Սրա հետ կապված նոր ուրիշ բան էլ անցավ մտքովս՝ իսկ ինչու՞ հենց մոլորակի՛ վրա:
Հնարավոր ա աստղերի մեջ էլ կյանք առաջանա, նախ՝ հաստատ չգիտենք թե աստղի էն ամենակենտրոնում ինչ կա, երկրորդ հնարավոր ա հենց աստղի պլազմայում էլ պլազմայից ինքնակարգավորվող բաց համակարգեր առաջանան (կյանք) որոնք նույնիսկ բանականություն ունենան, կամ ասենք միջաստղային տարածքներում նոսր պլազմայից էդ նույն համակարգերից առաջանան:
Մի տարբերակ էլ կարծեմ Ստանիսլավ Լեմի «Մագելլանի ամպը» գրքում եմ կարդացել (մի քիչ ձաձրաալի, բայց լավ գիրք ա)՝ հնարավոր գալակտիկաների մի քանի կույտը մի մեծ ուղեղ ա, աստղերի լույսը մեդիատոր, իսկ աստղերը էդ ուղեղի բջիջերը, այսինքն ոնց-որ մեր մոտ ա նեյրոմեդիատորներով մի բջջից մյուսը ինֆորմացիա փոխանակվում, տենց էլ մի աստղից մյուսը՝ լույսով, ոուղղակի ստեղ մի քանի «ապորիա» կա՝ առաջինը, որ մի աստղի վրա մյուսի լույսի հասնելուց ոչ մի փոփոխություն չի առաջանա, բայց էս ապորիան հերքելի ա՝ հնարավոր ա փոփոխություն առաջանում ա, մենք չգիտենք, կամ էդ աստղի ամակարգի մոլորակներից մեկում ա առաջանում: Երկրորդ ապորիան՝ բանականության նյութական կրողի ամենամեծ հատկությունը չի լինի այս դեպքում՝ հետադարձ կարգավորումը, բայց դե հնարավոր է էդ էլ ուրիշ մեդիատորներով ա առաջանում, որոնք մենք չենք ընկալում
Մի խոսքով, եթե պարապ մարդ կա, որ ուզումա էսի քննարկենք, եկենք կյանքի համար նորմալ սահմանում որոշենք, իսկ Էնգելսն իրա սահմանումով թող գնա քաղմասում գրողի ծոցը (կյանքը սպիտակուցային մասնիկների գոյության ձև է):
Իմ առաջարկածը, որին շատ նմանը կա նաև Ազիմովի նշածս գրքում, բայց էդ շուտ եմ կարդացել, արդեն համարյա չեմ հիշում կենկրետ ոնց էր՝ կենդանի օրգանիզմը բաց, ինքնակարավորովող համակարգ է, որը կարողանում է որոշակի պայմաններում մեծացնել սեփական կարգավորվածությունը (փոքրացնել էնթրոպիան)՝ շրջապատող համակարգի կարգավորվածության փոքրացման հաշվին:
Սահմանման մեջ կենդանի օրգանիզմների ամենակարևոր հատկություններից մեկը չեմ ընդգրկել՝ ինքնավեարտադրումը, այլապես կստացվեր, որ չբեր մարդիկ կենդանի օրգանիզմ չեն:
Սահմանման մինուսը՝ բյուրեղները դառնում են կենդանի օրգանիզմ
Հ.Գ. ես էլի գնամ քնեմ![]()
Էջանիշներ