Մարսողությունը բարդ պրոցես է ու սկսվում է բերանի խոռոչից: Այնտեղ թքի ֆերմենտների աղդեցությամբ սկսվում են ածխաջրերի քայքայումը,ստամքոսում սկսվում է սպիտակուցի քայքայումը: Ստամոքսի հիմնական ֆերմենտը պեպսինն է , նրան անհրաժեշտ են որոշակի պայմաններ` աղաթթվի որոշակի կոնցենտրացիա,որոշակի ջերմաստիճան: Երբ ուտելուց անմիջապես հետո ջուր ենք օգտագործում խախտվում է սննդախյուսի կառուցվածքը ստամոքսահյութում, նոսրանում է աղաթթվի կոնցենտրացիան, փոխվում է ջերմաստիճանը, արդյունքում սպիտակուցների քայքայման պրոցեսը լիարժեք տեղի չի ունենում, մյուս կողմից նորմալ մարսողական պրոցեսի ընթացքում ձևավորված սննդագնդի խորքում դեռ պահպանվում է թույլ հիմնային միջավայրը,որի շնորհիվ օսլայի քայքայումը, որը սկսվել էր դեռ բերանի խոռոչում կարողանում է շարունակվել ստամոքսում, հեղուկ օգտագործելիս երբ խախտվում է սննդագնդի կառուցվածքը հիմնային միջավայրը դառնում է թթվային աղաթթվի ազդեցությամբ,արդյունքում մնացած օսլան ևս չի հասցնում լիարժեք տրոհվել, արդյունքում երբ ժամանակը գալիս է ու սննդախյուսը անցնում է տասներկումատնյա աղի, որտեղ պետք է արդեն սկսվի նոր պրոցես` ճարպերի քայքայումը ու ավարտվի այսպես ասած կիսաքանդված սպիտակուցի քայքայումը մինչև ամինաթթուներ ունենում ենք մի պատկեր, երբ տասներկումատնյա աղին ստիպված է լինում աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ վերևի բացթողումները ավարտելու համար: Բայց անժամանակ օգտագործած հեղուկը այստեղ էլ է իր վատ գործը անում, որպեսզի ճարպալուծ ֆերմենտները ակտիվանան հարկավոր պայմաններից է լեղին, սրա նոսրացումից ճարպերի քայքաքյումն էլ է դժվարանում, արդյունքում ստացվում է , որ անժամանակ խմած հեղուկը մարսողական պրոցեսի վրա իսկապես վատ ազդեցություն է թողնում, իսկ խրոնիկ ազդեցությունը վաղ թե ուշ բերելու է խնդիրների`վքնածություն, գազեր, գաստրիտ ... ու այսպես շարունակ, Մարսողական տրակտի հիվանդութունների պատճառագիտության մեջ շատ կարևոր նշանակությունունի հենց ուտելու հիգիենայի խախտումը, սա է հենց պատճառը , որ երեսունից հետո շատերը տառապում են էդ տրակտի ֆունկցիոնալ այս կամ այն խանգարումներով:
ոնց որ բարդ գրեցի , մի խոսքով ուտելուց անմիջապես հետո
կամ առաջ ջուր խմել պետք չի,թույլատրվում է հյութերի օգտագործումը ուտելուց տասնհինգ- քսան րոպե առաջ, որովհետև հյութերը պարունակում են պեկտին,որը մի շարք արժանիքների հետ ունի շատ կարևոր մի արժանիք , սնունդ է հանդիսանում հաստ աղու բակտերիաների համար ու ըստ գաստրոէնտերոլոգների հավաստիացումների ցանկալի է ,որ այն հաստ աղի հասնի, մինչև հիմնական սնունդ օգտագործելը և ոչ թե նրանից հետո:Նույնը կարելի է ասել նաև բանջարեղենային սալաթների մասին:
ՀԳ Բյուր ջան ուտելուց հետո օրգանիզմը խմել է ուզում, որովհետև առաջին հերթին արյան մեջ հայտնվում է գլյուկոզան , առաջացնելով ժամանակավոր հիպերգլիկեմիա, դրանից արյունը խտանում է , ու բնականաբար դա բերում է ծարավի զգացման , մի քիչ դիմանալու դեպքում , երբ ինսուլինը արտադրվում է ու գլյուկոզայի կոնցենտրացիան ընկնում է , ծարավի զգացումը անցնում է ...
Էջանիշներ