User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն եք ավելի հավանել

Քվեարկողներ
43. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Արդյոք ովքեր են- Տրիբուն

    16 37.21%
  • Տարբերակ 2. Պահանջվում է փետրավոր- Այվի

    17 39.53%
  • Տարբերակ 3. Ճաու քաղաքի թագաժառանգը- StrangeLittleGirl

    6 13.95%
  • Ոչ մեկը

    4 9.30%
Էջ 1 28-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 413 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները

    Սիրելի՛ ակումբցիներ,
    Շուտով Հայաստանում տեղի են ունենալու ԱԺ հերթական ընտրությունները, ու բնական է, որ այսօր ընտրությունների թեման այժմեական է: Թվում է, թե մի հատ էլ գրական մրցույթի տեսքով այս թեման արծարծելը ավելորդ ծանրաբեռնելու է մեզ: Բայց ես այդպես չեմ կարծում, որովհետև հուսով եմ, որ այստեղ կտեսնենք նոր խոսք, նոր մոտեցումներ, որոնք մեզ կցրեն առօրյաից: Թեև շուտով ՀՀ ԱԺ ընտրություններն են, բայց բոլորովին պարտադիր չի կաղապարվել ՀՀ-ով կամ ԱԺ ընտրություններով: Մրցույթի թեման ընտրություններն են, նախագահի, ԱԺ-ի, սենատի, կամ էլի չգիտեմ ինչի: Հիմա կամ առաջ: Հիմա կամ հետո: Հայաստանում կամ Ռուսաստանում: Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում: Մեկ է: Կարևորը, որ թեման լինի ընտրությունները, ստեղծագործությունները լինեն արձակ ու որ կարևորն է՝ հումորային:

    Մրցույթի կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա կարող եք ուղարկել իմ email հասցեով (harutyunyan [կետիկ] artak [օձագալար] gmail [կետիկ] com), այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով: Նամակը ստանալուն պես պատասխան նամակով ես Ձեզ կտեղեկացնեմ, որ այն ստացել եմ: Նման տեղեկացում չլինելու դեպքում կապվեք ինձ հետ:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև այս տարվա ապրիլի 30-ը (30.04.2012) ավարտը՝ 24:00-ն:
    • Մայիսի 1-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկ կամ երկու տարբերակ:
    • Մրցույթին կարող են մասնակցել միայն նախկինում որևէ տեղ չհրապարակված ստեղծագործությունները:
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:



    Մրցույթի գաղափարը ծագել է My World My Space-ի առաջարկից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.04.2012, 01:24:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.04.2012), aragats (22.04.2012), armen9494 (22.04.2012), Arpine (22.04.2012), CactuSoul (22.04.2012), E-la Via (24.04.2012), ivy (22.04.2012), laro (22.04.2012), Lusinamara (22.04.2012), Mephistopheles (22.04.2012), Moonwalker (22.04.2012), My World My Space (22.04.2012), Nare-M (23.04.2012), Rammstein (22.04.2012), Raul Gonsalez (30.04.2012), Skeptic (22.04.2012), StrangeLittleGirl (22.04.2012), Tirim-tim (26.04.2012), Varzor (23.04.2012), Դավիթ (23.04.2012), Հայկօ (22.04.2012), Ձայնալար (22.04.2012), Մինա (22.04.2012), ՆանՍ (22.04.2012), Շինարար (24.04.2012), Ֆոտոն (22.04.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտակ ջան չգիտեմ սենց բաները ստե՞ղ են գրում, թե չէ, բայց էս նախադասության մեջ ոնց որ թե սխալ կա
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսի 1-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    ոնց որ թե իմաստը սենց լինի՝ այն ստեղծագործությունները, որոնք ստացվել են մայիսի 1-ին...

    Միգուցե ես եմ սխալվում, հայոց լեզուս չի փայլում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.04.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգելեզվաբանության մեջ սրան ասում են` երկիմաստ նախադասություններ, որոնք հասկանալու համար ուղեղը երկրորդ անգամ է այն վերլուծում: Մեր կռիվը դասախոսի հետ ինչն էր. իրական կյանքում երկիմաստ նախադասություններ չկան, որովհետև կա կոնտեքստ, որն օգնում է միայն մի ձևով հասկանալ նախադասությունը: Ասածս ինչ ա` կոնտեքստին նայեք:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.04.2012), Ձայնալար (26.04.2012), Մարկիզ (28.04.2012)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հիշեցնեմ, որ ստեղծագործությունները ուղարկելու վերջնաժամկետն այսօր է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսպիսով 15 րոպեից մայիսի 1-ն է: Եվս 6 օր ու ՀՀ ԱԺ ընտրություններն են: Բայց երևի ԱԺ ընտրություններն այնքան կարևոր չեն, որքան ակումբի «Ընտրությունները» ստեղծագործական հումորային մրցույթը: Ինչու՞: Որովհետև ամենայն հավանականությամբ ՀՀ ԱԺ ընտրությունները կեղծվելու են: Իսկ ակումբի մրցույթը հավատարիմ է մնալու օրենքի տառին... ըըը... գուցե շտապեցի: Մրցույթի պայմանների համաձայն նյութերը պետք է տեղադրվեն 15 րոպեից: Բայց էս ընտրություններից աչքիս վատ ենք սովորում... ստեղծագործությունները կտեղադրվեն... 2 ժամից՝ գիշերը ժամը 2-ին: Ա՜խ այդ անիրավ կեղծարարները...

    Եթե մինչև ժամը 2-ը տարբերակ ուղարկեք, դա էլ կդնեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.05.2012), StrangeLittleGirl (01.05.2012), Շինարար (01.05.2012)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 3 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 3 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Այս անգամ, փորձնական նպատակով, քվեարկությունը բազմակի չէ, յուրաքանչյուրը կարող է ընտրել միայն մեկ տարբերակ,
    • Այս անգամ, փորձնական նպատակով, քվեարկության մեջ առկա է «Ոչ մեկը» կետը:
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 3 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (01.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 1.
    Արդյոք ովքեր են


    Տոտալ զառանցանք: Նվիրում եմ Դուգլասին:

    Երկիր մոլորակի արևելյան կիսագնդում, Ասիա ու Եվրոպա աշխարհամասերի հատման կետում, Անդրկովկաս կոչվող տարածաշրջանում (ոչ ոք չգիտի, թե ինչի են տարածաշրջանն անվանել Անդրկովկաս, երբ այն ուղղակի պետք էր անվանել Հատման Կետ, քանի որ այդ կետում են հատվում ոչ միայն Ասիան ու Եվրոպան, այլ նաև հյուսիսն ու հարավը, անտառներն ու անապատը, կանաչ մարգագետիններն ու այնտեղ արածող ոչխարները, Քուրն ու Արաքսը, Մերսեդեսն ու Երազը, Արագածն ու շուրջպարը, թոնրի լավաշն ու թարխունով ձուն .....) կա մի երկիր, որտեղ ապրում է մի բայղուշ ժողովուրդ: Ու այդ ժողովուրդը դժբախտ է ու եթիմ: Դժբախտ է, քանի որ ինքն էր այդպես որոշել ինչ-որ մի պահի, երբ դժբախտ լինելու գինը Լոնդոնի բորսայում մի քանի օր ավելի բարձր էր, քան երջանիկ լինելունը: Ահա հենց այդ օրերին էլ այդ ժողովուրդը որոշեց գնել դժբախտության բոլոր բաժնետոմսերը՝ հետո ավելի թանկ վաճառելու նպատակով: Բայց շաբաթվա վերջին գները նորից փոխվեցին ու այլևս երբեք դժբախտի գինը երջանիկից բարձր չեղավ ու բաժնետոմսերի ողջ փաթեթը իր բոլոր բոնուսներով, դիվիդենտներով, տոկոսներով, ֆյուչերսներով ու ֆորվարդներով հավիտյանս հավիտենից մնաց այդ ժողովրդի հիմնական ակտիվը: Սույ ներդրումային պորտֆելի վրա ժամանակ առ ժամանակ աչք են դնում մի քանի այլ նախանձ ժողովուրդներ, բայց բաժնետերը աչքի լույսի պես պահում է դժբախտության բաժնետոսմերի իր փաթեթը, քանի որ, նախ չի ցանկանում պղծել պապերի կատարծ ներդրումը, իսկ հետո էլ ցանկանում է սույն երկարաժամկետ ներդրումն ամբողջությամբ փոխանցել հաջորդ սերունդներին:

    Ժողովուրդն այս եթիմ է, քանի որ ի տարբերություն մնացած բոլոր ժողովուրդների, որոնք համաձայն որոշ գիտական վերլուծություններին առաջացել են կապիկից, այս ժողվուրդը կապիկից չի առաջացել: Կապիկն է առաջացել այս ժողովրդից, իսկ մնացած ժողվուրդներն էլ առաջացել են հենց այդ կապիկից: Ու ոք չգիտեր, թե որտեղից է առաջացել այս ժողովուրդը, այսինք, այս ժողովուրդը ծնող չունի: Իսկ անծնող բոլոր անհատականություններին Հատման Կետի նորագույն բացատրական բառարանը բնութագրում է մեկ բառով՝ եթիմ:
    Այս դժբախտ ու եթիմ ժողովրդի սիրած զբաղմունքներից առաջինը առավոտից իրիկուն մի սարին նայելն է, որն ընկած է դիտարկման կետից հարավ, բայց այդ ժողովրդի պատկերացումներում այդ սարն այնքան մեծ կարևորություն ունի, որ չնայած հարավային դիրքին, նրա հետևից է ամեն առավոտ ծագում արևը ու նրա հետևում է արևն ամեն օր մայր մտնում: Սույն աշխարհագրական պարադոքսը իր ողջ փայլով արտացոլվում է այդ ժողովրդի գեղանկարիչ զավակների կտավներում, որոնք վաճառվում են գրեթե ամեն տեղ, ու որոնք գնվում են այդ ժողովրդի ինչպես ներկա, այնպես էլ ժամանակավոր բացակա, ընդմիշտ բացակա, արտագնա աշխատանքի մեկնած, արտագնա աշխատանքից հետ եկած ու շուտով էլի գնացող, երբեք սարը չտեսած, սարը չտեսած ու տեսնել չցանկացող, բայց սարի մասին լսած, սարից իջած, նոր սարը հելած, սարերի ստորոտում արածած ու արածող գրեթե բոլոր ներկայացուցիչների կողմից:

    Այս դժբախտ ու եթիմ ժողովորդի սիրած երկրորդ զբաղմունքը հինգ տարին մեկ անգամ իր դժբախտությանը, եթիմությանն ու սարին նվիված փառատոնի անցկացումն է, որը անհայտ պատճառներով կոչվում է «ընտրություններ»: Հատմակ Կետի բացատրական բառարանը «ընտրություննե» կոչվող փառատոնը ներկայացնում է որպես ժողովրդի ինչպես ներկա, այնպես էլ ժամանակավոր բացակա, ընդմիշտ բացակա, արտագնա աշխատանքի մեկնած, արտագնա աշխատանքից հետ եկած ու շուտով էլի գնացող, երբեք սարը չտեսած, սարը չտեսած ու տեսնել չցանկացող, բայց սարի մասին լսած, սարից իջած, նոր սարը հելած, սարերի ստորոտում արածած ու արածող գրեթե բոլոր ներկայացուցիչների կողմից թղթի կտորի վրա գրիչով նշան անելու ու արդեն օգտագործված թղթի կտորները նեղ անցքով արկղը նետելու գործողություն, որի արդյունքում որոշ սահմանափակ թվով դժբախտ եթիմների հաջորդ հինգ տարվա ընթացքում (այսինքն ժամանակավորապես) հնարավորություն է ընձեռվում որոշակիորեն նվազեցնել իրենց դժբախտության աստիճանը, այսինքն երջանկանալ, բայց ոչ մի դեպքում չի ազատում եթիմ լինելու վեհ կոչումից:

    Փառատոնը տևում է մեկ ամիս:

    Ոչ ոք չգիտի, թե ինչպես է դա ստացվում, բայց մեկ անգամ ժամանակավորապես երջանկացածներին հաջողվում է երջանկանալ նաև ամեն հաջորդ անգամը, և ի վերջո, որոշ դժբախտ եթիմների ժամանակավոր երջանկացումը վերածվում է անժամկետ երջանկացման:

    Փառատոնի ընթացքում երջանկանալ ցանկացողները երջանկանալ չցանկացողներին խոստանում են կրկնակի, եռակի կամ նույնիսկ քառակի թանկ վաճառել Լոնդոնի բորսայում գնված բաժնետոմսերը, իսկ վաճառքից ստացված հասույթը հավասար բաժանել բոլոր դժբախտ եթիմների մեջ: Ենթադրվում է, որ գործարքի արդյունքում դժբախտությունը պիտի վերանա (հայտնի չէ, թե արդյոք բոլորն են իրոք ցանկանում, որ այն վերանա), չնայած բոլորն էլ հասկանում են, որ գործարքը երբեք չի կայանալու, քանի որ բաժնետոմսերի ողջ փաթեթը բաժանված է ժողովրդի բոլոր անդամների մեջ, իսկ անդամները ինչպես ներկա են, այնպես էլ ժամանակավոր բացակա, ընդմիշտ բացակա, արտագնա ............: Եթիմությունը վերացնել ոչ մեկը չի խոստանում, քանի որ այն համարվում է այդ ժողովրդի հիմնական ազգային առանձնահատկությունը, որը տարբերում է նրան մնացած բոլոր՝ կապիկից առաջացած ժողովուրդներից:

    Փառատոնի ընթացքում, երջանկանալ ցանկացողներից ոմանք նաև խոստանում են, որ սարը մի քիչ հյուսիս կքաշեն (թող մոտ լինի), կամ երկիրը մի քիչ հարավ կտեղափոխեն (թող համ սարը մոտ լինի, համ էլ տաք լինի):

    Փառատոնի ընթացում, որոշ դժբախտ եթիմներ երգում են:

    Փառատոնից հետո, բոլոր դժբախտ եթիմները շարունակում են հիանալ սարով:

    *********

    Փառատոնի նախավերջին օրն էր: Հոգնուկ Դավադիտըլածյանը աշխատանքից տուն վերադրաձավ երեկոյան ժամը յոթին: Տաքսի ծառայությունում հնգօրյա հերթափոխից հետո (Հոգնուկը 48 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, մեքենա էր վարել) հազիվ ոտքի վրա կագնելով մի կերպ բացեց դուռը: Դուռը բացելուն պես գլխին թափվեցին դռան բոլոր հնարավոր արանքները խցկած քսանհինգ թուղթ ու ծրար, որոնց մեջ մեկ նամակ ջուր մատակարարող կազմակերպությունից՝ ջրի վարձով, մեկ նամակ էլեկտրականություն մատակարարող կազմակերպությունից՝ հոսանքի վարձով, մեկ նամակ կոյուղին սպասարկող կազմակերպությունից՝ կոյուղու վարձով, մեկ նամակ աղբահանող կազմակերպությունից՝ աղբահանության ու մալուխային հեռուստատեսության վարձով, մեկ նամակ գազ մատակարարողից՝ գազի վարձով ..... հեռախոսի վարձով, ինտերնետային կապի վարձով ....... ընդհանուր առմամբ տասներկու նամակ: Հոգնուկն առաձնացրեց այս նամակները ու անցավ նամակների մյուս խրցին՝ նույնպես տասներկու հատ: Սրանք Փառատոնի մասնակիցների գովազդային բուկլետներն էին: Ինը բուկլետը իրենցից ներկայացնում էին երջանկանալու կոլեկտիվ հայտերը: Բոլորի իմաստը գրեթե նույնն էր – առաջին էջի վրա կոլեկտիվ նկարներ էին՝ դժբախտ դեմքերով (սիբիրախտով հիվանդ կովի հայացքներով), այսինք մինչև ժամանակավոր երջանկանալը, իսկ երրորդ էջի վրա կոլեկտիվ նկարներ էին՝ երջանիկ դեմքերով (սիբիրախտի դեմ պատվաստված կովի հայացքներով), այսինքն փառատոնի ավարտից հետո: Առաջին ու երրորդ էջերի մեջտեղում զետեղված երկրորդ էջում փառատոնին ակտիվ մասնակցելու ուղերձ էր, համեմված սարի, հարավի, հյուսիսի, տաք ու սառի, թաց ու չորի, թանկ ու էժանի մասին անօգուտ տեղեկատվությամբ: Գոնե Հոգնածի համար նախորդ տասներկու նամակները կենսական ավելի մեծ նշանակություն ունեին: Փառատոնի հետ կապված ևս երեք բուկլետ կար, այս դեպքում երջանկանալու անհատական հայտերով: Իմաստը նույնն էր, բովանդակությունը նույնն էր, միայն նկարներն արդեն ոչ թե կոլեկտիվ էին, այլ անհատական, իսկ հայացքները հիշեցնում էին դաբաղով վարակված կովերի՝ որոնց ոչ մի պատվաստում չի փրկում և որոնց միայն պետք է ուղարկել հարկադիր սպանդի: Դեմքի այս արտահայտությունը նույնն էր ինչպես առաջին այնպես էլ երրորդ էջի վրա: Երկրորդ էջի վրա սարից բացի տեղեկատվություն կար նաև մոտակա արոտավայրերի մասին՝ կոնկրետ հասցեներով:
    Բայց միակ նամակը, որն իրոք հետաքրքրեք Հոգնուկին, դա ինչ-որ նոր տաքսի ծառայության գովազդային բուկլետն էր: <Ի, արա է՞ս ովքե՞ր են», մտածեց Հոգնուկը: «Ի արա, էս ովքեր են» խոհափիլիսիփոյական միտքը միակն էր, որ միշտ հայտնվում էր Հոգնուկի գլխում, երբ ձեռքը որևէ թղթի կտոր էր վերցնում, և հատկապես եթե թղթի այդ կտորի վրա ինչ-որ բան էր գրված կամ նկարած լինում: Միակ տարբերությունն այն էր, որ երբեմն հարցական նշանը Հոգնուկի գլխում դրվում էր «էս»-ի վրա, իսկ երբեմն «ովքեր»-ի վրա: Այդ երեկո, այս միքտը հայտնվեց նրա գլխում տասներկու անգամ, երբ աջքի անցկացրեց կոմունալ վարձերի նամակները, տասներկու անգամ, երբ աչքի անցկացրեց փառատոնյան բուկլետները, և մեկ անգամ, երբ ձեռքը վերցրեց նոր տաքսի ծառայության գովազդային բուկլետը: Բայց այս վերջին անգամը Հոգնուկի գլխում այս միտքը հայտվեց իր ողջ խորությամբ ու լրջությամբ, իսկ հարցական նշանը դրված էր ինչպես «էս»-ի , այնպես էլ «ովքեր»-ի վրա:

    Հոգնուկն ահավոր հոգնած էր, քանի որ հատկապես փառատոնի օրերին շատանում էին պատվերները, ու ստիպված աշխատում էր անընդմեջ 48 ժամ, սովորական 46 ժամի փոխարեն: Երբ պիտի պրծներ փառատոնը, որ Հոգնուկը վերադառնա իր նորմալ աշխատանքային ռեժիմին: Մինչև քնելը Հոգնուկը սորտավորեց նամակները, կարևորներն առանձնացրեց ոչ կարևորներից, ու ոչ կարևորները, հազար տարվա տաքսու վարորդ հմտությամբ, ուղղահայաց դիրքով կայանեց աղբարկղում: Դաբաղով ու սիբիրախտով վարակված, պատվաստված ու չպատվաստված բոլոր կովերն այժմ միասին գլխիվայր կայանված էին իրենց արժանի ձրի կայանատեղիում: «Լավ ա էս պառկովկի համար փող չեն վերցնում». մտածեց Հոգնուկն ու քնեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.05.2012), Ariadna (01.05.2012), Arpine (01.05.2012), Babik (04.05.2012), Claudia Mori (03.05.2012), Freeman (01.05.2012), Hayk Avetisyan (04.05.2012), ivy (01.05.2012), Kita (04.05.2012), Kuk (15.05.2012), Malxas (01.05.2012), Mark Pauler (01.05.2012), Mr. Annoying (28.11.2017), murmushka (01.05.2012), Skeptic (01.05.2012), Varzor (02.05.2012), Արէա (01.05.2012), Դավիթ (02.05.2012), Դատարկություն (01.05.2012), Ժունդիայի (03.05.2012), Շինարար (01.05.2012), Ռուֆուս (01.05.2012), Տրիբուն (04.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 2.
    Պահանջվում է փետրավոր


    - Փախել է:

    Քաղաքապետը նստեց վարդագույն անկողնուն, որի վրա մի քանի բարալիկ փետուր էր ընկած: Գլուխը վերցրեց ափերի մեջ ու նորից նայեց նամակի վերջին տողին . «Մենք յոթերորդ երկնքում ենք...»:

    - Մրգավաճառի տղայի հետ,- ավելացրեց նրա փոքրամարմին օգնականը՝ նամակն իր հերթին ուսումնասիրելուց հետո:

    - Ինչ ժամանակներ են... Արդեն հրեշտակներին էլ չես կարող վստահել:

    - Հիմա ի՞նչ պիտի անենք, պարոն Բաս:

    - Նոր ընտրություններ: Ուրիշ էլ ի՞նչ: Քաղաքը ո՞նց թողնեմ առանց պահապան հրեշտակի: Կկործանվենք, հազար ու մի փորձանք կգա գլխներիս:

    Այդ ասելով՝ նա դուրս եկավ պատշգամբ: Օգնականն արագ քայլերով հետևեց նրան:

    - Լո,- դիմեց նրան մտահոգ քաղաքապետը,-պետք է անմիջապես հաղորդագրություն ուղարկել վերև: Տեղեկացնել կատարվածի մասին և խնդրել նոր թեկնածուներ ուղարկել: Միայն թե նորից Չարլիի հրեշտակներ չլինեն, որ ամբողջ նախընտրական շրջանում բոլոր ջահելներին գժվացնեն, իսկ ընտրվածն էլ երկու ամիս անց մեր գլխին այս փորձանքը բերի:

    Լոն նայեց երկնքին ու քորեց ծոծրակը:

    - Է՜հ,-հոգոց հանեց նա,- արևը նորից դեղին է: Շեֆը տեղում չի...

    Բասը վրդովմունքով թափահարեց ձեռքերը:

    - Մեկ դեղին է, մեկ կարմիր կամ էլ ամպերի տակ թաքնված: Մի օր չեղավ՝ կանաչ տեսնենք:

    - Կանաչ արևը մեր օրերում հազվադեպ երևույթ է, պարոն Բաս... Բայց դե ախր ո՞նց մեղադրես, հազար ու մի գործ կա անելու, զբաղված է շեֆը:

    - Մեր քաղաքին նոր պահապան է պետք, դրանից կարևոր գործ չկա':


    Հրապարակում հավաքված բնակիչները աղմկում էին ու զայրացած կոչեր անում:

    - Հանգստացե'ք, հանգստացե'ք,- փորձում էր նրանց կարգի հրավիրել ամբիոնի մոտ կանգնած քաղաքապետը,- շուտով այս հարցն անպայման կկարգավորվի:

    Համատարած աղմուկը հանկարծ հանդարտվեց՝ տեղը զիջելով շշուկների, երբ ծանր քալերով հարթակ բարձրացավ քաղաքի ամենապատկառելի ծերուկներից մեկը, որն իր կյանքում շատ բաներ էր հասցրել տեսնել:

    - Ժողովուրդ,- մորուքի միջից հնչեց նրա խռպոտ ձայնը,- մեր ժամանակ որ Չարլի-մարլի չկար, պակա՞ս պահապան հրեշտակներ ունեինք:

    - Ճի՜շտ է ասում,- հնչեց ամբոխի միջից:

    Ալեհերը շարունակեց գործից հասկացողի, ծանրակշիռ ձայնով.

    - Հրեշտակը պիտի անսեռ լինի:

    - Անսե՜ռ, անսե՜ռ,- ավելի ոգևորվեց ամբոխը:

    - Թևերը՝ մեծ, բմբուլները՝ հաստ-հաստ, որ թռիչքը թափ ունենա:

    - Մազերն էլ ոսկի՜,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

    Ծերունին ձեռքը բարձրացրեց ու պատասխանեց իր ողջ իմաստնությամբ.

    - Դա արդեն անպայման չի. շեկին մի խաբնվեք, սևն էլ իր որակն ունի: Դուք ասեք՝ գլխում խելք լինի, բերանում՝ ճարտար լեզու, ժողովրդին բարի աչքով նայի, վերևներում էլ լավ կապեր ունենա, որ մեր քաղաքն ամեն փորձանքից պահի-պահպանի:

    Հնչեցին բարձր ծափեր ու հավանության ճիչեր:

    - Մենք արդեն հաղորդագրություն ենք ուղարկել,- ժողովրդին դիմեց Լոն,- կատարվածի մասին տեղեկացրել ենք. հիմա սսպասում ենք արձագանքի: Չգիտենք, թե...

    Նրա խոսքն ընդհատվեց մարդկանց բացականչությամբ.

    - Նայե՜ք... Գալի՜ս են, թեկնածուները գալի՜ս են...

    Բոլորի հայացքն ուղղվեց երկնքին, որտեղ ամպերի միջից իջնող սիլուետներ էին երևում: Եվ դրանք գնալով ավելի պարզ գծագրություն էին ստանում: Արդեն գետնին հասնելով՝ հրեշտակներն ուղղեցին իրենց երկար հագուստները՝ իրենց վրայից հեռացնելով ամպի կտորտանքներն ու աստղային փոշին:

    Մարդիկ համակ ուշադրությամբ զննում էին իրենց ուղարկված երեք թեկնածուներին՝ մինչ նրանք իրենց կարգի էին բերում:

    Առաջինը կարծես թափանցիկ լիներ, այնքան նուրբ ու երկնային էր: Գույնից զուրկ, հարթ մազերը հասնում էին մինչև գետին, իսկ աչքերից անմեղություն էր թափվում: Ձեռքին էլ մի քնար ուներ, որից հաստատ աստվածային մեղեդի էր հնչելու, հենց հրեշտակը կպներ դրան իր բարակ մատներով: Սպիտակ հագուստի վրա փակցրած կրծքանշանին գրված էր նրա անունը. «Բյուրեղ»:

    - Չափազանց հրեշտակ է այս գործի համար,- իրար մեջ քրթմնջացին մարդիկ,- սա տոլերանտ էլ կլինի:

    Երկնքից իջած մյուս թեկնածուն խոշորամարմին էր, ծանրաշարժ: Նրա դիմագծերը մուգ էին, իրար վրա եկած, ինչպես գլխի կարճ ու խիտ մազերը: Հայացքը լի էր անկեղծ ու անշառ դոդությամբ: Լայն կուրծքը հպարտությամբ զարդարում էր անունը՝ «Ասլան»:

    Իրեն բոլորից արագ կարգի բերած երրորդ հրեշտակը նույնքան ուշադրությամբ էր զննում մարդկանց, որքան նրանք իրեն: Նրա աչքերը փայլփլում էին դեմքին ընկած չարաճճի գանգուրների միջից: Վրան թեքությամբ կախված փոքր պայուսակ կար, կրծքին էլ գրված էր. «Կայծիկ»:

    - Պարոն Բաս, տեսեք այս գործն ինչ արագ գլուխ եկավ,- հուզմունքով ասաց Լոն:

    Ապա արագ քայլերով մոտեցավ հյուրերին, սեղմեց նրանց ձեռքերը, մի քանի խոսք փոխանակեց ու երջանկությամբ լի դեմքով ուղեկցեց նրանց դեպի հարթակ:

    Քաղաքապետը կասկածամտորեն չափչփեց նորեկներին, ապա դիմեց ժողովրդին.

    - Ահա և մեր հրեշտակները, պետք չեկավ երկար սպասել,- այդ ասելով՝ նա գլուխը նորից թեքեց թեկնածուների կողմը,- մոտ եկեք, ներկայացեք, տեսնենք՝ ով եք, ինչ եք:

    Բյուրեղը սկսեց նվագել իր հրեշտակային քնարը, որի ականջ ծակող քաղցր-մաղցր հնչյուններից մարդիկ ծամածռեցին դեմքերը:

    - Սա մանկական թատրոն չի, քաղցրիկ,- բղավեց ինչ-որ մեկը:

    - Դու մեզ ո՞նց ես թշնամիներից պաշտպանելու,- հարցրեց մեկ ուրիշը:

    Բյուրեղը ձեռքով դիրիժորական շարժում արեց ու պատասխանեց.

    - Լինենք հանդուրժող և խաղաղասեր, բարեկամներ: Մեզ պետք չեն թշնամիներ: Սերը կփրկի աշխարհը, իսկ արվեստն այն կգեղեցկացնի...

    Բոլորը սկսեց «բո՜ւ» գոռալ ու բութ մատները ներքև շարժել:

    Բյուրեղը շփոթվեց:

    - Դու այս գործում փորձ ունե՞ս:

    - Ես ճիշտն ասած առաջին անգամ եմ երկրի վրա...

    «Բու»-երը փոխարինվեցին բարձր սուլոցներով, և հրեշտակը անսպասելիությունից քնարը ձեռքից գցեց: Մի քիչ ուրիշ էր պատկերացնում երկրային կյանքն ու մարդկանց: Հիմա մշակութային շոկի մեջ էր:

    - Հաջո՜րդը...

    Ասլանը, տեսնելով Բյուրեղիի հետ կատարվածը, անվստահ քայլերով ու չուզենալով մի քիչ առաջ եկավ:

    - Ձեզ վերևներում ոնց որ թե լավ են կերակրում,- գոռաց ընտրողներից մեկը, և ամբոխը պայթեց ծիծաղից:

    - Ժողովուրդ,- մեջ ընկավ Լոն,- խնդրում եմ ավելի հարգալից լինել մեր թեկնածուների հանդեպ, մի մոռացեք, որ նրանցից մեկը մեր քաղաքի պահապան հրեշտակն է լինելու: Խնդրեմ, պարոն Ասլան, պատմեք մեզ, թե ինչպես եք պատկերացնում այս աշխատանքը:

    Հրեշտակը մի քիչ համարձակություն հավաքեց փոքրիկ Լոյի խոսքերից ու սկսեց.

    - Ես... ես ուզում եմ բոլորին պաշտպանել...

    - Եվ ո՞նց ես դա անելու,- հնչեցին հարցերը:

    - Դե... Թեկուզ կենդանիներով: Կբերեմ քաղաքի շուրջ բոլորը առյուծներ ու վագրեր կդնեմ, թող մեկը փորձի մեզ թարս աչքով նայել: Ասլանն ու իր գազանները՝ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:

    Ամբոխի ծիծաղն ավելի ուժեղացավ:

    - Հրեշտակ եմ ասել, է՜... Ի՜նչ քաջություն: Դու սեռ է՜լ կունենաս...

    Եվ մարդկանց արդեն հնարավոր չէր հանգստացնել: Բայց այդ ժամանակ քաղաքի իմաստուն ալեհերը բարձրացրեց իր ձեռքը, և ամբոխի ոգևորությունը փոքր ինչ զսպվեց:

    - Սպասեք, ժողովուրդ, թող մի հատ բացի թևերը, տեսնենք փետուրները ոնցն են:

    Ասլանը, որ արդեն վախից կուչ էր եկել, գլուխն ավելի կախեց և բացեց իր աժդահա մարմնին չսազող փոքր ու քրչոտ թևերը:

    - Սա չի՞ քո թափը, առյո՜ւծ,- ավելի մոլեգնեց ծաղրը:

    Այդ պահին Կայծիկն առաջ ցատկեց ու բացեց իր հսկայական թևերը, որոնք մեծ շողք գցեցին ամբողջ հրապարակի վրա:

    - Մի քիչ շատ չջրիկացա՞ք,- ասաց նա բարձր ու կայտառ ձայնով:

    Բոլորը զարմանքից լռեցին:

    Կայծիկը պոկվեց գետնից ու սկսեց թեթև ճախրել քաղաքի բնակիչնեչի գլխավերևում:

    - Պահապան հրեշտակ եք ուզո՞ւմ,- ասաց նա՝ շարունակելով պտույտները,- իսկ դու պատրա՞ստ եք լինելու օրինավոր քաղաքացի: Ես եկել եմ, որ օգնեմ, ոչ թե փրկեմ: Պիտի միասին աշխատենք: Միասին կառուցենք ու պահպանենք: Անգործ ու խարդախ թե եղաք, ոչ մի հրեշտակ ձեզ չի պահպանի: Իմ գործն է հաջողություն բերել, եթե միայն արժանացել եք: Իսկ թե հրաշք եք ուզում, նստեք ու սպասեք կանաչ արևին:

    Քաղաքի ալևորը մատը վեր տնկեց.

    - Ինքն է:

    Ժողովուրդն աղաղակելով ծափահարեց:

    Ու քաղաքը սիրեցին Կայծիկին: Ընտրությունները երկու շաբաթից էին, բայց արդյունքն արդեն կարծես թե պարզ էր: Այդ օրերի ընթացքում Ասլանն ու Բյուրեղը ավելի ընկճվեցին՝ տեսնելով, որ հակառակ իրենց բարի մտադրությունների՝ ոչ ոք իրենցով չի հետաքրքրվում: Նրանց հավաքներին միայն քաղաքապետն էր գալիս՝ Լոյի հետ միասին:

    Իսկ Կայծիկի շուրջը միշտ մարդիկ էին խմբված: Այդ հրեշտակը մարդկանց գրավելու կարողություն ուներ. միշտ ուշադիր էր բոլորի նկատմամբ, հարցերին հաճույքով պատասխանում էր: Ճկուն լեզու ուներ ու համակրանք առաջացնող խոսք: Բացի դրանից, նա իսկապես հետաքրքրվում էր քաղաքով ու նրա բնակիչներով, և դա հնարավոր չէր թաքցնել:

    Մի անգամ Լոն հարցրեց նրան.

    - Ինչո՞ւ ես ուզում դառնալ քաղաքի պահապան:

    -Ինձ դուր է գալիս լինել մարդկանց հետ,- ասաց հրեշտակը,- վերևում իմ տեղը չի. ինձ հողն ավելի է ձգում:

    Իսկ քաղաքապետն ավելի շատ հետաքրքրված էր Կայծիկի փոքր պայուսակով, որը նա ոչ մի վայրկյան վրայից չէր հանում:

    «Ի՞նչ կարող է հրեշտակին այդքան անհրաժեշտ լինել»,- միտք էր անում Բասն ու պատասխան չէր գտնում:


    Ընտրությունների նախորդ օրը քաղաքը մեծ խնջույք կազմակերպեց բոլոր թեկնածուների պատվին: Ասլանն ու Բյուրեղն, իրար ձեռք բռնած, եկան հավաքույթին ու որոշեցին մի կարգին ուրախանալ՝ անկախ ամեն ինչից:

    Բյուրեղը ոգևորությամբ իր քնարն էր նվագում քաղաքի երեխաների համար, իսկ Ասլանն ուտում էր բոլոր համեղ խորտիկները՝ իսկը առյուծի ախորժակով:

    Կայծիկն էլ սովորականի պես ուշադրության կենտրոնում էր: Նա գանգուրներն ուղղելով ու աչուկներ խաղացնելով մեկ տղաների հետ էր պարում, մեկ աղջիկների: Դե անսեռ լինելն էլ իր առավելություններն ուներ:

    - Լսիր, Լո, կարո՞ղ ես պարզել՝ ինչ կա Կայծիկի պայուսակում,- իր օգնականին մի կողմ քաշելով՝ հարցրեց քաղաքապետը:

    - Պարոն Բաս, ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված այդ պայուսակով...

    - Չգիտեմ, երբևէ պայուսակով հրեշտակ չեմ տեսել:

    Լոն քորեց ծոծրակը:

    - Կփորձեմ իմանալ,- ասաց նա:

    Կայծիկը պարում էր ու պարում, իսկ քաղաքապետի փոքրակազմ օգնականը պտտվում էր նրա շուրջը:

    - Իսկ ինձ մի պար չի՞ հասնում,- լսեց հրեշտակը:

    Լոն ուղղեց օձիքը, ծնկի իջավ և ձեռքը մեկնեց Կայծիկին:

    Հրեշտակն անմիջապես ընդունեց պարի հրավերը, ու նրանք գրկախառնվեցին արգենտինական տանգոյի հնչյունների տակ: Պարի ժամանակ Լոյի ճկուն մատները մի պահ արագ սողացին Կայծիկի պայուսակի մեջ և նույն արագությամբ դուրս սահեցին:

    - Շնորհակալ եմ,- երաժշտության ավարտից հետո ասաց քաղաքպետի օգնականը:

    - Դեռ էլի՜ կպարենք, Լո... Ես, ինչպես երևում է, ձեզ մոտ դեռ երկար եմ մնալու,- իր զրնգուն ձայնով ծիծաղեց Կայծիկն ու ուրախ-ուրախ անցավ հաջորդ պարին՝ արդեն նոր պարընկերոջ հետ:

    Քաղաքապետի օգնականն անմիջապես շտապեց Բասի մոտ:

    - Համոզվա՞ծ ես,- զարմացած հարցրեց քաղաքապետը:

    - Միանգամայն, պարոն Բաս, պայուսակում մի բուռ խարտոց է:

    Քաղաքապետը, որը Չարլիի կարմրահեր հրեշտակի դավաճանությունից հետո սկսել էր փետրավորներին այնքան էլ չվստահել, ավելի համակվեց մութ մտքերով:

    - Տեսնես՝ հրեշտակի ինչին է պետք խարտոցը... Սա արդեն ես ինքս կպարզեմ, Լո:

    Հերթական անգամ, երբ Կայծիկը մտավ հատուկ իր համար նախատեսված փոքրիկ սրահը՝ կարգի բերելու գանգուրները, քաղաքապետը թաքնվեց դռան հետևում ու սկսեց փոքր անցքից հետևել:

    Հրեշտակը կանգնեց հայելու առաջ, բացեց պայուսակը, միջից հանեց խարտոցներից մեկը, հետո բացեց ճակատի մազափունջը, շոշափեց ինչ-որ բան ու սկսեց արագորեն խարտել:

    Քաղաքապետը բացեց դուռը ու ներս մտավ:

    Հրեշտակը թափով շրջվեց ու փորձեց անմիջապես թաքցնել ձեռքի պարագան:

    - Սիրտս վկայում էր, որ քեզ հետ մի բան այնպես չէ... Դու ուրեմն ընկած հրեշտակներից ես: Չի՞ ցավում կոտոշիկներդ այդքան խարտելը:

    Կայծիկը տխրեց:

    - Այստեղ էլ իմացան... Դե հա, ես ընկած-ելածներից եմ: Բայց ի՞նչ, մի՞թե իմ անցյալը թույլ չի տալու նոր կյանք սկսել, պիտանի լինել մարդկանց:

    - Սատանայից խեր չկա, հեռու մնա մեզնից,- հիասթափությամբ ասաց քաղաքապետը:

    - Պետք չի այդպես կոպիտ...

    Կայծիկը խարտոցը դրեց պայուսակում: Ուղղեց գանգուրներն ու գնաց դեպի ելքը:

    - Դուք մեծ սխալ եք թույլ տալիս, պարոն քաղաքապետ,- ասաց նա՝ դուրս գալուց առաջ:

    Բասն էլ չմնաց սրահում, նորից մտավ ուրախ մադրկանց մեջ, մոտեցավ սեղանին, վերցրեց գինով լի շիշը ու դանակով հարվածեց ապակուն: Բոլորը նայեցին նրա կողմը:

    - Խնջույքն ավարտված է,- ասաց նա հոգնած ձայնով:


    Հաջորդ օրը քաղաքի բնակիչները գնացին ընտրությունների ու միաձայն քվեարկեցին. «Դեմ ենք բոլորին»:

    Հրեշտակները հեռացան, որտեղից որ եկել էին: Ու նրանց հետևից մարդիկ դույլերով ջուր թափեցին, որ դրանց հետքն անգամ այլևս չլինի իրենց քաղաքում:

    Իսկ քաղաքապետն ու Լոն նստեցին պատշգամբում, հույսով լի հայացքները հառեցին երկնքին ու սկսեցին սպասել արևի կանաչելուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.05.2012), Arpine (01.05.2012), Babik (04.05.2012), Chilly (02.05.2012), Claudia Mori (03.05.2012), Freeman (01.05.2012), ivy (01.05.2012), Kita (04.05.2012), Mark Pauler (01.05.2012), Sambitbaba (03.05.2012), Varzor (02.05.2012), Դավիթ (02.05.2012), Դատարկություն (01.05.2012), Հայկօ (02.05.2012), Շինարար (01.05.2012), Ռուֆուս (03.05.2012), Տրիբուն (04.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 3.
    Ճաու քաղաքի թագաժառանգը


    Դոնաթան դժկամորեն աչքերը բացեց, բայց ուրիշ տարբերակ չուներ. արևն ինչքան ուժ ուներ, ներս էր խցկվել, իսկ ադամանդապատ Նոկիա հեռախոսի զարթուցիչը ղժղժում էր. «Ախչի Դոնաթա, վեր կաց: Ժամը տասն ա»: Հենց էդ պահին դուռը թակեցին, ներս մտավ նրա գլխավոր սպասուհին, առանց բարև-բարլուսի սկսեց.

    - Ձերդ գերազանցափայլ թիթիզություն, հիշեցնում եմ, որ այսօր նախընտրական քարոզարշավի առաջին օրն է:

    - Ուֆ,- հառաչեց Դոնաթան ու հարմարվեց աթոռին, որպեսզի սպասուհին.
    1. Գիշերանոցը հանի
    2. Մարմինը լվանա
    3. Ատամները խոզանակի
    4. Նախշուն շորերը հագցնի
    5. Մազերը սարքի
    6. Դեմքը գաջի
    7. Եղունգները դզմզի
    8. Կոշիկները հագցնի

    Էլ բան չմոռացանք չէ՞: Սպասուհին վերջին կետի դիմաց պտիչկա դրեց ու գոհունակությամբ ժպտաց.

    - Արդեն կարող եք ներկայանալ քարոզարշավին:

    Դոնաթան Ճաու թագավորության միակ թագաժառանգն էր, բայց հազար տարի առաջ էն աշխարհ գնացած առաջին թագավոր Միլոշի Առաջինի գրած օրենքի համաձայն կին արմատը չէր կարող երկրի ղեկին լինել, եթե ամուսին չունենար:

    Դոնաթայի հայրը` Միլոշ 45-րդը, ծանր հիվանդ էր, ու էսօր-վաղը մեռնելու էր: Համ էլ հարևան երկրներից լսել էր մոդա դարձած «ժողովրդավարություն» կոչվող երևույթի մասին : Դրա համար ծանրութեթև արեց ու որոշեց ընտրություններ անել. համ աղջկան կամուսնացնի, համ էլ Ճաուն անղեկավար չի մնա:

    Միլոշ 45-րդն ուզում էր, որ ընտրություններն իրենց բոլոր կանոններով անցնեն: Թեկնածուներին նախապես գրանցել էր ու քարոզարշավի համար չորս շաբաթ ժամանակ տվել: Ընտրացուցակներն էլ անընդհատ ճշտվում էին: Փեսացուի 3746 թեկնածու կար:

    Ու էդպես փեսացուական նախընտրական քարոզարշավի առաջին օրն էր:

    Դոնաթան մեյլը ստուգեց ու քիչ մնաց` ինֆարկտ ստանա: 89283 հատ նոր նամակ ուներ, որոնցից բոլորի վերնագիրն էսպիսին էր. «Via-gra: Penis Enlargement»: Կատաղած կանչեց իր մեյլ կարդացող ծառային և հրամայեց այսուհետ մեյլերը հատ-հատ կարդալ և չկարդացված թողնել միայն նրանք, որոնք թեկնածուներից չեն:

    - Ձերդ վսեմափայլ անհնազանդություն, արագացրեք, պիտի դուրս գանք,- դռան հետևից հայտարարեց Դոնաթայի վարորդը, որը նույնպես թեկնածուներից մեկն էր, չնայած ընտրական օրենսգրքով արգելվում էր, որ պալատում աշխատողը թեկնածությունն առաջադրի:

    Արքայադուստրը նստեց քառաձի ավտոմեքենան ու շարժվեց դեպի քաղաքի կենտրոն:

    Իր սիրելի Ճաուն այդ օրն անճանաչելի էր դարձել: Ամենուր զանազան տղամարդկանց պաստառներ էին. էլ փորով, էլ լղար, էլ քաչալ, էլ փռչոտ, էլ նեգր, էլ կապտամորթ, էլ գիտնական, էլ դզող-փչող, էլ Բրեդ Փիթ, էլ Տիգրան Կարապետյան, էլ Թոմ, էլ Ջերի, էլ Հրանուշ Հակոբյան: Հա ի՞նչ: Թագավորը մոռացել էր կանանց մասնակցությունն արգելել:

    Երբ հասավ կենտրոնական հրապարակին, վարորդն առանց մի բան ասելու դուրս թռավ, ու բոլոր 3746 թեկնածուները հանրահավաքը սկսեցին: Ու աղմուկ էր, սարսափելի աղմուկ: Ձիերը վախից ականջները փակեցին: Դոնաթայի դեմքի գաջը ջղայնությունից կարմրեց: Բոլոր կողմերից լսվում էր.

    - Վերջ տանք միապետությանը:
    - Կեցցե ժողովրդավարությունը:
    - Ընտրիր ինձ, որ հավատանք:
    - Շուտ եմ ասել, ընտրությունները կեղծել չկա:
    - Կեղծողին մըմըզը-պըպըզը:

    Դոնաթան գրպանից կամացուկ հանեց հեռախոսը ու սկսեց տեսագրել քարոզարշավը, որ YouTube գցի, ընկերուհիների մոտ թիթիզանա: Ու շարունակվում էր.

    - Մարդու իրավունքներ:
    - Թափանցիկ ընտրություններ:
    - Պայծառ ապագա:
    - Մենք ենք մեր սարերը:
    - Էրնեկ թե այս Նոր տարի:
    - Եթերում Ճաուլուրն է:
    - Ոչ ասենք ֆեյքերին:
    - Կորչի թագավորը:
    - Սև փիառ:
    - Իմ Ֆեյսբուքի էջն է…

    Արքայադուստրը գլուխը կորցրեց աղմուկից: Ձիերից մեկն այն գտավ ու շպրտեց դեպի թեկնածուների աղմուկը: Հենց այդ պահին խոպոպազարդ թիթիզագլուխը բղավեց.

    - Բա ե՞ս:

    Թեկնածուները լռեցին: Էստեղ հիշեցին, որ առաջին հերթին փեսացուի, ոչ թե երկրի ղեկավարի թեկնածու են: Ու հանրահավաքը նոր թափ առավ.

    - Իմը քոնից մեծ ա:

    Թեկնածուներից մենակ մեկը ֆայմեց արքայադստեր կորցրած գլուխը վերցնել ու վերադարձնել տիրոջը: Իսկ երբ նկատեց նրա շփոթվածությունը, արձակեց ձիերից մեկին, Դոնաթային նստեցրեց վրան ու տարավ պալատ:

    Բայց սա քարոզարշավի ընդամենը առաջին օրն էր: Հաջորդ օրերը պիտի ավելի սարսափելի լինեին, ու Դոնաթան չէր իմանում որ ծակը մտներ, որ խուսափեր զանազան խոստումներից, հեռախոսազանգերից, YouTube-ի վիդեոներից, մեյլերից, պալատի պատերին ազատ տեղ չթողած պաստառներից, իրենց տուն եկող տոննաներով ընտրակաշառքներից ու անթիվ-անհամար ֆեյսբուքյան լայքերից, որոնք ըստ նոր օրենսդրության նույնպես ընտրակաշառք էին համարվում: Իսկ հայրը մխիթարում էր` բացատրելով, որ ժողովրդավարությունը զոհեր է պահանջում:

    Եկավ ընտրությունների օրը: Հենց այդ ժամանակ էր, որ պարզվեց` քվեաթերթիկում անճշտություններ կան, ու չգիտես ոնց այնտեղ հայտնվել են մեռած կամ թագավորությունից դուրս գտնվող մարդիկ: Հնարամիտ գլխավոր սպասուհին ելքը գտավ. բոլոր սխալ անունների վրա գրիչով խաչ քաշեց` տակը թողնելով ուղիղ 3700 թեկնածուի:

    Ներկայացավ Դոնաթան ընտրությունների: Վերցրեց 400 մետր երկարություն ունեցող քվեաթերթիկը ու մտավ քվեախուց, որովհետև Միլոշ 45-րդն ամեն ինչ արել էր, որ քվեարկությունը գաղտնի լինի: Կատարեց իր ընտրությունը, դուրս եկավ: Յոթանասուն նազիր-վեզիրներ օգնեցին, որ քվեաթերթիկը փաթաթի ու խցկի մարդաբոյ քվեատուփի մեջ:

    Քսանչորս ժամ անց հայտարարվեցին քվեարկության արդյունքները: Ընտրողների թիվը` 1, մասնակցությունը` 100%, անվավեր քվեաթերթիկների թիվը` 1: Ու հենց այդ պահին ասես ռումբ պայթեց. բոլոր թեկնածուները դուրս թափվեցին ու հանրահավաքներ սկսեցին` գոռալով, որ ընտրությունները կեղծվել են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.05.2012), Ariadna (01.05.2012), Babik (04.05.2012), Claudia Mori (03.05.2012), Freeman (01.05.2012), ivy (01.05.2012), Mark Pauler (01.05.2012), Varzor (02.05.2012), Դավիթ (02.05.2012), Դատարկություն (01.05.2012), Հայկօ (02.05.2012), Շինարար (01.05.2012), Ռուֆուս (01.05.2012), Տրիբուն (04.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաճելի ընթերցում, հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում: Շնորհակալություն մասնակիցներին՝ տարբերակների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.05.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն մասնակիցներին: Էս անգամ կարճ եմ գրելու.

    Արդյոք ովքեր են - լավն էր, Դուգլասը գոհ է:
    Պահանջվում է փետրավոր - լավը չէր:
    Ճաու քաղաքի թագաժառանգը - լավը չէր:

    Քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին:

  21. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեքն էլ հավանեցի, բայց քվեարկում եմ առաջինի օգտին:

    Հ.Գ. երրորդի մեջի Դոնաթան երևի Չակ Նորրիսին էր ընտրել
    The cake is a lie.

  22. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մրցույթի ամենադժվար պահը պահանջում "հումորային" կետն էր: Մի պահ ես էլ էի ուզում մասնակցեմ, որովհետև էս ընտրություններից իրոք դավադիտ ըլած եմ, բայց նախապես "հումորային" ծրագրավորումը համը հանեց: Բարդ գործ է նստել ու հատուկ հումորային գրել, կեցցեն բոլոր երեք տարբերակների հեղինակները, որ պատվով տակից դուրս են եկել: Ունենք որակ, ոչ թե քանակ: Ինձ երեք տարբերակներն էլ շատ դուր եկան, չնայած տպավորությունս այն էր, որ երեքի դեպքում էլ սա հեղինակների հնարավորությունների վերջը չէր ու ավելի լավ կարող էին գրել: 2-րդ տարբերակի մտահղացումը շատ հավանեցի, խարտած կոտոշներով սատանա, երևի երեքից ամենալավ մտահղացումը դա էր, բայց ինձ համար ավելի լավ էին գրված 1-ին և 3-րդ տարբերակները, ավելի հեշտ էր կարդացվում, ավելի վարպետորեն էին գրված: Չուկ, էս ինչ ես արել, հիմա ես ո՞նց քվեարկեմ, սովորաբար մի տարբերակի օգտին եմ քվեարկում, էս անգամ երեքի օգտին էլ սիրով ձայն կտայի: Ես մնում եմ ձեռնպահ, որովհետև բոլորին էլ կողմ եմ: Մի անգամ էլ կեցցեք:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 01.05.2012, 11:33:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (01.05.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ, չգիտեմ էլ ինչ գրեմ, կամ ես բան չեմ հասկանում, կամ էլ երեքն էլ անկապություն էին
    Այվին էս անգամ ինչի՞ չի մասնակցել

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (02.05.2012)

  26. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մրցույթի թեման հեչ սրտովս չէր, բայց միևնույն է շատ եմ ուրախանում, երբ ամեն անգամ ստեղծագործական նախագիծ է լինում:
    Հիմա տարբերակների մասին:

    Առաջինը միանշնակորեն հաղթելու է, որովհետև էս թեժ նախընտրական շրջանում, երբ մարդիկ գժված են ու սրտներն ուզում է, որ մեկը գա՝ բոլորին հայհոյի սուր ծաղրով, գունավոր հրեշտակա-արքայադստրային տարբերակները ոչ մի շանս չունեն: Ես քանի որ Հայաստանում չեմ ու էդ ամբողջն ինձ անմիջականորեն չի առնչվում և հոգեկանս խանգարում, երևի դժվարանամ միանշանակ ասել, որ մեկն է ավելի լավը ու մրցույթին ավելի հարմար:
    Եթե Չուկը բազմակի ընտրություն արած լիներ, բոլորին էլ ձայն կտայի, որ կարղացել են էս թեմայով մի բան գրել, իսկ էսպես մտածում եմ չքվեարկել: Երևի Չուկն ուզել է քվեարկությունն էլ հնարավորինս նման սարքել ընտրություններին, բայց ես ձեր քաղաքական խաղերին չեմ մասնակցում:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (01.05.2012)

Էջ 1 28-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •