User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գուցե հնարավոր է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ մի արտասովոր բան է էդ ինտելեկտ կոչվածը:
    Տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, ամեն գալակտիկայում կան միլիարդավոր աստղեր, ամեն աստղի շուրջ կան մոլորակներ, արբանյակներ, աստերոիդներ, հազար ու մի տիեզերական օբյեկտ: Դրանցից ամեն մեկն ունի յուրահատուկ կառուցվածք, ամեն մեկի վրա միլիարդավոր մեզ հայտնի ու անհայտ ռեակցիաներ են տեղի ունենում: Ու դրանցից ամեն մեկն էնքան հեռու է մեզնից, որ մազաչափ անգամ ազդեցություն չունի մեր վրա:
    Ուրեմն: Եթե մենք ենք էդ միակն ու անկրկնելին, ուրեմն ո՞ւմ էր պետք ստեղծել էս ահռելի, մարդու պատկերացման մեջ ոչ մի կերպ չտեղավորվող չափսերի աշխարհը:

    Մինչև 20-րդ դարի սկիզբը էս ամեն ինչը լավ էլ տեղավորվում էր տրամաբանության սահմաններում՝ տիեզերքը սահմանափակվում էր մեր գալակտիկայով, որում էլի լիքը աստղեր կային, բայց դե մի կերպ կարելի էր ընդունել, որ դրանք երկրի վրա կյանքի ապահովման հետ ինչ-որ կապ ունեն, քանի որ էդքան էլ հեռու չեն, ու ինչ-որ կերպ փոխկապակցված են միմյանց հետ:

    Բայց, երբ պարզվեց, որ Անդրոմեդայի միգամածությունը իրականում ոչ թե գազային միգամածություն է, այլ նույնատիպ գալակտիկա, ինչպես մեր Ծիր Կաթինը: Ու երբ պարզվեց, որ Քնար համաստեղություն վեգա աստղը իրականում ոչ թե աստղ է, այլ էլի ահռելի չափսերի գալակտիկա, ու երբ բացահայտվեցին էլի հարյուրավոր գալակտիկաներ, ու պարզ դարձավ, որ դրանց թիվն իրականում անսահման է, էդ ժամանակ արդեն ծիծաղելի է մտածել, թե էդ ամեն ինչը ստեղծվել է, ինչ-որ խղճուկ մոլորակի վրա, ինչ-որ կենդանիների առաջացման համար: Իսկապես, տրամաբանական չէ, չէ՞:

    Ու եթե էս ամեն ինչը կա, ու եթե ոչ մի պատճառ չկար նրա լինելու, բայց նա կա, ու եթե անգամ հավատանք աստծո, կամ ինչ-որ գերբնական ուժի գոյությանը, ավելի տրամաբանական չէ՞, որ այս ամեն ինչը ստեղծվել է, որպեսզի նրա ամեն մի անկյունում ստեղծվի կյանքի ինչ-որ մի ձև (ես իհարկե սրան չեմ հավատում, ու մտածում եմ, որ տիեզերում էնքան զարմանահրաշ երևույթներ կան, որ կյանքի ու ինտելեկտի առաջացումը այս ամենի ֆոնին հեչ էլ զարմանալի չէ), թե չէ ո՞ւմ էր պետք էս ահռելի ու ամայի տարածությունը:
    Անվերջի պահը մի քիչ վիճելի ա, ամեն դեպքում եթե տիեզերքում լինեն էնքան թվով գալակտիկաներ, որ էդ թիվը ես չգիտեմ մեկ ա` կյանքի առաջացումն էնքան քիչ հավանական ա, որ հազիվ էլ մի-երկու մոլորակում առաջանար, դրանցում էլ էնքան քիչ ա հավանական կյանքի առաջացումից հետո նպաստավոր պայմանների առաջացումը, որ հազիվ էլ մի մոլորակի վրա զարգանար ու հասներ բանական էակի առաջացմանը: Ախր հենց մի քանի ամինաթթուն (կամ մեզ հայտնի օրգանիզմների մեջ մտնող գրեթե բոլոր օրգանական պարզ նյութերը` շաքարներ, ճ-թթուներ) ճիշտ սարքելու համար չեմ էլ պատկերացնում թե ինչ պայմաններում պիտի ռեակցիաներ առաջանային, որ դաժե է միլիարդավոր երկրին համարժեք մոլորակներում (ոչ թե գալակտիկաներում, որոնցում կարա տենց մոլորակ չլինի էլ) երկու ամինաթթվի առաջացումն ու իրար կպումը աբսուրդ ա թվում, էլ չասեմ բացասական հետադարձ կապով կարգավորվող քիմիական սինապսներով բանականության առաջացումը:

    2. եթե լինի էլ ուրիշ տեղ կյանքի ձև, քիչ ա հավանական որ մեր նման կլինեն, կարող ա իրանք բանականություն չունենան, բայց նենց հատկանիշ ունենան, որ մենք չունենք


    Ամեն դեպքում ես վերապահումներով եմ մոտենում կոացերվատներից բարդ կենսական ձևերի առաջացմանը, եթե իրանց ընդհանրապես կյանքի ձև համարենք

    Իսկ եթե տիեզերքն անվերջ լինի, էդ դեպքում ոչ մի բան չեմ կարա ասեմ, հնարավոր ա անվերջ թվով էլ հենց բանական ու մեզ նման կյանքի ձևեր առաջանան, նույնիսկ զրո հավանականությւոնը անվերջի մեջ հնարավոր ա, մարդ ես, մեկ էլ տեսար էդ կետը հենց էդ ուղիղի վրա ընկավ
    Նենց-որ հնաավոր ինչ-որ տեղ սատանիստ Գոռը պայքարում ա նացիոնալիստ Բայանդուրի դեմ, իսկ անանուն հակեռները պնդում են, որ ընդունվի ACTA օրինագիծը, հայերն էլ թուրքերին լրիվ կոտորել են ու իրանց համար հանգիստ ապրում են` ասելով որ տարածաշրջանում տենց ազգ չի եղել

    Հ.Գ. Այզեկ Ազիմովի «Տեսարան բարձունքից» գիրքը կարդացեք

    Հ.Հ.Գ. Նետ, կարծում եմ դու ավելի շատ Աստվածաշնչի վրա ես հիմնվում, բայց ինձ թվում ա, որ Աստծուն չէր խանգարի եթե ուրիշ մոլորակի վրա ածխածնի փոխարեն սիլիցիում պարունակող օրգանական նյութերից կյանք ստեղծվեր

    Հ.Հ.Հ.Գ. միասին Վարզորի միջին գրառման չափ գրառում արեցինք
    The cake is a lie.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (29.04.2012), Արէա (29.04.2012), Նետ (29.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե չգրված մի տող իմը կմնա...
    Հեղինակ՝ DarkPrince, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.07.2011, 01:08
  2. Հնարավոր է ճամփորդել ժամանակի միջով?
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2010, 14:20
  3. Կորած ՍՏԱՖ....(գուցե և պիտբուլ)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.09.2009, 00:36
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •