Արի կոնկրետ օրինակներով էլ խոսենք: Հարց.

...

գովազդային ընդմիջում: Գրեցի, գնացի կայք, որ հարցն իր Իրական տեսքով բերեմ, պարզվեց որ.
Սույն էջը գտնվում է պատրաստման փուլում, խնդրում ենք այցելել մի փոքր ուշ:
Շնորհակալություն
Մոտավորապես հիշում եմ: Հարց էր. ճի՞շտ եք համարում, որ աղջիկներն էլ ծառայեն:

Մեղմ ասած հիմա ավելի արդիական խնդիրներ կան, օրակարգային հարց չի, որ սրանից ելնելով որևէ մեկը որևէ կուսակցություն ընտրի: Հարցերի մակարդակն ընդհանուր առմամբ էր էսպիսին: Բայց լավ, ենթադրենք որ այդ հարցն էլ գոյության իրավունք ունի: Խոսում է ՀԱԿ-ի պարագայում: ՀԱԿ-ը հավանաբար այդ հարցը իր հանձնաժողովներում ու քաղ. խորհրդում չի քննարկել, որովհետև իսկապես մեր հասարակության համար այժմեական հարց չի (պարզ է չէ, որ ես իմ կարծիքն եմ ասում, ոչ թե համոզված եմ, որ չի քննարկել): Ուրեմն ի՞նչ անի: Լևոն Զուրաբյա՞նը պատասխանի հարցին: Թե՞ այս ախմախ հարցի պահանջը բավարարելու համար բան ու գործները էս պահի թողնեն ու խորհրդակցություն անեն, ի՞նչ է թե ինչ-որ մի կայք որոշել է նման ծրագիր կազմել ու հարցերում նման հարց է ներառել:

Ասացի ՀԱԿ-ի համար: Բայց նույնը գործում է յուրաքանչյուր կուսակցության համար: Ի վերջո կուսակցություններում էլ չպետք է հարցերը միանձնյա որոշվեն, իսկ նման հարցեր կազմելը այս խնդրի համար մեղմ ասած խնդալու ա: Սա միակ հարցը չէր, որը անիմաստ ա: