User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Պատմվածքներ

  1. #16
    Մշտական անդամ Diana99-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2013
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմվածքը, որը հիմա դնելու եմ, գրել եմ մոտ չորս տարի առաջ՝ «Ակումբի տաղանդը» մրցույթի եզրափակիչ փուլի համար, որտեղ ինքը հաղթեց, ու էդպես էլ մնաց էդ մրցույթի արխիվներում:
    Վերջերս մի ուրիշ գրական մրցույթի էի մասնակցում, էնտեղ էլ ներկայացրեցի էս պատմվածքս (պայմաններում չկար, որ պիտի նոր գործ լինի), ու ինքն էնտեղ էլ հաղթեց:
    Ի դեպ, էդ մրցույթն էս ամիս էլ կա, բայց մի քիչ փոխված պայմաններով, կարող եք դուք էլ մասնակցել:



    Մտածեցի՝ բերեմ պատմվածքս էստեղ, չկորչի արխիվներում:
    Էս թեմայում հետո երևի ուրիշ ստեղծագործություններ էլ դնեմ:



    Թատերական փողոց, քսանինը

    Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
    - Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
    Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»:
    Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնելը:
    - Կարծում եմ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, այլ ոչ թե տնային կատվիկ:
    Պատրիկը քմծիծաղ տվեց: Վաճառողը, որն արդեն վաղուց երիտասարդ չէր, շտապեց օգնել նրան, և միասին տուփերը տարան, տեղավորեցին հնամաշ, բայց տարողունակ մեքենայի մեջ: Հեռանալուց առաջ Պատրիկը հայացքը շինծու հետաքրքրությամբ սևեռեց վաճառողի վրա ու փորձելով լուրջ ձևանալ` արտաբերեց.
    - Լսիր, բարեկամ, քեզ ասե՞լ են, որ դու անտանելի նման ես Միք Ջագերին:
    Եվ չսպասելով զարմացած տղամարդու պատասխանին` նստեց իր հին, փոշոտ մեքենան ու քշեց դեպի Թատերական փողոց` ընկերոջ տուն, որտեղ տղերքն արդեն վաղուց իրեն էին սպասում:

    Միխալը տեղավորվեց բազկաթոռի մեջ ու սկսեց շրջել հեռուստացույցի ալիքները` իրար հետևից համտեսելով չեխական հեռուստածրագրերը: Աշխատանքային օրը նոր էր ավատվել, և նա իր երեկոն անցկացնում էր սովորականի նման` անհամ ընթրիք, դառը թեյ ու միակ ընկեր՝ հեռուստացույց: Ինչպես միշտ, բոլոր սենյակներում վառված էին լույսերը. Միխալը ծանր էր տանում մութը: Բայց ուզեր, թե չուզեր, հոկտեմբերյան հանգիստ օրը հետզհետե վերածվում էր հոգնած գիշերվա:

    Թերեզան շորերով պառկած էր լոգարանի մեջ և ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր իր մարմինն ու թաց հագուստը գրկած ջրին: Իր առաջին երեկոն էր նոր բնակարանում: Արդեն տեղավորել էր իրերի մի մասն ու հասկացել, որ արածն անիմաստություն է: Ինչո՞ւ էր տեղափոխվել, ի՞նչ նոր կյանք էր ուզում սկսել. այստեղ, ինչպես և ամենուր նրան միայն մի բան էր սպասում` միայնակություն: Ոչ ոքի պետք չէր, անգամ սեփական երեխաներին: Ոչ ոք երբեք չէր այցելելու նրան, ոչ էլ նամակ էր գրելու, նույնիսկ Սուրբ Ծնունդին: Նրա կյանքը վաղուց արդեն ավարտված էր, մնում էր միայն այդ փաստին պաշտոնական բնույթ տալ: Նա ձեռքը գցեց քիչ այն կողմ ընկած հարդարիչին, որով առավոտյան մազերն էր կարգի բերել: Օդում պահելով էլեկտրական փոքրիկ սարքը` միացրեց այն ու նորից նայեց իրեն գրկած ջրին: Մնում էր միայն պաշտոնական բնույթ տալ…

    Երկար-բարակ կատակներից, գարեջրից ու ծխախոտներից կշտացած` տղաները հզոր դինամիկները վերջապես հանեցին տուփերից: Էլեկտրական կիթառը միացրեցին դրանց և հիմա պիտի ստուգեին, թե ինչի է ունակ Պատրիկի գնած վագրը: Իսկ դինամիկներն իսկապես ահռելի էին, ու հարևանները շուտով հաստատ լավ անունով էին հիշատակելու իրենց «բարի գիշեր» մաղթող մի խումբ ջահելներին: Պատրիկն ընկերների հետ անհամբեր սպասում էր կատվիկի մլավոցին: Միացրեցին… Ականջ ծակող սուլոցին հաջորդեց պայթյուն, ու բոլորը հանկարծ մնացին կատարյալ մթության մեջ: Եվ ոչ միայն նրանք, այլև Թատերական փողոցի քսանինը շենքի բոլոր բնակիչները մի ակնթարթում բախվեցին դրսից իրենց վրա հարձակվող գիշերվա հետ. հոսանքն անջատված էր:

    Միխալը մի պահ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Ինչպե՞ս կարող էր մեկ էլ ամեն ինչ սևանալ: Երբ ի վերջո հասկացավ, որ հոսանքն անջատվել է, մի բան, որն իր կյանքում առաջին անգամն էր պատահում, սարսափից ավելի ամուր կպավ բազկաթոռին: Մթից վախեցող մարդու ուղեղը սկսեց արագ աշխատել` փնտրելով որևէ այլընտրանք: Տանը ոչինչ չուներ նման դեպքերի համար, անգամ կրակայրիչ չկար… Ձեռքերով խարխափելով և հարթելով իր առջև գոյություն չունեցող արգելքները, ցավեցնելու աստիճան ծանր ահն էլ սրտի մեջ` Միխալը մի կերպ դուրս եկավ իր բնակարանից` հարևաններից լույս հայթայթելու հույսով:

    Ամեն ինչ մթնեց հենց այն պահին, երբ հարդարիչը պիտի տաք համբույր տար ջրին ու նրա մեջ պառկած Թերեզային: Սարքը չլմփոցով ընկավ ջրի մեջ, բայց մեռցնելու փոխարեն, ինքը մեռավ: Թերեզան քարացավ: Գուցե հենց դա էր մահը` համատարած մթություն: Ու նա շարունակեց մնալ ջրի մեջ` կիսամեռած, կիսաանմեռ:

    Հարևանները Միխալի առջև դուռը չբացեցին. գուցե վախենում էին, որ կատարվածը պատահականություն չէր, և հիմա էլ ինչ-որ մեկը շարունակել է իր չարագործ ծրագիրը` անլույս ու անօգնական մարդկանց տունը մտնելու փորձով: Վախից դողացող Միխալին միայն մի խումբ տղաների կարճատև հյուրընկալությունն էր սպասում: Նրանք արագ հայտնեցին, որ ոչ մոմ ունեն, ոչ ճրագ և տեղյակ չեն, թե ինչ է կատարվել ու անմիջապես փակեցին դուռը: Միխալը հասկացավ, որ ստիպած է տնային շորերով և մաշված հողաթափերով իրեն դուրս գցել ու կծկվել մի լուսավոր անկյունում, մինչև բացվի առավոտը: Առաջին հարկի դռներից մեկի մոտ նա հիշեց, որ այդ օրն ինչ-որ կին էր տեղափոխվում իրենց շենք: Եվ մոտենալով նորեկի բնակարանին` որոշեց մեկ անգամ ևս փորձել բախտը:

    Ջրի մեջ թմրած ու գրեթե անջատված կինն ուշքի եկավ դռան անհանգիստ թակոցից: Ամբողջ էությամբ զգաց, որ դեռ ապրում է, իսկ դռնից այն կողմ էլ ուրիշ մեկն է ապրում, որը չգիտես ինչու հարվածում է իր դռանը: Թերեզան վեր կացավ ու կանգնեց լոգարանի մեջ, ապա հանգիստ դուրս եկավ այնտեղից ու մթի մեջ կողմնորոշվելով` մոտեցավ դռանը: Իր առջև մեկն էր, ով ուներ տղամարդու ձայն և խավարի մեջ թաքցրած արտաքին: Նա ինչ-որ բան էր ասում հարևանության և հոսանքի մասին: Հետո էլ հավանաբար իրենից էր պատասխան ակնկալում, բայց ինչի մասին…
    - Ինձ մոտ էլ է մութ,- ասաց Թերեզան:
    - Ա՜խ, ի՞նչ կարող էր կատարված լինել, սա սարսափելի է, ինձ լույս է պետք…
    - Ինձ էլ է անհրաժեշտ հոսանք,- շարունակեց կինը:
    - Երևի ինչ-որ կարևոր գործ էիք անում, հա՞,- փորձեց խոսակցությունը շարունակել Միխալը:
    - Շատ կարևոր. լուսավորում էի հոգիս:
    - Հոգու լուսավորումը անչափ կարևոր է… հոգևոր արժեքներ… մշակույթ: Գիտեք, ես էլ եմ մշակույթի մարդ:
    - Իսկապե՞ս,- անտարբեր տոնով արտաբերեց Թերեզան:
    - Այո, երաժշտություն եմ սիրում, մի փոքրիկ երաժշտական խանութ ունեմ…. Վերջերս գործերս այնքան էլ լավ չեն, բայց դա էական չէ, ես այդ խանութը երբեք չեմ փակի: Մարդիկ գալիս են, երաժշտական գործիքներից են հարցնում, իսկ ես բացատրում եմ, թե ինչն ինչ է. դա միակ բանն է, որ գիտեմ…
    - Անչափ հետաքրքիր է:
    - Այսօր ոչ մի գործիք չեմ վաճառել, միայն հսկայական դինամիկներ… Ի դեպ, մի բան հարցնեմ: Ի՞նչ եք կարծում, միայն անկեղծ, ես նմա՞ն եմ Միք Ջագերին:
    - Գիտեք, ես մթի մեջ տեսնելու ունակություն չունեմ:
    - Ափսոս, շատ ափսոս… Բայց ես էլ չունեմ այդ ունակությունը. երևի մենք ինչ-որ բանով նման ենք,- ոգևորվեց Միխալը,- դուք լսո՞ւմ եք, թե՞ միայն ինձ է թվում, որ ինչ-որ տեղից ինչ-որ բան է կաթում:
    Թերեզան քամեց իր թաց վերնաշապիկի ստորին մասն ու ասաց.
    - Իսկ հիմա էլ կաթկթոցը շատացավ, այնպես չէ՞:
    - Այո… ինչ լավ է, որ միայն ինձ չի թվում: Ես ձեզ անկեղծորեն խոստովանեմ` մթից անտանելի վախենում եմ, նույնիսկ քնելիս չեմ անջատում լույսերը, իսկ հիմա էլ արդեն մտածում էի` մոտս վախից լսողական հալյուցինացիաներ են:
    - Ես էլ գրեթե համոզված եմ, որ Դուք եք իմ հալյուցինացիան. իմ դուռը սովորաբար ոչ մի տղամարդ չի ծեծում: Բայց եթե իրականում կաք, մի անգամ ևս ներողություն եմ խնդրում. ես ճրագ չունեմ…
    Այս ասելով` Թերեզան պատրաստվում էր փակել դուռը, երբ Միխալն արագ վրա բերեց.
    - Ինձ սխալ չհասկանաք, բայց… չէ, իսկապես սխալ բան մի մտածեք, ուղղակի…
    - Վախենում եք, հա՞:
    - Հա: Ամաչում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող: Խնդրում եմ թույլ տաք գիշերը մնալ ձեր բնակարանում, եթե կողքս մարդ լինի, այդքան չեմ սարսափի, հատկապես, որ երկուսս էլ լսում ենք այդ արտասովոր կաթկթոցը…
    Թերեզան զարմացավ, որ դեռ կարող է ինչ-որ մեկին պետք լինել ու մտածեց, որ առավոտյան անպայման ուշադիր կնայի, թե արդյո՞ք այդ հայլուցիանացիան այցելել է Միք Ջագերի տեսքով:

    - Ո՞վ էր,- հարցրեց Պատրիկը:
    - Ոստիկանները, եկել էին քեզ ու դինամկիներիդ ձերբակալելու, ասացի, որ արդեն փախել ես քո տուն,- դռան մոտից պատասխանեց ընկերներից մեկը:
    - Ես լուրջ բան եմ հարցնում:
    - Մեր ցնդած հարևաններից մեկը: Միայնակ է ծերուկը, լույսերն անջատվել են, վախից լցրել է տակը: Սրա-նրա մոտից մոմ է խնդրում:
    - Ներս կանչեիր,- ասաց Պատրիկը:
    - Ինչո՞ւ պիտի ներս հավիրեի, ես նույնիսկ սեփական հորս դժվարությամբ եմ հյուր ընդունում, ծերուկներն անտանելի են…
    - Միայնակ է…
    Պատրիկը նստել էր խավարի մեջ, որտեղ չէին երևում ոչ երաժշտական գործիքները, ոչ իր ընկերները, այնտեղ ոչինչ չկար. միայն ինքն էր ու իր անպետք հոգին, որտեղ շրջում էին բազմաթիվ ու խառնիխուռն տեսարաններ, ահա և մենակ ու ցնդած ծերուկը, որը մոմ էր խնդրում… ահա և իր միայնակ մայրը, որի մասին գուցե և նույնն են ասում հարևանները, ու երբ մութ է, ոչ ոք նրան ներս չի թողնում: Պատրիկի սիրտը կծկվեց, քորոց դարձավ ու մխրճվեց հոգու բարձիկին: Ուզեց խոսել հետը, հենց հիմա, հենց այս վայրկյանին: Ձեռքը տարավ գրպանը, հանեց հեռախոսն ու նայեց վրան.
    «Մամ»
    Բաց թողած յոթ զանգ:
    Մեկ հաղորդագրություն. «Բարև, Պատրիկ, չես պատասխանում… ուղղակի տեղյակ պահիր, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ուզում եմ իմանաս` ես այսօր նոր բնակարան եմ տեղափոխվել, գուցե այցելե՞ս ինձ Սուրբ Ծնունդին կամ նամակ գրես: Թատերական փողոց, քսանինը»:


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (10.04.2013)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամռան վերջին օրը

    Աղջիկը մի պահ կանգնեց ու գլուխը հետ շրջեց. կանաչ ճանապարհը, որ թողել էին հետևում, հետզհետե գորշանում էր:
    -Մի նայիր այդ կողմ: Գնացինք:
    -Գալիս է՞ արդեն,- հարցրեց աղջնակը:
    -Հա, սիրունս, բայց դեռ ժամանակ ունենք:
    Թույլ քամին հետզհետե սառչում էր՝ փշաքաղելով կնոջ բաց ուսերը: Ուղղելով մազերը՝ նա վերցրեց աղջկա ձեռքն ու արագացրեց քայլերը:
    Դեռ չէին էլ հասել հին կաղնուն, երբ լսվեց ծանոթ ձայնը.
    -Ողջո՜ւյն, ֆրաու Գիլ: Արդեն հույսս կտրել էի, թե այսօր կհայտնվեք:
    Ծեր Յանեսը, մի ոտքի վրա ցատկելով, առաջ եկավ: Նրա փետուրներն անցյալ տարվա համեմատ նոսրացել էին, կտուցը՝ կեռացել:
    -Ինչպե՞ս է փոքրիկ Լաուրան, շատ չի՞ հոգնել ճանապարհին,- շարունակեց կաչաղակը:
    Աղջիկը հոնքերը կիտեց ու հետ քաշվեց՝ ամուր կպնելով մորը:
    -Բարև, Յանես, դու ինչպես միշտ տեղում ես,- ասաց կինը՝ փորձելով դեմքին ժպիտ նկարել:
    -Դե գիտեք ինչ, ֆրաու Գիլ, ամռան հետ հեռացողներին ճանապարհելն իմ գործն է: Բայց այս անգամ քիչ են գնացողները: Տարեցտարի քչանում են: Մարդիկ այլևս չեն փախչում Քաղաքից: Ի դեպ, Քաղաքը... Նա արդեն վերադառնում է: Լավ կանեիք, շտապեիք:
    Ու Յանեսը խամրած աչքերը հառեց հեռվին՝ այնտեղ, ուր կանաչ դաշտը սկսել էր ասֆալտապատվել, ու արդեն երևում էին վեր բարձրացող շենքերը:
    -Հա, հա, գալիս է,-գլուխը հաստատակամորեն շարժելով՝ կրկնեց նա,-իսկ գուցե փոքրիկ Լաուրան ուզում է այս անգամ մնալ մեզ հե՞տ:
    Կինն արագ շրջանցեց կաչաղակին ու ձեռքը վեր մեկնեց՝ ի նշան ցտեսության:
    -Լավ մնա, Յանես: Ու քեզ մի ուրիշ գործ գտիր:
    -Հաջորդ տարի թոշակի եմ անցնում, ֆրաու Գիլ,- նրանց հետևից ձայն տվեց Յանեսը,- սկսելու եմ պետության հաշվին ապրել:
    Կաչաղակը խռպոտ ծիծաղեց, ապա ձայնը կտրեց ու լուռ նայեց հեռացողներին:
    -Բարի ճանապարհ, Լաուրա,- ասաց նա կամաց:
    Աղջիկը պոկվեց մոր ձեռքից ու հետ վազեց կաչաղակի մոտ: Նա լուրջ հայացքով մի պահ նայեց թռչնին: Հետո ժպտաց՝ թշերի վրա քաղցր փոսիկներ առաջացնելով:
    -Ես քեզ հիշեցի,- ասաց աղջնակը:
    Յանեսի մարած աչքերում փայլ հայտնվեց:
    -Անցյալ տարի ենք հանդիպել, փոքրիկ, դու այն ժամանակ երեք տարեկան էիր:
    Լաուրան գլխով արեց:
    -Քո կտուցը տգեղ է: Ինչո՞ւ:
    -Երևի որովհետև կյանքումս շատ հիմարություններ եմ դուրս տվել, փչացրել եմ կտուցս:
    -Լաուրա՜,- կանչեց մայրը:
    Աղջիկը ձեռքը տարավ իր երկար զգեստի գրպանն ու միջից ճանապարհին հավաքած խատուտիկներ հանեց, մեկնեց կաչաղակին:
    -Սա՝ քեզ:
    Կեռ կտուցը զգուշությամբ առաջ բերելով՝ այնպես, որ իր անճոռնությամբ չվախեցնի աղջնակին, նա վերցրեց նվերը:
    Լաուրան նորից ժպտաց իր քաղցր ժպիտով ու վազեց մոր մոտ:
    Կաչաղակը թռավ նստեց կաղնու հաստ ճյուղին և նայեց հետզհետե մթնող երկնքին: Ամռան վերջին օրը մոտենում էր ավարտին: Բնությունը նահանջում էր՝ ենթարկվելով Քաղաքի հետ կնքած համաձայնությանը:
    Իր չորացած ճանկերով Յանեսը վերջին անգամ պինդ գրկեց հարազատ ճյուղն ու զգաց, թե այն ինչպես է վերածվում մետաղյա սյան: Հենց այդ պահին նրա կտուցի միջից թափվեցին փոշի դարձած խատուտիկները, և սառը քամին քշեց նրանց դեպի բարձրահարկ կառույցների տանիքները:
    Յանեսը կկոցեց թաց աչքերն ու կուլ տվեց կոկորդի մաղձը:
    -Բարև, Քաղաք:
    Գետն անհանգիստ էր: Նրա մի ափն արդեն սեղմվում էր բետոնե պարսպի մեջ, իսկ հեռվում փայլատակում էին իրար հետևից հայտնվող կամուրջների կամարները:
    Կինը կանգնած էր այն եզրին, որտեղ դեռ ամեն ինչ նույնն էր, ու ջուրն ազատորեն հպվում էր ամառվա առատ բուսականությանը:
    Աղջիկը պինդ բռնել էր մոր ձեռքը և նայում էր վեր: Մայրամուտի վերջին պահերն էին. ամռան արևն արդեն պատրաստվում էր հեռանալ: Նա իր գիրկն էր առել բոլոր նրանց, ովքեր որոշել էին հեռանալ և վերադառնալ միայն ամիսներ անց, երբ նորից ամառ կգար, ու շինծու կյանքը կկորչեր երեք ամսով՝ համաձայն մեծ պայմանագրի:
    -Մինչ նոր հանդիպում, սիրունս, չտխրես, քեզ լավ կլինի արևի մոտ:
    -Դու էլ արի, մամ, ինչ կլինի:
    -Ես չեմ կարող. Քաղաքն ինձ արդեն բաց չի թողնում: Բայց քեզ մոտ ամեն ինչ ուրիշ կլինի: Մենք նորից կհանդիպենք, երբ ամռան արևը հետ գա: Չտխրես:
    Արևի վերջին ցոլքերն անհետացան՝ իրենց հետ տանելով Լաուրային: Մայն գետն ամբողջովին պարսպվեց և վերջապես խաղաղվեց՝ ուժեղ տիրոջ կողմից սանձահարված վայրի ձիու նման:
    Կինը ոտքերի տակ զգաց սառը սալահատիկներն ու նայեց շուրջը սփռված ֆրանկֆուրտյան լույսերին: Նա կկոցեց թաց աչքերը և խորը շունչ քաշեց:
    -Բարև, Քաղաք:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), CactuSoul (06.10.2013), E-la Via (06.10.2013), impression (06.10.2013), Mephistopheles (06.10.2013), Sambitbaba (31.10.2013), Skeptic (06.10.2013), Tiger29 (06.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դու տենց ո՞նց ես կարողանում
    էդքան կենդանի նկարագրության ու գույների մեջ էդքան տխրություն ո՞րտեղից
    ու դու բան չես ասում, բայց ես մեկ ա զգում եմ քո գրածի, ոնց ասեմ որ սխալ չլինի, «լուսավոր տխրությունը»
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.10.2013), ivy (06.10.2013), Sambitbaba (31.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  7. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարևորը, որ լուսավոր ա

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), impression (06.10.2013), Ռուֆուս (07.10.2013)

  9. #20
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, աչքերս թաց նստել եմ, խորն ա, շատ խորը...

  10. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, դե մի տենց, էդքան խորը չի

  11. #22
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, դե մի տենց, էդքան խորը չի
    Այվ, գիտես, չէ, ամեն մարդ նույն գործը կարդալուց մի բան ա տեսնում, որ հենց իրանն ա, որ իր մոտ մի կայծ ա առաջացնում կամ մի ամբողջ հրդեհ, հիմա ես էստեղ իմ մտածածի, զգացածի ահավոր խորը պատկերում տեսա ու ինձ հակառակում չես կարող համոզել, եթե էսքան խորը մխրճվում ա սիրտ, ուրեմն խորն ա...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (06.10.2013)

  13. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազարից մեկ ոչ մրցութային բան էի գրել, էն էլ թարս ժամանակ եմ դրել. ընկավ մրցույթի թեմայի տակ, էհ։
    Շատ շնորհակալ կլինեմ, եթե Պրոցեսից դուրս գաք, կարդաք ու կարծիք թողնեք

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

  15. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփն էնքան բզբզեց, որոշեցի գրել: Բայց կարծիքները կարդալուց... ոչ լուսավոր բան տեսա էս գործում, ոչ էլ խորը: Ամենևին չի նշանակում, թե դուրս չեկավ: Հավես էր գրված, էն պահերը, որ բնությունը քաղաք ա դառնում, հզոր էին: Կաչաղակ ձյան էլ էր դեմքոտ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.10.2013), Mephistopheles (06.10.2013)

  17. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես էր կարդացվում. նկարագրությունները սիրուն էին, բայց իմաստը չհասկացա ։ Բայց ոչինչ, էդ ինձնից ա հաստատ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.10.2013), ivy (06.10.2013)

  19. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավես էր կարդացվում. նկարագրությունները սիրուն էին, բայց իմաստը չհասկացա ։ Բայց ոչինչ, էդ ինձնից ա հաստատ։
    Քեզնից չի հաստատ. մամաս օրինակ իմ ոչ մի գրածի իմաստը չի հասկանում, անգամ բացատրելուց հետո

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

  21. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզնից չի հաստատ. մամաս օրինակ իմ ոչ մի գրածի իմաստը չի հասկանում, անգամ բացատրելուց հետո
    հա, ես էլ չհասկացա կամ էլ սխալ հասկացա

  22. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզնից չի հաստատ. մամաս օրինակ իմ ոչ մի գրածի իմաստը չի հասկանում, անգամ բացատրելուց հետո
    Բայց ես մնացած գործերիդ իմաստները հասկացել եմ ։ Ուղղակի էս ոճի գրվածքներինը չեմ հասկանում երևի։ Դե, սա քո տիպիկ ոճը չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (06.10.2013)

  24. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, ես էլ չհասկացա կամ էլ սխալ հասկացա
    Բյուր, ինքդ էիր գրել, որ ոչ մի առանձնապես խորը իմաստ մեջը չկար. ուրեմն ինչ ունեիր հասկանալ-չհասկանալու

  25. #30
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ինքդ էիր գրել, որ ոչ մի առանձնապես խորը իմաստ մեջը չկար. ուրեմն ինչ ունեիր հասկանալ-չհասկանալու
    ինքը քեզանից վրեժ էր լուծում անցած մրցույթի համար
    SWTS

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  3. Պատմվածքներ փիլիսոփաների մասին
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.01.2013, 14:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •