են ինչպես DIY-ի, այնպես էլ այդ տարածքում գտնվող այլ ակումբների աշխատողներին:Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացնելուց ու հեղինակություն վայելող մարդկանց միջամտությունից հետո միայն ՀՀ ոստիկանությունը սկսեց զբաղվել այս խնդրով և ձերբակալվեց երկու կասկածյալ՝1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երին:
Ոստիկանությունը պարզեց, որ նրանք նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
«Ես հարգում եմ այս ակումբի սեփականատերերին, քանի որ նրանք շատ հստակ քաղաքացիական դիրքորոշում են արտահայտել տարբեր բնապահպանական և այլ կարևոր հարցերում: Դրա համար միանգամից արձագանքեցի, երբ ասացին , որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում: Ու չնայած ձերբակալվածներ կան, ես շարունակելու եմ աջակցել, քանի որ դեռ լուծված չէ փոխհատուցում տալու հարցը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
DIY ակումբին սատարող համերգին ներկա էր նաև նույն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ նման հակամարդկային գաղափարների պատճառով էր, որ հայերն ունեցան հայկական ցեղասպանությունը 1915թ.-ին ու նման կեցվածքը հայ մարդուն հարիր չէ:
Ակումբի սեփականատեր Օգանեզովան, վերցնելով իր կիթառը ռոքի լեզվով ասում է բոլոր ազգայնականներին, որ իրենք պայքարելու են մինչև վերջ ու «ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»: Նույն միտքը կրկնում են ակումբին սատարող քաղաքացիական ակտիվիստները:
Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/05/14/diy
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 14.05.2012, 23:21:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Տիգ, էդ ո՞նց ես պատկերացնում, սե՞նց.
– Բարեւ ձեզ, ինչո՞ւ ակումբը հրկիզեցիք:
– Դե գիտ՞եք ոնց, մենք չենք հրկիզել, ուղղակի փոքրիկ բողոքի ակցիա արեցինք ապազգային մտածողության դեմ: Ընդամենը մի շիշ բենզին էր, ոչ ավել: Բացի այդ` ինչպես մայիսի 4-ին համոզվեցինք, կրակը այդքան էլ սարսափելի բան չի, ինչպես հիմա ներկայացնում են ապազգային լրատվամիջոցները: Մենք պարզապես հավատում ենք, որ փոխենք:
![]()
...
էս երկուսն էլ արդեն լրիվ շողուլից ընկել են...
Զարուհի էլի կին ա, հասկանալի ա... կպատահի; չնայած իա բելգիական այցելություններից հետո պետա ա որ շատ բան տեսած ու հսակացած լիներ էս թեմայով...
բա էտ Ռաֆին; ինքը գոնե իրա ամերիկյան կենսագրության մեջ լավ գիտի, թե ինչ ա նշանակում գեյը... ու էտ ինչ համեմատել ա, թե դրա պատճառով ա որ ցեղասպանություն ենք ապրել... լրիվ ցնդվել ա իրա հացադուլից հետո...
ոնց որ ցնորված ծերուկ լինի...
էս գեյերը ընդանրապես ասած ընտրել են հրեական տակտիկան; դեռ չմոտեցած , խոզի պես ղճճում են... թե մորթեցին;
ու հենց այնպես չի, որ իրենք այս տակտիկայով են շարժվում, քանի որ դրանց մեջ այլասերված, փողի մեռած հրաները շատ շատ են...
Մեֆ, սխալվում ես, հոմոսեքսուալիզմը հիվանդություն է, այն էլ խիստ վարակիչ ու փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Դրա համար բոլորին խորհուրդ եմ տալիս Փարպեցի, Պուշկին, Կողբացի փողոցներով անցնելիս քթներին պահպանակ անցկացնել, թե չէ կարող ա առավոտյան արթնանաս ու պարզվի, որ պետք է հիմա մենակ նույն սեռի ներկայացուցիչներին սիրես։ ))
Sent from my Nexus S using Tapatalk 2
I may be paranoid but no android!
Էն ով էր Ակումբում մի քանի օր առաջ առաջարկում, թե էկենք «Հոմոսեքսուալիստների» թեման վերաբացենք, փաստորեն առաջարկն ընդունվեց:![]()
DIY փաբի պայթեցմանը վերաբերող թեման փակեցին չհասցրեցի գլխավոր ասելիքս արտահայտել:
Թեմայի քննարկման ընթացքում ինձ համար շատ բան պարզեցի, ամենից շատ ինձ զարմացրեց միասեռականություն կոչված երեւույթի մասին գոյություն ունեցող այդքան տարբեր կարծիքները, շատերը առանց խնդիրը ուսումնասիրելու երեւույթը դատապարտում են, բայց ինչն են դատապարտում իրենք էլ չգիտեն: Ինչու են երեւույթի վերաբերյալ կարծիքները այսքան հակասական? պատճառը պարզ է, մինչ օրս ոչ ոք միանշանակ չի պատասխանել այն հարցին թե ի վերջո ինչ բան է միասեռականությունը?? Որոնք են առաջացման պատճառները, որտեղից է այս սկիզբ առնում, բայց առավել շատ շրջանառվող տարբերակն այն է, որ միասեռականությունը ի ծնե է, մարդը ծնվում է միասեռական:
Ինձ զարմացրեց մեկ այլ մոտեցում, փաստորեն կան մարդիկ ովքեր կարծում են, որ սեռական կողմոնրոշումը ընտրության հարց է, այսինքն կան մարդիկ ովքեր կամ ու կացի մեջ են, կամ էլ միաժամանակ երկու սեռերին էլ հավասար նախապատվություն են տալիս: Սա արդեն միանշանակ կարելի է համարել հիվանդություն, հոգեբանական լուրջ պրոբլեմ, ես էտպես եմ կարծում, սա իմ կարծիքն է:
Հիմա ուզում եմ անդրադառնալ գլխավոր ասելիքիս: Ուզում եմ խոսել այն մասին թե ինչի կարող է հանգեցնել միասեռականների նկատմամբ անհանդուրժողականությունը: Նման մարդիկ բախվելով հասարակության անհանդուրժողականությանը, մերժողականությանը, ստիպված դեմ գնալով իրենց բնությանը, կոնֆլիկտի մեջ մտնելով ինչպես սեփական անձի այնպես էլ ամբողջ աշխարհի հետ շատ հաճախ ստիպված իրեց ստիպում են ապրել էսպես կոչված նորմալ կյանքով, ընտանիք են կազմում, ամուսնանում են, այսինքն ստիպված դառնում են բիսեքսուալ: Ու կողքից շարունակում են գաղտնի հանդիպել իրենց նախընտրած սեռի ներկայացուցչի հետ: Այսինքն, ցուցաբերելով ծայրահեղ անհանդուրժողականություն մենք էտ մարդկանց այլասերում ենք ստիպելով դառնալ բիսեքսուալ:
Արդեն նշել եմ, որ խիստ դեմ եմ միասեռական սիրո վարքային ազատ արտահայտման դրսեւորումներին, բայց, ցուցաբերելով ծայրահեղ անհանդուրժողականություն, իբր թե պայքարեով այլասերման դեմ մենք ինքներս մի խումբ մարդկանց այլասերման պատճառ ենք դառնում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ