Արէա ջան, քո նկարագրած ուսուցիրը պետք է լինի նաև լավ հոգեբան, հումորով ու "ի ծնե" մանկավարժական ունակություններով օժտված: Այ նման որակներով օժտված ուսուցիչները միշտ էլ կարողացել են լուծել բոլոր խնդիրները ու քո նշած հաբռգած աշակերտին էլ են կարողացել կարգի հրավիրել: Իհարկե արդեն ասվեց, որ միշտ էլ կան բացառություններ:
Այստեղ խնդիրը հետևյալում է: Նախ մենք նման որակի ուսուցիչներ շատ քիչ ունենք: Երկրորդ ուսուցիչներին դպրոց ընդունելու, նրանց ընտրելու կարգը մեղմ ասած արդյունավետ չի... Հաշվի են առնվում, ոչ թե տվյալ թեկնածուի որակական հատկանիշները, այլ փողն ու ծանոթությունը: Երրորդ՝ նախարարությունն ու տնօրինությունը ուսուցչին, եթե գոնէ աջակցելու հնար չունեն, ապա գոնէ չխանգարեն ու չվախացնեն ասելով՝ "բա գիտե՞ս, սա ում երեխան է և այլն...", այլ գոնէ լուռ թողնեն, որ ուսուցիչը ինքը կողմնորոշվի ու ինքը գտնի խնդրի լուծման ձևը... Շատ բարդ է: Ամեն մեկը չի, որ պիտի ուսուցիչ աշխատի: Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր զոռով գալիս աշխատում են... Ու հլը մի բան էլ փող են տալիս, որ աշխատանքի ընդունվեն...
Էջանիշներ