User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Գտի՛ր կուսակցությունդ

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գտի՛ր կուսակցությունդ

    Շատ հետաքրքիր գործիք է, մոտ 30 հարցի ես պատասխանում ու հետո ծրագիրը որոշում է, թե որ կուսակցության ծրագիրն է ամենամոտը քո գաղափարներին (նաև ցույց է տալիս կուսակցությունների դիրքորոշումները էդ հարցերի շուրջ):

    http://armelections.info/find-candidate

    Ըստ դրա իմ մոտ սենց արդյունքներ ստացվեցին.

    Ժառանգություն - 74% (հենց իրենց օգտին էլ քվեարկելու եմ)
    ՀՅԴ - 58%
    ՕԵԿ - 55%
    Միավորված հայեր - 55%
    ԿոմԿուս - 42%
    Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն - 42%

    ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ մոտս տեղ չգտան, գաղափարապես անհամատեղելի ենք

    Փորձեք, տեսնենք ձեր մոտ ինչ արդյունքներ են ստացվում:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (27.04.2012), Varzor (26.04.2012), Տրիբուն (27.04.2012)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երևի տեղափոխեմ զվարճալի:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.04.2012), Lusinamara (26.04.2012), Mark Pauler (28.04.2012), murmushka (26.04.2012), Varzor (26.04.2012), Դեկադա (26.04.2012), Հայկօ (26.04.2012), Տրիբուն (27.04.2012)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երևի տեղափոխեմ զվարճալի:
    Թեմա է, էլի թող մնա

    Համ էլ ներողություն, ուշադիր չէի կարդացել.
    Ապրիլի 23-ի դրությամբ հարցերին պատասխաններ չեն ուղարկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
    Աչքիս շատ զբաղված են եղել ցուցակ-մուցակ կազմելով
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.04.2012)

  7. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր զբաղմունք էր, շոնրհակալ եմ:
    Իմ մոտ սենց արդյունքներ եղան.
    Կոմկուս - 65%
    ՀՅԴ - 55%
    ՕԵԿ - 39%
    Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն - 35%
    Միավորված հայեր - 32%
    Ժառանգություն - 23%

    Ուռա ընկերներ, կեցցեն Մարքսն ու Լենինը
    Բայց ըստ էության կոմունիստական շատ գաղափարներ բավականին լավն են

    Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ եռյակի հետ համատեղելիություն չի էլ կարող լինել, քանի որ ինչպես մանր տառերով գրված է տեստի վերջում, ապրիլի 23-ի դրությամբ այդ կուսակցությունները չեն ուղարկել այդ հարցերին իրենց պատասխանները: Ի դեպ տեստի արդյուննքերի ցուցադրության ժամանակ առկա է հնարավորություն տեսնելու, թե որ կուսակցությունը տվյալ հարցին ինչպես է պատասխանել:

    Հ.Գ.
    հարցերի քանակը 31-է
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (26.04.2012)

  9. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում էս ինչ որ գրած ա նախընտրական ծրագրերում, տատս էլ կարա գրի ու ներկայացնի: Այլ հարց ա, թե կա՞ ինչ-որ մեկը որ իրա գրածներին կարա տեր կանգնի:
    Տեստը ընդամենը ասում ա թե քո ցանկությունների կամ համոզմունքների քանի տոկոսն ա գրված կոնկրետ կուսակցությունների նախընտրակա ծրագրում, բայց ըսկի չի նշանակում որ դա քո գաղափարապես հարազատ կուսակցությունն ա:
    Իմ դեպքում համարյա հավասար թվերով 48-40% համընկնում եղավ բոլոր կուսակցությունների հետ: Բացարձակ առավելութուն ունեցող չկար, որովհետև 48 տոկոս 3 կուսակցություն միաժամանակ հավաքել ա:
    Իրականում ես ոչ մեկին էլ չեմ հավատում ու ոչ մեկին չեմ ընտրելու: Սկի չեմ էլ մասնակցելու:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.04.2012), Varzor (27.04.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ ՕԵԿ-ի բուկլետը ձեռքս ընկավ, մի քիչ ուսումնասիրեցի։ Մի բան պիտի խոստովանեմ. քիչ էր մնում սիրահարվեի էդ կուսակցությանը ու, ի դեմս Բաղդասարյանի, կուսակցական գործիչների մտքի թռիչքին

    Հ.Գ.

    Կոմկուս - 68%
    ՀՅԴ - 65%
    ՕԵԿ - 61%..... խայտառակ եղանք։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.04.2012), Տրիբուն (27.04.2012)

  13. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեն սարքողները, շատ հինալի է, որ ընտրաավտոմատը հասել է Հայաստան

    Լավ գործ են արել
    Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿի չպատասխանելը այդ հարցերին ավելորդ անգամ ապացուցում է, որ այդ կուսակցությունները դաշինքները պայքարում են հանուն պայքարի և ոչ մի գաղափարական պատկերացում չունեն թե Հայաստանում ինչ է պետք անել ու որևէ դիրքորոշում, որևէ հարցում չունեն։

    Ազնվորեն կոչ եմ անում ավելի լավ է անտրեք ՕԵԿին քան ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ, քանի որ ՕԵԿի հետ դուք կոնկրետ պայմանավորվածության եք գալիս ու կկարողանաք հաշիվ պահանջել եթե այս կամ այն հարցում իրենց առկա համաձայնությունը խաղտեն։

    Իսկ ով չի բացահայտում իր դիրքորոշումը, նրան ընտրել նշանակում է անորոշություն ունենալ ամեն դեպքում, հաշվետվություն այս կամ այն հարցի վերաբերյալ չեք կարողանա պահանջել....

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի դիտարկում.

    1. Վատ կազմված հարցեր, պատասխանների ճկունության բացակայության,
    2. Կատակերգությանը հրաժարվել են մասնակցել երեք հիմնական խաղացողները՝ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հետևաբար եթե անգամ հարցերը լավ կազմված լինեին, միևնույն է նորմալ գործիք չէր լինի,
    3. Ժառանգությունը ուզում ա աղջիկներին բանակ ղրկի... Րաֆֆի, իշտահիդ քացախ
    4. Ամենչկողմնորոշված կուսակցությունը Դեմոկրատներն են (29%), հետո Ժառանգները (13%), հետո ՕԵԿը (6%), հետո Միավորված հայերը (3%), այսպիսով ստացվում է, որ ամենակողմնորոշված կուսակցությունները, որոնք ունեն ամեն ինչի հստակ պատասխանը կոմունիստներն ու դաշնակներն են, զուր չի, որ հին կուսակցություններ են, հասցրել են կողմնորոշվել

    Տոկոսների պահը բացատրեմ, որտև Ռուֆուսի առաջնորդող գրառումից զգում եմ, որ էնքան էլ լավ չի հասկացվել էս տեստի էությունը: Սա ոչ թե կուսակցությունների նախընտրական ծրագրերից վերցված դրույթներ են, այլ ծրագրի հեղինակները կազմել են հարցաշար (31 հարց), դրանք ուղարկել են կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին, խնդրելով իրենց պատկերացրած ձևով պատասխանել հարցերին: Հարցերը ըստ իս կամայական են ու վատը, պատասխանների ճկունություն չկա: Կուսակցությունների մի մասն ինքն էլ չի կարողացել կողմնորոշվել պատասխաններում, դրանց պատասխանելով ոչ թե կողմ կամ դեմ, այլ ձեռնպահ: Երեք հիմնական խաղացողները, ինչպես արդեն ասացի, հրաժարվել են մասնկացել: Ծրագրի մտահղացումը գուցե և վատ չի, բայց էն ժամանակ, երբ արդեն ազատված կլինենք ավազակապետությունից, կկարողանանք ընտրել հիմնվելով գաղափարների վրա: Այսօր այդ ամենը դատարկ խոսքեր են, ուրիշ ոչինչ, ցավոք: Բայց այդ ժամանակ էլ, իմ կարծիքով, էս ծրագիրը կշարունակի մնալ անիմաստ ու կատակերգություն, եթե հարցերի որակը մնա այսպիսին, պատասխանների ճկունություն չլինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.04.2012), Ձայնալար (26.04.2012)

  16. #9
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գտի'ր ընտրակաշառքդ
    Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի թեկծնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջոցների միջոցով կաշառք ստանալը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից յոթ հարյուրապատիկի չափով
    (500.000 – 700.000 ՀՀ դրամ)
    կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
    Երկու հարց ծագեց
    - կաշառք տվողը չպետք է պատժվե՞ր այս դեպքում: Համ էլ կուսակցությունները չեն ասում կաշառք է, ասում են նվեր է, օրինակ մայիսի վեցի առթիվ:
    - նվազագույն աշխատավարձը 1000 դրամ է՞:

    էստեղից http://armelections.info/find-voting-district

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.04.2012)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿի չպատասխանելը այդ հարցերին ավելորդ անգամ ապացուցում է, որ այդ կուսակցությունները դաշինքները պայքարում են հանուն պայքարի և ոչ մի գաղափարական պատկերացում չունեն թե Հայաստանում ինչ է պետք անել ու որևէ դիրքորոշում, որևէ հարցում չունեն։
    ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես իշխող ռեժիմի ներկայացուցիչներ, իսկապես պետք ա ներկայացնեն իրենց ծրագրեր, իրենց առաջին գործը դա պետք է լինի, որովհետև իբր թե իշխանություն են ու ներկայանում են գաղափարներով (բայց խոսքը սենց վատ կազմակերպված ծրագրի մասին չի, այլ եթե նորմալ լուրջ ծրագիր լիներ): ՀԱԿ-ը չէ, որովհետև ՀԱԿ-ը տարբեր հարցերում տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունների դաշինք ա ու հստակ հայտարարարում ա, որ իրա պայքարը, այո՛, պայքար ա հենց իշխանությանը հեռացնելու, ավազակապետական ռեժիմը քանդելու, մարդուն ընտրելու հնարավորությունը վերադարձնելու համար: Այ երբ էդ ընտրելու հնարավորությունը կվերադարձվի, ՀԱԿ-ին մաս կազմող ուժերն առանձին կամ գաղափարական դաշինքներով կմասնակցեն ընտրություններին, կներկայացնեն իրենց պատկարեցումները:

    Չնայած սրան ասեմ, որ եթե մի կողմ թողնենք էս ախմախ հարցերի շարանը, ՀԱԿ-ը ամենաշատն ա ներկայացնում իր պատկերացումները այս կամ այն ոլորտում, դրանք սահմանելով ոչ միայն նախընտրական ծրագրում, այլև իր ստեղծած հանձնաժողովներում ընդհանուր հայտարարի գալով ամենատարբեր ոլորտներին առնչող ծրագրեր ներկայացնելով (դրանց որակի կամ մեզ դուր գալ-չգալու մասին էս պահին չեմ խոսում, խոսում եմ փաստի մասին, որ բազում ոլորտներում մանրամասն ներկայացնում ա միասնական դիրքորոշումները): Էստեղ մի քիչ մանրամասնեմ, որ չասեք, թե հակասություն կա: Իսկապես ՀԱԿ-ի մեջ մտնում են տարբեր հայացքներ ունեցողներ: Х հարցի մասին դրանցից ամեն մեկը ունի տարբեր կարծիք: Նույնը լինելու է ԱԺ-ում, երբ նորմալ ընտրություններով մարդիկ կընտրեն իրենց գաղափարապես ավելի մոտ ուժերին, խոսքն էս ընտրությունների մասին չէ: Այնտեղ էլ, այստեղ էլ խնդիրն ընդհանուր հայտարարի գալն է: ՀԱԿ-ն իր հանձնաժողովներում կարողանում է ընդհանուր հայտարարի գալ ու ներկայացնել ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են իրենց մոտեցումները:

    ՀԱԿ-ի ծրագրերն են.
    - Նախընտրական ծրագիր (ձեռքիս տակ էր Բանուչյանի կայքից)
    - «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010). (Մաս 1, Մաս 2, Համառոտ տարբերակ)
    - Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
    - Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
    - ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
    - Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
    - Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
    - Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
    - ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
    - Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
    - Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
    - Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012):

    Ահա սրանք էն ծրագրերն են, բավական մանրամասն ու ծավալուն, որը ներկայացնում է ՀԱԿ-ը ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների ու «դաշինքների»: Չնայած սրան, կրկնում եմ, առաջնահերթ խնդիրը օրինականության վերականգնումն է, ավազակապետական ռեժիմի վերացումը, քաղաքացուն ընտրելու իրավունքի վերադարձը: Դրանից հետո նոր հնարավոր կլինի իսկապես ընտրություն կատարել գաղափարական (ծրագրային դրույթներով):

    Ազնվորեն կոչ եմ անում ավելի լավ է անտրեք ՕԵԿին քան ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ, քանի որ ՕԵԿի հետ դուք կոնկրետ պայմանավորվածության եք գալիս ու կկարողանաք հաշիվ պահանջել եթե այս կամ այն հարցում իրենց առկա համաձայնությունը խաղտեն։
    ՕԵԿ-ը հարցերի 6 տոկոսում կողմնորոշված չի, հենա թող կոմունիստներին ընտրեն, նրանք ամեն ինչում կողմնորոշված են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.04.2012)

  20. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի դիտարկում.

    1. Վատ կազմված հարցեր, պատասխանների ճկունության բացակայության,
    2. Կատակերգությանը հրաժարվել են մասնակցել երեք հիմնական խաղացողները՝ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հետևաբար եթե անգամ հարցերը լավ կազմված լինեին, միևնույն է նորմալ գործիք չէր լինի,
    3. Ժառանգությունը ուզում ա աղջիկներին բանակ ղրկի... Րաֆֆի, իշտահիդ քացախ
    4. Ամենչկողմնորոշված կուսակցությունը Դեմոկրատներն են (29%), հետո Ժառանգները (13%), հետո ՕԵԿը (6%), հետո Միավորված հայերը (3%), այսպիսով ստացվում է, որ ամենակողմնորոշված կուսակցությունները, որոնք ունեն ամեն ինչի հստակ պատասխանը կոմունիստներն ու դաշնակներն են, զուր չի, որ հին կուսակցություններ են, հասցրել են կողմնորոշվել

    Տոկոսների պահը բացատրեմ, որտև Ռուֆուսի առաջնորդող գրառումից զգում եմ, որ էնքան էլ լավ չի հասկացվել էս տեստի էությունը: Սա ոչ թե կուսակցությունների նախընտրական ծրագրերից վերցված դրույթներ են, այլ ծրագրի հեղինակները կազմել են հարցաշար (31 հարց), դրանք ուղարկել են կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին, խնդրելով իրենց պատկերացրած ձևով պատասխանել հարցերին: Հարցերը ըստ իս կամայական են ու վատը, պատասխանների ճկունություն չկա: Կուսակցությունների մի մասն ինքն էլ չի կարողացել կողմնորոշվել պատասխաններում, դրանց պատասխանելով ոչ թե կողմ կամ դեմ, այլ ձեռնպահ: Երեք հիմնական խաղացողները, ինչպես արդեն ասացի, հրաժարվել են մասնկացել: Ծրագրի մտահղացումը գուցե և վատ չի, բայց էն ժամանակ, երբ արդեն ազատված կլինենք ավազակապետությունից, կկարողանանք ընտրել հիմնվելով գաղափարների վրա: Այսօր այդ ամենը դատարկ խոսքեր են, ուրիշ ոչինչ, ցավոք: Բայց այդ ժամանակ էլ, իմ կարծիքով, էս ծրագիրը կշարունակի մնալ անիմաստ ու կատակերգություն, եթե հարցերի որակը մնա այսպիսին, պատասխանների ճկունություն չլինի:
    Ծրագրի մտահղացումը շատ լավն է ու աշխատում է տաբեր ամենազարգացած երկրներում։

    Հարցերը այնպիսին են ինչպիսին կազմվել են, կարծում եմ կուսակցություններին նաև առաջարկվել է սեփական այս կամ այն հարց առաջարկել, բայց փաստը մնում է, որ մարդիկ հարց են տալիս իսկ ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ լայախ չեն անում պատասխանեն։

    Հարց է առաջանում, ինչու ամեն առիթ չեն ցանկանում օգտագործել քաղաքական գործիչները, ուժերը իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար՞ Պատասխանը ինձ համար միարժեք է դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ չունեն...

    Չնայած մի դիրքորոըում ակընհայտ է. «էտ մենք սաղ ասել ենք գնացեք կարդացեք», բայց դա արդեն առհամարհանք ու խտրականություն է նշանակում, կամ առնվազն անգիտակից մոտեցում մարդկանց այն մեզ բազմությանը, ով երկար ծրագրեր չի կարող կարդալ ու նրանց պետք է անցնել բակերով բացատրել, հեռուստաեթերից բացատրել, թերթերում բացատրել ու այսպիսի կոնկրետ հարցուպատասխանով բացատրել...

    Ի դեպ ինչ եղավ ԼՏՊի նախաձեռնությունը ժողովրդական ֆոռում, պատասխանել հարցերին....
    Վերջին խմբագրող՝ voter: 26.04.2012, 22:08:

  21. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրի մտահղացումը շատ լավն է ու աշխատում է տաբեր ամենազարգացած երկրներում։

    Հարցերը այնպիսին են ինչպիսին կազմվել են, կարծում եմ կուսակցություններին նաև առաջարկվել է սեփական այս կամ այն հարց առաջարկել, բայց փաստը մնում է, որ մարդիկ հարց են տալիս իսկ ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ լայախ չեն անում պատասխանեն։
    Մտահղացումն իսկապես լավն է, այդ մասին գրել եմ արդեն, բայց նախ վատ է կազմակերպված, երկրորդ այժմեական չէ, ավելի կարևոր խնդիրներ կան դեռևս:

    Չգիտեմ ինչու ես կարծում, որ կուսակցություններին առաջարկվել է այլ տարբերակներ առաջարկել, բայց չեմ կարծում, որովհետև դա ավելի կջանջալացներ ու կբարդացներ պրոցեսը: Ամեն դեպքում տեսնում ենք, որ արդյունքը խայտառակ վատն է: Էնքան որ փորձել են իրենց մտահղացումը (լավ մտահղացումն) իրականացնել՝ չմտածելով որակի մասին:

    Եթե վաղը Պողոսն ինձ առաջարկություն անի, ու ես տեսնեմ որ իր առաջարկության մտահղացումը թեկուզ լավն է, բայց կատարումն ապուշություն է, ես էլ ժամանակ չեմ ծախսի ու «լայաղ» չեմ անի պատասխանել: Եթե սրան հավելենք, որ համարեմ, որ այժմեական չէ ու շեղում է հասարակության ուշադրությանը իրական խնդիրներից, կրկին չեմ մասնակցի շոուին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.04.2012)

  23. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արի կոնկրետ օրինակներով էլ խոսենք: Հարց.

    ...

    գովազդային ընդմիջում: Գրեցի, գնացի կայք, որ հարցն իր Իրական տեսքով բերեմ, պարզվեց որ.
    Սույն էջը գտնվում է պատրաստման փուլում, խնդրում ենք այցելել մի փոքր ուշ:
    Շնորհակալություն
    Մոտավորապես հիշում եմ: Հարց էր. ճի՞շտ եք համարում, որ աղջիկներն էլ ծառայեն:

    Մեղմ ասած հիմա ավելի արդիական խնդիրներ կան, օրակարգային հարց չի, որ սրանից ելնելով որևէ մեկը որևէ կուսակցություն ընտրի: Հարցերի մակարդակն ընդհանուր առմամբ էր էսպիսին: Բայց լավ, ենթադրենք որ այդ հարցն էլ գոյության իրավունք ունի: Խոսում է ՀԱԿ-ի պարագայում: ՀԱԿ-ը հավանաբար այդ հարցը իր հանձնաժողովներում ու քաղ. խորհրդում չի քննարկել, որովհետև իսկապես մեր հասարակության համար այժմեական հարց չի (պարզ է չէ, որ ես իմ կարծիքն եմ ասում, ոչ թե համոզված եմ, որ չի քննարկել): Ուրեմն ի՞նչ անի: Լևոն Զուրաբյա՞նը պատասխանի հարցին: Թե՞ այս ախմախ հարցի պահանջը բավարարելու համար բան ու գործները էս պահի թողնեն ու խորհրդակցություն անեն, ի՞նչ է թե ինչ-որ մի կայք որոշել է նման ծրագիր կազմել ու հարցերում նման հարց է ներառել:

    Ասացի ՀԱԿ-ի համար: Բայց նույնը գործում է յուրաքանչյուր կուսակցության համար: Ի վերջո կուսակցություններում էլ չպետք է հարցերը միանձնյա որոշվեն, իսկ նման հարցեր կազմելը այս խնդրի համար մեղմ ասած խնդալու ա: Սա միակ հարցը չէր, որը անիմաստ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. #14
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի օրակարգային քան այդ հարցն է ինձ համար օրինակ գոյություն չունի, քանի որ համոզված եմ, որ Հայաստանի ամենաառհասական պրոբլեմը ինքնապաշտպանության խնդիրն է։ Դրա մասին Բագրատյանն նույնիսկ բազմաթիվ անգամ իր ՀԱԿի նախընտրական հանդիպումներում ելությներ է ունենում, ոչ այն մասին, որ աղջիկներին էլ է պետք բանակ տանել, ալյ այն, որ Հայաստանի պաշտպանությունը վտանգված է ի զեն կանգնելու ունակ բնակչության նվազման պատճառով։

    Պատերազմի մեջ գտնվող պետությունը այն էլ հայաստանի նման սակավամարդ, չի կարող իրեն թույլ տալ չվարժեցնել իր բոլոր զենք կրելու ունակություն ունեցող քաղաքացիներին։
    ՀՀ Պաշտպանություն բանակ է ու պիտի համընդհանուր անընդմեջ մի քանի ամյա, կամ գոնէ շաբաթվա հավաքների հիման վրա պիտի կազմակերպվի, որին բոլոր քաղաքացիները անկախ սեռից ու տարիքից պիտի մասնակցեն, քանի դեռ ունակ են զենք կրելու և ոչ է երկու տարի միանվագ բանակ գնան ՊԱՐՏՔԸ ՏԱՆ ՊՐԾՆԵՆ – իրականում անօգտակար ու թանկարժեք ժամավաճառությամբ զբաղվելով իսկ որոշները անբանությունից իրար միս ուտելով ու իրար սպանելով...

    Ես այդ թեմայով ի դեպ արդեն արտահայտվել էի ու նույնիսկ ուսանող ժամանակս 90ականներին համալսարանի դիմաց հանկարծակի հարցազրուց եմ տվել ակնարկելով դեռ այն ժամանակ, որ մենք Իսրաելի նման բանակ պիտի սեղծենք նեռարյալ իգական սեռի զինվորներով համալրելով, արձագանքը առնվազն մեր կուրսի աղջիկների բավական դրական էր...

    Այս թեմայում հուսանք ավելի գաղափարական խոսակցություն կարող է առաջանալ, այսինքն, ոչ միայն հարցը, թե ում ենք ընտրում այլ կոնկրետ ԻՆՉՈՒ, եթե նման կերպ ընտրություններում մարդկանց հետ խոսակցություն իրականացվի բարգավորոչողներն ու սերժանտները շատ արագ հայտնվելու են լուսանցում, քանի որ ասելիք չունեն, իրենց ասելիքը փողն է ու դա էլ նույնիսկ առանց որևէ պայմանավորվածության...
    Վերջին խմբագրող՝ voter: 26.04.2012, 22:34:

  25. #15

    Voter ջան, նայիր, ուրեմն էդ հարցին դրական պատասխան է տվել «ժառանգությունը», մյուսները՝ բացասական:
    Էստեղից կարող ենք ենթադրել, որ հարցն օրակարգային է նաև Ժառանգության համար:
    Օրակարգային է քո համար: Էլի կլինեն մարդիկ:
    Որքանով ես եմ հասկանում Բագրատյանի հայացքները, ինքը օրակարգային է համարում զինվորների նվազման քանակը, այլ ոչ թե աղջիկներին բանակ տանելու հարցի խնդիրը: Ես էլ եմ դա օրակարգային համարում, դրա համար կարելի է քննարկել տարբեր հարցեր, սկսած նրանից, թե ոնց անենք, որ նվազեցնենք այս կամ այն կերպ բանակից խուսափողների քանակը:

    Ամեն դեպքում խոսեցինք առանձին անհատների մասին: Մինչդեռ ես խոսում է հասարակության համար օրակարգային չլինելու մասին: Արի պատկերացնենք, թե քանի հոգու՞ է հետաքրքրում, թե որ կուսակցությունն այդ հարցով ինչ պատկերացում ունի: Ու պատկերացնենք, արդյո՞ք նույն ժառանգության քվեների քանակը փոխվելու է այդ հարցում նման պատկերացում ունենալու ու էս սայտում դա ներկայացնելու պատճառով: Վստահ եմ, որ հասարակության համար սա օրակարգային խնդիր չէ, և որ սրանից կախված չեն ընտրություն կատարելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •