User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դաշնամուրը / The Piano

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դաշնամուրը / The Piano


    Դաշնամուրը / The Piano




    Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, 1993
    Ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն
    Դերերում՝ Հոլլի Հանթեր, Աննա Փաքուին, Հարվի Քեյթել և ուրիշներ
    Ժանրը՝ դրամա
    Կոմպոզիտոր՝ Մայքլ Նայմեն
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.5/10
    Շահած մրցանակները Երեք Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու, լավագույն երկրորդ պլանի դերասանուհու և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:


    Վաղուցվանից ֆիլմի մասին թեմա չէի բացել, բայց երեկ էս ֆիլմը վերադիտելուց հետո ուզեցա անպայման թեմա բացել, չնայած բաժնում մի քանի տեղ խոսել եմ էս ֆիլմի մասին:

    Նախ մի քանի հետաքրքիր տեղեկություններ գրեմ ֆիլմի մասին:
    Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի հաղթող առաջին կին ռեժիսորն է
    Ջեյն Քեմփիոնը երբևէ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված չորս կին ռեժիսորներից մեկն է (մյուսներն են Լինա Վերտմյուլլերը, Սոֆիա Կոպպոլան և Քեթրին Բայջելոն, ով միակն է, ով շահել է մրցանակը)
    Հոլլի Հանթերը համր ֆիլմերի դարաշրջանից հետո 3-րդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի այն դեպքում երբ հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին ոչ մի բառ չի արտասանում (չնայած ֆիլմի սկզբում ու վերջում նրա «մտքի ձայնը» մի քիչ խոսում է)
    Հոլլի Հանթերը ինքն է նվագել է դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները:
    Աննա Փաքուինը 2-րդ ամենաերիտասարդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի ընդամենը 11 տարեկան հասակում: Ընդ որում Աննան մինչև չափահաս դառնալը այս ֆիլմը չի դիտել, քանի որ ֆիլմում կան բաց տեսարաններ:

    Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսերին: Ադան շոտլանդուհի է, ով 6 տարեկանից չի խոսել, նա ապրում է իր սեփական աշխարհում ու իր զգացմունքներն ու մտքերն արտահայտում է դաշնամուրի միջոցով: Ադայի հայրը նրան ամուսնացնում է մի նորզելանդացի գաղութարարի հետ, ում Ադան նույնիսկ չի տեսել ու Ադային, նրա ապօրինի դստերն ու դաշնամուրն ուղարկում է Նոր Զելանդիա: Սակայն ամուսինները առաջին հանդիպումը շատ անախորժ ավարտ է ունենում, երբ ամուսինը հրաժարվում է ծանր դաշնամուրը տեղափոխել տուն: Նա չգիտեր, որ դաշնամուրը Ադային ինքնության ամենակարևոր մասն է կազմում և նրա սիրտը կպատկանի նրան, ում տիրապետության տակ գտնվում է այդ երաժշտական գործիքը:

    Դերասանական խաղի մասին միայն հիացմունքով կարելի է խոսել: Աննա Փաքուինը հրաշալի է խաղում, սակայն ֆիլմն ամբողջությամբ Հոլլի Հանթերն իր ուսերին է կրում, նման հզոր դերասանական խաղ կյանքումս չեմ տեսել: Մենակ պետք է տեսնեք, թե ինչպես է Հոլլի Հանթերը ժեստիկուլյացիայով, միմիկայով ու դաշնամուրով զգացմունքների մի հսկայական աշխարհ ցույց տալիս, գժվելու բան է... Դե իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն էլ Մայքլ Նայմընն ա, ով թերևս ամենատաղանդավոր ժամանակակից կոմպոզիտորներից մեկն ա...

    Էս էլ թրեյլերը.

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.04.2012, 00:06:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.04.2012), Claudia Mori (22.04.2012), E-la Via (22.04.2012), einnA (22.04.2012), ivy (21.04.2012), Ripsim (22.04.2012), Sambitbaba (16.01.2020), Skeptic (22.04.2012), Աթեիստ (22.04.2012), Գեա (22.04.2012), Յոհաննես (16.01.2020)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Մի հատ էլ տրիվիա, ըստ IMDB-ի սա Նիրվանայի մենակատար Քըրթ Քոբեյնի վերջին տեսած ֆիլմն ա, բայց նենց չի որ ով էս կինոն տեսնի, գնալու ա ինքնասպան լինի
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.04.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմը իհարկե շատ լավն ա, բայց մեջը Michael Nyman-ի երաժշտությունը ուղղակի վերջն ա...


  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.04.2012), Claudia Mori (22.04.2012), einnA (22.04.2012), Ռուֆուս (22.04.2012)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից մի քիչ դուրս, բայց Նայմենից ամենաշատը էս գործն եմ սիրում Գրինուեյի The Cook, the Thief, His Wife & Her Lover ֆիլմից

    Miserere Paraphrase

    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (22.04.2012)

  9. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկապես հրաշալի, խորը զգացմունքային, հոգեբանական կինո է:

    Ռուֆ, կարծեմ ինձ էլ էիր խորհուրդ տվել վաղուց, մամայիս հետ անցյալ տարի ենք նայել ու երկուսս էլ շատ հավանել ենք: Սա դիտելուց հետո մամաս էս մակարդակի կինոներ էր փնտրում ու ամեն անգամ նորը նայելուց հետո ասում էր՝ մեկ ա, Դաշնամուրն ուրիշ էր:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.04.2012), Ռուֆուս (22.04.2012)

  11. #6
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինկ կտա՞ք քաշելու համար:

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինկ կտա՞ք քաշելու համար:
    Անգլերեն. http://thepiratebay.se/torrent/62302....H264.AAC.Gopo
    I may be paranoid but no android!

  13. #8
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտիվիրուսս ասում ա.Չանե՛ս, չնայած միևնույն ա չի քաշում. եթե չկա, ոչինչ օնլայն կնայեմ:
    "Non est ad astra mollis e terris via."

  14. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտիվիրուսս ասում ա.Չանե՛ս, չնայած միևնույն ա չի քաշում. եթե չկա, ոչինչ օնլայն կնայեմ:
    Հանգիստ կարաս քաշես, վիրուս մեջը չկա Նույն տոռենտը ես էլ եմ քաշել:
    I may be paranoid but no android!

  15. #10
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում այնպես ստացվեց, որ ֆիլմի կեսը նայեցի ու այդքան էլ չհավանեցի, բայց երկրորդ կեսը նայելուց հետո կարծիքս փոխվեց: Երեւի թե աշխարհի ամենասիրուն կինոներից մեկն է, երաժշտությունը հրաշք է, կնոջ դերակատարուհին համ լավ դերասանուհի է, համ էլ շատ հետաքրքիր արտաքինով կին: Ամենաազդեցիկը ռեժիսուրայի տեսանկյունից ամենավերջին, կավ ավելի շուտ նախավերջին հատվածն է: Ով դիտել է, կհասկանա:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (23.04.2012)

  17. #11
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանգիստ կարաս քաշես, վիրուս մեջը չկա Նույն տոռենտը ես էլ եմ քաշել:
    չէ,քաշել չի լինում http://premiumsafe.info/v20
    "Non est ad astra mollis e terris via."

  18. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս կինոն ոնց որ երաժշտական տուփ լինի. հենց բացում ես, երաժշտությունը սկսում է, տիկնիկն էլ պարում է անխոս, ու դրա տակ մի ամբողջ պատմություն` հարուստ զգայական ամեն տեսակի բջիջներով... հետո երաժշտությունն ավարտում է, տիկնիկը կանգնում է, բայց դու դեռ լսում ու տեսնում ես ...

    խորություն
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.04.2012), Ripsim (23.04.2012), Ռուֆուս (23.04.2012)

  20. #13
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Դերասանական խաղի մասին միայն հիացմունքով կարելի է խոսել: Աննա Փաքուինը հրաշալի է խաղում, սակայն ֆիլմն ամբողջությամբ Հոլլի Հանթերն իր ուսերին է կրում, նման հզոր դերասանական խաղ կյանքումս չեմ տեսել: Մենակ պետք է տեսնեք, թե ինչպես է Հոլլի Հանթերը ժեստիկուլյացիայով, միմիկայով ու դաշնամուրով զգացմունքների մի հսկայական աշխարհ ցույց տալիս, գժվելու բան է...
    Էս մեր Ռուֆուսը էլ ակումբ չի մտնում,որ մարդ մի հատ հավեսով վարկանիշ տա․․․․սաղ դուզա ասում,չկա սենց դերասանական խաղ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղ: Piano Tiles 2
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.09.2016, 23:16
  2. The Piano Guys (Նմանատիպ խումբ Հայաստանում)
    Հեղինակ՝ ArmsProducts, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.09.2013, 17:56
  3. Վաճառք. PSPgo Console - Piano Black
    Հեղինակ՝ min-mak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.10.2010, 23:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •