Գեա, դու Ակումբում արդեն մի թեմա չի, որ վեճի ես վերածում, ու միշտ նույն կարգախոսով, որ վիճելու ցանկություն չունես:
Քո գրածներում միշտ հիմնավոր տեսակետ կա, և լավ է, որ բժշկության հետ առնչվող ցանկացած հարցում միշտ արտահայտում ես այն, ու շատերս ենք հետաքրքրությամբ կարդում: Վատն էն է, որ մինչև վերջին խազ քոնն ես առաջ տանում՝ չուզելով ընդունել ուրիշ ոչ մի այլ կարծիք:
Թմրամոլությունը, երեխանրի ատամները երբ լվանալը, երեխային կողքին քնեցնելը, ուտելու ժամանակ ջուր խմելը, սրանք բոլորն էլ հարցեր են, որոնք տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունեն: Եվ ոչ միայն սրանք, ցանկացած հարց էլ էդպես է: Պետք չի մենակ քո իմացածի վրա էդքան վստահ լինել (սա արդեն քեզ մի ուրիշ թեմայում էլ եմ ասել) ու մյուսներին համառորեն սխալ հանել:
Էստեղ ի վրեջո «ճշտի բազար» չի, այլ տեսակետների փոխանակման հարթակ:
Էլ չեմ ասում հարցի էթիկական կողմի մասին: Որ մեկ այլ բժշկի ուրիշների ներկայությամբ բառացիրեն անգրագետ ես հանում: Զարմացած եմ մնում: Մի՞թե մարդիկ չեն անցնում բժշկական էթիկա: