User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Գտի՛ր կուսակցությունդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեն սարքողները, շատ հինալի է, որ ընտրաավտոմատը հասել է Հայաստան

    Լավ գործ են արել
    Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿի չպատասխանելը այդ հարցերին ավելորդ անգամ ապացուցում է, որ այդ կուսակցությունները դաշինքները պայքարում են հանուն պայքարի և ոչ մի գաղափարական պատկերացում չունեն թե Հայաստանում ինչ է պետք անել ու որևէ դիրքորոշում, որևէ հարցում չունեն։

    Ազնվորեն կոչ եմ անում ավելի լավ է անտրեք ՕԵԿին քան ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ, քանի որ ՕԵԿի հետ դուք կոնկրետ պայմանավորվածության եք գալիս ու կկարողանաք հաշիվ պահանջել եթե այս կամ այն հարցում իրենց առկա համաձայնությունը խաղտեն։

    Իսկ ով չի բացահայտում իր դիրքորոշումը, նրան ընտրել նշանակում է անորոշություն ունենալ ամեն դեպքում, հաշվետվություն այս կամ այն հարցի վերաբերյալ չեք կարողանա պահանջել....

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿի չպատասխանելը այդ հարցերին ավելորդ անգամ ապացուցում է, որ այդ կուսակցությունները դաշինքները պայքարում են հանուն պայքարի և ոչ մի գաղափարական պատկերացում չունեն թե Հայաստանում ինչ է պետք անել ու որևէ դիրքորոշում, որևէ հարցում չունեն։
    ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես իշխող ռեժիմի ներկայացուցիչներ, իսկապես պետք ա ներկայացնեն իրենց ծրագրեր, իրենց առաջին գործը դա պետք է լինի, որովհետև իբր թե իշխանություն են ու ներկայանում են գաղափարներով (բայց խոսքը սենց վատ կազմակերպված ծրագրի մասին չի, այլ եթե նորմալ լուրջ ծրագիր լիներ): ՀԱԿ-ը չէ, որովհետև ՀԱԿ-ը տարբեր հարցերում տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունների դաշինք ա ու հստակ հայտարարարում ա, որ իրա պայքարը, այո՛, պայքար ա հենց իշխանությանը հեռացնելու, ավազակապետական ռեժիմը քանդելու, մարդուն ընտրելու հնարավորությունը վերադարձնելու համար: Այ երբ էդ ընտրելու հնարավորությունը կվերադարձվի, ՀԱԿ-ին մաս կազմող ուժերն առանձին կամ գաղափարական դաշինքներով կմասնակցեն ընտրություններին, կներկայացնեն իրենց պատկարեցումները:

    Չնայած սրան ասեմ, որ եթե մի կողմ թողնենք էս ախմախ հարցերի շարանը, ՀԱԿ-ը ամենաշատն ա ներկայացնում իր պատկերացումները այս կամ այն ոլորտում, դրանք սահմանելով ոչ միայն նախընտրական ծրագրում, այլև իր ստեղծած հանձնաժողովներում ընդհանուր հայտարարի գալով ամենատարբեր ոլորտներին առնչող ծրագրեր ներկայացնելով (դրանց որակի կամ մեզ դուր գալ-չգալու մասին էս պահին չեմ խոսում, խոսում եմ փաստի մասին, որ բազում ոլորտներում մանրամասն ներկայացնում ա միասնական դիրքորոշումները): Էստեղ մի քիչ մանրամասնեմ, որ չասեք, թե հակասություն կա: Իսկապես ՀԱԿ-ի մեջ մտնում են տարբեր հայացքներ ունեցողներ: Х հարցի մասին դրանցից ամեն մեկը ունի տարբեր կարծիք: Նույնը լինելու է ԱԺ-ում, երբ նորմալ ընտրություններով մարդիկ կընտրեն իրենց գաղափարապես ավելի մոտ ուժերին, խոսքն էս ընտրությունների մասին չէ: Այնտեղ էլ, այստեղ էլ խնդիրն ընդհանուր հայտարարի գալն է: ՀԱԿ-ն իր հանձնաժողովներում կարողանում է ընդհանուր հայտարարի գալ ու ներկայացնել ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են իրենց մոտեցումները:

    ՀԱԿ-ի ծրագրերն են.
    - Նախընտրական ծրագիր (ձեռքիս տակ էր Բանուչյանի կայքից)
    - «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010). (Մաս 1, Մաս 2, Համառոտ տարբերակ)
    - Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
    - Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
    - ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
    - Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
    - Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
    - Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
    - ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
    - Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
    - Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
    - Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012):

    Ահա սրանք էն ծրագրերն են, բավական մանրամասն ու ծավալուն, որը ներկայացնում է ՀԱԿ-ը ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների ու «դաշինքների»: Չնայած սրան, կրկնում եմ, առաջնահերթ խնդիրը օրինականության վերականգնումն է, ավազակապետական ռեժիմի վերացումը, քաղաքացուն ընտրելու իրավունքի վերադարձը: Դրանից հետո նոր հնարավոր կլինի իսկապես ընտրություն կատարել գաղափարական (ծրագրային դրույթներով):

    Ազնվորեն կոչ եմ անում ավելի լավ է անտրեք ՕԵԿին քան ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՀԿ, քանի որ ՕԵԿի հետ դուք կոնկրետ պայմանավորվածության եք գալիս ու կկարողանաք հաշիվ պահանջել եթե այս կամ այն հարցում իրենց առկա համաձայնությունը խաղտեն։
    ՕԵԿ-ը հարցերի 6 տոկոսում կողմնորոշված չի, հենա թող կոմունիստներին ընտրեն, նրանք ամեն ինչում կողմնորոշված են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •