User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թիմի ավագը Ալյանց Արենայում իր գլխավերևում կպարզի ՉԼ գավաթը

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բավարիա

    8 53.33%
  • Չելսի

    7 46.67%
Էջ 4 19-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 276 հատից

Թեմա: Չեմպիոնների լիգա (2011-2012թթ.)

  1. #46
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ բազելները պորտուներ են դառնալու: Մի կողմից էլ վատ չի (եթե իհարկե տվյալ թիմերի երկրպագուներ չկան էստեղ). նոր թիմեր են հայտնվում ասպարեզում, մրցակցություն ա առաջանում: Թե չէ ամեն անգամ նույն անուններն են...
    Էտ միտքը ձեր Լա Լիգային հասրեք /էս սմայլիկը լա լիգային ա վերաբերվում, ոչ թե քո ասածին, քո ասածի հետ համաձայն եմ/

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (09.12.2011)

  3. #47
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմպիոնների լիգայի խաղարկության 2011/12 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը.

    "Լիոն" – ԱՊՕԷԼ
    "Նապոլի" – "Չելսի"
    "Միլան" – "Արսենալ"
    "Բազել" – "Բավարիա"
    "Բայեր" – "Բարսելոնա"
    ԲԿՄԱ – "Ռեալ"
    "Զենիթ" – "Բենֆիկա"
    "Օլիմպիկ" – "Ինտեր"

    աղբյուր՝ armsport.am

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.12.2011), Maxpayne (16.12.2011)

  5. #48
    Մշտական անդամ Maxpayne-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմպիոնների լիգայի խաղարկության 2011/12 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը.

    "Լիոն" – ԱՊՕԷԼ
    "Նապոլի" – "Չելսի"
    "Միլան" – "Արսենալ"
    "Բազել" – "Բավարիա"
    "Բայեր" – "Բարսելոնա"
    ԲԿՄԱ – "Ռեալ"
    "Զենիթ" – "Բենֆիկա"
    "Օլիմպիկ" – "Ինտեր"

    աղբյուր՝ armsport.am
    լավ վիճակահանոություն էր կոնկրետ Ռեալի համար ուղղակի լավ կլներ Բարսը Բավարիայի հետ ըլներ...

  6. #49
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Maxpayne-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ վիճակահանոություն էր կոնկրետ Ռեալի համար ուղղակի լավ կլներ Բարսը Բավարիայի հետ ըլներ...
    Իսկ ես կուզենայի` Բարսելոնան Չելսիի հետ ընկներ :

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ միտքը ձեր Լա Լիգային հասրեք /էս սմայլիկը լա լիգային ա վերաբերվում, ոչ թե քո ասածին, քո ասածի հետ համաձայն եմ/

    Եթե միայն Լա Լիգայում նման պատկեր լիներ, միգուցե ես էլ հետաքրքրություն չտեսնեի այնտեղ, բայց բոլոր առաջնություններում է այդպես: Բոլոր առաջնություններում էլ ստանդարտ անուններ ենք տեսնում` առաջին հորիզոնականում: Ոնց-որ ռոտացիոն կարգով մի 4 թիմ նախագահեն առաջնությունում :
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.12.2011, 21:15:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #50
    Շտեֆան ԷՖԵՆԲԵՐԳ Ozon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2009
    Գրառումներ
    64
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ի ուրախություն բազմահազար ֆուտբոլասերների` երկարատև ընդմիջումից հետո` այսօր կվերսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղային օրվա ընթացքում կկայանան երկու հանդիպումներ: Ընթացիկ խաղարկության իսկական բացահայտումը դարձած` Կիպրոսի “ՀԱՊՕԵԼ”-ը կհյուրընկալվի ֆրանսիական “Լիոնին”: Ինչ վերաբերվում է մյուս զույգին, ապա այստեղ միմյանց հետ կմրցեն ակումբներ, որոնք իրենց անուններով արդեն, իսկ շատ բան են ասում` “Բայեր 04 Լևերկուզեն” և “Բարսելոնա”:

    Խմբային փուլում ,սեփական հարկի տակ երեք խաղերում երեք հաղթանակ տոնած գերմանական ակումբին` այսօր սպասվում է բարդ և դաժան փորձություն: Լևերկուզենիցներին նախանձել չէս կարող, քանի որ արդեն 1/8 եզրափակիչում նրանց մրցակիցը կլինի ոչ ավել, ոչ պակաս` Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը: Հարկ է նշել, որ ընթացիկ խաղարկությունում “Բարսելոնան” հյուրընկալվելիս` միջինը չորս գոլից պակաս, մրցակիցների դարպասը չի գրավում:

    Ընթացիկ խաղարկության խմբային փուլում ”Բայերը” երկրորդ անգամ կհանդիպի Իսպանիան ներկայացնող ակումբի հետ: Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները կարողացան իրենց թիկունքում թողնել “Վալենսիային”: Ինչ վերաբերվում է “Բարսելոնային”, ապա կարելի է ասել, որ թիմը կես շնչով հաղթահարեց խմբային փուլի արգելքը:



    Երկու թիմերն էլ իրենց երկրների ներքին առաջնություններում, գրեթե ձախողվել են: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել կատալոնյան ակումբը, ապա կարելի է վտահորեն նշել, որ “Բարսան” շեշտը դնելու է հենց Չեմպիոնների լիգայի վրա: Այս առումով “Բայերը” էլ ավելի բարդ կացության մեջ է: Թիմը Բունդեսլիգայում ակնհայտորեն չի փայլում, այլ ընդհակառակը շարունակում է հիասթափեցնել իր ցուցադրած արդյունքներով և ընթանում է 6-րդ տեղով:

    Սակայն, երբեք պետք չէ խառնել ներքին առաջնությունները Չեմպիոնների լիգայի հետ, քանի որ այս մրցաշարը լրացուցիչ մոտիվացիա է, առանձնահատուկ տրամադրվածություն և ամեն ակումբի ու այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստի երազանք: Ուստի այդ պատճառով, պետք չէ թերագնահատել կողմերից և ոչ մեկին: Այն ,որ այս խաղում միանշանակ ֆավորիտը “Բարսելոնան” է` դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց “Բայերը” այն թիմն է, որ երբեք և ոչ մի պարագայում չի սիրում հանձնվել: Դրա վառ ապացույցը, ընթացիկ խաղարկության խմբային փուլում` “Վալենսիայի” և “Չելսիի” նկատմամբ տոնած կամային հաղթանակներն էին: Այդ ամենը հաշվի առնելով, ”Բարսելոնայի” ֆուտբոլիստները հավանաբար չեն փորձի թերագնահատել իրենց մրցակցին: Լևերկուզենցիներն հատկապես ուժեղ են երկրորդ հարկում և չափազանց վտանգավոր ստանդարտ դիրքերի խաղարկումների ժամանակ,սակայն Բայերի “աքիլեսյան գարշապարը” կարելի է համարել կենտրոնական պաշտպանների դանդաղությունն ու նրանց կողմից հաճախակի կատարվող դիրքային սխալները: Խնդիրներ կան նաև դարպասային գծում, քանի որ թիմի հիմնական դարպասպահ` Ռենե Ադլերի բացակայության պայմաններում դարպասը վստահված է երիտասարդ և անփորձ Բերնդ Լենոյին, ով չնայած, որ խոստումնալից է, բայց ակնհայտորեն զիջում է իր փորձառու խաղընկերոջը, իսկ փորձի պակասը նմանատիպ մրցակիցների հետ խաղերում` վճռորոշ դեր կարող է խաղալ: Մեծ կորուստ կարելի է համարել “Բայերի” կիսապաշտպանության առաջատարներից` Սինդեյ Սեմի բացակայությունը: Գերմանացի ֆուտբոիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա մասնակցել նաև թիմերի պատասխան հանդիպմանը: Այսօրվա “Բայերում”`ակնհայտորեն խնդիրները շատ-շատ են: Կկարողանա արդյո՞ք Լևերկուզենցիների մարզիչ` Ռուբին Դուտը վերածվել`Ռոբին Գուդի` դժվար է ասել, բայց մի բան հաստատ է` “Բայերը” պայքարելու է մինչև վերջ:



    Հետաքրքիր փաստեր

    •Թիմերը նախկինում մի քանի անգամ մրցել են միմյանց հետ: Հետաքրքիր է, որ եվրագավաթներում “Բայերի” առաջին իսպանական մցրակիցը եղել է հենց “Բարսելոնան”: ՈՒՖԵԱ գավաթի 1987-/88 խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան խաղում ` “Բայերը” հյուրընկալվելիս `1:0 հաշվով պարտության մատնեց “Բարսելոնային” և անցավ հաջորդ փուլ: Հետագայում նաև դարձավ գավաթակիր:

    •”Բայերի” և “Բարսայի” մյուս հանդիպումը տեղի ունեցավ Չեմպիոննների Լիգայի 2001/02 խաղարկության խմբային փուլում: Լևերկուզենյան հանդիպումը ավարտվեց “Բայերի”` 2:1 հաշվով հաղթանակով,իսկ կատալոնյան խաղը` Բարսելոնայի նույն հաշվով հաղթանակով:

    •Մյուս տարի թիմերի ճանապարհները նույնպես խաչվեցին խմբային փուլում, սակայն այս անգամ երկու դեպքում էլ(1:2,2:0) առավելության հասան կատալոնացիները:

    •”Բայերը” կփորձի 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ անցնել 1/4 եզրափակիչ փուլ: Վերջին անգամ Բայերը այդ փուլում հանդես է եկել 2001/02 մրցաշրջանում և նույնիսկ հասել է մինչև եզրափակիչ, սակայն այնտեղ` 2:1 հաշվով զիջել է Մադրիդի “Ռեալին”:

    •Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները սեփական հարկի տակ անցակցրած երեք խաղերում տոնել են երեք հաղթանակ:

    •Բայերը իսպանական թիմերի հետ խաղերում ունի դրական բալանս` 5 հաղթանակ,4 ոչ-ոքի և 4 պարտություն:

    •Խմբային փուլում Բարսելոնան արտագնա երեք հանդիպումներում մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ: Գվարդիոլայի սաները եվրոգավաթային վերջին` 9 հանդիպումներում մրցակցին զիջել են միայն մեկ անգամ:

    •”Բարսելոնան” Գերմանիայում անցկացրած վերջին 7 խաղերի ընթացքում`4-ում տոնել է հաղթանակ, իսկ 3-ում ոչ-ոքի: Ընդհանուր առմամաբ “Բարսելոնան” գերմանական ակումբների հետ ունի դրական բալանս` 8 հաղթանակ,10 ոչ-ոքի և 5 պարտություն:

    •Գավաթակիրների գավաթի 1978/79 խաղարկության եզրափակիչում “Բարսելոնան” հաղթանակ տոնեց Դյուսելդորֆի “ֆորտունայի” նկատմամբ:



    Նյութը պատրաստեց` Արտակ Վահանսարյանը
    Աղբյուր` HOTNEWS.AM
    Բավարիայի հայալեզու երկրպագուների կայք
    http://bavaria-munchen.do.am

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.02.2012), Varzor (14.02.2012)

  9. #51
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ozon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է մյուս զույգին, ապա այստեղ միմյանց հետ կմրցեն ակումբներ, որոնք իրենց անուններով արդեն, իսկ շատ բան են ասում` “Բայեր 04 Լևերկուզեն” և “Բարսելոնա”:
    Էս ինչ թիմ է? Լեվերկուզենի բայերի ու Շալկե 04-ի հիբրիդն է?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (14.02.2012)

  11. #52
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ թիմ է? Լեվերկուզենի բայերի ու Շալկե 04-ի հիբրիդն է?
    Քո իմացած Լեվերկուզենի Բայերն է՝ հիմնադրվել է 1904թ.ին
    Bayer_Leverkusen.png

  12. #53
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո իմացած Լեվերկուզենի Բայերն է՝ հիմնադրվել է 1904թ.ին
    Bayer_Leverkusen.png
    Էդ գիտեմ, բայց թիմի պաշտոնական անվանվան մեջ 04 թիվը կա?
    Օրինակ Շալկեն հենց այդպես էլ անվանվում է` Շալկե 04
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #54
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ գիտեմ, բայց թիմի պաշտոնական անվանվան մեջ 04 թիվը կա?
    Օրինակ Շալկեն հենց այդպես էլ անվանվում է` Շալկե 04
    Այո, իհարկե կա Բայերի պաշտոնական սայթի հղումը վկա՝ http://www.bayer04.de/

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.02.2012)

  15. #55
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իհարկե կա Բայերի պաշտոնական սայթի հղումը վկա՝ http://www.bayer04.de/
    Շատ շնորհակալ եմ: Քանի որ երբեք լուջ չեմ էլ հետաքրքրվել այդ ակումբով, ինձ համար նորություն էր
    Սաղ հայերից են պլեճ արել` Արարատ 73-ից
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #56
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութնյակը հայնի է: Որբաթ օրը կկայանա քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որը կլինի "բաց" (Իսպանիան ներկայացնող Ռեալն ու Բարսան կարող են հանդիպել միմյանց): Մնացաց վեց թիմերն են. Միլան, Չելսի, Բենֆիկա, Օլիմպիկ (Մարսել), Ապօել, Բավարիա: Վաղուց նման աշխարհագրություն չենք ունեցել լիգայում և լավ է որ հիմա կա…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.03.2012), Monk (15.03.2012), Varzor (15.03.2012)

  18. #57
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ութնյակը հայնի է: Որբաթ օրը կկայանա քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որը կլինի "բաց" (Իսպանիան ներկայացնող Ռեալն ու Բարսան կարող են հանդիպել միմյանց): Մնացաց վեց թիմերն են. Միլան, Չելսի, Բենֆիկա, Օլիմպիկ (Մարսել), Ապօել, Բավարիա: Վաղուց նման աշխարհագրություն չենք ունեցել լիգայում և լավ է որ հիմա կա…
    Բայց դա նոր վիճակահանությամբ է?
    Աշխարհի առաջնության հման չեն անում` A զույգի հաղթողը, ասենք H զույքի հաղթողի հետ???
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #58
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դա նոր վիճակահանությամբ է?
    Աշխարհի առաջնության հման չեն անում` A զույգի հաղթողը, ասենք H զույքի հաղթողի հետ???
    Չէ, Վարզոր ջան, էս մի անգամն էլ են վիճակահանություն անում ու վերջ արդեն պարզ կլինի էս վիճակահանությունից հետո, թե որ զույգերիի հաղթողներն են 1/2ում իրար դեմ խաղալու

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.03.2012), Ջուզեպե Բալզամո (19.03.2012)

  21. #59
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Վարզոր ջան, էս մի անգամն էլ են վիճակահանություն անում ու վերջ արդեն պարզ կլինի էս վիճակահանությունից հետո, թե որ զույգերիի հաղթողներն են 1/2ում իրար դեմ խաղալու
    Փաստորեն կարող ենք ականատես լինել Բարսելոն-Ռեալ դիմակայության հենց 1/4-ում
    Ու Հապոելը կարող է նույնիսկ եզրափակիչում խաղալ Այս մրցաշրջանի հայտնույթունն է:
    Անձամբ ես կարծում եմ, որ եզրափակիչը լինելու է Միլան-Բավարիա:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. #60
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով Էլ Կլասսիկոն մենք եզրափակիչից շուտ չենք տեսնի..Կամ Եզրափակիչում Բարսա-Մադրիդ,կամ ել Բարսելոնա-Բավարիա
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

Էջ 4 19-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմպիոնների լիգա 17-18
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.05.2018, 01:07
  2. Չեմպիոնների լիգա (2012-2013)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 30.05.2013, 14:45
  3. Չեմպիոնների Լիգա 2010/2011
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 600
    Վերջինը: 31.05.2011, 09:22
  4. Չեմպիոնների լիգա - 2008-2009
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1011
    Վերջինը: 03.06.2009, 23:24
  5. Չեմպիոնների Լիգա
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 280
    Վերջինը: 31.08.2007, 10:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •