Երևի մոտ մի տարի առաջ կլիներ, որ YouTube-ում հայտնվեց Լիլիթ Բլեյանի «Սպասող գնացքներ» երգը: Եթե հիշում եք, Ֆեյսբուքով ու ընդհանրապես վիրտուալ տարածքում լավ ճանաչում գտավ: Էդ ժամանակ էր, որ մամաս հետը հարցազրույց արեց: Լիլիթն ասեց, որ պատրաստվում է ալբոմ թողարկել: Չգիտեմ` ուրիշները ոնց, բայց ես անհամբերությամբ սպասում էի ալբոմի թողարկմանը:
Էսօր հայտնաբերեցի, որ այն արդեն կա, ու YouTube-ով էլ բոլոր երգերը հասանելի են: Մեկը մեկից սիրուն երգեր են: Մենակ գործիքավորումը մի քիչ էն չի: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հայկական երաժշտական աշխարհում նման կատարող կա:
Էս էլ ինձ ամենաշատը դուր եկած երգերից մեկը.
Որ գամ Հայաստան, անպայման դիսկն առնելու եմ:
Էջանիշներ