User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ամոթ / Shame

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամոթ / Shame


    Ամոթ / Shame




    Մեծ Բրիտանիա, 2011
    Ռեժիսոր՝ Ստիվ ՄքՔուին
    Դերերում՝ Մայքլ Ֆասսբենդեր, Քերի Մալիգըն և ուրիշներ
    Ժանրը՝ հոգեբանական դրամա
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10
    RottenTomatoes-ի գնահատականը՝ 80%
    Թրեյլերը


    «Ամոթը» 2011թ-ի ամենամեծ աղմուկ հանած ֆիլմն է: Պատճառներից մեկն այն է, որ ֆիլմը տեղ տեղ հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանը, ինչի պատճառով բազմաթիվ երկրներիում այն սահմանափակ քանակի կինոթատրոններում է ցուցադրվել: Իսկ մյուս պատճառն այն է, որ գրեթե բոլոր կինոքննադատները մեծ դրվատանքի արժանացրին ֆիլմը, ռեժիսորին ու հատկապես գլխավոր դերակատար Մայքլ Ֆասսբենդերին՝ նրան անվանելով իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը:

    Ֆիլմի գլխավոր հերոսը Բրենդանն է, առաջին հայացքից նորմալ ու հաջողակ ամուրի: Նա ունի բարձր վարձատրվող աշխատանք, ունի սեփական թանկարժեք բնակարան՝ Նյու-Յորքի կենտրոնում, սակայն նրա շրջապատը չգիտի, որ Բրենդանի ամբողջ կյանքը կենտրոնացած է սեքսի վրա: Բրենդանը առօրյան զբաղեցնում են պոռնոգրաֆիկ ֆիլմերը, վիրտուալ սեքսը, սեքս տարբեր անծանոթների, մարմնավաճառների հետ: Բրենդանի մանրակրկիտորեն թաքցրած անձնական կյանքը կամաց կամաց ջրի երես է ելնում, երբ նրա բնակարան է տեղափոխվում Բրենդանի անհավասարակշիռ ու դեպրեսիվ քույրը՝ Սիսսին:

    Ֆիլմը ահավոր էր, ինչ-որ տեղ ինձ հիշացրեց «Ամերիկյան Փսիխը» (մարդասպանությունների ու սև հումորի պահերը հանած), ահավոր ծանր էր դիտելն ու ազդեցիկ էր: Ռեժիսորը հոյակապ գործ էր արել իր մինիմալիստական մոտեցմամբ: Ֆիլմի ընթացքում լրիվ մտնում ես գլխավոր հերոսի հոգեվիճակի մեջ ու ֆիլմի ավարտին դու ինքդ քո վրա ես զգում մեղքի ու ամոթի ծանր բեռը...

    Իսկ դերասանները Մայքլ Ֆասսբենդերը պարզապես հոյակապ է խաղում, եթե ֆիլմը Օսկարի ներկայացնեին, հաստատ իրեն մրցանակ բաժին կընկներ: Ինչ վերաբերվում է Քերի Մալիգանին ֆիլմի ամենազգացմունքային դրվագն այն է, երբ Քերին կատարում է New York New York երգը: Այս դրվագը նկարահանվել է հանպատրաստից, Մայքլ Ֆասսբենդերն ու մյուս դերասանը չգիտեին, որ Քերին կարողանում է երգել, ուստի այս դրվագում նրանց ռեակցիաները բնական են...

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.05.2012, 12:06:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.05.2012), E-la Via (09.03.2014), ivy (17.05.2012), Jarre (11.03.2014), Quyr Qery (30.08.2016), Ripsim (20.05.2012), Skeptic (17.05.2012), Աթեիստ (18.05.2012)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, that was sick!

    Ու դա իմ դուրն եկավ:
    Ֆիլմի ավարտին, իրոք, ես էլ էդ ծանր բեռը զգացի: Մի պահ մտածում էի, թե Բախին չարաշահել են, բայց հետո պարզ ա դառնում, որ առանց դրա անհրաժեշտ էֆեկտը չէր ստացվի: Ամենազգացմունքային դրվագի պահով համաձայն եմ, իսկ երկրորդը, իմ կարծիքով, էն հատվածն ա, երբ Բրենդանը մուլտ ա նայում, ու՝





















    Հ.Գ.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.05.2012), Ռուֆուս (17.05.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն է ֆիլմը:
    Հատկապես դուր եկավ ֆիլմի չշտապող, մանրամասն ընթացքը, ինչը ավելի շատ եվրապական ֆիլմերին է բնորոշ, այլ ոչ հոլիվուդյան: Ու նաև գլխավոր դերասանի կերպարը, որի մեջ մի տեսակ անբացատրելի խորք կա՝ գրավիչ ու ձգող, մի բան, ինչը պիտի որ բնորոշ չլիներ նման «անառակ» կյանքով ապրող մարդուն, որը կարծես թե սեքսից բացի ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունի: Մեկ էլ քույր ու եղբոր հարաբերություններն էին հետաքրքիր. ու հաշվի առնելով, թե երկուսն էլ մեծանալով ինչ էին դարձել, պիտի որ ենթադրես, թե շատ հետաքրքիր մանկություն են անցկացրել միասին:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (20.05.2012), Skeptic (17.05.2012), Ռուֆուս (17.05.2012)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Անամոթ, ոնց էլ կարողացել ես, սրանից ավելի անտիfap ֆիլմ չէի տեսել

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն է ֆիլմը:
    Հատկապես դուր եկավ ֆիլմի չշտապող, մանրամասն ընթացքը, ինչը ավելի շատ եվրապական ֆիլմերին է բնորոշ, այլ ոչ հոլիվուդյան: Ու նաև գլխավոր դերասանի կերպարը, որի մեջ մի տեսակ անբացատրելի խորք կա՝ գրավիչ ու ձգող, մի բան, ինչը պիտի որ բնորոշ չլիներ նման «անառակ» կյանքով ապրող մարդուն, որը կարծես թե սեքսից բացի ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունի: Մեկ էլ քույր ու եղբոր հարաբերություններն էին հետաքրքիր. ու հաշվի առնելով, թե երկուսն էլ մեծանալով ինչ էին դարձել, պիտի որ ենթադրես, թե շատ հետաքրքիր մանկություն են անցկացրել միասին:
    Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.05.2012), Skeptic (17.05.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել
    Դե որ ասում եմ միասին ընտիր մանկություն են անցկացրել, ես էլ էդ ակնարկը նկատի ունեմ
    Համենայնդեպս ինձ էլ տենց թվաց

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (17.05.2012), Ռուֆուս (17.05.2012)

  11. #6
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անամոթ, ոնց էլ կարողացել ես, սրանից ավելի անտիfap ֆիլմ չէի տեսել
    Յա, բա «Հակաքրիստո՞սը»:
    Համ էլ չէի ասի, թե խիստ անտիfap ա

    Ինչևէ:


    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել
    Ես էլ եմ էդպես մտածում:

  12. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի իրար հետ ինչ-որ շատ բաց լինելուց, նաև մի պահ կա ֆիլմում
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Ու ընդհանրապես, իրենց մոտ սովորական քույր-եղբայր հարաբերություններ չէին, և դա ամեն կադրում երևում էր:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (17.05.2012), Ռուֆուս (17.05.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ Հիմա ես անգլ անեմ, թե կինո նայեմ, ջիջիլ գցելու համար մեկ եք
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (18.05.2012)

  16. #9
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուֆ Հիմա ես անգլ անեմ, թե կինո նայեմ, ջիջիլ գցելու համար մեկ եք
    Կինոն նայի, Կարինե ջան:

    Ես էլ պետականիս պատրաստվելու ժամանակն եմ էս ֆիլմին զոհաբերել,






    (ինչ որ շատ եմ սկսել մեմեր օգտագործել )

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (17.05.2012)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարինե, կինոն նայի անգլերենով, ի՞նչ պակաս անգլերենի դաս կլինի, համ էլ ինքնին շատ ուսուցողական ֆիլմ է, ոչ միայն լեզվի առումով

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.05.2012), Ռուֆուս (17.05.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարինե, կինոն նայի անգլերենով, ի՞նչ պակաս անգլերենի դաս կլինի, համ էլ ինքնին շատ ուսուցողական ֆիլմ է, ոչ միայն լեզվի առումով
    Հա իրոք որ, ձեր գրառումներից արդեն մի բառ սովորեցի, որի իմաստը չգիտեի Հուսով եմ անգլերեն տարբերակով ու հեշտ քաշվող տարբերակ կգտնեմ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  21. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա իրոք որ, ձեր գրառումներից արդեն մի բառ սովորեցի, որի իմաստը չգիտեի Հուսով եմ անգլերեն տարբերակով ու հեշտ քաշվող տարբերակ կգտնեմ
    Այվիին մի լսի, էս ֆիլմը դժվար թե անգլդ բարելավի Բայց այ ուրիշ բաներ լիքը կսովորես, այլ հարց ա, թե դու ուզում ես դրանց մասին իմանալ, թե չէ
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.05.2012), Աթեիստ (18.05.2012)

  23. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ մերսիներ, ես էլ ֆիլմ էի ման գալիս, որ նայեի

    հ.գ. Քերի Մալիգընը Driveից հետո

    հ.գ. մի հատ օնլայն դիտման հղում տվեք էլի, իմ իմացածներով չկա /անգլերեն կամ գերմաներեն/
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 18.05.2012, 01:54:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (30.08.2016)

  25. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ մերսիներ, ես էլ ֆիլմ էի ման գալիս, որ նայեի

    հ.գ. Քերի Մալիգընը Driveից հետո

    հ.գ. մի հատ օնլայն դիտման հղում տվեք էլի, իմ իմացածներով չկա /անգլերեն կամ գերմաներեն/
    Օնլայն չէ, բայց շատ բարձր որակով ու փոքր ծավալով տոռենտի ֆայլեր կարող եմ առաջարկել (օրիգինալ լեզվով)

    1080p 1.3GB
    720p 750MB
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (18.05.2012)

  27. #15
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվիին մի լսի, էս ֆիլմը դժվար թե անգլդ բարելավի Բայց այ ուրիշ բաներ լիքը կսովորես, այլ հարց ա, թե դու ուզում ես դրանց մասին իմանալ, թե չէ
    Ուշացար Նայեցի ու իմացա արդեն (<<թվերի>> պատմությունը հիշեցի )

    Չկարողացա անգլերեն գտնել, ռուսերեն եմ նայել, բայց վաղուց կինո չէի նայել, հավեսով նայել եմ: Սկզբում բան չէի հասկանում, բայց քրոջ գալուց հետո ամեն ինչ տեղն ընկավ: Տխուր պատմություն էր... Չեմ կարող ասել, որ իմ տեսած լավագույն ֆիլմերից է, բայց վատիկն էլ չէր: Հավես էր, որ չես կարողանում գուշակել, թե հետո ինչ կլինի, ինձ անընդհատ թվում էր, թե հեսա քույր ու եղբայր կսկսեն փիս բաներ անել, բայց լրիվ այլ ընթացք ստացավ ֆիլմը:

    Կար ասելիք, կար շատ սիրուն ռեժիսուրա ու երաժշտություն, դե դերասանի խաղի մասին էլ չեմ ասում, ինձ թվում էր ինքը իրական կյանքում էլ է այդպիսին
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.05.2012), Ռուֆուս (18.05.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 108
    Վերջինը: 01.12.2009, 02:03
  2. Արդյո՞ք կարդալն ամոթ է
    Հեղինակ՝ DVG, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.11.2009, 17:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •