User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թիմի ավագը Ալյանց Արենայում իր գլխավերևում կպարզի ՉԼ գավաթը

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բավարիա

    8 53.33%
  • Չելսի

    7 46.67%
Էջ 3 19-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 276 հատից

Թեմա: Չեմպիոնների լիգա (2011-2012թթ.)

  1. #31
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ եք կարծում արդյոք 23:45 Դինամո Զագրեբ - Այաքս խաղին կմասնակցի Արաս Օզբիլիսը և ինչ հաշվով կավարտվի հանդիպումը???

    Դինամո Զագրեբ 1 - 3 Այաքս
    Իմ կարծիքով այսօր երևի խաղադաշտում կտեսնենք Արասին

  2. #32
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ ենթախմբի Բկմա (Ռուսաստան) - Տրաբզոնսփոր (Թուրքիա) հանդիպման 1-ին խաղակեսը: Բկման հաշվի մեջ առաջ է անցել 1-0 հաշվով` ի շնորհիվ Դումբիայի գոլի: 29-րդ րոպեին 9 -րդ համարով հանդես եկող Վագներ Լավի փոխանցումից հետո հաշիվը բացեց 8 համարով հանդես եկող Դումբիան:
    1-ին խաղակեսի ընթացքում մրցավարը ցույց տվեց 3 դեղին քարտ, որոնցից մեկը բաժին հասավ ԲԿՄԱ - ին: 15-րդ րոպեին զգուշացվեց 17 համարով հանդես եկող Մամայեվը: Իսկ հյուրերի կազմում <<աչքի ընկան>> նախ 6 համարով հանդես եկող Գլովացկին 22-րդ րոպեին, ապա 42-րդ րոպեին նույն բախտին արժանացավ 15 համարով հանդես եկող Զակորան:

  3. #33
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց ԲԿՄԱ - Տրաբզոնսփոր հանդիպումը: Տանտերերը հաղթեցին 3-0 հաշվով: Նախ 76-րդ րոպեին 9 համարով հանդես եկող Վագներ Լավի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց 19 համարով հանդես եկող Ցաուհիան, ապա 10 համարով հանդես եկող Ձագոևի փոխանցումից հետո 86-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ 8 համարով հանդես եկող Դումբիան:

  4. #34
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՎ այսպես ավարտվեցին չեմպիոնների լիգայի խաղարկության 1-ինից 4-րդ խմբերի 3-րդ տուրի հանդիպումները: Մեզ ամենաշատը հետաքրքրում էր Դինամո Զագրեբ - Այաքս հանդիպումը, քանզի հենց Այաքսի կազմում է ելույթ ունենում Արաս Օզբիլիսը: Հանդիպումն ավարտվեց Այաքսի հաղթանակով 0-2 հաշվով: Ցավոք բացակայում էր Արասը, ով, ըստ ՈՒԵՖԱ - ի պաշտոնական կայքի, նշված էր որպես վնասվածք ունեցող ֆուտբոլիստ: Ստորև ներկայացնում եմ կայացաց խաղերը, արդյունքները և մրցաշարային աղյուսակները...

    ՉԼ ԲՈԼՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳՈԼԵՐԸ
    

    A խումբ

    Մանչեսթեր Սիթի – Վիլյառեալ 2:1

    Նապոլի – Բավարիա 1:1

    Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
    1. Բավարիա 3 2 1 0 5-1 7
    2. Նապոլի 3 1 2 0 4-2 5
    3. Մանչեսթեր Սիթի 3 1 1 1 3-4 4
    4. Վիլյառեալ 3 0 0 3 1-6 0
    B խումբ

    ԲԿՄԱ – Տրաբզոնսպոր 3:0

    Լիլլ – Ինտեր 0:1

    Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
    1. Ինտեր 3 2 0 1 4-3 6
    2. ԲԿՄԱ 3 1 1 1 7-5 4
    3. Տրաբզոնսպոր 3 1 1 1 2-4 4
    4. Լիլ 3 0 2 1 3-4 2
    C խումբ

    Բազել – Բենֆիկա 0:2

    Օցելուլ – Մանչեսթեր Յունայթեդ 0:2

    Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
    1. Բենֆիկա 3 2 1 0 4-1 7
    2. Մանչեսթեր Յունայթեդ 3 1 2 0 6-4 5
    3. Բազել 3 1 1 1 5-6 4
    4. Օցելուլ 3 0 0 3 1-5 0
    D խումբ

    Դինամո Զագրեբ – Այաքս 0:2

    Ռեալ Մադրիդ – Լիոն 4:0

    Թիմեր Խ Հ Ո Պ Հ Մ
    1. Ռեալ Մադրիդ 3 3 0 0 8-0 9
    2. Այաքս 3 1 1 1 2-3 4
    3. Լիոն 3 1 1 1 2-4 4
    4. Դինամո Զագրեբ 3 0 0 3 0-5 0
    Վերջին խմբագրող՝ AsikoNar: 19.10.2011, 10:31:

  5. #35
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՌԱՋԻՆ ՐՈՊԵԻՑ ԳԻՏԵԻ, ՈՐ ՍԱ ՄԵՐ ԽԱՂՆ Է»

    Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիոնին» 4:0 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ չէր կասկածում իր թիմի հաղթանակում հենց մեկնարկից:«Մենք գեղեցիկ էինք խաղում և գեղեցիկ հաղթեցինք:

    Արդեն առաջին րոպեին ես գիտեի, որ սա մեր հանդիպումն է: Կարևոր է, որ մենք 9 միավոր են հավաքել, հատկապես հաշվի առնելով, որ «Լիոնն» ու «Այաքսը» միայն չորսն ունեն: Մենք գրեթե ապահավել են առաջին հորիզոնականը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է»,- հայտարարել է իսպանական ակումբի մարզիչը:

    http://www.euro-football.ru/article/...eto_nash_match
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 20:59: Պատճառ: Հղում

  6. #36
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍՆԵՅԴԵՐ. «ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐՆ ԷՐ»


    Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը երեկ «Լիլի» դեմ տարած հաղթանակից հետո ասել է.

    «Ամենակարևորը երեք միավորն էր: Դժվար խաղ էր ու սակայն մենք գիտեինք, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ «Լիլը» մեր խմբի ամենաուժեղ թիմերից է` հատկապես սեփական հարկի տակ: Ինչևէ, մենք հաղթեցինք: Մենք որպես ամբողջական թիմ լավ պաշտպանվեցինք: Մենք հսկայական փորձ ունենք Եվրոպայում և գիտենք, թե ինչպես է պետք խաղալ»:

    http://www.euro-football.ru/article/...brat_tri_ochka
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 21:00: Պատճառ: Հղում

  7. #37
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՅՈՒՊՊ ՀԱՅՆԿԵՍ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԽԱԼՎԵԼ»

    Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղում իտալական «Նապոլիի» դեմ ոչ-ոքի խաղալուց հետո (1:1) չի քննադատել իր սաներին՝ նշելով, որ նրանք արժանի են հաղթանակի:

    «Մենք լավ հանդիպում անցկացրինք, որի ընթացքում վերահասկում էինք իրադարձությունների ընթացքը, այդ պատճառով հաղթանակն արժանի արդյունք կլիներ: «Նապոլին» շատ վտանգավոր մրցակից է, սակայն մենք նրանց մինչև գոլը հնարավորություններ չէինք տալիս: Հետո մի փոքր շրջան էր, երբ մենք շատ լավ չէինք նայվում, սակայն ընդմիջումից հետո մենք նորից տիրում էինք նախաձեռնությանը: Մեր բաց թողած գնդակը դժբախտ պատահարի արդյունք էր, բայց մենք նույնպես կարող ենք սխալվել: Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են»,- հայտարարել է Հայնկեսը:

    http://www.eurosport.ru/football/cha...o2995245.shtml
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 21:02: Պատճառ: Հղում

  8. #38
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌՈԲԵՐՏՈ ՄԱՆՉԻՆԻ. «ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ»

    Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Վիլյառեալի» նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո անգլիական ակումբի մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդգծել է արդյունքի կարևորությունը և հերթական անգամ խուսափել է Կառլոս Տևեսի մասին զրույցներից:

    «Մենք հասանք նպատակին, որը դրել էինք մեր առջև խաղից առաջ և երեք միավոր վաստակեցինք: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խմբում առաջատարության համար պայքարը նորից է սկսվում»,- հայտարարել է իտալացի մասնագետը:

    http://www.eurosport.ru/football/cha...o2995259.shtml
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 20:56: Պատճառ: Հղում

  9. #39
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շախտյոր - Զենիթ

    «Շախտյոր»-«Զենիթ»
    Մրցաշար՝ Չեմպիոնների լիգա, G խումբ, 3-րդ տուր
    Մարզադաշտ՝ «Դոնբաս Արենա»
    Մրցավար՝ Ֆրանկ դե Բլեկերե (Բելգիա)
    Հանդիպման սկիզբը՝ 23:45 (Երևան)



    Այս հանդիպումը կարելի է անվանել հետսովետական դերբի, որի հանդեպ հետաքրքրությունը հսկայական է։ Սակայն հայ հանդիսատեսի համար այս խաղն առավել հետաքրքիր է, քանի որ մրցավեճին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

    «Զենիթը» և «Շախտյորը» հաճախ էին հանդիպում սովետական ժամանակաշրջանում, սակայն նրանց ուղիները չեն հատվել1989 թվականից ի վեր, երբ թիմերից յուրաքանչյուրը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Երկու թիմերն էլ հաջող են հանդես գալիս ազգային առաջնությունում և միջազգային ասպարեզում։ Այդպես, 2008թ. «Զենիթը» դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսկ «Շախտյորը», կարծես չցանկանալով զիջել նրանց, 2009թ. նվաճել է հեղինակավոր տիտղոսը։

    Այս խաղում «Շախտյորի» կազմում բացակայելու է որակազրկված Յարոսլավ Ռակիցկին։ «Զենիթից» վնասվածքներ ունեն Ալեքսանդր Կերժակովը և Անյուկովը։

    Մարզիչների կարծիքը

    «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկու

    «Վաղը կհանդիպեն երկու թիմեր, որոնք բոլորովին տարբեր խաղաոճեր ունեն։ Մենք մեր ֆուտբոլիստների անահատական բարձր վարպետության շնորհիվ կոմբինացիոն ֆուտբոլ ենք ցուցադրում, փոխանցումներով դուրս ենք գալիս պաշտպանությունից, հասցնում ենք գնդակը մրցակցի տուգանային, բազում գոլային պահեր ենք ստեղծում, թեև միշտ չէ, որ հաջողվում է իրացնել դրանք։ Ինչ վերաբերում է «Զենիթին», ապա նրանք ունեն ֆիզիկապես լավ պատրաստված թիմ, արագ են պաշտպանությունից անցնում հարձակման և հասնում տուգանային։ Նրանք մեզ պես երկար չեն վերահսկում գնդակը, երկու-երեք փոխանցումներով հասնում են տուգանային, մաքսիմալ արագ են խաղում, ինչն էլ երբեմն սխալների է հանգեցնում»։

    Այս հանդիպմանը բուքմեյքերներն իրենց նախապատվությունը տալիս են ուկրաինական թիմին. «Շախտյորի» հաղթանակը գնահատվում է 2.14 գործակից, ոչ-ոքիի համար սահմանված է 3.50, իսկ «Զենիթի» հաղթանակի գործակիցը կազմում է 3.90։


    «Զենիթի» մարզիչ Լուչանո Սպալետի

    «Շախտյորը» տեխնիկապես լավ պատրաստված թիմ է, որի կազմում մի շարք բրազիլացիներ են հանդես գալիս։

    Ակնկալվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչը և Դմիտրի Մեդվեդևը ևս կայցելեն մարզադաշտ։

    Տուրի մնացած խաղերում կհանդիպեն հետևյալ թիմերը.

    23:45 Բայեր (Գերմանիա) - Վալենսիա (Իսպանիա)

    23:45 Չելսի (Անգլիա) - Հենկ (Բելգիա)

    23:45 Մարսել (Ֆրանսիա) - Արսենալ (Անգլիա)

    23:45 Օլիմպիակոս (Հունաստան) - Բորուսիա (Դ. Գերմանիա)

    23:45 Շախտյոր (Ուկրաինա) - Զենիթ (Ռուսաստան)

    23:45 Պորտու (Պորտուգալիա) - ԱՊՈԵԼ (Կիպրոս)

    23:45 Միլան (Իտալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)

    23:45 Բարսելոնա (Իսպանիա) - Վիկտորիա (Չեխիա)

    http://www.armsport.am/am/news/4/31/27392/
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 21:03: Պատճառ: Հղում :քռայ

  10. #40
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՆԴԱՆԴԱ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ 3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՏԱՆԵՆՔ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ»


    Մարսելի «Օլիմպիկի» ավագ Սթիվ Մանդանդան «Արսենալի» դեմ կայանալիք խաղից առաջ համոզված է, որ իր թիմը 3-րդ անընդմեջ հաղթանակը կտանի Չեմպիոնների լիգայում:

    «Մենք պետք չունենք մոտիվացնել թիմի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայում: Բոլորը կենտրոնացած են: Մենք այժմ 6 միավոր ունենք և ցանկանում ենք ավելացնել ևս 3-ը: Հուսով եմ, որ մեր հաղթանակները դեռ կշարունակվեն: Մեր թիմի ֆուտբոլիստների մոտ հաղթողի հոգեբանություն կա»,- ասել է «Օլիմպիկի» ավագը:

    http://www.uefa.com/uefachampionslea...cus/index.html
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 21:15: Պատճառ: Հղում

  11. #41
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմպիոնների լիգա. Տանտերերի առավելությամբ



    Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրը: Այսօր խաղային երկրորդ օրն էր, որի շրջանակներում նախատեսված 8 հանդիպումներից 5-ն ավարտվեցին տանտերերի հաղթանակով:

    2 խաղերում գրանցվեց խաղաղ ելք, իսկ հյուրերին հաջողությունն ուղեկցեց ընդամենը 1 խաղում:



    E խմբում Լեւերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ կարողացավ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել իսպանական «Վալենսիայի» նկատմամբ, իսկ Լոնդոնի «Չելսին» քարը քարի վրա չթողեց բելգիական «Գենկից»՝ մրցակցին ջախջախելով 5-0 հաշվով:


    F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 1-3 հաշվով հյուրընկալվելիս պարտվեց հունական «Օլիմպիակոսին» եւ շարունակում է ընթացիկ մրցաշրջանի իր անհաջող ելույթները: Նույն խմբի առաջատարների խաղում, որը կայանում էր Ֆրանսիայում, Լոնդոնի «Արսենալը» հանդիպման վերջին րոպեին հաղթանակը կորզեց «Մարսելի» հետ խաղում:

    G խմբում այսօր խաղաղությամբ էին տրամադրված բոլոր չորս թիմերը:Նշեմ, որ Հենրիկ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ միայն 65-րդ րոպեին:

    Իսկ ահա H խմբում իրենց մրցակիցների նկատմամբ միեւնույն՝ 2-0 հաշվով առավելության հասան խմբի առաջատարները եւ գլխավոր ֆավորտիները՝ «Միլանն» ու «Բարսելոնան»:




    E ԽՈՒՄԲ
    ________


    ԲԱՅԵՐ (Գերմանիա) - ՎԱԼԵՆՍԻԱ (Իսպանիա)` 2-1

    0-1 - Խոնաս (24'), 1-1 - Անդրե Շուրլե (52'), 2-1 - Սիդնեյ Սամ (56'):



    ՉԵԼՍԻ (Անգլիա) - ԳԵՆԿ (Բելգիա)` 5-0

    1-0 - Ռաուլ Մեյրելեշ (8'), 2-0 - Ֆեռնանդո Տորրես (11'), 3-0 - Ֆեռնանդո Տորրես (27'), 4-0 - Բրանիսլավ Իվանովիչ (42'), 5-0 - Սալոմոն Կալու (72'):




    F ԽՈՒՄԲ
    ________

    ՕԼԻՄՊԻԱԿՈՍ (Հունաստան) - ԲՈՐՈՒՍԻԱ (Դորտմունդ, Գերմանիա)` 3-1

    1-0 - Խոսե Հոլեբաս (8'), 1-1 - Ռոբերտ Լեւանդովսկի (26'), 2-1 - Ռաֆիկ Ջեբուր (40'), 3-1 - Ֆրանսուա Մոդեստո (79'):





    ՄԱՐՍԵԼ (Ֆրանսիա) - ԱՐՍԵՆԱԼ (Անգլիա)` 0-1

    0-1 - Աարոն Ռեմսի (90'):



    G ԽՈՒՄԲ
    ________

    ՊՈՐՏՈՒ (Պորտուգալիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)` 1-1

    1-0 - Հալկ (13'), 1-1 - Այլթոն (19'):



    ՇԱԽՏՅՈՐ (Ուկրաինա) - ԶԵՆԻԹ (Ռուսաստան)` 2-2

    1-0 - Վիլիան (15'), 1-1 - Ռոման Շիրոկով (33'), 2-1 - Լուիս Ադրիանո (45'), 2-2 - Վիկտոր Ֆայզուլին (60'):

    (11') - Ռոման Շիրոկովը չի իրացրել նշանակված 11մ. հարվածը («Զենիթ»):





    H ԽՈՒՄԲ
    ________

    ՄԻԼԱՆ (Իտալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)` 2-0

    1-0 - Զլաթան Իբրահիմովիչ (33'), 2-0 - Կեւին-Պրինս Բոատենգ (70'):



    ԲԱՐՍԵԼՈՆԱ (Իսպանիա) - ՎԻԿՏՈՐԻԱ (Չեխիա)` 2-0

    1-0 - Անդրես Ինյեստա (10'), 2-0 - Դավիդ Վիլյա (82'):

    http://www.armsport.am/am/news/4/31/27421/
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.11.2011, 21:08: Պատճառ: Հղու՜մ...

  12. #42
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնը պիտի չանցներ մյուս փուլ: Ռեալ :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (08.12.2011)

  14. #43
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոնը պիտի չանցներ մյուս փուլ: Ռեալ :
    Հա, հեսա էլի մեր ճամփին է հայտնվելու։ Բայց դե մի ջղայնացի, մենակ մենք ենք 100%-անոց արդյունքով անցնում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (08.12.2011)

  16. #44
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանչեստրյան թիմերը Անգլիական ֆուտբոլի անունի հետ են խաղում... Առաջնությունում աջ ու ձախ «սպանում են», բայց Նապոլի ու Բազել չեն կարողանում հաղթել... Չելսին ու Արսենալն են մնացել... Արսենալը սովորության համաձայն մի քանի վնասվածք ու... մնում է Չելսին... ի դեպ, թափ է հավաքում... Դրոգբան լավ մարզավիճակում գտնվող Վալենսիային մեղմ ասած դուբլ արեց )))

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (09.12.2011)

  18. #45
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանչեստրյան թիմերը Անգլիական ֆուտբոլի անունի հետ են խաղում... Առաջնությունում աջ ու ձախ «սպանում են», բայց Նապոլի ու Բազել չեն կարողանում հաղթել... Չելսին ու Արսենալն են մնացել... Արսենալը սովորության համաձայն մի քանի վնասվածք ու... մնում է Չելսին... ի դեպ, թափ է հավաքում... Դրոգբան լավ մարզավիճակում գտնվող Վալենսիային մեղմ ասած դուբլ արեց )))
    Էդ բազելները պորտուներ են դառնալու: Մի կողմից էլ վատ չի (եթե իհարկե տվյալ թիմերի երկրպագուներ չկան էստեղ). նոր թիմեր են հայտնվում ասպարեզում, մրցակցություն ա առաջանում: Թե չէ ամեն անգամ նույն անուններն են...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (08.12.2011)

Էջ 3 19-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմպիոնների լիգա 17-18
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.05.2018, 01:07
  2. Չեմպիոնների լիգա (2012-2013)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 30.05.2013, 14:45
  3. Չեմպիոնների Լիգա 2010/2011
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 600
    Վերջինը: 31.05.2011, 09:22
  4. Չեմպիոնների լիգա - 2008-2009
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1011
    Վերջինը: 03.06.2009, 23:24
  5. Չեմպիոնների Լիգա
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 280
    Վերջինը: 31.08.2007, 10:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •