User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գուցե հնարավոր է

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Գուցե հնարավոր է

    Աշխարհում կան շատ բաներ,որոնք անհնարին են թվում:Եկեք պատկերացնենք որ դրանք հնարավոր են,բերենք փաստեր որոնք կապացուցեն դրանց ինչ-որ չափով հնարավոր լինելը,կամ վերջնականապես պարզ կդարձնեն դրանց անհնարինությունը:Այստեղ կարող են հարցեր տալ բոլորը և պատասխանել բոլորը:

    Այսպիսով հարց առաջին

    Հնարավոր է,որ այլ մոլորակների վրա նույնպես կա կյանք:ԵՎ եթե կա,ապա հավատում էք,որ մի օր կտեսնեք այլմոլորակային:Ինձ հետաքրքրում է ձեր սուբյեկտիվ կարծիքը այս հարցի շուրջ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (27.04.2012)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիտարկումների արդյունքների հիման վրա ստացված ամենահոռետեսական հաշվարկների համաձայն՝ գոյություն ունի ավելի քան 150 միլիարդ գալակտիկա, իսկ մեր գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, կա ավելի քան 2 միլիարդ երկրանման (հաշվի առնելով չափերը, հեռավորությունը էն աստղից, որի շուրջը պտտվում ա) մոլորակ: Շատերի կարծիքով, արտերկրային կյանքի գոյությունը անհամեմատ ավելի հավանական ա, քան դրա գոյություն չունենալը:



    Իսկ այլմոլորակային տեսնել-չտեսնելու հարցին նախընտրում եմ չպատասխանել:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.04.2012), E-la Via (26.04.2012), Freeman (30.04.2012), Sambitbaba (28.03.2013), Varzor (26.04.2012), VisTolog (27.04.2012)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է,որ այլ մոլորակների վրա նույնպես կա կյանք:ԵՎ եթե կա,ապա հավատում էք,որ մի օր կտեսնեք այլմոլորակային:Ինձ հետաքրքրում է ձեր սուբյեկտիվ կարծիքը այս հարցի շուրջ:
    Ոնց որ Սկեպտիկը ասեց` հավանականությունների տեսության համաձայն` այլ մոլորակների վրա կյանք կա, հետևաբար կան նաև այլմոլորակայիններ: Բայց հավանականությունների տեսությունը ուղղակի տեսություն է:
    Իսկ այլ մոլորակային տեսնելու հարցում` կարծում եմ , որ ոչ, չեմ տեսնի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ Սկեպտիկը ասեց` հավանականությունների տեսության համաձայն` այլ մոլորակների վրա կյանք կա, հետևաբար կան նաև այլմոլորակայիններ: Բայց հավանականությունների տեսությունը ուղղակի տեսություն է:
    Իսկ այլ մոլորակային տեսնելու հարցում` կարծում եմ , որ ոչ, չեմ տեսնի:
    Ես էլ եմ համակարծիք ձեր հետ ու կարծում եմ որ Երկրի վրա երբեք էլ այլմոլորակային չենք տեսնի:

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կար ժամանակ, որ ես համոզված էի, որ ուրիշ ոչ մի մոլորակի վրա կյանք չկա: Ես բոլորի հետ վիճում էի, ու բացատրում, որ ուղղակի չի կարող դա լինել, գոնե ինչ որ նշան կլիներ, կիմանայինք: Բացատրում էի մոլորակների կառուցվածքը: Մեր մոլորակում՝ կյանքն ապահովող գործոնները ու այդքան գործոնի ևս մեկ այլ մոլորակում պատահական համընկնելով լինելու անհնարությունը:

    Հետո ես ավելի մեծացա ու ավելի լայնախոհ դարձա: Ես սկսեցի հասկանալ, որ տիեզերքը շատ մեծ է ու հնարավոր է, որ այլ տեղեր էլ կյանք լինի: Ու ես սկսեցի մարդկանց համոզել, որ դա հնարավոր է, ինչքան էլ, որ դժվար է հավատալը: Շատերն ինձ հետ համաձայն չէին:

    Հետո ես ավելի մեծացա ու էլ ավելի լայնախոհ դարձա: Ես սկսեցի ուշադիր լինել ու չարհամարհել այն բոլորի խոսքերը, ովքեր նշաններ էին տեսել այլ մոլորակներում կյանքի: Ես հասկացա, որ դա հնարավոր է: Ու բոլորին դա էի համոզում. ինձ հետ չհամաձայնվողներն ավելի շատացան:

    Դրանից էլի տարիներ անցան ու ես հասկացա, որ հավատալը քիչ է: Պետք է գործել: Ես տրվեցի գիտությանը ու սկսեցի ամեն ինչ գիտականորեն ուսումնասիրել: Ու ես հաշվեցի, թե տիեզերքի էլ որ մոլորակում կարող է կյանք լինի: Հաշվարկներս ստուգեցի, ճիշտն էին: Դժվար էր հասնելը: Թիմ հավաքեցի: Մենք միավորեցինք մեր ջանքերը ու ստեղծեցինք տիեզերանավ: Այսօր ես այստեղ եմ, մարդիկ, Ձեր կողքին, այսօր ես գիտեմ, որ իմ մոլորակից բացի էլի մոլորակ կա՝ Ձերը, Երկիրը, որտեղ ես հիմա բնակվում եմ ու որտեղ կյանք կա՝ հար և նման մեր մոլորակի կյանքին: Բայց այստեղ դեռ լայնախոհ չեն ու ինձ չեն հավատում: Երբ ես պատմում եմ, որ ուրիշ տեղից եմ եկել, ինձ գժի տեղ են դնում: Ոչինչ, ժամանակի խնդիր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.03.2013), Arpine (27.04.2012), Bruno (27.04.2012), E-la Via (28.04.2012), Freeman (27.04.2012), Moonwalker (27.04.2012), Ripsim (27.04.2012), Sambitbaba (28.03.2013), Smokie (27.04.2012), soultaker (27.04.2012), unknown (27.04.2012), Varzor (27.04.2012), Մինա (13.04.2013)

  9. #6
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կար ժամանակ, որ ես համոզված էի, որ ուրիշ ոչ մի մոլորակի վրա կյանք չկա: Ես բոլորի հետ վիճում էի, ու բացատրում, որ ուղղակի չի կարող դա լինել, գոնե ինչ որ նշան կլիներ, կիմանայինք:
    :
    Ձեր մոլորակում չգիտեմ ինչքան նշաններ կան, բայց մեր մոլորակում ինչքան ուզես:



    Եվ ընդհանրապես, ովքեր չեն հավատում այլմոլորակայինների գոյությանը, ապա խորհուրդ կտամ դիտել Технологии 10 тысяч лет назад բոլոր սերիաները:

  10. #7
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհում կան շատ բաներ,որոնք անհնարին են թվում:Եկեք պատկերացնենք որ դրանք հնարավոր են,բերենք փաստեր որոնք կապացուցեն դրանց ինչ-որ չափով հնարավոր լինելը,կամ վերջնականապես պարզ կդարձնեն դրանց անհնարինությունը:Այստեղ կարող են հարցեր տալ բոլորը և պատասխանել բոլորը:

    Այսպիսով հարց առաջին
    Հնարավոր է,որ այլ մոլորակների վրա նույնպես կա կյանք:ԵՎ եթե կա,ապա հավատում էք,որ մի օր կտեսնեք այլմոլորակային:Ինձ հետաքրքրում է ձեր սուբյեկտիվ կարծիքը այս հարցի շուրջ:
    Ես անձամբ ոչ թե հավատում եմ , այև վստահ եմ որ կան այլմոլորակայիններ սրանից մի քանի տարի առաջ ես երազներումս շատ հաճախ էի նրանց տեսնում , անկեղծ ասած շատ էի վախենում երազներիցս . , հաստատ չէի ցանկանա հանդիպել նրանց հետ , նրանք իմ երազներում բարի երբեք էլ չեն եղել

  11. #8
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հնարավոր է,որ այլ մոլորակների վրա նույնպես կա կյանք:ԵՎ եթե կա,ապա հավատում էք,որ մի օր կտեսնեք այլմոլորակային:Ինձ հետաքրքրում է ձեր սուբյեկտիվ կարծիքը այս հարցի շուրջ:
    Սկզբից ասեմ՝ ոչ։ Հետո անցնեմ մյուս մասին։
    Իսկ ի՞նչ կյանք։Կամ կյանքի ի՞նչ տեսակ։ Օրինակ. երկրի վրա մի քանի կյանքի տեսակներ կան.որոնցից ոչ մեկի հետ մարդը չի կարողանում կոնտակտի մեջ մտնել։Նույնիսկ եթե ընդունենք որ որևիցե տեղ կյանք կա. ինչու՞ հուսանք թէ նրանց հետ կարելի է կոնտակտի մեջ մտնել։
    էս հարցին դրական պատասխանելու համար պիտի անթիվ բազմությամբ անհնարինին մոտ զուգադիպությունների կողմնակից լինել։ես ավելի շուտ կհավատաի որ կարելի է նորմալ նարդու զառով մեկ միլիոն անգամ անընդմեջ 6+6 բերել։
    Այս հարցում վճռորոշ դեր է խաղում նաև. թէ դու կյանքի ծագման ո՞ր տարբերակն ես ընդունում՝ պատահական ծագում. թէ՞ գիտակցված արարում։

  12. #9
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ եթե ընդունենք որ որևիցե տեղ կյանք կա. ինչու՞ հուսանք թէ նրանց հետ կարելի է կոնտակտի մեջ մտնել։

    Փաստորեն չես էլ հավատա, որ անցյալում այլմոլորակայինները եղել են երկրի վրա:
    Այդ դեպքում ո՞նց կբացատրես Եգիպտոսի ու Չինաստանի բուրգերի, Պերույի, Բալաբեկի և այլ բարձր տեխնոլոգիական շինությունները:

  13. #10
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն չես էլ հավատա, որ անցյալում այլմոլորակայինները եղել են երկրի վրա:
    Այդ դեպքում ո՞նց կբացատրես Եգիպտոսի ու Չինաստանի բուրգերի, Պերույի, Բալաբեկի և այլ բարձր տեխնոլոգիական շինությունները:
    Բրունո ջան, վերևում դրած վիդեոյի սերիաներից նայել եմ մենակ եգիպտական բուրգերի մասին նկարվածը: Ճիշտ ա, հեղինակները շատ ավելի զգույշ պնդումներ են անում, քան, ասենք, History Channel-ի "Ancient Aliens" խեղկատակությունը, բայց իրանց մոտեցումն էլ ա հանգում սրան. տվյալ շինությունը ճարտարապետաշինարարական տեսանկյունից չափազանց բարդ ա, ու անհնար ա, որ էդ ժամանակվա մարդկային քաղաքակրթությունները դրանք կառուցած լինեն: Մոտավորապես նույն բանն ա, ինչ 19-րդ դարում առաջացած «ժամացույցի ու ժամագործի» հարցադրումը, ըստ որի՝ մարդու աչքը էնքան բարդ օրգան ա, որ կարող ա մենակ արարված լինել, բայց հիմա հայտնի ա ու հաստատված ա, որ դա էդպես չի: Արվել են փորձարկումներ, որոնք ցույց են տվել, որ բուրգերի շինարարությունը մարդկանց կողմից շատ էլ հնարավոր ա եղել: Չնայած էս տեսությունը, ի տարբերություն աչքի էվոլյուցիայի, 100%-ով հաստատված չի, բայց Օքքամի ածելու օրենքի համաձայն՝ ընտրվում ա երևույթի բացատրության ամենապարզ մոդելը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.04.2012), Bruno (28.04.2012), Chuk (28.04.2012)

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից ասեմ՝ ոչ։ Հետո անցնեմ մյուս մասին։
    Իսկ ի՞նչ կյանք։Կամ կյանքի ի՞նչ տեսակ։ Օրինակ. երկրի վրա մի քանի կյանքի տեսակներ կան.որոնցից ոչ մեկի հետ մարդը չի կարողանում կոնտակտի մեջ մտնել։Նույնիսկ եթե ընդունենք որ որևիցե տեղ կյանք կա. ինչու՞ հուսանք թէ նրանց հետ կարելի է կոնտակտի մեջ մտնել։
    էս հարցին դրական պատասխանելու համար պիտի անթիվ բազմությամբ անհնարինին մոտ զուգադիպությունների կողմնակից լինել։ես ավելի շուտ կհավատաի որ կարելի է նորմալ նարդու զառով մեկ միլիոն անգամ անընդմեջ 6+6 բերել։
    Կան անթիվ բազմությամբ աստղեր (համենայնդեպս նրանց թվի վերջավոր լինելու մասին առայժմ ոչինչ հայտնի չէ), այդ աստղերի մի մասի շուրջ պտտվում են անթիվ բազմությամբ մոլորակներ, այդ մոլորակների մի մասը, ըստ հավանականության տեսության, գտնվում է նույն դիրքում ու ունի նույն պայմանները ինչ երկիրը (անթիվ բազմության մի մասը դարձյալ անթիվ բազմություն է, հետևաբար երկրին մոտ պայմաններ ունեցող մոլորակները անթիվ են), իսկ քանի որ այդ մոլորակների վրա կան երկրայինին մոտ կյանքի առաջացման բոլոր պայմանները, ապա ոչ մի պատճառ չկա, որ այդ մոլորակների վրա կյանք չլինի: Այստեղից հետևում է, որ տիեզերքում գոյություն ունեն անսահման բազմությամբ բնակեցված մոլորակներ:

    Հետևաբար տարօրինակ ու անհասկանալի կլինի, եթե անսահման բազմությամբ, իրար նման մոլորակներից միայն մեկի վրա կյանք լինի, նույնքան անհավանական, որքան նարդու զառով մեկ միլիոն անգամ անընդմեջ 6+6 բերելը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (28.03.2013)

  17. #12
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Արվել են փորձարկումներ, որոնք ցույց են տվել, որ բուրգերի շինարարությունը մարդկանց կողմից շատ էլ հնարավոր ա եղել: Չնայած էս տեսությունը, ի տարբերություն աչքի էվոլյուցիայի, 100%-ով հաստատված չի, բայց Օքքամի ածելու օրենքի համաձայն՝ ընտրվում ա երևույթի բացատրության ամենապարզ մոդելը:
    Իսկ ի՞նչու ամենապարզ, այլ ոչ թե ամենահեշտ:
    Ըստ իս, հենց Օքքամի ածելու օրենքի համաձայն, կարելի է ընտրել այլմոլորակայինների գոյության փաստը, որը կտա շատ ավելի շատ հարցերի պատասխանը միանգամից:
    Իմ կարծիքով, եթե ընդունեն այլմոլորակայինների գոյության փաստը , ապա ստպված պետք է լինեն նաև ընդունել, որ աստված գոյություն չունի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (28.04.2012)

  19. #13
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն չես էլ հավատա, որ անցյալում այլմոլորակայինները եղել են երկրի վրա:
    Այդ դեպքում ո՞նց կբացատրես Եգիպտոսի ու Չինաստանի բուրգերի, Պերույի, Բալաբեկի և այլ բարձր տեխնոլոգիական շինությունները:
    Իսկ ինչու չենթադրենք որ դրանք կառուցողները ապրում են օվկիանոսի հատակում, կամ երկրի ընդերքումԻսկ ավելի ճիշտ՝ դրանք Նոյից առաջ ապրած քաղաքակրդության հետքերն են:

  20. #14
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչու ամենապարզ, այլ ոչ թե ամենահեշտ:
    Ըստ իս, հենց Օքքամի ածելու օրենքի համաձայն, կարելի է ընտրել այլմոլորակայինների գոյության փաստը, որը կտա շատ ավելի շատ հարցերի պատասխանը միանգամից:
    Հա, ուղղակի բանական այլմոլորակայինների կողմից բարձր տեխնոլոգիաների միջոցով Երկրի վրա շինություններ կառուցելը համարվում ա ad hoc հիպոթեզ, ու չնայած պարտադիր չի, որ վերջինս սխալ լինի, բայց գիտությունը հակված ա էդ տիպի հիպոթեզներին լուրջ չվերաբերվելու: Ասենք՝ նույն Կարլ Սագանը հավատացած էր, որ բանական այլմոլորակայիններ կան, իրա գրքերից մեկի հիման վրա նկարահանվել ա «Կոնտակտ» ֆիլմը, որը շատ եմ սիրում, բայց ինքը թերահավատորեն էր վերաբերվում արտերկրային քաղաքակրթությունների այցելություններին, չնայած վերջնականորեն չէր էլ ժխտում: Համենայն դեպս, լավ ջղայնացել էր ֆոն Դանիկենի վրա, ով իրա մտքերը լրիվ ուրիշ ուղղությամբ էր ծավալել:

    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, եթե ընդունեն այլմոլորակայինների գոյության փաստը , ապա ստպված պետք է լինեն նաև ընդունել, որ աստված գոյություն չունի:
    Առանց դրա էլ շատ են աստծո գոյության անհրաժեշտության բացակայությունն ակնարկող փաստերը, բայց հավատացյալների թիվը ընդհանուր առմամբ չի պակասում: Մի лазейка կգտնեն:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (28.04.2012)

  22. #15
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու չենթադրենք որ դրանք կառուցողները ապրում են օվկիանոսի հատակում, կամ երկրի ընդերքում
    Մինչ այժմ մարդկության զարգացման գիտական մակարդակը թույլ չի տալիս ենթադրել այդ վակածները: Չնայած եթե շատ ես ուզում կարող ես դրան հավատալ:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ավելի ճիշտ՝ դրանք Նոյից առաջ ապրած քաղաքակրդության հետքերն են:
    Չեմ հերքում, բայց դե համաձայն էլ չեմ:
    Վերջին խմբագրող՝ Bruno: 28.04.2012, 12:35:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե չգրված մի տող իմը կմնա...
    Հեղինակ՝ DarkPrince, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.07.2011, 01:08
  2. Հնարավոր է ճամփորդել ժամանակի միջով?
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2010, 14:20
  3. Կորած ՍՏԱՖ....(գուցե և պիտբուլ)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.09.2009, 00:36
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •