Վերջերս ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել հիշողությանս վիճակը։ Ընդհանրապես նախկինում բացառիկ լավ հիշողություն եմ ունեցել։ Հիշողությանս վատացումը որոշակիորեն սկսվեց ինտերնետ ոտք դնելուց։ Հաստատ կարող եմ ասել, որ դրանից սկսեց քիչ–քիչ վատանալ, ընդ որում՝ շատ արագ տեմպերով։ Բայց քանի որ ի սկզբանե շատ լավն էր, դեռ ահագին ժամանակ մոտավորապես բավարարում էր միջին վիճակագրական մարդու հիշողության մակարդակին։ Իսկ վերջերս շատ տարօրինակ երևույթներ եմ նկատել, որոնցից, ճիշտն ասած, արդեն սարսափում եմ... Օրինակ, վերջերս հաճախ է պատահում, որ Ակումբում ինչ–որ գրառում եմ տեսնում, հիանում, երբեմն զարմանում, ոգևորված որոշում եմ շնորհակալություն տալ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ արդեն տրված է շնորհակալություն իմ կողմից, էն էլ ընդամենը մի երկու ամիս առաջ։ Փաստորեն, ես էդ գրառումը կարդացել/նայել եմ նախկինում, բայց նույնիսկ էդ փաստին տեղեկանալուց հետո էլ երբեմն էդպես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, որ կարդացել եմ ։ Կամ, ասենք, ինչ–որ հին, բայց թարմացված թեմաներ կարդալիս որոշում եմ կարծիքս գրել, բայց մինչ այդ կարդում եմ գրառումները ու հայտնաբերում, որ էն, ինչ ուզում էի գրել, տարիներ առաջ գրել եմ, բայց մինչև կարդալը համոզված էի, որ չեմ գրել։ Ինձ թվում է՝ սա նորմալ չի։ Մտածում եմ՝ կամ սկլերոզի սկիզբ է, կամ ավելի վատ՝ ասենք, Ալզայմերի հիվանդության։ Դրա մասին կինոներից ու սերիալներից գիտեմ ու սարսափում եմ, որ կարող է հանկարծ ինձ հետ էլ նման բան լինի...
Հարցս հետևյալն է. նմանատիպ երևույթները կարելի՞ է պարզապես հիշողության սովորական վատացում համարել, թե՞ իրոք ինչ–որ լուրջ հիվանդության ախտանիշներ են։ Ու հնարավո՞ր է ինչ–որ բան անել էդ տեսակի վատացումը վերացնելու, մեղմելու կամ գոնե հետագա վատացումը կանխելու համար, թե՞ արդեն անդառնալի պրոցես է...
Էջանիշներ