Բրունո ջան, վերևում դրած վիդեոյի սերիաներից նայել եմ մենակ եգիպտական բուրգերի մասին նկարվածը: Ճիշտ ա, հեղինակները շատ ավելի զգույշ պնդումներ են անում, քան, ասենք, History Channel-ի "Ancient Aliens" խեղկատակությունը, բայց իրանց մոտեցումն էլ ա հանգում սրան. տվյալ շինությունը ճարտարապետաշինարարական տեսանկյունից չափազանց բարդ ա, ու անհնար ա, որ էդ ժամանակվա մարդկային քաղաքակրթությունները դրանք կառուցած լինեն: Մոտավորապես նույն բանն ա, ինչ 19-րդ դարում առաջացած «ժամացույցի ու ժամագործի» հարցադրումը, ըստ որի՝ մարդու աչքը էնքան բարդ օրգան ա, որ կարող ա մենակ արարված լինել, բայց հիմա հայտնի ա ու հաստատված ա, որ դա էդպես չի: Արվել են փորձարկումներ, որոնք ցույց են տվել, որ բուրգերի շինարարությունը մարդկանց կողմից շատ էլ հնարավոր ա եղել: Չնայած էս տեսությունը, ի տարբերություն աչքի էվոլյուցիայի, 100%-ով հաստատված չի, բայց Օքքամի ածելու օրենքի համաձայն՝ ընտրվում ա երևույթի բացատրության ամենապարզ մոդելը:
Էջանիշներ