Ինտերնետի կապակցությամբ, մտածում եմ՝ ախր ես ինտերնետ եմ մտնում դեռ իննսունականների վերջից, իսկ դարասկզբի առաջին մի քանի տարին համարյա թե մեջն էի ապրում, բայց թե հիշողությունս էր հոյակապ, թե ուղեղս ընդհանուր շատ պայծառ էր:
Բուսակերությունը իմ դեպքում հնարավոր է, որ պատճառ լինի, քանի որ մի քիչ երկաթի պակաս կա մոտս, որը ոչ մի կերպ չի հասնում նորմայի: Իսկ երկաթի պակասը, ինչքան գիտեմ, կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա:
Բացի դրանից, իմ ու Անուկի դեպքում երևի մի պատճառ էլ կա, որ գլուխներս վարի է տվել:
Օտար երկրում ապրելը, բայց մտովին Հայաստանում գտնվելը: Ոնց որ մնացել ենք երկու երկրի արանքում: Էս մեկը էդպես էլ չի դառնում քոնը, ու անընդհատ դիմադրության մեջ ես օտար մշակույթի, բարքերի, լեզվի հետ, իսկ էն մեկն էլ հեռու է, ու թեև հոգու խորքում վստահ չես, որ հենց ինքն է քոնը, ամբողջ հոգիդ հենց իրենով էլ լցված է:
Ինձ մոտ վատն էլ էն է, որ հաճախ եմ գալիս Հայաստան ու ամեն անգամ գալուց մոտս "re-entry shock" է լինում, որովհետև Հայաստանն ու Գերմանիան ամեն ինչով լրիվ հակառակ բևեռներում են գտնվում: Հազիվ մինչև հարմարվում եմ էտեղ, արդեն հետ եմ գալիս էս երկիր ու մի հատ էլ էստեղ շոկ ապրում՝ նորից փորձելով հարմարվել: Ու երևի էս երկու երկրի արանքում մնալը չէր կարող հոգեկանի հետ միասին ուղեղի վրա էլ չազդել: Եսիմ, ես էդպես եմ մտածում...
Էջանիշներ