Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Քեզ թվում ա` ճի՞շտ էր անում
Չէ, ես ուղղակի փաստն էի արձանագրում ։


Կարա բուսակերությունից լինի, որովհետև բուսակերներն ավելի ուշադիր պիտի հետևեն իրենց սննդին, որ ամեն ինչ ստանան: Եթե մսակերը մի միս ուտելով հազար տեսակի նյութ ա ստանում, ապա բուսակերն էդ բոլոր նյութերը ստանալու համար առանձին-առանձին հազար հատ ուրիշ բան պիտի ուտի: Չգիտեմ` Ռիփն էդ ամեն ինչն ուտու՞մ ա, թե՞ չէ: Ինտերնետից էլ կարա լինի, եթե ամբողջ օրը կոմպի մոտ ես: Իմ դեպքում, օրինակ, հիշողության (ու ընդհանրապես մտավոր ունակությունների) վատացման շրջան լինում ա գարնանը: Մի քանի շտկում եմ անում ապրելակերպիս մեջ, դզվում ա:
Դե, ես չեմ ասում՝ չի կարող բուսակերությունից լինել, այսինքն՝ ոչ թե բուսակերությունից, այլ կոնկրետ սննդանյութեր չստանալուց։ Ուղղակի իմ դեպքում դժվար թե դա լինի պատճառը՝ նշածս հանգամանքներից ելնելով։ Ընդհանրապես ես աշխատում եմ մսի մեջ եղած սննդանյութերն այլ ճանապարհներով ստանալ։ Երկաթի պակաս էլ չեմ ունեցել, ինչքան ստուգվել եմ։

Իսկ տանին նյութի մասին առաջին անգամ եմ լսում։ Ես էլ էի լսել, որ կաթնամթերքի, ավելի կոնկրետ՝ կալցիումի հետ խորհուրդ չի տրվում երկաթ ընդունել, որովհետև լավ չի յուրացվում, ու դրան խստորեն հետևում եմ։ Բայց տանինի մասին չգիտեի։ Իսկ բացի թեյից, ուրիշ ո՞ր սննդամթերքների մեջ կա էդ տանինը, իմանանք, դրանց հետ էլ երկաթը չընդունենք։ Թեյ սենց թե նենց հազվադեպ եմ խմում, խմելիս էլ ոչ ուտելուց անմիջապես հետո, ոչ էլ առաջ։ Ընդհանրապես հեղուկներ օգտագործելիս ահագին ինտերվալ եմ թողնում համ սկզբից, համ հետո։