Կարմիր ու սև գույների համադրությունը միշտ սիրել եմ: Դրանք իրար փոխլրացնում են ու ավելի ընդգծում են ասելիքդ, կլինի կտավ, թե տեքստ, թե հագուստ, թե կահույք, թե սալիկ... կապ չունի: Սևն ու կարմիրը իրար հետ հաճախ են լինում: Բայց ես շատ կուզեի, որ այլևս դրանք չկիրառեի այստեղ, այս ֆորումում: Ես կուզեի, որ դրա կարիքը երբեք չլիներ: Շատ կուզեի: Շատ կուզեի, որ մարդիկ ավելի ուշադիր լինեին: Այդ դեպքում նրանք կնկատեին, որ այս ֆորումում մեծատառերով վերնագրերը չեն թույլատրվում, ճիշտ այնպես, ինչպես չեն թույլատրվում մեծատառերով գրառումները: Կտեսնեին ու մեծատառերով վերնագիր չէին դնի իրենց ստեղծած թեմային: Այդ դեպքում ես ստիպված չէի լինի համադրել կարմիրն ու սևը: Եթե նրանք ուշադիր լինեին, կտեսնեին, որ «եթե միայն կարողանայի» երազանքի մասին թեման հարիր չէ այս բաժնին, որտեղ մարդիկ գրում են ու մյուսների դատին են հանձնում իրենց ստեղծագործությունները: Ու «օրագրեր» բնորոշիչն էլ խնդիրը չի փոխում: Խնդիրը չի փոխվում նաև նրանից, որ նախաբանում գրում են «կապ չունի արձակ թէ չափածո»... Եթե միայն կարողանայի այնպես անել, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն, այդ դեպքում չէի գրի.
Մոդերատորական. թեման փակվում է:
Էջանիշներ