Ինչ կարծիքի եք, Բարսելոնի օգտին նշանակված 2-րդ 11-մետրանոցը (երբ հաշիվը դարձավ 2:1) արդար էր?
Ինչ կարծիքի եք, Բարսելոնի օգտին նշանակված 2-րդ 11-մետրանոցը (երբ հաշիվը դարձավ 2:1) արդար էր?
Բարև Ձեզ
Միանշանակ այդտեղ կար կանոնների խաղտում,քանի որ Նեստան ակնհայտ քաշեց Բուսկետտսի շորից և կասեցրեց նրա առաջխաղացումը,որը կարող էր գոլային լինել..Կարծում եմ բոլոր Ֆուտբոլից լավ հասկացող մարդիկ գիտեն,որ մրցակցի շորից քաշելը և վայր գցելը 100%-անոց կանոնների խաղտում է.Միանշանակ արդար էր ամեն ինչ.
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Գրքային կանոններով` ՖԻՖԱ-ի կողմից հաստատված կանոնակարգով և ռեգլամենտով, այո ճիշտ էր:
Բայց փաստացի այդ գրքային կանոնների համաձայն ցանկացած խաղում կարելի է հանգիստ մի 4-5 հատ 11 մետրանոց նշանակել:
Ես նման բան դեռ չէի տեսել: Սովորաբար, քանի դեռ գնդակը խաղի մեջ չէ, տուգանային հրապարակում ոչ նորմատիիվային պայքարի համար մրցավարը նույնիսկ դեղին քարտ էլ է ցույց տալիս, բայց 11 մետրանոց չի նշանակում, այլ սուլիչով վերսկսում է խաղը:
Նման մակարդակի խաղի ժամանակ, այն էլ այդպիսի ակումբերի խաղում, այդպիսի գրքային գործելակերպը ուղղակի ստիպում է մտածել, որ մրցավարները Բարսելոնի հանդեպ այդքան էլ լոյալ չեն տրամադրված:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
REAL_ist (05.04.2012), Sagittarius (05.04.2012), Vaio (05.04.2012)
Ախպեր ջան, ինչ գոլային? Գնդակը դեռ չէր մտել խաղի մեջ: Հա, խախտում էր, ու սովորաբար տենց խախտումների համար դեղին տալիս են, բայց պենալ չեն դնում:
Նամ էլ եթե ուշադիր լինես, կնկատես, որ վայ ընկնելու հարցում Պույոլի մեղքն ավելի մեծ էր:
ՄԻ խոսքով` տենց խաղում, տենց 11 մետրանոց չեն դնում, հալալա մրցավարներին, ֆուտբելը լրիվ հարամել թողել են, ՖԻՖԱ-ն փդելա:
Միլան-Բարսելոն նախորդ խաղում, Միլանում, 11 մետրանոցը հոգուտ Բարսելունի չդրեցին: Էդ էլ արդար չէր չէ?![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Vaio (05.04.2012)
Դու անկյունայինից կյանքում գոլեր չես տեսել? Ես ուշադիր նայել եմ էտ պահը ու տեսել եմ,որ գնդակը գետնից բարձր էր,իսկ դա նշանակում ա, որ գնդակը խաղի մեջ էր.Եթե դու առաջին անգամ ես տենց պենալ տենում ես շատ անգամ եմ տեսել.Խախտումը խախտում ա,ինչ տարբերություն կոպիտ ա թե չե կամ ինչ իրավիճակում ա.Եթե օրինակ գողը խանութից 5000 դրամ ա գողանում հետո 500000,նշանակում ա էտ 5000 դրամի համար չպտի պատժվի?Ավելի մեծ հանցանքի համար պետքա միայն պատժվի?Հանցանքը հանցանք ա,խախտումն էլ խախտում ա,որը կամ լինում ա կամ էլ չի լինում,իսկ էս պարագայում մրցավարին քննադատել պետք չի,քանի որ նա շատ ճիշտ կողմնորոշվեց ու ինչպես դու նկատեցիր խախտում կար.Ու կապ չունի դա ՉԼ-ի 1/4 ա թե Ուզբեկստանի 5-րդ դիվիզիոնի խաղ,եթե խաղի կանոնները խախտվել են,մրցավարը պետք ա արձագանքի.
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Իմ կարծիքով Ռեֆելոնան 1/2ում կհաղթի անցած տարի, ֆինալում էլ Ատլետիկին կհաղթի Իսպանիայի, իսկ ՉԼ եզրափակիչում սպասում եմ Բավարիա-Չելսի դիմակայությանը![]()
Ես էլ եմ 1ին անգամ տեսնում, չնայած 99թ.ից ֆուտբոլ եմ նայում, մի հատ էդ շատ տեսածներիցդ մեկի լինկը դիր մենք էլ տեսնենք, բայց նենց չլնի էլի որ Չապոնիայի 4րդ լիգայի խաղ լինի, սուձյային էլ առած լինենԵթե դու առաջին անգամ ես տենց պենալ տենում ես շատ անգամ եմ տեսել.
Varzor (05.04.2012)
Ապեր, տենց գրքով ճիշտա, բայց էլի կրկնեմ` ցանկացած խաղի ժամանակ կարելի է մի 5-6 հատ պենալ դնել, ոնց ասում ես` խախտումը խախտում է: Բա ինչի չեն դնում?
Հեքիաթներ պետք չի պատմել, ուղղակի ամոթա, որ Բարսելոնին պիտի սենց բուլդոզորով բրթեն առաջ:
Ես չգիտեմ դու րեբվանից ես ֆուտբոլ նայում, ես սկսել եմ նայել 88թ-ից: Տենց դեպք չեմ տեսել, որ գնդակը դեռ խաղի մեջ չի, քաշքշոցի համար դեղին տան ու հետն էլ պենալ դնեն: Որ դեղին տան` շատ եմ տեսել, բայց որ պենալ դնեն` չի հանդիպել: Մի հատ կասես, որ խաղի ժամանակ ա տենց բան եղել?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
John (05.04.2012), Moonwalker (05.04.2012), Vaio (05.04.2012), Նաիրուհի (05.04.2012)
Ամոթը գիտես որն ա,որ ամեն Բարսելոնայի խաղից հետո ոմանք ընդհանրապես Ֆուտբոլ խաղը մոռանում են ու սկսում են մրցավարներից խոսալ..Բա եկեք միքիչ էլ ֆուտբոլից խոսանք,Բարսելոնան 21 անգամ հարված էր կատարել դարպասին,իսկ այսպես կոչված Սերիա Ա-ի առաջատարը ընդամենը 3..Խաղային առավելությունը ակնհայտ Բարսայի կողմն ա ու Բարսան հաղթեց,քանի որ 10 գլուխ բարձր էր մրցակցից,դա ցույց ա տալիս վիճակագրությունը,իսկ էն մարդկանց կարծիքը որ իբր եթե պենալ չլիներ,Բարսան կարող էր և չհաղթել,էտ պարզապես ծիծաղ ա առաջացնում,էլի եմ կրկնում հարվածները դարպասին-----21:3----- Բարսայի օգտին
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Altair (16.04.2012)
Դարպասին հարվածելով չեմ հաղթում, այլ գոլ խփելով, որոշ թիմեր էլ՝ մրցավարի օգնությամբ գոլ խփելով. ասում ես լիքը տենց դեպքերում պենալ դնելու դեպքեր ես տեսել, ստատիստիկան ոչ մեկին խուտուտ չի տալիս ինչքան գիտեմ, էդ խաղերից ու էդ դրվագներից վիդեո դիր մենք էլ տեսնենք, առանց հիմնավորման խոսալով հո չի
Դարպասին հարվածելոււ արդյունքում ա հիմնականում Գոլ ստեղծվում,Բարսան էլ վերջին խաղում 3 անգամ Գոլ ա խփել դրա համար էլ հաղթել ա արժանիորեն.Ստատիստիկան էն ա,ինչ որ դաշտում եղել ա,օդից չեն վեկալում..Քեզ խուտուտ չի տալիս,բայց ֆուտբոլային մասնագետներին ու կոնկրետ խաղից ավելի շատ հետաքրքրվողներին,որոնց համար առաջնայինը խաղն ա ոչ թե մրցավարը` լավ էլ քորում ա..Առավել ևս եթե մրցավարը ճիշտ ա խաղը դատել.Ես հավես ու ժամանակ չունեմ ինտերնետում պեղումներ կատարելու համար,քանի որ չեմ հիշում էտ թիմերի անունները,բայց հաստատ տեսել եմ տենց դեպքեր..Էտ կարևոր չի,կարևորն էն ա,որ եթե խախտում ա լինում,ուրեմն խաղը դադարեցվում ա,իսկ եթե դա տուգանային հրապարակում ա լինում` բնականաբար 11 մետրանոցն անխուսափելի է.![]()
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Այո, Բարսելոնը խաղային առավելություն ուներ, դրանում վիճելն անիմաստ է:
բայց արդեն ամոթ Բարսելոնին, որ 21 հարվածից ընդամենը 3-ն են դիպուկ եղել, այն էլ երկուսը 11 մետրանոցից: Ի դեպ քո ասած թիվը մենակ գովասանքի չե, այլ նաև պարսավանքի է արժանի` այդպիսի ցածր արդյունավետությունը լավ բաների մասին չի խոսում:
Իսկ այ Միլանը, չնայած որ խաղային առումով միանշանակ զիջում էր, սակայն բարձր արդյուանվետություն ցույց տվեց` 3 հարվածով 1 գոլ:
Միլանի կիսապաշտպանությունը խայտառակ վիճակում է, Զիդորֆը ոչ միայն դանդաղել է, այլև այդ խաղին ահավոր խոտանով էր խաղում, իսկ Չավի-Ինյեստա զույգը, դրան էլ գումարած Ֆաբրեգասը ուղղակի գրավել էին դաշտի կենտոնը:
Սակայն Միլանը փայլեց պաշտպանությունից միանգամից մեծ արագությամբ գրոհի անցնելու իր կարողությամբ:
Բարսելոնի կազմում հենց մեկը Մեսսին 2 անգամ շատ հարմար գրոհներ ուղղակի փչացրեց, 1 անգամ էլ ուղղակի շեղ հարվածեց (դե պատահում է, ռոբոտ չի)
Բայց այ 2-րդ 11 մետրանոցն ուղղակի ծանր վիճակի մեջ դրեց Միլանին: Արդեն պետք էր երկրորդ անգամ հետապնդողի դերում լինել, այն էլ ձախողված կենտրոնի պարագայում:
Ֆուտոբային նահդիպման մեջ ցանկացած գոլ մեծ արժեք ունի: Նույն Բարսելոնը 2 խաղ պարտվել է նվազագույն հաշիվներով, այն էլ կարգով շատ ավելի ցածր թիմերին, քան Միլանն է:
Ու քեզ ասեմ, հարվածների քանակը դարպասին խոսում է ընդամենը թիմի որոշ օղակների որակական հատկանիշների և համագործակցության մակարդակի մասին, բայց ոչ վերջնական արդյունքի:
Ինձ համար լավ է խաղում այն թիմը, որը քիչ հարվածներ հասցնելով առավելագույն գոլերն է խփում` բարձր ՕԳԳ ունի ու ցածր խոտան:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ասածներիդ մեջ ճիշտ է միայն ընդգծածս հատվածը: Մնացածը զուտ սուբյեկտիվ կարծիք ես հայտնում` դա էլ քո իրավունքն է:
Ցանկացած թիմի խաղի ժամանակ էլ կարելի է գտնել դրվագ, որտեղ տւոգանային հրապարակու պաշտպանը քաշում է հակառակորդի շապիկից, կամ էլ բռնում է մարմինց, թևից: Ըստ գրքի, նույնիսկ եթե գնդակը խաղի մեջ չի, դաշտի դուրս է, նույնիսկ խաղի ավարտը ազդարարված է, միևնույն էդա կանոնների խախտում է ու արժանի է պատժի: Սակայն արի ու տես, որ շատ դեպքերում մրցավարները ոչ միայն խախտում չեն արձանագրում, այլ նույնիսկ բավարարվում են բանավոր զգուշացմամբ:
Անձնական փորձից ելնելով եմ ասում` շատ խփելով չի, այլ շատ գոլ խփելով: Անցած շաբաթ մի հատ տենց խաղ տանուլ տվեցին` 10 շատ ավ հնարավորությունից ռեալիզացրեցինք միայն 1-ը, իսկ հակառակորդը 14 հնարավորից` 7-ը: Ու ոչ ի խաղային ռավելություն էլ չուներ, ընդհանուր հավասար խաղ էր:
Իսկ այ հաջորդ խաղը` 6-ից 4-ը խփեցինք ու հաղթեցինք ոչ ի շանս չթողնելով:
Ասածս էնա, որ Բարսելոնան լավ խաղաց, բայց արդյունքը իրա խաղի տրամաբանական հետևանքը չէր, այլ մրցավարական թղթակերության:
Ասել եմ ու կասեմ` ՖԻՖԱ-ի կողմից անիմաստ ու անտեղի պահպանողականությունը, ինչպես նաև մրցավարական քմահաճույքները պաշտպանելը շատ վատ է ազդում ֆուտբոլի վրա և ակամայից մտածել է տալիս կաշառակերության ու փողակերության մասին: ՖԻՖԱ-ն էլ, ՈՒԵՖԱ-ն էլ փտել են` հիմքից մինչև գագաթը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ընկեր ջան դու նոր շատ սխալ տեղեկատվություն տվեցիր ու էտ սխալ ինֆորմացիան էլ ազդում ա քո գրառման իմաստի 80 %- վրա,քանի որ Բարսելոնան 21 անգամ հարված ա կատարել,որից 8-ն ա եղել ուղիղ դարպասին,ոչ թե 3-ը..Իսկ եթե Միլանը ուզում էր Կամպ Նոու-ում ընդամենը 3 հարվածով ու 21 հարված ընդունելով Բարսելոնա հաղթեր,էտ արդեն ցույց ա տալիս Բարսայի արավելությունը Միլանի նկատմամբ ամեն ինչով:
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ընգեր ջան սխալներ դու ես թույլ տալիս` ուշադիր չես կարդում: Դիպուկ հարվածները գոլ գրանցածներն են, ոչ թե մեր մեկնաբանների ասած "ուղիղ դարպասին" կատարածները: Էդ նույնն ա, որ սնայպերը կրակի պատնեշին, ասի "հետևը մարդ կար` դիպուկ եմ խփել"Դիպուկը թիրախին հասնելն ա, իսկ ֆուտբոլի պարագայում թիրախը ուղղահայաց դարպասաձողերի միջև ընկած երևակայական հարթություն-գիծը հատելն է, ոչ թե պաշտպանի ոտքը, կամ էլ դարպասապահի ձեռքը
Բարսելոնի 21 հարվածից 8-ը ուղիղ դարպասին, որից 3-ը գոլ, ընդ որում 2 հատը 11 մետրանոցից: Պարզ մաթեմատիկա է` 2 գոլ 11 մետրանոցից, նշանակում է դարպասին 6 ուղիղ հարվածից ընդամենը 1 գոլ է գրանցվել` մոտ 17% ՕԳԳ:
Իսկ եթե հաշվի ենք առնում, որ 21 հարվածից 13-ը շեղ են եղել? Ինչքան ա իջնում ՕԳԳ-ն
Իսկ Միլանի պարագայում 3 հարված են եղել, որից 2-ը շեղ էր, իսկ մեկը դիպուկ` գոլ էր:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ