Շնորհավորում եմ Մյունխենի Բավարիային և նրա երկրպագուներին
Շատ հետաքրքիր հանդիպում էր: Ընդհանուր առամբ վատ չանցավ, խաղային առումով:
Ռեալի օգտին նշանակված 11 մետրանոցը լրիվ տեղին էր, սակայն երկրորդ գոլը գրքային կանոններով Ռոնալդուն խփեց խաղից դուրս վիճակից:
Արդարացի էր նաև Բավարիայի օգտին նշանակված 11 մետրանոցը:
Սակայն ըստ իս տեղի ունեցան մրցավարական մի քանի լուրջ սխալներ` Պեպեյի ձեռքով խաղից հետո 11 մետրանոցը չնշանակեցին, նույնը չարեցին, երբ գցեցին Ռիբերիին, երբ Նոյերը քաշեց Գրաներոյի շապիկից:
Այս վերջին դեպքում դեռ մի բան էլ Գրաներոյին դեղին տվեցին` լրիվ անտեղի: Զարմանալի էր նաև որոշ դրվագներում գնդակը դաշտի սահմաններից լքելու պարագայում կայացրած որոշումները: Մանավանդ Կակայից դուրս եկած, իսկ իրականում` չնշանակված անկյունայինը: Իսկ ավելացված ժամանակում այնպսի տպավորութուն էր, որ մրցավարները մանր էպիզոդներում առաջնություն են տալիս Բավարիային:
Հիմնական ժամանակում խաղը լավն էր: Ընդ որում Բավարիան մի փոքր առավելություն ուներ` գնդակը վերահսկելու առումով և դարպասին կատարած հարվածների թվով (եթե չեմ սխալվում 12-ը Ռեալի 7-ի դիմաց): Սակայն հաշվի առավելությունը Ռեալինն էր: Դժվար է ասել, թե արդյոք արդար կամ անարդար էր այդ վիճակը, բայց դե փաստ էր: Ավելացված ժամանակը անցավ շատ հոգնած վիճակում: Մանավանդ 2-րդ 15 րոպեների ընթացքում արդեն ֆուտբոլ չէր, այլ տշոցի: Բայց դե մեղադրելու չի` հոգնել էին, հո ռոբոտ չեն?
Հետխաղյա 11 մետրանոցներն ուղղակի անկանխատեսելի էին` վրիպեցին այնպիսի սնայպերներ, ինչպիսիքն են Ռոնալդուն, Կական, Տոնի Կրոսը: Դե Ֆիլիպ Լամի կատարած հարվածը հեչ պաշտպանի հարված չեր` մեջը ուժ էլ չկար: Ռամոսինն էլ ուժեղ էր, բայց շատ բարձր:
Արդյունքում իսկապես փայլեցին եկու թիմերի դարպասապահները, որոնք մինչև 11 մետրանոցներն էլ անթերի խաղ խաղացին 120 րոպե (միայն Կասիլիասը մեկ դրվագում սխալվեց, բայց դա էական սխալ չէր) ետ մղելով բազմաթիվ հարվածներ: Կեցցեն երկուսն էլ:
Մի խոսքով` դրամատիկ խաղ, մրցավարական սխալներ, անկանխատեսելի իրավիճակ ու .... Բավարիա-Չելսի եզրափակիչ![]()
Էջանիշներ