ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես իշխող ռեժիմի ներկայացուցիչներ, իսկապես պետք ա ներկայացնեն իրենց ծրագրեր, իրենց առաջին գործը դա պետք է լինի, որովհետև իբր թե իշխանություն են ու ներկայանում են գաղափարներով (բայց խոսքը սենց վատ կազմակերպված ծրագրի մասին չի, այլ եթե նորմալ լուրջ ծրագիր լիներ): ՀԱԿ-ը չէ, որովհետև ՀԱԿ-ը տարբեր հարցերում տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունների դաշինք ա ու հստակ հայտարարարում ա, որ իրա պայքարը, այո՛, պայքար ա հենց իշխանությանը հեռացնելու, ավազակապետական ռեժիմը քանդելու, մարդուն ընտրելու հնարավորությունը վերադարձնելու համար: Այ երբ էդ ընտրելու հնարավորությունը կվերադարձվի, ՀԱԿ-ին մաս կազմող ուժերն առանձին կամ գաղափարական դաշինքներով կմասնակցեն ընտրություններին, կներկայացնեն իրենց պատկարեցումները:
Չնայած սրան ասեմ, որ եթե մի կողմ թողնենք էս ախմախ հարցերի շարանը, ՀԱԿ-ը ամենաշատն ա ներկայացնում իր պատկերացումները այս կամ այն ոլորտում, դրանք սահմանելով ոչ միայն նախընտրական ծրագրում, այլև իր ստեղծած հանձնաժողովներում ընդհանուր հայտարարի գալով ամենատարբեր ոլորտներին առնչող ծրագրեր ներկայացնելով (դրանց որակի կամ մեզ դուր գալ-չգալու մասին էս պահին չեմ խոսում, խոսում եմ փաստի մասին, որ բազում ոլորտներում մանրամասն ներկայացնում ա միասնական դիրքորոշումները): Էստեղ մի քիչ մանրամասնեմ, որ չասեք, թե հակասություն կա: Իսկապես ՀԱԿ-ի մեջ մտնում են տարբեր հայացքներ ունեցողներ: Х հարցի մասին դրանցից ամեն մեկը ունի տարբեր կարծիք: Նույնը լինելու է ԱԺ-ում, երբ նորմալ ընտրություններով մարդիկ կընտրեն իրենց գաղափարապես ավելի մոտ ուժերին, խոսքն էս ընտրությունների մասին չէ: Այնտեղ էլ, այստեղ էլ խնդիրն ընդհանուր հայտարարի գալն է: ՀԱԿ-ն իր հանձնաժողովներում կարողանում է ընդհանուր հայտարարի գալ ու ներկայացնել ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են իրենց մոտեցումները:
ՀԱԿ-ի ծրագրերն են.
- Նախընտրական ծրագիր (ձեռքիս տակ էր Բանուչյանի կայքից)
- «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010). (Մաս 1, Մաս 2, Համառոտ տարբերակ)
- Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
- Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
- ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
- Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
- Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
- Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
- ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
- Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
- Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
- Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012):
Ահա սրանք էն ծրագրերն են, բավական մանրամասն ու ծավալուն, որը ներկայացնում է ՀԱԿ-ը ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների ու «դաշինքների»: Չնայած սրան, կրկնում եմ, առաջնահերթ խնդիրը օրինականության վերականգնումն է, ավազակապետական ռեժիմի վերացումը, քաղաքացուն ընտրելու իրավունքի վերադարձը: Դրանից հետո նոր հնարավոր կլինի իսկապես ընտրություն կատարել գաղափարական (ծրագրային դրույթներով):
ՕԵԿ-ը հարցերի 6 տոկոսում կողմնորոշված չի, հենա թող կոմունիստներին ընտրեն, նրանք ամեն ինչում կողմնորոշված ենԱզնվորեն կոչ եմ անում ավելի լավ է անտրեք ՕԵԿին քան ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ, քանի որ ՕԵԿի հետ դուք կոնկրետ պայմանավորվածության եք գալիս ու կկարողանաք հաշիվ պահանջել եթե այս կամ այն հարցում իրենց առկա համաձայնությունը խաղտեն։![]()
Էջանիշներ