Հա, ուղղակի բանական այլմոլորակայինների կողմից բարձր տեխնոլոգիաների միջոցով Երկրի վրա շինություններ կառուցելը համարվում ա ad hoc հիպոթեզ, ու չնայած պարտադիր չի, որ վերջինս սխալ լինի, բայց գիտությունը հակված ա էդ տիպի հիպոթեզներին լուրջ չվերաբերվելու: Ասենք՝ նույն Կարլ Սագանը հավատացած էր, որ բանական այլմոլորակայիններ կան, իրա գրքերից մեկի հիման վրա նկարահանվել ա «Կոնտակտ» ֆիլմը, որը շատ եմ սիրում, բայց ինքը թերահավատորեն էր վերաբերվում արտերկրային քաղաքակրթությունների այցելություններին, չնայած վերջնականորեն չէր էլ ժխտում: Համենայն դեպս, լավ ջղայնացել էր ֆոն Դանիկենի վրա, ով իրա մտքերը լրիվ ուրիշ ուղղությամբ էր ծավալել:
Առանց դրա էլ շատ են աստծո գոյության անհրաժեշտության բացակայությունն ակնարկող փաստերը, բայց հավատացյալների թիվը ընդհանուր առմամբ չի պակասում:Մի лазейка կգտնեն:
![]()
Էջանիշներ