Ապոել-Բենֆիկա-ն կլինի ամենագեղեցիկ եզրափակիչըբայց դե Չելսին ա հաղթելու
![]()
Ապոել-Բենֆիկա-ն կլինի ամենագեղեցիկ եզրափակիչըբայց դե Չելսին ա հաղթելու
![]()
Ոչ մի թիմ դեռ չի կարողացել 2 անգամ անընդմեջ դառնալ Չեմպիոնների Լիգայի չեմպիոն..Բարսելոնան շանս ունի այդ ռեկորդին հասնելու համար..Հավատում ենք)))
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Բարսելոնան 3:1 հաշվով հաղթանակ տոնելով իտալական Միլանի նկատմամբ` 5-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: (Որից 2-ը Չեմպիոնական եզրափակիչ և հավատում եմ, որ նույն ձևով էլ կլինի այս տարի).Գոլերը հեղինակեցին Աշխարհի Լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին`2 անգամ և աշխարհի 3-րդ լավագույն խաղ կառուցող (Չավիից ու Մեսսիից հետո)` Դոն Անդրես Ինիեստան.Այսպիսով Բարսան հիանալի շանսեր ունի 2-րդ անգամ անընդմեջ հաղթելու Չեմպիոնների Լիգայում,որը ռեկորդ կլինի.Կատալոնացիների մրցակիցը կիսաեզրափակիչում կորոշվի այսօր` Չելսի-Բենֆիկա խաղում.
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ժող. քարորդ եզրափակչի խաղերը առաջինը ո՞ւմ հարկի տակ են կայանալու(ի հարկե եթե որոշված է):
Я люблю людей.. А нет.. Показалось..
Altair (16.04.2012)
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 05.04.2012, 06:58:
Գրելուց առաջ խորհուրդ կտայի ուշադիր կարդաիր իմ գրածը,որտեղ նշվում ա Չեմպիոնների Լիգայի..Քո ասած նախնադարյան ժամանակաշրջանում Չեմպոինների Լիգա չի կոչվել.90-ականների սկզբին ա կոչվել ու այդ ժամանակվանից ի վեր ոչ մի թիմ չի կարողացել այդ գավաթը 2 անգամ անընդմեջ նվաճել.. P.S Նույնիսկ այդ նախնադարյան ժամանակաշրջանում ֆաշիստ գեներալ ֆրանկոյի մախինացիաների շնորհիվ Ռեալի գավաթները խոչընդոտ չհանդիսացան Բարսելոնայի համար,քանի որ Բարսան արդեն պաշտոնական տիտղոսներով գերազանցում է Ռեալին.Կատալոնացիներն ունեն 77 պաշտոնական գավաթ![]()
![]()
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ինչ կարծիքի եք, Բարսելոնի օգտին նշանակված 2-րդ 11-մետրանոցը (երբ հաշիվը դարձավ 2:1) արդար էր?
Բարև Ձեզ
Միանշանակ այդտեղ կար կանոնների խաղտում,քանի որ Նեստան ակնհայտ քաշեց Բուսկետտսի շորից և կասեցրեց նրա առաջխաղացումը,որը կարող էր գոլային լինել..Կարծում եմ բոլոր Ֆուտբոլից լավ հասկացող մարդիկ գիտեն,որ մրցակցի շորից քաշելը և վայր գցելը 100%-անոց կանոնների խաղտում է.Միանշանակ արդար էր ամեն ինչ.
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ախպեր ջան, ինչ գոլային? Գնդակը դեռ չէր մտել խաղի մեջ: Հա, խախտում էր, ու սովորաբար տենց խախտումների համար դեղին տալիս են, բայց պենալ չեն դնում:
Նամ էլ եթե ուշադիր լինես, կնկատես, որ վայ ընկնելու հարցում Պույոլի մեղքն ավելի մեծ էր:
ՄԻ խոսքով` տենց խաղում, տենց 11 մետրանոց չեն դնում, հալալա մրցավարներին, ֆուտբելը լրիվ հարամել թողել են, ՖԻՖԱ-ն փդելա:
Միլան-Բարսելոն նախորդ խաղում, Միլանում, 11 մետրանոցը հոգուտ Բարսելունի չդրեցին: Էդ էլ արդար չէր չէ?![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Vaio (05.04.2012)
Գրքային կանոններով` ՖԻՖԱ-ի կողմից հաստատված կանոնակարգով և ռեգլամենտով, այո ճիշտ էր:
Բայց փաստացի այդ գրքային կանոնների համաձայն ցանկացած խաղում կարելի է հանգիստ մի 4-5 հատ 11 մետրանոց նշանակել:
Ես նման բան դեռ չէի տեսել: Սովորաբար, քանի դեռ գնդակը խաղի մեջ չէ, տուգանային հրապարակում ոչ նորմատիիվային պայքարի համար մրցավարը նույնիսկ դեղին քարտ էլ է ցույց տալիս, բայց 11 մետրանոց չի նշանակում, այլ սուլիչով վերսկսում է խաղը:
Նման մակարդակի խաղի ժամանակ, այն էլ այդպիսի ակումբերի խաղում, այդպիսի գրքային գործելակերպը ուղղակի ստիպում է մտածել, որ մրցավարները Բարսելոնի հանդեպ այդքան էլ լոյալ չեն տրամադրված:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
REAL_ist (05.04.2012), Sagittarius (05.04.2012), Vaio (05.04.2012)
Համաձայն եմ, ավելացնելու բան չունեմ:
Ինձ համար մեծ հաշվով միևնույն էր, թե ով կանցներ՝ Միլան երբեք չեմ երկրպագել, Բարսայի հանդեպ էլ թեթև սիմպատիա ունեմ /որը գնալով պակասում ա/. բայց հուսով էի խաղի մինչև վերջին րոպեն ինտրիգա տեսնել: Ինչ խոսք, Բարսան այսօր ծերուկ Միլանից շատ ավելի ուժեղ է և ի զորու էր մաքուր հաղթանակ տոնելու:
Զայրացած եմ միայն մրցավարի վրա, որ անձամբ ինձ համար ֆուտբոլը հարամ արեց և առաջին խաղակեսից հետո ֆուտբոլ նայելու ցանկացությունը սպանեց: Միլանը Բարսայի դեմ Կամպ Նոուում մեկ խաղում երկու անգամ ստիպված լինի խաղալ առաջին համարով և դա մարսի՝ ներկա դրությամբ անհնար ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ