User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հիշողության վատացում

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշողության վատացում

    Վերջերս ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել հիշողությանս վիճակը։ Ընդհանրապես նախկինում բացառիկ լավ հիշողություն եմ ունեցել։ Հիշողությանս վատացումը որոշակիորեն սկսվեց ինտերնետ ոտք դնելուց։ Հաստատ կարող եմ ասել, որ դրանից սկսեց քիչ–քիչ վատանալ, ընդ որում՝ շատ արագ տեմպերով։ Բայց քանի որ ի սկզբանե շատ լավն էր, դեռ ահագին ժամանակ մոտավորապես բավարարում էր միջին վիճակագրական մարդու հիշողության մակարդակին։ Իսկ վերջերս շատ տարօրինակ երևույթներ եմ նկատել, որոնցից, ճիշտն ասած, արդեն սարսափում եմ... Օրինակ, վերջերս հաճախ է պատահում, որ Ակումբում ինչ–որ գրառում եմ տեսնում, հիանում, երբեմն զարմանում, ոգևորված որոշում եմ շնորհակալություն տալ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ արդեն տրված է շնորհակալություն իմ կողմից, էն էլ ընդամենը մի երկու ամիս առաջ։ Փաստորեն, ես էդ գրառումը կարդացել/նայել եմ նախկինում, բայց նույնիսկ էդ փաստին տեղեկանալուց հետո էլ երբեմն էդպես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, որ կարդացել եմ ։ Կամ, ասենք, ինչ–որ հին, բայց թարմացված թեմաներ կարդալիս որոշում եմ կարծիքս գրել, բայց մինչ այդ կարդում եմ գրառումները ու հայտնաբերում, որ էն, ինչ ուզում էի գրել, տարիներ առաջ գրել եմ, բայց մինչև կարդալը համոզված էի, որ չեմ գրել։ Ինձ թվում է՝ սա նորմալ չի։ Մտածում եմ՝ կամ սկլերոզի սկիզբ է, կամ ավելի վատ՝ ասենք, Ալզայմերի հիվանդության։ Դրա մասին կինոներից ու սերիալներից գիտեմ ու սարսափում եմ, որ կարող է հանկարծ ինձ հետ էլ նման բան լինի...
    Հարցս հետևյալն է. նմանատիպ երևույթները կարելի՞ է պարզապես հիշողության սովորական վատացում համարել, թե՞ իրոք ինչ–որ լուրջ հիվանդության ախտանիշներ են։ Ու հնարավո՞ր է ինչ–որ բան անել էդ տեսակի վատացումը վերացնելու, մեղմելու կամ գոնե հետագա վատացումը կանխելու համար, թե՞ արդեն անդառնալի պրոցես է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, նորմալ ա, սաղի հետ էլ լինում ա: Քանի որ վերջերս դու ակումբում էնքան էլ ակտիվ չես, հետևաբար քո առօրյայի մասը չի կազմում, լիքը «ավելորդ» բաներ ուղղակի հիշողությունից դուրս են գալիս:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.05.2012)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, նորմալ ա, սաղի հետ էլ լինում ա: Քանի որ վերջերս դու ակումբում էնքան էլ ակտիվ չես, հետևաբար քո առօրյայի մասը չի կազմում, լիքը «ավելորդ» բաներ ուղղակի հիշողությունից դուրս են գալիս:
    Լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի իմանալով իմ հիպոխոնդրիկությունը՝ մխիթարում ես ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել հիշողությանս վիճակը։ Ընդհանրապես նախկինում բացառիկ լավ հիշողություն եմ ունեցել։ Հիշողությանս վատացումը որոշակիորեն սկսվեց ինտերնետ ոտք դնելուց։ Հաստատ կարող եմ ասել, որ դրանից սկսեց քիչ–քիչ վատանալ, ընդ որում՝ շատ արագ տեմպերով։
    Վայ, ինձ մոտ էլ է նույն վիճակը, բայց իմ պրոբլեմն ավելի շատ էն է, որ ոչ մի բան չեմ կարողանում մտապահել: Անցյալի ինֆորմացիան տեղում է, նորը չի պահպանվում: Առաջ ես հոյակապ հիշողություն ունեի. որևէ բան մտապահելու/սովորելու համար ինձ բավական էր մի անգամ դա լսել կամ կարդալ, իսկ հիմա նույնիսկ բազում անգամներից հետո չի մնում գլխիս մեջ:
    Էս ի՞նչ էղանք մենք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 09.05.2012, 22:37:

  6. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մամաս համոզված է, որ դա բուսակերության հետևանքներից է:
    Ընդհանրապես մտածողությունս շատ դանդաղել է: Մի հարց որ տալիս են, անմիջապես չեմ կարողանում պատասխանել, պիտի դեռ ուղեղս ճռռալով միանա... Կամ որ մի բան են ասում, էլի միանգամից չեմ ընկալում:
    Վերջերս ձկան յուղ էի առել հաբերով, որ խմեի: Ասում են՝ լավացնում է ուղեղի աշխատանքը:
    Բայց դեռ էդպես էլ չեմ խմել...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (10.05.2012)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի իմանալով իմ հիպոխոնդրիկությունը՝ մխիթարում ես ։
    Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ուղեղը չի սիրում ավելորդ ինֆորմացիա պահել: Երբ գտնում ա, որ որևէ բան ավելորդ ա, մոռանում ա: Մանավանդ եթե ուրիշ հիշելու բաներ ունես ու համ էլ հոգնում ես:

    Ինչ վերաբերում ա Ալցհայմերին, դրա ամենավաղ կենսաբանական դրսևորումները 40-45-ից հետո են լինում: Էլ չեմ ասում, որ դրանից շատ ավելի ուշ ա սկսում կլինիկորեն դրսևորվել:

    Ռիփ, նույնը քեզ ա վերաբերում. երևի դու էլ ես շատ հոգնում:

    Ու ընդհանուր առմամբ, հիմա տարվա էն սեզոնն ա, երբ մեր օրգանիզմները հոգնած են, որովհետև մեր կերած սնունդը վիտամիններով հարուստ չի: Հեսա էս տարվա միրգ-բանջարեղենը կհասնի, նորմալ առողջ սնունդ կստանանք, կդզվենք

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.05.2012), Ֆոտոն (10.05.2012)

  10. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, նույնը քեզ ա վերաբերում. երևի դու էլ ես շատ հոգնում:

    Ու ընդհանուր առմամբ, հիմա տարվա էն սեզոնն ա, երբ մեր օրգանիզմները հոգնած են, որովհետև մեր կերած սնունդը վիտամիններով հարուստ չի: Հեսա էս տարվա միրգ-բանջարեղենը կհասնի, նորմալ առողջ սնունդ կստանանք, կդզվենք
    Բայց ինձ մոտ սեզոնային չի, արդեն ահագին երկար ժամանակ է՝ էդ վիճակն է, ու գնալով ավելի վատանում է:
    Իսկ կարող է իսկականից բուսակերությունից լինի՞:
    Կամ ինտերնետից:

    Իսկ արժի՞ էդ ձկան յուղով հաբերը խմել:

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ մոտ սեզոնային չի, արդեն ահագին երկար ժամանակ է՝ էդ վիճակն է, ու գնալով ավելի վատանում է:
    Իսկ կարող է իսկականից բուսակերությունից լինի՞:
    Կամ ինտերնետից:

    Իսկ արժի՞ էդ ձկան յուղով հաբերը խմել:
    Ինտերնետից կարա լինի, բուսակերությունից էլ, եթե բալանսավորված սնունդ չես ստանում: Ձկան յուղի հաբերը խմի, վնաս չի, լիքը լավ-լավ նյութեր ա պարունակում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.05.2012), Rammstein (10.05.2012)

  13. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ինձ մոտ էլ է նույն վիճակը, բայց իմ պրոբլեմն ավելի շատ էն է, որ ոչ մի բան չեմ կարողանում մտապահել: Անցյալի ինֆորմացիան տեղում է, նորը չի պահպանվում:
    Հա, իմն էլ ա էդպես...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մամաս համոզված է, որ դա բուսակերության հետևանքներից է:
    Ընդհանրապես մտածողությունս շատ դանդաղել է: Մի հարց որ տալիս են, անմիջապես չեմ կարողանում պատասխանել, պիտի դեռ ուղեղս ճռռալով միանա... Կամ որ մի բան են ասում, էլի միանգամից չեմ ընկալում:
    Ես էլ եմ լրիվ քո ասածի պես, բայց, ի տարբերություն քեզ, ես ի սկզբանե եմ տենց դանդաղամիտ եղել , նենց որ իմ դեպքում բուսակերությունը հաստատ կապ չունի։
    Հիշողության վատացումն էլ բուսակերության հետ կապելու որևէ հիմք չունեմ, որովհետև բուսակեր դառնալուց հետո ես վատացումչեմ նկատել։ Իսկ երբ սկսեցի ինտերնետ մտնել, արդեն 7-8 տարվա բուսակեր էի։ Եթե բուսակերությունից լիներ, կարծում եմ՝ մինչև էդ արդեն դրսևորված կլիներ։ Իսկ ինտերնետ մտնելուց ի վեր կտրուկ ու արագ վատացում նկատվեց։ Նաև հիշում եմ, որ դեռ նոր–նոր էի սկսել մտնել, նկատել էի, որ ընկերներիցս շատերը, որոնք արդեն տարիներով ինտերնետ էին մտնում, շատ վատ հիշողություն ունեին, երբեմն նենց բաներ չէին հիշում, որ ապշում էի, ու լրիվ նույն կարգի բաներ էին, ինչ որ հիմա իմ մեջ եմ նկատում։ Էն ժամանակ ուղեղումս չէր տեղավորվում, թե ոնց ա հնարավոր տենց բաները մոռանալ։ Չնայած հիմա էլ առանձնապես չի տեղավորվում, որ ճիշտն ասեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ուղեղը չի սիրում ավելորդ ինֆորմացիա պահել:
    Էհ, որ իմանաս՝ իմը մի ժամանակ ո՜նց էր սիրում ։ Շատ բաներ նույնիսկ հատուկ փորձում էի մոռանալ, մեկ ա, չէր հաջողվում։

    Երբ գտնում ա, որ որևէ բան ավելորդ ա, մոռանում ա: Մանավանդ եթե ուրիշ հիշելու բաներ ունես ու համ էլ հոգնում ես:
    Հա, էդ հանգամանքը հաստատ կա... Էսքան ծանրաբեռնված դեռ երբեք չեմ եղել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ մոտ սեզոնային չի, արդեն ահագին երկար ժամանակ է՝ էդ վիճակն է, ու գնալով ավելի վատանում է:
    Իսկ կարող է իսկականից բուսակերությունից լինի՞:
    Կամ ինտերնետից:

    Իսկ արժի՞ էդ ձկան յուղով հաբերը խմել:
    Դժվար թե բուսակերությունից լինի, որովհետև ես էլ մսակեր եմ, բայց լրիվ նույն կարգավիճակն ա: Մեկ մեկ էնպիսի բաներ եմ մոռանում որ ամոթել ա, բայց դե... ավելի շատ մտածում եմ առաջին հերթին հոգնածությունից ա: Ուղեղն ինքն ա որոշում առաջնային երկրորդայինը: Երկրորդն էլ երևի թե ինետից ա:

  16. #12
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան բոլորդ իրար հետ ու ամեն մեկդ առանձին-առանձին գերհոգնածությունից եք խոսում, վերցրեք ամուսնայկներին ( ամբողջ օրվա ընթացքում ձրի ու անվտանգ սեքս ապահովելու համար) ու հայդա Հավայան կղզիներ` նոր մեղրամիս անելու, առանց ինետի: Հայաստանցիներ ջան, դե ինչ ասեմ, Բաթումին էլ մի կերպ կուտվի:Մի ամսից կգաք արդյունքներով կկիսվեք :
    Վերջին խմբագրող՝ Գեա: 10.05.2012, 12:28:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.05.2012), murmushka (10.05.2012)

  18. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան բոլորդ իրար հետ ու ամեն մեկդ առանձին-առանձին գերհոգնածությունից եք խոսում, վերցրեք ամուսնայկներին ( ամբողջ օրվա ընթացքում ձրի ու անվտանգ սեքս ապահովելու համար) ու հայդա Հավայան կղզիներ` նոր մեղրամիս անելու, առանց ինետի: Հայաստանցիներ ջան, դե ինչ ասեմ, Բաթումին էլ մի կերպ կուտվի:Մի ամսից կգաք արդյունքներով կկիսվեք :
    Գեա առաջարկդ հոգնածության դեմ էր թե՞ հիշողության լավացման…

  19. #14
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեկադա ջան , հենց հոգնացությունդ անցի, հիշողությունդ կլավանա
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեկադա ջան , հենց հոգնացությունդ անցի, հիշողությունդ կլավանա
    հա էլի, ըհը դաժե դա տեղ չի հասնում…որ աղջկանս տանող լինի մեր տանն էլ Հավայան կղզիներ կսարքենք

    ... թեմայից դուսր եկա աչքիս

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •