Իսկ American Psycho-ի հետ նմանությունների մասին ի՞նչ կասեքԻնձ թվում է, Պատրիք Բեյթմենն ու Բրենդանը կարելի է ասել ինչ-որ առումով նույն կերպարն է, բայց էս երկու ֆիլմում կերպարն իրեն տարբեր ձևերի ա դրսևորում: Էս վերջերս American Psycho-ն վերադիտեցի, նույն setting-ն է, հարուստ, ամեն ինչով ապահովված, բայց ներքուստ չբավարարված անձնավորություն, մենակ թե եթե Shame-ում Բրենդանը հասկանում է իր շեղվածությունը, ինքն իրեն ատում է, ամաչում է ու ինքնամաքրում է ուզում, ապա American Psycho-ում ընդհակառակը ինքն իրեն իր անբարոյականության մեջ լիարժեք է զգում ու կատարսիս չի ուզում, ու փոխարենը իր անբարոյականությունը թաքցնելու համար ուրիշներից ա վրեժ լուծում:
Էջանիշներ