User Tag List

Էջ 1 43-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 634 հատից

Թեմա: Պայթեցրել են D.I.Y փաբը

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պայթեցրել են D.I.Y փաբը

    Պայթեցրել են Փարպեցի փողոցի վրա գտնվող D.I.Y փաբը Աբիժնիկներ

    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), VisTolog (08.05.2012), Աթեիստ (10.05.2012), Նաիրուհի (09.05.2012)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ DIY-ի պայթյունի տեսագրությունը.


  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), VisTolog (10.05.2012), Ռուֆուս (10.05.2012)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մեկ ազգ»-ոտ հոդված:

    Օրերս, ավելի ճիշտ մայիսի 8-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 5:30-ին հրդեհվել էր, «Պինցետ» պանկ խմբի ղեկավար, տխրահռչակ`լեսբուհի, ֆեմինիստ, իր ազգուրաց գաղափարներով աչքի ընկած Ծոմակին (մարդկային անունը` Արմինե Օգանեզովա) պատկանող «Դի-Այ-Ուայ»(DIY) անունով`«փաբ» հորջորջվող հավաքատեղին: Օտարամուտ բարքեր քարոզող այս անփառունակ երաժշտուհի-գործիչը, իր գաղափարակիցների հետ բազմիցս մասնակցել է հարևան , բայց թշնամի պետության տարածքում կազմակերպված «միասեռականների երթերին»,պախարակելով Հայ անունն ու Հայաստան պետության ազգային դրոշը, ինչպես նաև թաքուն ու բացահայտ, երազանքներ է փայփայում, այդ շքերթները նաև Հայաստանում կազմակերպելու(դիետեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ):
    Զարմանալին այս պատմության մեջ, նմանատիպ որջի առկայությունն է մի պետությունում, որի նախագահը բազմիցս, առավել ևս վերջերս իր նախընտրական քարոզարշավներում անդրադարձել է ազգայինի արժեքների, ընտանիքի կայունությանը և ավանդույթների պահպանմանը միտված քաղաքականություն վարելուն:


    Ինչևէ, պետության ուշադրությունից սպրդած, օտարածին ու օտարամոլ քարոզ իրականացնողների այս որջը, չէր վրիպել հայազգի արժեքները` իրականում դավանող հայորդիներից: Համացանցում հայտնված մի կարճ տեսանյութում, պատկերված են երիտասարդներ, որոնք ժողովրդական հաշվեհարդար են իրականացնում`չեզոքացնելով այս անառակաբարոների հավաքատեղին: Ճիշտ է, տեսանյութում(դիտել ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ) չեն երևում դեմքեր, սակայն մեր «փառապանծ» ոստիկանությունը (news.am-ի հաղորդմամբ) մայիսի 9-ին ժամը 13:00-ին շտապել է ձերբակալելու երկու հայորդիների`20-ամյա Արամե ու 19-ամյա Համբիկ Մ-յաններին:


    Առայժմ տեղեկություններ չունենք, որևէ հանցանշանների հիման վրա է կատարվել ձերբակալությունը, թե՞ Ծոմակի ու այդ «գեյ» հավաքատեղիյի տնօրեն Նարինե Քեշիշյանի մերկապարանոց մեղադրանքներին ու «հակաժողովրդավար» երևալու վախին տուրք տալով: Նշենք միայն, որ Հայ հասարակության առողջ զանգվածը, հետամուտ է լինելու, Ազգային դիմագիծը վարկաբեկողների ու ազգուրացության դեմ պայքարող իր որդիների ճակատագրին: Եթե նույնիսկ այդ ձերբակալված երիտասարդներն են իրականցրել, օտարամոլ ու օտարահաճո գործնեության հականեխման ակտը, որը ի սկազբանե պետք է իրականացներ հենց պետությունը, ապա հարկ է նրանց ոչ թե պատժել, այլ խրախուսել ցուցաբերած զգոնության համար:
    Սոց կայքերում, արդեն բուռն քննարկումներ են կատարվում, երիտասարդներին զորակցելու, և հասարակության լայն շերտերին իրականությունը հասու դարձնելու համար:


    Խմբագրությունն էլ իր կողմից պարտավորություն է վերցնում, լուսաբանելու ու մեկնաբանելու հետագա զարգացումնները:

    bnaban.am


    ԶԶվցրիք էլի...


  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.05.2012), Freeman (11.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (11.05.2012), Varzor (15.05.2012), Աթեիստ (10.05.2012), Արէա (11.05.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    DIY ակումբին սատարողները բոլոր ազգայնականներին զգուշացնում են՝«ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»



    Չնայած հրկիզված լինելուն, մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված DIY ակումբը շարունակում է հյուրընկալել իր այցելուներին: Նրանք երեկոյան գալիս են, նստում ակումբի բակում ու գարեջուր խմելով քննարկում այն հարցը, որ Հայաստանում կան ֆաշիստական գաղափարներին հարող տասնյակ երիտասարդներ, որոնք սահմանափակում են ՀՀ քաղաքացիների ազատությունը:

    Այստեղ հավաքվում են մշակութային տարբեր ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպություններ ներկայացնող անհատներ, քաղաքացիական ակտիվիստներ: DIY-ը չի ճանաչում սեռային ու կրոնական խտրականություններ՝ հիմնվելով ՀՀ սահմանադրության և միջազգային այլ իրավական ակտերի վրա:

    Նրանց համոզմամբ՝ հենց օրենքին հավատարիմ մնալու ու անկախ երկրում ազատ հայացքներով ապրելու ցանկության պատճառով մայիսի 8-ին ակումբը հրկիզվեց երկու ազգայնականների կողմից. այրվեցին DIY-ի սեղանները, աթոռները, դարակները, սառնարանները, խմիչքները, օդորակիչը, ՀԴՄ ապարատը և փայտե իրերը: Ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովան, ով նաև հայտնի ռոքեր է Հայաստանում, ի սկզբանե, ասում էր, որ ազգայնականներ են հրկիզել իր սեփականությունը, ովքեր նախօրոք երևացել են Dark Armenian powerful («Հայաստանի սև ուժեր») վերտառությամբ պաստառով: Նրանց քանակը, Օգանեզովայի տվյալներով, անցնում է 40-ը, իսկ նրանց մեջքին հզոր հովանավորներ են կանգնած:

    Այս դեպքից առաջ գողացել են Օգանեզովայի հեծանիվը, դրանից առաջ սպառնացել են ինչպես DIY-ի, այնպես էլ այդ տարածքում գտնվող այլ ակումբների աշխատողներին:Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացնելուց ու հեղինակություն վայելող մարդկանց միջամտությունից հետո միայն ՀՀ ոստիկանությունը սկսեց զբաղվել այս խնդրով և ձերբակալվեց երկու կասկածյալ՝1992 թ. ծնված Արամե և 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երին:

    Ոստիկանությունը պարզեց, որ նրանք նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

    «Ես հարգում եմ այս ակումբի սեփականատերերին, քանի որ նրանք շատ հստակ քաղաքացիական դիրքորոշում են արտահայտել տարբեր բնապահպանական և այլ կարևոր հարցերում: Դրա համար միանգամից արձագանքեցի, երբ ասացին , որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում: Ու չնայած ձերբակալվածներ կան, ես շարունակելու եմ աջակցել, քանի որ դեռ լուծված չէ փոխհատուցում տալու հարցը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

    DIY ակումբին սատարող համերգին ներկա էր նաև նույն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ նման հակամարդկային գաղափարների պատճառով էր, որ հայերն ունեցան հայկական ցեղասպանությունը 1915թ.-ին ու նման կեցվածքը հայ մարդուն հարիր չէ:

    Ակումբի սեփականատեր Օգանեզովան, վերցնելով իր կիթառը ռոքի լեզվով ասում է բոլոր ազգայնականներին, որ իրենք պայքարելու են մինչև վերջ ու «ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»: Նույն միտքը կրկնում են ակումբին սատարող քաղաքացիական ակտիվիստները:



    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/05/14/diy
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 14.05.2012, 23:21:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Rammstein (15.05.2012), Varzor (15.05.2012), Աթեիստ (15.05.2012), Ռուֆուս (16.05.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    DIY ակումբին սատարողները բոլոր ազգայնականներին զգուշացնում են՝«ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»

    ......
    Կարինե ջան միակողմանի մի լուսաբանեք, ազգայնականներից էլ հարցազրույց վերցրեք... չեն կծի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.05.2012), dvgray (15.05.2012), Varzor (15.05.2012)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարինե ջան միակողմանի մի լուսաբանեք, ազգայնականներից էլ հարցազրույց վերցրեք... չեն կծի:
    Տիգ, էդ ո՞նց ես պատկերացնում, սե՞նց.
    – Բարեւ ձեզ, ինչո՞ւ ակումբը հրկիզեցիք:
    – Դե գիտ՞եք ոնց, մենք չենք հրկիզել, ուղղակի փոքրիկ բողոքի ակցիա արեցինք ապազգային մտածողության դեմ: Ընդամենը մի շիշ բենզին էր, ոչ ավել: Բացի այդ` ինչպես մայիսի 4-ին համոզվեցինք, կրակը այդքան էլ սարսափելի բան չի, ինչպես հիմա ներկայացնում են ապազգային լրատվամիջոցները: Մենք պարզապես հավատում ենք, որ փոխենք:


  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.05.2012), Jarre (01.02.2014), murmushka (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Sagittarius (15.05.2012), Varzor (15.05.2012), VisTolog (15.05.2012), Աթեիստ (15.05.2012), Հայաստան-Վրաստան (12.06.2012), Շինարար (15.05.2012), Ռուֆուս (15.05.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ, էդ ո՞նց ես պատկերացնում, սե՞նց.
    – Բարեւ ձեզ, ինչո՞ւ ակումբը հրկիզեցիք:
    – Դե գիտ՞եք ոնց, մենք չենք հրկիզել, ուղղակի փոքրիկ բողոքի ակցիա արեցինք ապազգային մտածողության դեմ: Ընդամենը մի շիշ բենզին էր, ոչ ավել: Բացի այդ` ինչպես մայիսի 4-ին համոզվեցինք, կրակը այդքան էլ սարսափելի բան չի, ինչպես հիմա ներկայացնում են ապազգային լրատվամիջոցները: Մենք պարզապես հավատում ենք, որ փոխենք:

    Չէ, Ռամշ ջան տենց չի: Ես ասում եմ ոչ թե այրողների հետ: Այլ հակառակ մտածողություն ունեցողների հետ: Ու ասեմ, որ բավականին հետաքրքիր եզրահանգումների կարող եք գալ: Ինչքան իրենց ես ծայրահեղական համարում, էդքան էլ ես, էդ գոմիկներին խրախուսողներին եմ ծայրահեղական համարում: 2 դեպքն էլ ծայրահեղական են... լավ սեղ չխորանամ, շուտով էս ամեն ինչի մասին գրառում կանեմ՝ կհասկանաս ինչ եմ ուզում ասեմ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ համասեռամոլների թեման փակ է, այստեղ եմ գրում:

    Ուզում եմ անդրադառնալ վերջին շրջանում համասեռամոլների թեմայի ակտիվացմանը: Փաբի այրելը նրանց համար մեծ PR դարձավ: Իմ կարծիքով նրանց դեմ այլ տակտիկա պիտի վարել: Ֆիզիկական առճակատումն ու վախը նրանք շատ լավ օգտագործում են ի օգուտ իրենց պրոպագանդայի: Ներքոգրյալում կասեմ, թե ինչ տակտիկա եմ առաջարկում:

    Նախ ասեմ իմ կարծիքը համասեռամոլություն ասվածի վարաբերյալ: Իմ կարծիքով, համասեռամոլներին պետք է բաժանել երեք խմբի՝ նրանք ովքեր համասեռամոլ են ֆիզիկական կամ կենսաբանական արատի հետևանքով, նրանք ովքեր համասեռամոլ են դարձել հոգեբանական կամ հոգեկան խեղումների արդյունքում, և նրանք ովքեր իրենց անբարոյականությունը թաքցնում են համասեռամոլության քողի ներքո: Եթե առաջին խմբի արատը պրակտիկորեն անհնար է վերացնել, ապա երկրորդ խմբի հետ ճիշտ աշխատելու դեպքում, կարծում եմ հնարավոր է նրանց բերել բնական սեռական կողմնորոշման: Իսկ երրորդ տիպը ամենավտանգավորն է, որը անբարոյականություն է տարածում ու հլը մի բան էլ պահանջում է, որ անբարոյականությունը համարվի մարդու իրավունքներ և օրենքով պաշտպանվի: Ցավը նրանում է, որ այս տարանջատումը չի դրվում և բոլորին վերագրում են կենսաբանական արատով ծնվածներ: Իմ կարծիքով համասեռամոլների շատ փոքր տոկոսն է ծնվում կենսաբանական արատով: Նրանց մեծամասնությունը հոգեբանական շեղումների, քարոզի, մոդայի զոհեր են: Հոգեբանական ազդեցության հետևանքով, մանավանդ դեռահաս տարիքում, համարյա ցանկացած մարդու կարելի է ինչպես շեղել բնական սեռական կողմնորրոշումից, այնպես էլ բերել բնական կողմնորոշման: Իսկ այսօր հեռուստատեսությամբ և այլ մասսայական լրատվամիջոցներով այդ հոգեբանական ազդեցությունը ունի դեպի ոչ բնականին ուղղորդելու միտում: Կարծում եմ այս ոլորտի վրա ավելի լուրջ կենտրոնացում է հարկավոր, քան թե ինչոր անհատական մակարդակում, ինչոր մեկին փորձել հասկացմել, կամ վախացել: Դա ունենում է հակառակ ազդեցությունը: Թեման ակտիվանում է: Շատերն էլ իրենց “պարտքն են համարում” ասելու, որ իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, այսպիսով նպաստելով այդ երևույթի պրոպագանդմանը: Իմ կարծիքով դրա դեմ ամենալուրջ զենքը առհամարանքն ու “խղճահարությունն” է: Ոչ բնական սեռական կողմնորոշում ունեցողներին ոչ թե պետք է ծեծել կամ վախացնել, այլ ընդհամենրը առհամարական վերաբերմունք ցուցաբերել և “խղճալ”: Օրինակ կարելի է ասել՝ “Վույ, ազիզ ջան, դու գոմի՞կ ես, ինչ մեղք ես: Լավ էլ տղա էիր երևում: Հազար ափսոս…” Ու առհամարելով երես թեքել նրանից: Սա ավելի ուժեղ ազդեցություն կունենա նրա վրա և նա կսկսի մտածել, թե ինչպես ազատվի այդ արատից, քան թե վախը: Մինչ օրս վախը հասարակական հարցերում դեռ ոչ մի խնդիր չի լուծել, հակառակը՝ ավելի է խորացրել: Իմ կարծիքով այն ռեսուրսները, որ այսօր ուղղվում են անհատների նկատմամաբ, պետք է ուղղորդվեն հեռուստատեսության և այլ քարոզչական միջոցնմերի նկատմամբ: Պահանջել, որ օրենքով արգելվի համասեռամոլության քարոզը:

    Եթե խոսում են մարդու իրավունքներից, ապա նախ և առաջ մարդը իրավունք ունի իր երեխաներին պաշտպանի համասեռամոլության քարոզից: Այո, այո, օրենքով պիտի արգելել: Իսկ որպիսի այդ օրենքը չհակասի խոսքի ազատությանը, պետք է շեշտադրումը դնել վնաս հասցնելու վրա: Նման մարդիկ հիմնվում են այն բանի վրա, թե ոչ մեկին վնաս չեն հասցնում: Վնաս չես հասցնի այն դեպքում, երբ քո նկուղում փակված, բոլորի աչքից հեռու ապրես քո ոչ բնական կամ անառակ կյանքով, դա էլ դեռ հարց է: Իսկ երբ դա հասարակայնացվում է, դրա մասին խոսելն իսկ արդեն հոգեբանական վնաս է հասցնում մարդուն, մանավանդ դեռահաս տարիքում գտնվողներին: Դեռահասները, երբ նոր-նոր են ձևավորվում ու դեռ չեն հասկանում, թե ինչ բան է սեռական հարաբերությունը և սեռական կյանքով չեն ապրում, ամենախոցելի մասն են: Ինչպես հայտնի է ամեն բանի առաջին տպավորությունը ամենաուժեղն է նստում մարդու ենթագիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով այն դեռահասը, որը առաջին սեռական հարաբերությունը ունենում է ոչ բնական տեսքով, ինքստինքյան ունենում է ոչ բնական կողմնորոշում: Իսկ այդ տարիքում դեռահասները ունեն նաև օրիգինալ և համարձակ լինելու մղումներ: Եվ հերիք է նրան ինչոր ոչ ստանդարտ բան անելու կոչ անել, և ասել, որ դա քեզ “օրիգինալ” և “համարձակ” է դարձնում, նա միանգամից խայծը կուլ կտա: Իմ կարծիքով, այսօր մեր հասարակությունում համասեռամոլները դեռ այնքան էլ շատ չեն, որ վտանգ ներկայացնեն, բայց նման տեմպերով պրոպագանդվելու արդյունքում կարող են հասնել կրիտիկական քանակի: Ու նրանց դեմ առնալու միակ մեթոդը օրենքով նրանց հասցրած բարեյահոգեբանական վնասը ամրագրելն է, համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ:

    Եվ հետո երևույթը դատապարտելի է անկախ նրանից, թե որ ազգի կամ երկիր ներկայացուցիչ է: Այսինքն պետք չի ասել՝ Հայաստանում համասեռամոլությունը տեղ չունի, այլ պետք է ասել՝ առողջ հասարակությունը պիտի զերծ մնա համասեռամոլությունից: Մարդկային բնական, բանորայական նորմերը ազգություն չեն ճանաչում: Համասեռամոլությունը արատ է: Իսկ արատը պետք է թաքցնել ու հնարավորինս աննկատ դարձնել: Իսկ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ մարդիկ այդ արատով մի բան էլ հպարտանում են ու ժամանակակից են երևում: Համոզված եմ, որ իրականում իրոք այդպիսի կենսաբանական շեղումով ծնվածները իրենց անձնական կյանքը չեն էլ հրապարակայնացնում, այլ իրենց համար, իրենց կյանքով մեկուսացված, խելոք ապրում են: Իսկ նրանք, որոնց մոտ դա ունի հոգեբանական հենք, ինքնահաստատման խնդիր ունեն և իրենց ոչ բնական կողմնորոշումը հասարակայնացնելով փորձում են լրացնել այդ բացը: Էլ չեմ խոսում անբարոյականների մասին, որոնք իրենց համասեռամոլ կամ տրանսվիստիտ հայտարարելով պոռնկային կյանք են վարում ու ինչու չէ նաև փող են աշխատում: Դե եկեք պոռնիկների իրավունքներն էլ պաշտպանենք: Իրենք էլ ոչ մեկին վնաս չեն պատճառում… Ցավը նրանում է, որ մենք վնաս ասելով հասկանում ենք ֆիզիկանան, սոցիալական կամ տնտեսական տեսանկյունից, այնինչ վնասը լինում է նաև հոգեբանական և բարոյական:

    Ես ինձ ինչոր մեկին դաստիարակելու կամ ճիշտը սովորեցնելու իրավունք չեմ վերապահում: Ես ընդհամենը իմ կարծիքն ու դիրքորոշում են հայտնում և հանդես եմ գալիս բնական և բարոյական նորմերից ելնելով: Ամեն մեկն ինքն է իր ընտրությունը կատարում:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.05.2012), boooooooom (22.05.2012), Chilly (18.05.2012), dvgray (15.05.2012), Freeman (15.05.2012), One_Way_Ticket (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), Shah (18.05.2012), Varzor (15.05.2012), Գեա (16.05.2012), հովարս (18.05.2012), Նաիրուհի (15.05.2012), Վիշապ (19.05.2012)

  16. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Ռամշ ջան տենց չի: Ես ասում եմ ոչ թե այրողների հետ: Այլ հակառակ մտածողություն ունեցողների հետ:
    Տիգ ջան, չեմ ասում հենց վառողներին ա պետք հարցնել: Էդ նույն հարցը կարելի ա տալ բոլորին, ով արդարացնում ա էդ հրկիզումը:

    Ինչ վերաբերում ա համասեռամոլությանը. ես էլ եմ դեմ, որ դա պրոպագանդվի, գովազդվի, բայց նույնքան էլ դեմ եմ էն անհանդուրժողականությանը, որը տիրում ա իրանց նկատմամբ: Ընդ որում եթե էդ անհանդուրժողականությունը չլիներ, ինքնըստինքյան էլ չէր էլ պրոպագանդվի, էլ ոչ մի գեյ պարադ աշխարհում չէր անցկացվի: Ու հեչ էական չեմ համարում, թե ով ա ի ծնե համասեռամոլ, ով՝ ոչ: Եթե մարդու սեռական կողմնորոշման համար իրա գլխի վերեում միշտ կացին ա ճոճվում, ինքը ստիպված ա լինում ինչ-ինչ ճանապարհներով իրան պաշտպանելու, ինչը կարող ա վերածվի նաեւ պրոպագանդայի:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Varzor (15.05.2012), VisTolog (15.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարինե, Տիգից էլ հարցազրույց վերցրու, ինքն ասելիք ունի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (18.05.2012), Quyr Qery (18.05.2012), VisTolog (15.05.2012), Տրիբուն (22.05.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, չեմ ասում հենց վառողներին ա պետք հարցնել: Էդ նույն հարցը կարելի ա տալ բոլորին, ով արդարացնում ա էդ հրկիզումը:
    Ես էլ չեմ արդարացնում Ռամշ ջան: Խուլիգանությունը մնումա խուլիգանություն: Բայց դա կապել աշխարհի բոլոր մեղքերի հետ ու ասել, որ ամեն ինչում հենց դրանիցա սկսում, դա էլ չեմ ընդունում: Ինքան դրանից ա սկսում, էդքան էլ համասեռամոլներից ա սկսում:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա համասեռամոլությանը. ես էլ եմ դեմ, որ դա պրոպագանդվի, գովազդվի, բայց նույնքան էլ դեմ եմ էն անհանդուրժողականությանը, որը տիրում ա իրանց նկատմամբ: Ընդ որում եթե էդ անհանդուրժողականությունը չլիներ, ինքնըստինքյան էլ չէր էլ պրոպագանդվի, էլ ոչ մի գեյ պարադ աշխարհում չէր անցկացվի: Ու հեչ էական չեմ համարում, թե ով ա ի ծնե համասեռամոլ, ով՝ ոչ: Եթե մարդու սեռական կողմնորոշման համար իրա գլխի վերեում միշտ կացին ա ճոճվում, ինքը ստիպված ա լինում ինչ-ինչ ճանապարհներով իրան պաշտպանելու, ինչը կարող ա վերածվի նաեւ պրոպագանդայի:
    Այ այստեղ համամիտ չեմ: Անհանդուրժողականություն պետք է: Այլ հարց է, թե այդ անհանդուրժողականությունը ինչ տեսքով է արտահայտվում: Ճիշտ ա, որ ագրեսիան ագրեսիա է ծնում, դրա համար այլ մեթոդներ եմ առաջարկում:
    Էական չհամարելու մասով էլ ասեմ, որ եթե քո հարազատը դառնա այդ պրոպագանդայի զոհը, անկախ քեզնից կհամարես էական:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.05.2012)

  22. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարինե, Տիգից էլ հարցազրույց վերցրու, ինքն ասելիք ունի
    Փաստորեն ինձ ազգայնական ես համարում
    Ես առաջարկել եմ հենց ծայրահեղական տրամադրվածներից վերցնել հարցազրույց: Նպատակս այն է, որ ծայրահեղական կարծիքների բախում լինի ու միջին տրամաբանականը գտնվի

    Ես իմ ասելիքը առանց հարցազրույցի էլ եմ ասում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (15.05.2012), Վիշապ (19.05.2012)

  24. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ինձ ազգայնական ես համարում
    Ես առաջարկել եմ հենց ծայրահեղական տրամադրվածներից վերցնել հարցազրույց: Նպատակս այն է, որ ծայրահեղական կարծիքների բախում լինի ու միջին տրամաբանականը գտնվի

    Ես իմ ասելիքը առանց հարցազրույցի էլ եմ ասում:
    Ազգայնական-մազգայնական չգիտեմ, Տիգ ջան, դու հիմա հանդես ես գալիս հակառակ դիրքերից:
    Բայց հա, սենց գրառումներից ազգայնականի տպավորություն ստանում եմ: Էդ վա՞տ բան ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Varzor (15.05.2012)

  26. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգայնական-մազգայնական չգիտեմ, Տիգ ջան, դու հիմա հանդես ես գալիս հակառակ դիրքերից:
    Բայց հա, սենց գրառումներից ազգայնականի տպավորություն ստանում եմ: Էդ վա՞տ բան ա
    Վատ բան չի: Ուղղակի էս նույն մտքերի համար ծայրահեղ ազգայնականները ինձ լիբերալ են համարում Այսինքն իրենց տեսանկյունից նույնպես ես հանդես եմ գալիս հակառակ դիրքից: Այսինքն 2 դիրքին էլ հակառակվում եմ, փորձում եմ 3-րդ ճակատ բացել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2012), Varzor (15.05.2012), _Հրաչ_ (17.05.2012), Արէա (15.05.2012), Նաիրուհի (16.05.2012), Վիշապ (19.05.2012)

  28. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ բան չի: Ուղղակի էս նույն մտքերի համար ծայրահեղ ազգայնականները ինձ լիբերալ են համարում Այսինքն իրենց տեսանկյունից նույնպես ես հանդես եմ գալիս հակառակ դիրքից: Այսինքն 2 դիրքին էլ հակառակվում եմ, փորձում եմ 3-րդ ճակատ բացել:
    Տիգ ջան, հստակեցնեմ, որ ես քեզ չեմ հակառակվում, որովհետև քո գրառումն իմ մոտ միայն ժպիտ է առաջացնում
    Հեչ որ չէ այն պատճառով, որ «միջին խաղալու» ցանկությունն ակնհայտ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.05.2012), Varzor (15.05.2012)

Էջ 1 43-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •