User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հեղուկների գործածությունը սննդի հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեա, կխնդրեի, որ քո ապացուցված փաստերը ներկայացնելիս հղումներ անես համապատասխան հոդվածներին, որ տեսնենք` մարդիկ ի՞նչ հետազոտություն են արել, ի՞նչ մեթոդներ են օգտագործել, ընտրանքի չափը բավական մե՞ծ է, թե՞ ոչ, ի՞նչ ստատիստիկա են օգտագործել: Ու զարմանում եմ, որ պնդում ես երկրորդ կարծիք հնարավոր չի լինի, երբ ինքդ շատ լավ գիտես, որ անգամ ապացուցողական բժշկության դարում բժիշկներն իրար միս են ուտում, թե որն է ճիշտ: Կասես` պրոտոկոլներ: Իսկ գիտե՞ս էդ պրոտոկոլներն ինչքան իրար միս ուտելով են գրվում: Գիտե՞ս, որ էդ պրոտոկոլները երկրից երկիր էապես տարբերվում են իրարից, ու դրանք ստեղծված են բժշկին, ոչ թե հիվանդին պաշտպանելու համար:

    Ու էս ամբողջ բանավեճի մեջ քո հիմնական փաստարկը գիտելիքների անբավարար լինելն ա: Ու՞ր ա, հղում արա, ասա` այ էս ինչը կարդա, սենց ասում: Ես անկեղծորեն ասում եմ, որ որևէ հոդվածի վրա չեմ հիմնվում, այլ տարիների ընթացքում ստացածս գիտելիքների ու սեփական ուղեղի: Իսկ դու պնդում ես, որ ունես աղբյուրներ, բայց տեղը չես ասում: Երկրորդ, Ռիփը ճիշտ նկատեց, որ կոլեգային հրապարակայնորեն անգրագետ հանելը բժշկական էթիկայի խախտում է: Լավ, գոնե դա՞ էլ չգիտես: Երրորդ, քանի որ դու արդեն սկսել ես, թույլ տուր ես էլ քո գիտելիքների վրա խիստ կասկածեմ: Մասնավորապես, երեկ թմրամոլության թեմայում քո գրառումները կարդացի, ու դրանք, մեղմ ասած, բժշկի գրառումների նման չէին:

    Վերջին պարբերությանդ վերաբերյալ... Երբ այս բաժնի մոդերատորը ես էի, հստակ գրել եմ, որ միայն բժիշկները խորհուրդ տան, իսկ մյուսները երկու անգամ մտածեն խորհուրդ տալուց առաջ: Ավելին` էս բաժնում միշտ էլ շատ բժիշկներ են եղել, միշտ էլ տարբեր հարցերի շուրջ համաձայնության չենք եկել, բայց երբեք բանավիճելիս որևէ մեկի փաստարկը չի եղել դիմացինի գիտելիքների բացակայությունը (ի դեպ, նման փաստարկ բանավիճելիս բերում են նրանք, ովքեր իրականում փաստարկ չունեն, էդ էլ իմացիր բանավեճերի կանոններից):
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 13.05.2012, 13:04:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սննդի կետեր
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 295
    Վերջինը: 10.03.2022, 21:12
  2. Սննդի օրաբաժին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.11.2013, 10:21
  3. Սննդի համատեղելիությունը
    Հեղինակ՝ Surveyr, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2009, 08:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •