Երևի մոտ մի տարի առաջ կլիներ, որ YouTube-ում հայտնվեց Լիլիթ Բլեյանի «Սպասող գնացքներ» երգը: Եթե հիշում եք, Ֆեյսբուքով ու ընդհանրապես վիրտուալ տարածքում լավ ճանաչում գտավ: Էդ ժամանակ էր, որ մամաս հետը հարցազրույց արեց: Լիլիթն ասեց, որ պատրաստվում է ալբոմ թողարկել: Չգիտեմ` ուրիշները ոնց, բայց ես անհամբերությամբ սպասում էի ալբոմի թողարկմանը:
Էսօր հայտնաբերեցի, որ այն արդեն կա, ու YouTube-ով էլ բոլոր երգերը հասանելի են: Մեկը մեկից սիրուն երգեր են: Մենակ գործիքավորումը մի քիչ էն չի: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հայկական երաժշտական աշխարհում նման կատարող կա:
Էս էլ ինձ ամենաշատը դուր եկած երգերից մեկը.
Որ գամ Հայաստան, անպայման դիսկն առնելու եմ:


Մեջբերել
։ Կարո՞ղ ա՝ աղջիկն ա։

էս երգը շատ-շատ եմ լսում...
ափսոս, շատ կուզեի, որ համերգ տար (հուլիսի կեսերին)

Էջանիշներ