User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հեղուկների գործածությունը սննդի հետ

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեա, կխնդրեի, որ քո ապացուցված փաստերը ներկայացնելիս հղումներ անես համապատասխան հոդվածներին, որ տեսնենք` մարդիկ ի՞նչ հետազոտություն են արել, ի՞նչ մեթոդներ են օգտագործել, ընտրանքի չափը բավական մե՞ծ է, թե՞ ոչ, ի՞նչ ստատիստիկա են օգտագործել: Ու զարմանում եմ, որ պնդում ես երկրորդ կարծիք հնարավոր չի լինի, երբ ինքդ շատ լավ գիտես, որ անգամ ապացուցողական բժշկության դարում բժիշկներն իրար միս են ուտում, թե որն է ճիշտ: Կասես` պրոտոկոլներ: Իսկ գիտե՞ս էդ պրոտոկոլներն ինչքան իրար միս ուտելով են գրվում: Գիտե՞ս, որ էդ պրոտոկոլները երկրից երկիր էապես տարբերվում են իրարից, ու դրանք ստեղծված են բժշկին, ոչ թե հիվանդին պաշտպանելու համար:

    Ու էս ամբողջ բանավեճի մեջ քո հիմնական փաստարկը գիտելիքների անբավարար լինելն ա: Ու՞ր ա, հղում արա, ասա` այ էս ինչը կարդա, սենց ասում: Ես անկեղծորեն ասում եմ, որ որևէ հոդվածի վրա չեմ հիմնվում, այլ տարիների ընթացքում ստացածս գիտելիքների ու սեփական ուղեղի: Իսկ դու պնդում ես, որ ունես աղբյուրներ, բայց տեղը չես ասում: Երկրորդ, Ռիփը ճիշտ նկատեց, որ կոլեգային հրապարակայնորեն անգրագետ հանելը բժշկական էթիկայի խախտում է: Լավ, գոնե դա՞ էլ չգիտես: Երրորդ, քանի որ դու արդեն սկսել ես, թույլ տուր ես էլ քո գիտելիքների վրա խիստ կասկածեմ: Մասնավորապես, երեկ թմրամոլության թեմայում քո գրառումները կարդացի, ու դրանք, մեղմ ասած, բժշկի գրառումների նման չէին:

    Վերջին պարբերությանդ վերաբերյալ... Երբ այս բաժնի մոդերատորը ես էի, հստակ գրել եմ, որ միայն բժիշկները խորհուրդ տան, իսկ մյուսները երկու անգամ մտածեն խորհուրդ տալուց առաջ: Ավելին` էս բաժնում միշտ էլ շատ բժիշկներ են եղել, միշտ էլ տարբեր հարցերի շուրջ համաձայնության չենք եկել, բայց երբեք բանավիճելիս որևէ մեկի փաստարկը չի եղել դիմացինի գիտելիքների բացակայությունը (ի դեպ, նման փաստարկ բանավիճելիս բերում են նրանք, ովքեր իրականում փաստարկ չունեն, էդ էլ իմացիր բանավեճերի կանոններից):
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 13.05.2012, 13:04:

  2. #32
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու ընդհանրապես կարծում եմ ճիշտ կլիներ, որ բժշկության վերաբերյալ թեմաներում անկախ նրանից այն բժշկական թեմաներում է թե կենցաղային, թույլ տայիր, որ էդ խորհուրդները տային բժիշկները, որովհետև դա ստեղծագործական նախագծեր բաժինը չէ:
    Իմ գրածները «Մայրության անկյուն»-ում են եղել, որտեղ մայրերը կիսվում են իրենց փորձով, ինչպես նաև իրենց մանուկների բժիշկների խորհուրդներով:
    Հիմա ինչ, էդ բաժնում էլ ասեմ, որ մենակ մամաները պիտի մտնե՞ն կամ գոնե նրանք ովքեր մանկաբույժի մասնագիտացում ունե՞ն:
    Մի քիչ հետևիր տրամաբանությանդ ընթացքին:

  3. #33
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գեա ջան, նախ մի բան խնդրեմ էլի http://www.akumb.am/showthread.php/3...AB%D5%AF%D5%A1 9-րդ կետ, կներես չդիմացա, գրառումներդ շատ հետաքրքիր են, բայց անկեղծ ներվայինանում եմ կարդալուց: Վիրավորելու կամ նեղացնելու համար չեմ ասում, հուսով եմ ճիշտ կընդունես:

    Թեմայի հետ կապված

    Նախկինում անառողջ սնունդ էի ուտում, լիքը աղով, քիմիայով և այլն: Ուտելու ընթացքում և անմիջապես հետո խիստ ծարավ էր առաջանում, ընդ որում խմում էի պայթելու չափ, բայց դա չէր հագեցնում ծարավը:

    Հիմա ուտում եմ առողջ սնուն, բանջարեղեն, մրգեր, առանց ժարիտ, շաքար, աղ, միայն եփած: Օրական խմում եմ 3-4 նույնիսկ մեկ-մեկ 5-6 լիտր մաքուր սենյակային ջերմաստիճանի ջուր: Խմել դադարում եմ սնվելուց 20 րոպե առաջ ու վերսկսկում սնվելուց 40 րոպե անց: Ոչ մի ծարավի զգացում, ոչ մի դիսկոմֆորտ: Ապուրներ չեմ ուտում ընդհանրապես: Հեղուկն էլ բավականին արագ օրգանիզմից դուրս է մղվում, մինչդեռ մինչ այդ երկար մնում էր օրգանիզմիս մեջ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 14.05.2012, 09:56:

  4. #34
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The cake is a lie.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (20.05.2012)

  6. #35
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներողություն իհարկե, բժիշկներ ջան, տենց էլ չհասկացա, թե հիմա որն է ճիշտ:

    Հաց ուտելիս ջուր խմել, թե հաց ուտելիս ջուր չխմել?

    Ասեք, խնդրում եմ, էս ջրի պահն էլի:

    Թե չէ մամաս արդեն չորս ժամ ա (ինչ այս թեման կարդում եմ) կանչում ա, որ գնամ հաց ուտեմ, իսկ ես վախենում եմ գնամ, որովհետև չգիտեմ ինչ է լինելու իմ նուրբ ու զգայուն մարսողական համակարգի հետ: Այնպես որ` ասեք, հիմա ես ինչ անեմ, էս ճամպրուկն ինչ անեմ?

    Մեր հարևան Էմա տատն էլ մի քանի օր առաջ խորհուրդ էր տալիս ջուր ընդհանրապես չխմել ոչ ուտելիս և ոչ էլ ուտելուց առաջ կամ հետո: Ասում էր` ափսոս ա մեր հողնուջուրը:

    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 07.06.2012, 00:02:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.06.2012), StrangeLittleGirl (07.06.2012), Լեո (07.06.2012)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սննդի կետեր
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 295
    Վերջինը: 10.03.2022, 21:12
  2. Սննդի օրաբաժին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.11.2013, 10:21
  3. Սննդի համատեղելիությունը
    Հեղինակ՝ Surveyr, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2009, 08:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •