Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ դե, ո՞վ ասեց որ չի առաջանում: Ինչ-որ մեկը փորձե՞լ է մի քանի միլիոն տարվա տևողությամբ հետազոտություններ ու գիտափորձեր անցկացնել: Ինչ-որ խղճուկ լաբորատորիայում, ծիծաղելիության աստիճան փոքր՝ մի քանի տասնամյակ տևողությամբ փորձերը ոչինչ ապացուցել չեն կարող:

Իսկ ի՞նչ գիտես որ "Ոչ թէ պայմաններից կյանք է առաջացել. այլ պայմանները ստեղծվել են կյանքի համար", ավելի տրամաբանական չէ՞, որ կյանքն առաջացել է այնտեղ, որտեղ եղել են նպաստավոր պայմաններ, քան որ հատուկ կյանքի առաջացման համար ինչ որ անհայտ ուժեր ինչ-որ մոլորակի վրա, մինչ այդ ոչ մի տեղ չհանդիպող պայմաններ են ստեղծել: Ո՞րն է ավելի տրամաբանական:
Կարծում եմ կհամաձայնես որ այս ամբողջ կենսաբանական բալանսի համար ինչ որ ծրագիր է եղել։Ինձ համար զավեշտալի են այն պնդումները թէ ամեն ինչ առաջացել է ինքնստինքյան ու քաոսը որոշել է ինտելեկտ դառնալ։
Գծագրի օրինակով ասեմ՝ որքան էլ թուղթ.մատիտ.քանոն ու սեղան լինի դրված.դրանից գծագրող ու մտահաղացում չի ծնվի։ Սկզբում անհրաժեշտ է. որ գծագրող ու ծրագիր կազմող լինի։Հետո նա անպայման կճարի թուղթ ու մատիտ. գծագիրը ավարտին հասցնելու համար։