User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Քաղց / Hunger

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղց / Hunger


    Քաղց / Hunger



    Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, 2008
    Ռեժիսոր՝ Ստիվ ՄքՔուին
    Դերերում՝ Մայքլ Ֆասսբենդեր, Լայըմ Քաննինգհեմ և ուրիշներ
    Ժանրը՝ հոգեբանական դրամա
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10
    RottenTomatoes-ի գնահատականը՝ 90%
    Թրեյլերը




    Shame-ը դիտելուց հետո որոշեցի Ստիվ ՄքՔուինի դեբյուտային ֆիլմը դիտել, (գլխավոր դերում կրկին Մայքլ Ֆասսբենդեր) մանավանդ, որ շատերն ասում են, որ Shame-ը Hunger-ի շարունակությունն է (բայց ոճային իմաստով, սյուժետային իմաստով էս երկու ֆիլմը շատ քիչ ընդհանուր բան ունեն): Ճակատագրական սխալ էր, որովհետև ես նման կարգի ֆիլմի հոգեբանորեն պատրաստ չէի Ասում են Կաննի կինոփառատոնում ֆիլմի ցուցադրման ժամանակ հանդիսատեսների մի մասը կեսից սուլոցներով դուրս են եկել, իսկ մյուս մասը հոտնկայս ծափահարել են: Եթե ես էդ ժամանակ Կաննում լինեի, չգիտեմ որ խմբին կհարեի, բայց փաստը մնում է փաստ, որ այս ֆիլմը շոկի մեջ կգցի ցանկացած մարդու:

    Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: 1981թ-ին Հյուսիսային Իռլանդիայի The Maze բանտի քաղ. բանտարկյալները հայտարարում են «առանց հագուստի» ու «առանց լոգանքի» բողոքի ցույց, որին հաջորդում է հացադուլը: Ֆիլմի գլխավոր հերոսը Իռլանդական հանրապետական բանակի տեռորիստ/ազատամարտիկ Բոբբի Սենդսն է, ով գլխավորում է հացադուլը: Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական ոճով, ֆիլմում դիալոգները շատ քիչ են, բացառությամբ 17 րոպեանոց դրվագի, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով, առանց դադարների, որտեղ Մայքլ Ֆասսբենդերի հերոսը զրուցում է կաթոլիկ հոգևորականի հետ:

    Ֆասսբենդերի խաղը պարզապես ցնցող է, կերպարը ինչ-որ տեղ նույնիսկ ավելի իրական է ու մարդկային, քան The Shame-ի Բրենդանինը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ֆասսբենդերը նիհարել էր մինչև 59 կիլոգրամ, որպեսզի հնարավորինս չափ համոզիչ կերպով խաղար Բոբբի Սենդսին: Նման զոհողությունների մեկ էլ Քրիստիան Բեյլն էր գնացել Մեքենավարը ֆիլմի համար...

    Մի խոսքով անպայման դիտեք ֆիլմը, անկախ նրանից կհավանեք, թե չէ, շոկը ապահովված է:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (21.05.2012), Skeptic (17.05.2012), Աթեիստ (18.05.2012)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր:

    Մտածում եմ՝ ինչ գրեմ, բայց Ռուֆուսը համարյա ամեն ինչ ասել ա:

    Ֆիլմը, ոնց որ նշվեց, խիստ մինիմալիստական ոճով ա նկարահանված, դրա համար էլ լարված ու իրադարձություններով հագեցած թրիլլերի չսպասեք: Իմ համար հատկապես տպավորիչ էր վերոնշյալ երկխոսությունը հոգևորականի հետ ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող վերջաբանը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (20.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •