User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Պատմվածքներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմվածքներ

    Պատմվածքը, որը հիմա դնելու եմ, գրել եմ մոտ չորս տարի առաջ՝ «Ակումբի տաղանդը» մրցույթի եզրափակիչ փուլի համար, որտեղ ինքը հաղթեց, ու էդպես էլ մնաց էդ մրցույթի արխիվներում:
    Վերջերս մի ուրիշ գրական մրցույթի էի մասնակցում, էնտեղ էլ ներկայացրեցի էս պատմվածքս (պայմաններում չկար, որ պիտի նոր գործ լինի), ու ինքն էնտեղ էլ հաղթեց:
    Ի դեպ, էդ մրցույթն էս ամիս էլ կա, բայց մի քիչ փոխված պայմաններով, կարող եք դուք էլ մասնակցել:

    Մտածեցի՝ բերեմ պատմվածքս էստեղ, չկորչի արխիվներում:
    Էս թեմայում հետո երևի ուրիշ ստեղծագործություններ էլ դնեմ:



    Թատերական փողոց, քսանինը

    Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
    - Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
    Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»:
    Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնելը:
    - Կարծում եմ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, այլ ոչ թե տնային կատվիկ:
    Պատրիկը քմծիծաղ տվեց: Վաճառողը, որն արդեն վաղուց երիտասարդ չէր, շտապեց օգնել նրան, և միասին տուփերը տարան, տեղավորեցին հնամաշ, բայց տարողունակ մեքենայի մեջ: Հեռանալուց առաջ Պատրիկը հայացքը շինծու հետաքրքրությամբ սևեռեց վաճառողի վրա ու փորձելով լուրջ ձևանալ` արտաբերեց.
    - Լսիր, բարեկամ, քեզ ասե՞լ են, որ դու անտանելի նման ես Միք Ջագերին:
    Եվ չսպասելով զարմացած տղամարդու պատասխանին` նստեց իր հին, փոշոտ մեքենան ու քշեց դեպի Թատերական փողոց` ընկերոջ տուն, որտեղ տղերքն արդեն վաղուց իրեն էին սպասում:

    Միխալը տեղավորվեց բազկաթոռի մեջ ու սկսեց շրջել հեռուստացույցի ալիքները` իրար հետևից համտեսելով չեխական հեռուստածրագրերը: Աշխատանքային օրը նոր էր ավատվել, և նա իր երեկոն անցկացնում էր սովորականի նման` անհամ ընթրիք, դառը թեյ ու միակ ընկեր՝ հեռուստացույց: Ինչպես միշտ, բոլոր սենյակներում վառված էին լույսերը. Միխալը ծանր էր տանում մութը: Բայց ուզեր, թե չուզեր, հոկտեմբերյան հանգիստ օրը հետզհետե վերածվում էր հոգնած գիշերվա:

    Թերեզան շորերով պառկած էր լոգարանի մեջ և ոչինչ չարտահայտող հայացքով նայում էր իր մարմինն ու թաց հագուստը գրկած ջրին: Իր առաջին երեկոն էր նոր բնակարանում: Արդեն տեղավորել էր իրերի մի մասն ու հասկացել, որ արածն անիմաստություն է: Ինչո՞ւ էր տեղափոխվել, ի՞նչ նոր կյանք էր ուզում սկսել. այստեղ, ինչպես և ամենուր նրան միայն մի բան էր սպասում` միայնակություն: Ոչ ոքի պետք չէր, անգամ սեփական երեխաներին: Ոչ ոք երբեք չէր այցելելու նրան, ոչ էլ նամակ էր գրելու, նույնիսկ Սուրբ Ծնունդին: Նրա կյանքը վաղուց արդեն ավարտված էր, մնում էր միայն այդ փաստին պաշտոնական բնույթ տալ: Նա ձեռքը գցեց քիչ այն կողմ ընկած հարդարիչին, որով առավոտյան մազերն էր կարգի բերել: Օդում պահելով էլեկտրական փոքրիկ սարքը` միացրեց այն ու նորից նայեց իրեն գրկած ջրին: Մնում էր միայն պաշտոնական բնույթ տալ…

    Երկար-բարակ կատակներից, գարեջրից ու ծխախոտներից կշտացած` տղաները հզոր դինամիկները վերջապես հանեցին տուփերից: Էլեկտրական կիթառը միացրեցին դրանց և հիմա պիտի ստուգեին, թե ինչի է ունակ Պատրիկի գնած վագրը: Իսկ դինամիկներն իսկապես ահռելի էին, ու հարևանները շուտով հաստատ լավ անունով էին հիշատակելու իրենց «բարի գիշեր» մաղթող մի խումբ ջահելներին: Պատրիկն ընկերների հետ անհամբեր սպասում էր կատվիկի մլավոցին: Միացրեցին… Ականջ ծակող սուլոցին հաջորդեց պայթյուն, ու բոլորը հանկարծ մնացին կատարյալ մթության մեջ: Եվ ոչ միայն նրանք, այլև Թատերական փողոցի քսանինը շենքի բոլոր բնակիչները մի ակնթարթում բախվեցին դրսից իրենց վրա հարձակվող գիշերվա հետ. հոսանքն անջատված էր:

    Միխալը մի պահ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Ինչպե՞ս կարող էր մեկ էլ ամեն ինչ սևանալ: Երբ ի վերջո հասկացավ, որ հոսանքն անջատվել է, մի բան, որն իր կյանքում առաջին անգամն էր պատահում, սարսափից ավելի ամուր կպավ բազկաթոռին: Մթից վախեցող մարդու ուղեղը սկսեց արագ աշխատել` փնտրելով որևէ այլընտրանք: Տանը ոչինչ չուներ նման դեպքերի համար, անգամ կրակայրիչ չկար… Ձեռքերով խարխափելով և հարթելով իր առջև գոյություն չունեցող արգելքները, ցավեցնելու աստիճան ծանր ահն էլ սրտի մեջ` Միխալը մի կերպ դուրս եկավ իր բնակարանից` հարևաններից լույս հայթայթելու հույսով:

    Ամեն ինչ մթնեց հենց այն պահին, երբ հարդարիչը պիտի տաք համբույր տար ջրին ու նրա մեջ պառկած Թերեզային: Սարքը չլմփոցով ընկավ ջրի մեջ, բայց մեռցնելու փոխարեն, ինքը մեռավ: Թերեզան քարացավ: Գուցե հենց դա էր մահը` համատարած մթություն: Ու նա շարունակեց մնալ ջրի մեջ` կիսամեռած, կիսաանմեռ:

    Հարևանները Միխալի առջև դուռը չբացեցին. գուցե վախենում էին, որ կատարվածը պատահականություն չէր, և հիմա էլ ինչ-որ մեկը շարունակել է իր չարագործ ծրագիրը` անլույս ու անօգնական մարդկանց տունը մտնելու փորձով: Վախից դողացող Միխալին միայն մի խումբ տղաների կարճատև հյուրընկալությունն էր սպասում: Նրանք արագ հայտնեցին, որ ոչ մոմ ունեն, ոչ ճրագ և տեղյակ չեն, թե ինչ է կատարվել ու անմիջապես փակեցին դուռը: Միխալը հասկացավ, որ ստիպած է տնային շորերով և մաշված հողաթափերով իրեն դուրս գցել ու կծկվել մի լուսավոր անկյունում, մինչև բացվի առավոտը: Առաջին հարկի դռներից մեկի մոտ նա հիշեց, որ այդ օրն ինչ-որ կին էր տեղափոխվում իրենց շենք: Եվ մոտենալով նորեկի բնակարանին` որոշեց մեկ անգամ ևս փորձել բախտը:

    Ջրի մեջ թմրած ու գրեթե անջատված կինն ուշքի եկավ դռան անհանգիստ թակոցից: Ամբողջ էությամբ զգաց, որ դեռ ապրում է, իսկ դռնից այն կողմ էլ ուրիշ մեկն է ապրում, որը չգիտես ինչու հարվածում է իր դռանը: Թերեզան վեր կացավ ու կանգնեց լոգարանի մեջ, ապա հանգիստ դուրս եկավ այնտեղից ու մթի մեջ կողմնորոշվելով` մոտեցավ դռանը: Իր առջև մեկն էր, ով ուներ տղամարդու ձայն և խավարի մեջ թաքցրած արտաքին: Նա ինչ-որ բան էր ասում հարևանության և հոսանքի մասին: Հետո էլ հավանաբար իրենից էր պատասխան ակնկալում, բայց ինչի մասին…
    - Ինձ մոտ էլ է մութ,- ասաց Թերեզան:
    - Ա՜խ, ի՞նչ կարող էր կատարված լինել, սա սարսափելի է, ինձ լույս է պետք…
    - Ինձ էլ է անհրաժեշտ հոսանք,- շարունակեց կինը:
    - Երևի ինչ-որ կարևոր գործ էիք անում, հա՞,- փորձեց խոսակցությունը շարունակել Միխալը:
    - Շատ կարևոր. լուսավորում էի հոգիս:
    - Հոգու լուսավորումը անչափ կարևոր է… հոգևոր արժեքներ… մշակույթ: Գիտեք, ես էլ եմ մշակույթի մարդ:
    - Իսկապե՞ս,- անտարբեր տոնով արտաբերեց Թերեզան:
    - Այո, երաժշտություն եմ սիրում, մի փոքրիկ երաժշտական խանութ ունեմ…. Վերջերս գործերս այնքան էլ լավ չեն, բայց դա էական չէ, ես այդ խանութը երբեք չեմ փակի: Մարդիկ գալիս են, երաժշտական գործիքներից են հարցնում, իսկ ես բացատրում եմ, թե ինչն ինչ է. դա միակ բանն է, որ գիտեմ…
    - Անչափ հետաքրքիր է:
    - Այսօր ոչ մի գործիք չեմ վաճառել, միայն հսկայական դինամիկներ… Ի դեպ, մի բան հարցնեմ: Ի՞նչ եք կարծում, միայն անկեղծ, ես նմա՞ն եմ Միք Ջագերին:
    - Գիտեք, ես մթի մեջ տեսնելու ունակություն չունեմ:
    - Ափսոս, շատ ափսոս… Բայց ես էլ չունեմ այդ ունակությունը. երևի մենք ինչ-որ բանով նման ենք,- ոգևորվեց Միխալը,- դուք լսո՞ւմ եք, թե՞ միայն ինձ է թվում, որ ինչ-որ տեղից ինչ-որ բան է կաթում:
    Թերեզան քամեց իր թաց վերնաշապիկի ստորին մասն ու ասաց.
    - Իսկ հիմա էլ կաթկթոցը շատացավ, այնպես չէ՞:
    - Այո… ինչ լավ է, որ միայն ինձ չի թվում: Ես ձեզ անկեղծորեն խոստովանեմ` մթից անտանելի վախենում եմ, նույնիսկ քնելիս չեմ անջատում լույսերը, իսկ հիմա էլ արդեն մտածում էի` մոտս վախից լսողական հալյուցինացիաներ են:
    - Ես էլ գրեթե համոզված եմ, որ Դուք եք իմ հալյուցինացիան. իմ դուռը սովորաբար ոչ մի տղամարդ չի ծեծում: Բայց եթե իրականում կաք, մի անգամ ևս ներողություն եմ խնդրում. ես ճրագ չունեմ…
    Այս ասելով` Թերեզան պատրաստվում էր փակել դուռը, երբ Միխալն արագ վրա բերեց.
    - Ինձ սխալ չհասկանաք, բայց… չէ, իսկապես սխալ բան մի մտածեք, ուղղակի…
    - Վախենում եք, հա՞:
    - Հա: Ամաչում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող: Խնդրում եմ թույլ տաք գիշերը մնալ ձեր բնակարանում, եթե կողքս մարդ լինի, այդքան չեմ սարսափի, հատկապես, որ երկուսս էլ լսում ենք այդ արտասովոր կաթկթոցը…
    Թերեզան զարմացավ, որ դեռ կարող է ինչ-որ մեկին պետք լինել ու մտածեց, որ առավոտյան անպայման ուշադիր կնայի, թե արդյո՞ք այդ հայլուցիանացիան այցելել է Միք Ջագերի տեսքով:

    - Ո՞վ էր,- հարցրեց Պատրիկը:
    - Ոստիկանները, եկել էին քեզ ու դինամկիներիդ ձերբակալելու, ասացի, որ արդեն փախել ես քո տուն,- դռան մոտից պատասխանեց ընկերներից մեկը:
    - Ես լուրջ բան եմ հարցնում:
    - Մեր ցնդած հարևաններից մեկը: Միայնակ է ծերուկը, լույսերն անջատվել են, վախից լցրել է տակը: Սրա-նրա մոտից մոմ է խնդրում:
    - Ներս կանչեիր,- ասաց Պատրիկը:
    - Ինչո՞ւ պիտի ներս հավիրեի, ես նույնիսկ սեփական հորս դժվարությամբ եմ հյուր ընդունում, ծերուկներն անտանելի են…
    - Միայնակ է…
    Պատրիկը նստել էր խավարի մեջ, որտեղ չէին երևում ոչ երաժշտական գործիքները, ոչ իր ընկերները, այնտեղ ոչինչ չկար. միայն ինքն էր ու իր անպետք հոգին, որտեղ շրջում էին բազմաթիվ ու խառնիխուռն տեսարաններ, ահա և մենակ ու ցնդած ծերուկը, որը մոմ էր խնդրում… ահա և իր միայնակ մայրը, որի մասին գուցե և նույնն են ասում հարևանները, ու երբ մութ է, ոչ ոք նրան ներս չի թողնում: Պատրիկի սիրտը կծկվեց, քորոց դարձավ ու մխրճվեց հոգու բարձիկին: Ուզեց խոսել հետը, հենց հիմա, հենց այս վայրկյանին: Ձեռքը տարավ գրպանը, հանեց հեռախոսն ու նայեց վրան.
    «Մամ»
    Բաց թողած յոթ զանգ:
    Մեկ հաղորդագրություն. «Բարև, Պատրիկ, չես պատասխանում… ուղղակի տեղյակ պահիր, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Ուզում եմ իմանաս` ես այսօր նոր բնակարան եմ տեղափոխվել, գուցե այցելե՞ս ինձ Սուրբ Ծնունդին կամ նամակ գրես: Թատերական փողոց, քսանինը»:

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Ariadna (08.05.2012), armen9494 (08.05.2012), Arpine (09.05.2012), CactuSoul (11.12.2012), Diana99 (10.04.2013), E-la Via (09.10.2013), einnA (09.05.2012), Freeman (11.05.2012), impression (08.05.2012), John (09.10.2013), kitty (26.08.2018), Mark Pauler (08.05.2012), Mephistopheles (27.11.2012), Sambitbaba (07.10.2013), StrangeLittleGirl (09.05.2012), unknown (08.05.2012), Ամմէ (03.12.2012), Այբ (10.04.2013), Արէա (08.05.2012), Դեկադա (09.05.2012), Մանուլ (08.05.2012), Նարե91 (09.05.2012), Ուլուանա (09.05.2012), Ջուզեպե Բալզամո (08.05.2012), Ռուֆուս (08.05.2012), Ֆոտոն (09.05.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի հոյակապ գործ էր
    Մի խնդրանք էլի՜, կարո՞ղ ա քո հին պատմվածքները ասես էլ որտե՞ղ կան դե էս վերջինները ակումբում կարդացել եմ, իսկ ուրիշ չեմ կարողանում գտնել: Շատ շնորհակալ կլինեմ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.05.2012), Ամմէ (03.12.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի հոյակապ գործ էր
    Մի խնդրանք էլի՜, կարո՞ղ ա քո հին պատմվածքները ասես էլ որտե՞ղ կան դե էս վերջինները ակումբում կարդացել եմ, իսկ ուրիշ չեմ կարողանում գտնել: Շատ շնորհակալ կլինեմ:
    Շնորհակալ եմ:
    Ես պատմվածքներ հիմնականում մրցույթների համար եմ գրում, ու ոչ էլ իրենց ինչ-որ մի տեղ հավաքել եմ մինչև հիմա...
    Էդ պատմվածքներից մի քանիսը երևի էստեղ կդնեմ, հետո նոր էլ եթե գրեմ, էլի կավելացնեմ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (08.05.2012)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ:
    Ես պատմվածքներ հիմնականում մրցույթների համար եմ գրում, ու ոչ էլ իրենց ինչ-որ մի տեղ հավաքել եմ մինչև հիմա...
    Էդ պատմվածքներից մի քանիսը երևի էստեղ կդնեմ, հետո նոր էլ եթե գրեմ, էլի կավելացնեմ:
    Ռիփ, ինձ թվում է՝ հեքիաթներդ էլ պատմվածքի տեղ կանցնեն, դրանց հղումները տուր, թող կարդա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Ariadna (09.05.2012), armen9494 (09.05.2012), ivy (09.05.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, ինձ թվում է՝ հեքիաթներդ էլ պատմվածքի տեղ կանցնեն, դրանց հղումները տուր, թող կարդա ։
    Հեքիաթներն էստեղ են:
    Մանրապատումներն՝ էստեղ:

    Ի դեպ, էդ թեմաներում մենակ իմ գրածները չեն, թե պատմելու բան ունեք, դուք էլ գրեք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (09.05.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստացել էի հին պատվածքներիցս դնել, բայց էդպես էլ հավեսս չեկավ: Բայց դրա փոխարեն մի նորը կդնեմ: Մի քանի օր առաջ «Հավաքածու» գրական մրցույթում երկրորդ տեղն է գրավել:


    Սխալ կանգառ

    - Ներեցեք, չէի՞ք ասի՝ որտեղ է ավտոբուսի կանգառը:
    Անգույն դեմքով, շիկահեր կինը նայում էր նրան՝ սպասելով պատասխանի:
    Նորից նույնն էր կրկնվելու: Ամեն անգամվա պես հավաքելու էր լեզվական իր համեստ կարողությունները, որ քիմքը կոտրելով բացատրեր, թե ինչպես հասնել կանգառ: Անծանոթ կինը, լսելով նրա ծանր արտասանությունը, շնորհակալություն էր հայտնելու, մի քիչ հեռանալու էր ու մեկ ուրիշին նորից տալու նույն հարցը: Իսկ նա հատուկ նայելու էր անցորդի հետևից՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ իրեն չեն վստահում: Օտարական էր ինքը՝ ծանրալեզու, կաշկանդված, վստահություն չներշնչող:
    Աշխատանք այնուամենայնիվ կարողացել էր գտնել: Փոստում: Խոսել շատ չպահանջող, բայց հոգնեցնող գործ էր՝ գիշերվա երեքից մինչև առավոտյան տասնմեկը: Լավ էին վճարում, թերևս միակ բանը, որ պահում էր նրան այդտեղ: Ցերեկները մարած էր, ուժասպառ, քնից ու հունից ընկած: Մի կերպ իրեն կարգի էր բերում ու գնում թափառելու: Մենմենակ: Ոչ ոք չուներ, ինքն էր, իր չոր գլուխը:
    Հայերն այդ կողմերում քիչ էին, հատուկենտ մարդիկ՝ ամեն մեկն իր դարդուցավով, իր գործին. նրանցից որևէ մեկին ամիսներով չէր տեսնում: Երբ ցանկանում էր հայտնվել տեսքով ու շարժուձևով իրենից չտարբերվող մարդկանց շրջապատում, իսկ սիրտը ծանոթ համուհոտ էր ուզում և տատական խոհանոց հիշեցնող ուտելիք, գնում էր թուրքական թաղամասեր:
    Թող երկու տարի առաջ որևէ մեկն ասեր նրան, թե հայկական կենցաղի կարոտն առնելու համար թուրքերի մոտ էր գնալու: Անհավանական բան, աբսուրդ: Սակայն դա էր իրականությունը: Թեև դժվար թե համարձակություն ունենար որևէ հայի մոտ խոստովանելու, թե իրականում ինչքան են իրենք նման թուրքերին՝ դրա մեջ որևէ վատ կամ լավ իմաստ չդնելով: Նման են ուղղակի: Մի բան, ինչի մասին չարժեր խոսել: Իսկ դա իմանալու համար պետք էր ընկնել Եվրոպա, որտեղ սառնարյուն բնիկների հետ մերվելու անհույս փորձերը մարդուն ի վերջո տանում, գցում են այլազգի թաղամասեր, ուր թե կյանք կա, թե ջերմություն, թե շնչելու օդ: Բնությունն էլ իր հերթին հոգած է լինում, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի, թե այդ մարդը նրանցից մեկը չի: Բարի գալուստ հայրենի օջախ:
    Եկել էր մնալու մտադրությամբ: Ու ապրում էր բարձրահարկ մի շենքում, որտեղ մարդիկ իրար չէին ճանաչում, իսկ դռան մոտ հանդիպելիս միայն արհեստական բարև էին տալիս՝ անտարբեր ու ոչինչ չասող դեմքով:
    Իրենց շենքի հետնաբակում մանկական հրապարակ էր սարքած, ինչպես այլ բակերում, այգիներում և ընդհանրապես ամենուր: Զարմանալի բան էր այդ ծերացող երկրի համար, որտեղ մարդիկ ավելի շատ նախընտրում էին շուն պահել, քան երեխա ունենալ: Ո՞ւմ համար էին այդքան խաղահրապարակները: Հիշեցնող նշաննե՞ր էին, որ երբեմն արժի նաև բազմանա՞լ: Եթե այդպես էր, ապա այդ հուշումն առավելապես օտարեկրացիներն էին ճիշտ ընկալում:
    Իրենց հրապարակում միայն մի քույր ու եղբայր էին խաղում: Բացի նրանցից շենքում ուրիշ ոչ մի երեխա չկար: Նրանց մայրը չինացի էր, հայրը՝ խորվատ, բայց իրենք կոչումով ու պահվածքով տեղացի էին, ինչով և տարբերվում էին ծնողներից, որոնք կային ու մնում էին «եկածներ»:
    Հայրը, չնայած եվրոպացի էր, բայց հայտնվելով այդ նոր երկրում, իրեն ակնհայտորեն օտար էր զգում ու չհարմարված, սակայն ամեն կերպ ձգտում էր դա կոծկել և նմանվել տեղացիներին: Կինը փորձում էր հետևել ամուսնու օրինակին, ինչն իր դեպքում վերածվում էր տխուր ֆարսի: Թեև կարգին խոսել չգիտեին, բայց երեխաների հետ շփվում էին միայն տեղական լեզվով. դա էլ իրենց ՝օտարական լինելը մերժելու ձևերից մեկն էր:
    Կարլոսը վեց տարեկան էր, հորից ժառանգել էր խոշոր մարմինն ու խոժոռ դեմքը, իսկ մորից՝ ասիական դիմագծերը, ինչը նրան նմանեցնում էր սումոյի ըմբշամարտիկի մինի տարբերակի:
    Չորսամյա Ֆելինան, հակառակ եղբորը, նրբակազմ էր ու ճկուն: Նա մագլցում էր ծառերին, ցատկոտում խաղաձողերի ու ճոճանակների վրա իսկական կապիկի նման: Տաբատի ու շապիկի վրայից միշտ երկար սարաֆան էր հագնում, որը բակ իջնելուն պես հանում կախում էր ծառից, իսկ գնալուց առաջ նորից հագնում արդեն իսկ եղած շորերի վրա ու վազում տուն:
    -Միշտ մոռանում եմ անունդ,- մի անգամ ասաց նա խաղահրապարակում սուսուփուս նստած մարդուն, որն ուշադիր հետևում էր իրեն:
    -Գուրգեն,- պատասխանեց նա Ֆելինային, ով դարձել էր իր հետ շփվող միակ հարևանը:
    -Ինչո՞ւ է քո անունն այդքան դժվար,- զարմանքն արտահայտեց աղջնակը:
    -Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում…
    Ֆելինան տեղացի երեխաներին բնորոշ ճարտարությամբ շարունակեց խոսակցությունը.
    -Ես ինքս էլ շատ բաներ չեմ հասկանում:
    -Օրինակ ի՞նչ,- ժպտալով հարցրեց Գուրգենը:
    -Չեմ հասկանում ծնողներիս,- մեծավարի ասաց Ֆելինան՝ ուղղելով իր չինական հարթ մազերը:
    -Ինչո՞ւ,- ծիծաղեց Գուրգենը:
    Աղջիկը թոթվեց ուսերը:
    -Որովհետև ընդամենը չորս տարի է, ինչ ճանաչում եմ նրանց:
    Այդ ասելով՝ Ֆելինան պարանոցից հանեց պլաստմասե վզնոցն ու մեկնեց Գուրգենին:
    -Սա պահիր, հետո կվերցնեմ, խանգարում է:
    -Ֆելի՜նա,- կանչեց մայրը վերևից:
    Աչոնիկն արագ ու վստահ քայլերով հետ եկավ տղամարդու մոտ, վերցրեց վզնոցը:
    -Ես գնացի,- ասաց նա, ապա շարունակեց,- իսկ դու մամա չունե՞ս:
    -Ունեմ:
    -Իսկ ինչո՞ւ քեզ տուն չի կանչում:
    Գուրգենի հայացքը սառեց:
    -Կանչում է…

    Սկսել էր հաճախ նստել բակի հետնամասում, որտեղ թռչկոտում էր փոքրիկ Ֆելինան ու զվարճալի զրույցներ վարում իր հետ, որից Գուրգենի սիրտը լցվում էր ուրախությամբ: Աղջիկը միակ մարդն էր, ում հետ խոսելիս նա բառերը հանգիստ էր արտասանում՝ առանց լարվելու ու սխալներից վախենալու:
    Կարլոսը, ի տարբերություն քրոջը, տղամարդուն մոտ չէր գալիս, այլ միայն խեթ հայացքով զննում էր հեռվից ու սաստում քրոջը, երբ վերջինս սկսում էր խոսել Գուրգենի հետ:
    -Գնացինք, Ֆելինա, ուրիշ տեղ կխաղանք,- ասում էր նա ու քաշում քրոջ թևքը:
    Բայց աղջկա պետքն էլ չէր. հենց Կարլոսը կորչում էր տեսադաշտից, նա վերցնում էր իր սարաֆանն ու նորից տեղափոխվում Գուրգենի մոտ:
    -Մի բան ասե՞մ քեզ:
    -Ասա:
    -Իմ մաման երբեմն տարօրինակ լեզվով է խոսում:
    Տղամարդն ուշադիր նայեց աղջկան:
    -Դու չգիտե՞ս այդ լեզուն:
    Ֆելինան բացասաբար թափահարեց գլուխը:
    -Կարլոսն էլ չգիտի:
    Գուրգենը քնքշորեն շոյեց նրա մազերը:
    -Դե ոչինչ,- ասաց նա,- մի արտասովոր լեզվով էլ ես եմ երբեմն խոսում:
    Աղջիկը ծիծաղեց, ցատկեց նրա գոգին ու գրկեց տղամարդուն:
    Երկու տարվա մեջ առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը գրկում էր Գուրգենին: Նա իր ձեռքերում ամուր սեղմեց փոքրիկին ու համբուրեց այտը:
    -Ֆելի՜նա,- պատշգամբից անհանգիստ ճչաց մայրը:
    Աղջիկը թռավ հարևանի գրկից, ծառի վրայից պոկեց գունավոր շորը, գցեց վրան ու տուն բարձրացավ:

    Դռան մոտ երբեմն հանդիպում էր երեխաների ծնողներին, գլխով բարևում էին իրար ու առաջ անցնում: Բայց այդ անգամն ուրիշ էր: Հսկայամարմին խորվատը անսովոր տհաճ հայացք գցեց նրա վրա: Սովորաբար մռայլ դեմքն ավելի էր խոժոռված, աչքերի մեջ կասկածի ու թշնամանքի կայծեր էին փայլում:
    -Բարև,- ասաց Գուրգենն ու մնաց տեղում կանգնած՝ զգալով, որ հարևանն ինչ-որ բան է ուզում ասել:
    Բայց նա ոչինչ չասաց, ոչ էլ անգամ բարևեց: Հայացքը հեռացրեց ու գնաց վերելակի ուղղությամբ: Միայն երբ Գուրգենն արդեն իր հետևից փակում էր շքամուտքի դուռը, իրեն թվաց, թե ականջին քրթմնջոց է հասնում.
    -Գրողի տարած թուրք…
    Գուրգենն այլևս երբեք չգնաց հետնաբակի կողմերը:

    -Ավտոբուսի կանգառը,- մի անգամ ևս կրկնեց գունատ դեմքով շիկահերը:
    Տղամարդը սթափվեց մտքերից՝ լսելով իրեն հաճախ տրվող հարցը: Եվ այս անգամ նրա պատասխանը հնչեց բացարձակ մաքուր արտասանությամբ ու առանց կմկմոցի.
    -Տեղյակ չեմ, ես հյուր եմ այս կողմերում, շուտով հետ եմ գնալու:
    Ասաց ու գլուխը կախ հեռացավ:
    Իսկ անցորդը դեռ մի քանի վայրկյան զարմանքով նայում էր նրա հետևից: Երբևէ չէր լսել այդ արտառոց լեզուն: Հայերենը:

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Ariadna (02.09.2012), CactuSoul (03.09.2012), Chilly (09.04.2013), Claudia Mori (02.09.2012), cold skin (27.08.2012), Freeman (02.09.2012), impression (26.08.2012), Nimra (27.08.2012), Peace (27.08.2012), Sambitbaba (07.10.2013), Ամպ (03.09.2012), Այբ (10.04.2013), Արէա (27.08.2012), Հայկօ (27.08.2012), Նաիրուհի (05.09.2017), Ներսես_AM (27.08.2012), Ուլուանա (27.08.2012), Ռուֆուս (26.08.2012), Ֆոտոն (27.08.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ապրես Ռիպ, մինիմալ արտահայտչամիջոցներով ու զուսպ ոճով կարողացել ես հուզիչ գործ գրել, ու արժանի էր հաղթանակի, ավելիին էր արժանի, քան երկրորդ տեղն էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (02.09.2012), ivy (27.08.2012), Ամմէ (03.12.2012), Հայկօ (02.09.2012), Ներսես_AM (27.08.2012), Ռուֆուս (26.08.2012)

  15. #8
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց թակարդված նախադասությունների, ոտքից գլուխ իրական, հեղինակի տեսածն ու ապրածը սահուն ոճով շարադրված: Ինքը լավն է, որովհետև, նախ՝ հեղինակի գրելաոճն է հասակաով, հետո՝ նյութն ինքն էլ հասակ ունի, տարիների խորքից է գալիս:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.08.2012), Ամմէ (03.12.2012), Ռուֆուս (27.08.2012)

  17. #9
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ենքան լավ, հասարակ ու մարսելի էր ներկայացված, որ հուզվեցի,,,,,օտարության մեջ բոլորս էլ Գուրգեն ենք դառնում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.08.2012), Ամմէ (03.12.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախ, էս դո՞ւ էիր գրել

    Մի անգամ արդեն Հավաքածուում գրել եմ, ստեղ էլ ասեմ. միակ խելքը գլխին, մարդավարի, առանց խորը փիլիսոփայական այլաբանաեսիմինչությունների գործն էր, էն որ կարդում ես, ու միանգամից տեսնում ես էդ մարդուն, տեսնելը որն է, ոնց որ դու լինես էդ մարդու փոխարեն, էնքան ես զգում էդ ամեն ինչը:

    Էն մնացած գործերը կարդալուց ուղեղս տեղ-տեղ կախում էր, չես հասկանում ինչ է ուզում ասի, ինչի է ուզում ասի, ինչի է էդ իրա ասել ուզեցածը փաթաթել վզիդ: Չափածոյի մասին ընդհանրապես չեմ խոսում, ոնց որ հատուկ նպատակ ունենան որ ոչ ոք չհասկանա թե ինչի մասին են գրում, ինձ թվում է իրենք էլ մի խելքը գլխին չեն հասկանում թե ինչի մասին են գրում:

    Մի խոսքով, շատ լավն էր, ու հաստատ առաջին տեղը գրավածից շատ ու շատ ավելի արժանի էր հաղթանակի:

    Շնորհակալություն:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (02.09.2012), ivy (27.08.2012), Ամմէ (03.12.2012), Ներսես_AM (27.08.2012), Ռուֆուս (27.08.2012)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ապրես Ռիպ, մինիմալ արտահայտչամիջոցներով ու զուսպ ոճով կարողացել ես հուզիչ գործ գրել, ու արժանի էր հաղթանակի, ավելիին էր արժանի, քան երկրորդ տեղն էր
    Շնորհակալ եմ, բայց ես իմ տեղից հեչ դժգոհ չեմ, հատկապես եթե հաշվի առնենք քո գրած ավելի լավ տարբերակի ճակատագիրը. էնպես որ ես լրիվ երանության մեջ եմ:

    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց թակարդված նախադասությունների, ոտքից գլուխ իրական, հեղինակի տեսածն ու ապրածը սահուն ոճով շարադրված: Ինքը լավն է, որովհետև, նախ՝ հեղինակի գրելաոճն է հասակաով, հետո՝ նյութն ինքն էլ հասակ ունի, տարիների խորքից է գալիս:
    Վա՜յ, Փիսը էսպիսի գրառումներ էլ է անում, շնորհակալ եմ:

    Մեջբերում Nimra-ի խոսքերից Նայել գրառումը
    ենքան լավ, հասարակ ու մարսելի էր ներկայացված, որ հուզվեցի,,,,,օտարության մեջ բոլորս էլ Գուրգեն ենք դառնում:
    Մերսի շատ, ուրախանում եմ, երբ իմ գրածից ընթերցողի մոտ հույզեր են առաջանում:

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախ, էս դո՞ւ էիր գրել

    Մի անգամ արդեն Հավաքածուում գրել եմ, ստեղ էլ ասեմ. միակ խելքը գլխին, մարդավարի, առանց խորը փիլիսոփայական այլաբանաեսիմինչությունների գործն էր, էն որ կարդում ես, ու միանգամից տեսնում ես էդ մարդուն, տեսնելը որն է, ոնց որ դու լինես էդ մարդու փոխարեն, էնքան ես զգում էդ ամեն ինչը:
    ...
    Էդ դո՜ւ էիր քոմենթել փաստորեն: Շնորհակալ եմ, համ էն ժամանակ ուրախացա, համ հիմա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nimra (27.08.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկը էնքան էր ասել, որ հատուկ պատմվածքիդ համար մտա Ակումբ ու ճիշտ արեցի: Ռիպ շատ անուշն էր անցնեմ Լիլի պատմվածքին
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.09.2012)

  25. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկը էնքան էր ասել, որ հատուկ պատմվածքիդ համար մտա Ակումբ ու ճիշտ արեցի: Ռիպ շատ անուշն էր անցնեմ Լիլի պատմվածքին
    Շնորհակալություն, Կարինե ջան:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (02.09.2012)

  27. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախ, էս դո՞ւ էիր գրել

    Մի անգամ արդեն Հավաքածուում գրել եմ, ստեղ էլ ասեմ. միակ խելքը գլխին, մարդավարի, առանց խորը փիլիսոփայական այլաբանաեսիմինչությունների գործն էր, էն որ կարդում ես, ու միանգամից տեսնում ես էդ մարդուն, տեսնելը որն է, ոնց որ դու լինես էդ մարդու փոխարեն, էնքան ես զգում էդ ամեն ինչը:

    Էն մնացած գործերը կարդալուց ուղեղս տեղ-տեղ կախում էր, չես հասկանում ինչ է ուզում ասի, ինչի է ուզում ասի, ինչի է էդ իրա ասել ուզեցածը փաթաթել վզիդ: Չափածոյի մասին ընդհանրապես չեմ խոսում, ոնց որ հատուկ նպատակ ունենան որ ոչ ոք չհասկանա թե ինչի մասին են գրում, ինձ թվում է իրենք էլ մի խելքը գլխին չեն հասկանում թե ինչի մասին են գրում:

    Մի խոսքով, շատ լավն էր, ու հաստատ առաջին տեղը գրավածից շատ ու շատ ավելի արժանի էր հաղթանակի:

    Շնորհակալություն:
    Ամեն ինչի հետ համաձայն եմ, բացի միակ «միակ» բառից :
    DIXI
    carpe noctem

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.09.2012), Արէա (02.09.2012)

  29. #15
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոստացել էի հին պատվածքներիցս դնել, բայց էդպես էլ հավեսս չեկավ: Բայց դրա փոխարեն մի նորը կդնեմ: Մի քանի օր առաջ «Հավաքածու» գրական մրցույթում երկրորդ տեղն է գրավել:


    Սխալ կանգառ

    - Ներեցեք, չէի՞ք ասի՝ որտեղ է ավտոբուսի կանգառը:
    Անգույն դեմքով, շիկահեր կինը նայում էր նրան՝ սպասելով պատասխանի:
    Նորից նույնն էր կրկնվելու: Ամեն անգամվա պես հավաքելու էր լեզվական իր համեստ կարողությունները, որ քիմքը կոտրելով բացատրեր, թե ինչպես հասնել կանգառ: Անծանոթ կինը, լսելով նրա ծանր արտասանությունը, շնորհակալություն էր հայտնելու, մի քիչ հեռանալու էր ու մեկ ուրիշին նորից տալու նույն հարցը: Իսկ նա հատուկ նայելու էր անցորդի հետևից՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ իրեն չեն վստահում: Օտարական էր ինքը՝ ծանրալեզու, կաշկանդված, վստահություն չներշնչող:
    Աշխատանք այնուամենայնիվ կարողացել էր գտնել: Փոստում: Խոսել շատ չպահանջող, բայց հոգնեցնող գործ էր՝ գիշերվա երեքից մինչև առավոտյան տասնմեկը: Լավ էին վճարում, թերևս միակ բանը, որ պահում էր նրան այդտեղ: Ցերեկները մարած էր, ուժասպառ, քնից ու հունից ընկած: Մի կերպ իրեն կարգի էր բերում ու գնում թափառելու: Մենմենակ: Ոչ ոք չուներ, ինքն էր, իր չոր գլուխը:
    Հայերն այդ կողմերում քիչ էին, հատուկենտ մարդիկ՝ ամեն մեկն իր դարդուցավով, իր գործին. նրանցից որևէ մեկին ամիսներով չէր տեսնում: Երբ ցանկանում էր հայտնվել տեսքով ու շարժուձևով իրենից չտարբերվող մարդկանց շրջապատում, իսկ սիրտը ծանոթ համուհոտ էր ուզում և տատական խոհանոց հիշեցնող ուտելիք, գնում էր թուրքական թաղամասեր:
    Թող երկու տարի առաջ որևէ մեկն ասեր նրան, թե հայկական կենցաղի կարոտն առնելու համար թուրքերի մոտ էր գնալու: Անհավանական բան, աբսուրդ: Սակայն դա էր իրականությունը: Թեև դժվար թե համարձակություն ունենար որևէ հայի մոտ խոստովանելու, թե իրականում ինչքան են իրենք նման թուրքերին՝ դրա մեջ որևէ վատ կամ լավ իմաստ չդնելով: Նման են ուղղակի: Մի բան, ինչի մասին չարժեր խոսել: Իսկ դա իմանալու համար պետք էր ընկնել Եվրոպա, որտեղ սառնարյուն բնիկների հետ մերվելու անհույս փորձերը մարդուն ի վերջո տանում, գցում են այլազգի թաղամասեր, ուր թե կյանք կա, թե ջերմություն, թե շնչելու օդ: Բնությունն էլ իր հերթին հոգած է լինում, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի, թե այդ մարդը նրանցից մեկը չի: Բարի գալուստ հայրենի օջախ:
    Եկել էր մնալու մտադրությամբ: Ու ապրում էր բարձրահարկ մի շենքում, որտեղ մարդիկ իրար չէին ճանաչում, իսկ դռան մոտ հանդիպելիս միայն արհեստական բարև էին տալիս՝ անտարբեր ու ոչինչ չասող դեմքով:
    Իրենց շենքի հետնաբակում մանկական հրապարակ էր սարքած, ինչպես այլ բակերում, այգիներում և ընդհանրապես ամենուր: Զարմանալի բան էր այդ ծերացող երկրի համար, որտեղ մարդիկ ավելի շատ նախընտրում էին շուն պահել, քան երեխա ունենալ: Ո՞ւմ համար էին այդքան խաղահրապարակները: Հիշեցնող նշաննե՞ր էին, որ երբեմն արժի նաև բազմանա՞լ: Եթե այդպես էր, ապա այդ հուշումն առավելապես օտարեկրացիներն էին ճիշտ ընկալում:
    Իրենց հրապարակում միայն մի քույր ու եղբայր էին խաղում: Բացի նրանցից շենքում ուրիշ ոչ մի երեխա չկար: Նրանց մայրը չինացի էր, հայրը՝ խորվատ, բայց իրենք կոչումով ու պահվածքով տեղացի էին, ինչով և տարբերվում էին ծնողներից, որոնք կային ու մնում էին «եկածներ»:
    Հայրը, չնայած եվրոպացի էր, բայց հայտնվելով այդ նոր երկրում, իրեն ակնհայտորեն օտար էր զգում ու չհարմարված, սակայն ամեն կերպ ձգտում էր դա կոծկել և նմանվել տեղացիներին: Կինը փորձում էր հետևել ամուսնու օրինակին, ինչն իր դեպքում վերածվում էր տխուր ֆարսի: Թեև կարգին խոսել չգիտեին, բայց երեխաների հետ շփվում էին միայն տեղական լեզվով. դա էլ իրենց ՝օտարական լինելը մերժելու ձևերից մեկն էր:
    Կարլոսը վեց տարեկան էր, հորից ժառանգել էր խոշոր մարմինն ու խոժոռ դեմքը, իսկ մորից՝ ասիական դիմագծերը, ինչը նրան նմանեցնում էր սումոյի ըմբշամարտիկի մինի տարբերակի:
    Չորսամյա Ֆելինան, հակառակ եղբորը, նրբակազմ էր ու ճկուն: Նա մագլցում էր ծառերին, ցատկոտում խաղաձողերի ու ճոճանակների վրա իսկական կապիկի նման: Տաբատի ու շապիկի վրայից միշտ երկար սարաֆան էր հագնում, որը բակ իջնելուն պես հանում կախում էր ծառից, իսկ գնալուց առաջ նորից հագնում արդեն իսկ եղած շորերի վրա ու վազում տուն:
    -Միշտ մոռանում եմ անունդ,- մի անգամ ասաց նա խաղահրապարակում սուսուփուս նստած մարդուն, որն ուշադիր հետևում էր իրեն:
    -Գուրգեն,- պատասխանեց նա Ֆելինային, ով դարձել էր իր հետ շփվող միակ հարևանը:
    -Ինչո՞ւ է քո անունն այդքան դժվար,- զարմանքն արտահայտեց աղջնակը:
    -Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում…
    Ֆելինան տեղացի երեխաներին բնորոշ ճարտարությամբ շարունակեց խոսակցությունը.
    -Ես ինքս էլ շատ բաներ չեմ հասկանում:
    -Օրինակ ի՞նչ,- ժպտալով հարցրեց Գուրգենը:
    -Չեմ հասկանում ծնողներիս,- մեծավարի ասաց Ֆելինան՝ ուղղելով իր չինական հարթ մազերը:
    -Ինչո՞ւ,- ծիծաղեց Գուրգենը:
    Աղջիկը թոթվեց ուսերը:
    -Որովհետև ընդամենը չորս տարի է, ինչ ճանաչում եմ նրանց:
    Այդ ասելով՝ Ֆելինան պարանոցից հանեց պլաստմասե վզնոցն ու մեկնեց Գուրգենին:
    -Սա պահիր, հետո կվերցնեմ, խանգարում է:
    -Ֆելի՜նա,- կանչեց մայրը վերևից:
    Աչոնիկն արագ ու վստահ քայլերով հետ եկավ տղամարդու մոտ, վերցրեց վզնոցը:
    -Ես գնացի,- ասաց նա, ապա շարունակեց,- իսկ դու մամա չունե՞ս:
    -Ունեմ:
    -Իսկ ինչո՞ւ քեզ տուն չի կանչում:
    Գուրգենի հայացքը սառեց:
    -Կանչում է…

    Սկսել էր հաճախ նստել բակի հետնամասում, որտեղ թռչկոտում էր փոքրիկ Ֆելինան ու զվարճալի զրույցներ վարում իր հետ, որից Գուրգենի սիրտը լցվում էր ուրախությամբ: Աղջիկը միակ մարդն էր, ում հետ խոսելիս նա բառերը հանգիստ էր արտասանում՝ առանց լարվելու ու սխալներից վախենալու:
    Կարլոսը, ի տարբերություն քրոջը, տղամարդուն մոտ չէր գալիս, այլ միայն խեթ հայացքով զննում էր հեռվից ու սաստում քրոջը, երբ վերջինս սկսում էր խոսել Գուրգենի հետ:
    -Գնացինք, Ֆելինա, ուրիշ տեղ կխաղանք,- ասում էր նա ու քաշում քրոջ թևքը:
    Բայց աղջկա պետքն էլ չէր. հենց Կարլոսը կորչում էր տեսադաշտից, նա վերցնում էր իր սարաֆանն ու նորից տեղափոխվում Գուրգենի մոտ:
    -Մի բան ասե՞մ քեզ:
    -Ասա:
    -Իմ մաման երբեմն տարօրինակ լեզվով է խոսում:
    Տղամարդն ուշադիր նայեց աղջկան:
    -Դու չգիտե՞ս այդ լեզուն:
    Ֆելինան բացասաբար թափահարեց գլուխը:
    -Կարլոսն էլ չգիտի:
    Գուրգենը քնքշորեն շոյեց նրա մազերը:
    -Դե ոչինչ,- ասաց նա,- մի արտասովոր լեզվով էլ ես եմ երբեմն խոսում:
    Աղջիկը ծիծաղեց, ցատկեց նրա գոգին ու գրկեց տղամարդուն:
    Երկու տարվա մեջ առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը գրկում էր Գուրգենին: Նա իր ձեռքերում ամուր սեղմեց փոքրիկին ու համբուրեց այտը:
    -Ֆելի՜նա,- պատշգամբից անհանգիստ ճչաց մայրը:
    Աղջիկը թռավ հարևանի գրկից, ծառի վրայից պոկեց գունավոր շորը, գցեց վրան ու տուն բարձրացավ:

    Դռան մոտ երբեմն հանդիպում էր երեխաների ծնողներին, գլխով բարևում էին իրար ու առաջ անցնում: Բայց այդ անգամն ուրիշ էր: Հսկայամարմին խորվատը անսովոր տհաճ հայացք գցեց նրա վրա: Սովորաբար մռայլ դեմքն ավելի էր խոժոռված, աչքերի մեջ կասկածի ու թշնամանքի կայծեր էին փայլում:
    -Բարև,- ասաց Գուրգենն ու մնաց տեղում կանգնած՝ զգալով, որ հարևանն ինչ-որ բան է ուզում ասել:
    Բայց նա ոչինչ չասաց, ոչ էլ անգամ բարևեց: Հայացքը հեռացրեց ու գնաց վերելակի ուղղությամբ: Միայն երբ Գուրգենն արդեն իր հետևից փակում էր շքամուտքի դուռը, իրեն թվաց, թե ականջին քրթմնջոց է հասնում.
    -Գրողի տարած թուրք…
    Գուրգենն այլևս երբեք չգնաց հետնաբակի կողմերը:

    -Ավտոբուսի կանգառը,- մի անգամ ևս կրկնեց գունատ դեմքով շիկահերը:
    Տղամարդը սթափվեց մտքերից՝ լսելով իրեն հաճախ տրվող հարցը: Եվ այս անգամ նրա պատասխանը հնչեց բացարձակ մաքուր արտասանությամբ ու առանց կմկմոցի.
    -Տեղյակ չեմ, ես հյուր եմ այս կողմերում, շուտով հետ եմ գնալու:
    Ասաց ու գլուխը կախ հեռացավ:
    Իսկ անցորդը դեռ մի քանի վայրկյան զարմանքով նայում էր նրա հետևից: Երբևէ չէր լսել այդ արտառոց լեզուն: Հայերենը:
    Լավն էր Այվի ջան:Ֆելինային էլ մի փոքր ինձ նմանեցրեցի: Պուճուր ժամանակ ես էլ էի մեծ մարդկանց (հիմնականում պապիկների ) հետ ընկերություն անում:Պապիկիս ընկերներն էին էլի, բոլորին ձեռքով բարև էի տալիս պուճուր թաթիկներովս (մամաս ա պատմում): Մանկության գիրկ գնացի:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.12.2012), Արէա (04.12.2012)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  3. Պատմվածքներ փիլիսոփաների մասին
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.01.2013, 14:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •