User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գուցե հնարավոր է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ կհամաձայնես որ այս ամբողջ կենսաբանական բալանսի համար ինչ որ ծրագիր է եղել։Ինձ համար զավեշտալի են այն պնդումները թէ ամեն ինչ առաջացել է ինքնստինքյան ու քաոսը որոշել է ինտելեկտ դառնալ։
    Գծագրի օրինակով ասեմ՝ որքան էլ թուղթ.մատիտ.քանոն ու սեղան լինի դրված.դրանից գծագրող ու մտահաղացում չի ծնվի։ Սկզբում անհրաժեշտ է. որ գծագրող ու ծրագիր կազմող լինի։Հետո նա անպայման կճարի թուղթ ու մատիտ. գծագիրը ավարտին հասցնելու համար։
    Իսկ ի՞նչ մի արտասովոր բան է էդ ինտելեկտ կոչվածը:
    Տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, ամեն գալակտիկայում կան միլիարդավոր աստղեր, ամեն աստղի շուրջ կան մոլորակներ, արբանյակներ, աստերոիդներ, հազար ու մի տիեզերական օբյեկտ: Դրանցից ամեն մեկն ունի յուրահատուկ կառուցվածք, ամեն մեկի վրա միլիարդավոր մեզ հայտնի ու անհայտ ռեակցիաներ են տեղի ունենում: Ու դրանցից ամեն մեկն էնքան հեռու է մեզնից, որ մազաչափ անգամ ազդեցություն չունի մեր վրա:
    Ուրեմն: Եթե մենք ենք էդ միակն ու անկրկնելին, ուրեմն ո՞ւմ էր պետք ստեղծել էս ահռելի, մարդու պատկերացման մեջ ոչ մի կերպ չտեղավորվող չափսերի աշխարհը:

    Մինչև 20-րդ դարի սկիզբը էս ամեն ինչը լավ էլ տեղավորվում էր տրամաբանության սահմաններում՝ տիեզերքը սահմանափակվում էր մեր գալակտիկայով, որում էլի լիքը աստղեր կային, բայց դե մի կերպ կարելի էր ընդունել, որ դրանք երկրի վրա կյանքի ապահովման հետ ինչ-որ կապ ունեն, քանի որ էդքան էլ հեռու չեն, ու ինչ-որ կերպ փոխկապակցված են միմյանց հետ:

    Բայց, երբ պարզվեց, որ Անդրոմեդայի միգամածությունը իրականում ոչ թե գազային միգամածություն է, այլ նույնատիպ գալակտիկա, ինչպես մեր Ծիր Կաթինը: Ու երբ պարզվեց, որ Քնար համաստեղություն վեգա աստղը իրականում ոչ թե աստղ է, այլ էլի ահռելի չափսերի գալակտիկա, ու երբ բացահայտվեցին էլի հարյուրավոր գալակտիկաներ, ու պարզ դարձավ, որ դրանց թիվն իրականում անսահման է, էդ ժամանակ արդեն ծիծաղելի է մտածել, թե էդ ամեն ինչը ստեղծվել է, ինչ-որ խղճուկ մոլորակի վրա, ինչ-որ կենդանիների առաջացման համար: Իսկապես, տրամաբանական չէ, չէ՞:

    Ու եթե էս ամեն ինչը կա, ու եթե ոչ մի պատճառ չկար նրա լինելու, բայց նա կա, ու եթե անգամ հավատանք աստծո, կամ ինչ-որ գերբնական ուժի գոյությանը, ավելի տրամաբանական չէ՞, որ այս ամեն ինչը ստեղծվել է, որպեսզի նրա ամեն մի անկյունում ստեղծվի կյանքի ինչ-որ մի ձև (ես իհարկե սրան չեմ հավատում, ու մտածում եմ, որ տիեզերում էնքան զարմանահրաշ երևույթներ կան, որ կյանքի ու ինտելեկտի առաջացումը այս ամենի ֆոնին հեչ էլ զարմանալի չէ), թե չէ ո՞ւմ էր պետք էս ահռելի ու ամայի տարածությունը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.04.2012), Bruno (29.04.2012), Skeptic (29.04.2012), Ուլուանա (28.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե չգրված մի տող իմը կմնա...
    Հեղինակ՝ DarkPrince, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.07.2011, 01:08
  2. Հնարավոր է ճամփորդել ժամանակի միջով?
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2010, 14:20
  3. Կորած ՍՏԱՖ....(գուցե և պիտբուլ)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.09.2009, 00:36
  4. Գուցե...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.05.2007, 19:05
  5. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •