User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Կրթության նախարարությունն ընդդեմ ուսուցիչների, կամ կրթական գործընթացը Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցներում կան դաստիարչական գծով ուսմասվարներ, որոնք ոչինչ չեն անում, նման աշակերտների հետ պետք է համապատասխան աշխատանքներ տանի այդ ուսմասվարը:

    Տնօրենը ցանկացած պարագայում պետք է կանգնած լինի ուսուցչի կողքին: Եթե ուսուցիչը չի համապատասխանում իր մասնագիտությանը, թող օրենքով նախատեսված կարգով հեռացնեն աշխատանքից, հակառակ դեպքում, եթե ուսուցիչն աշխատում է դպրոցում, ուրեմն նա որակյալ մասնագետ է, և եթե կոնֆլիկտ ունի աշակերտի հետ, ուրեմն առաջին հերթին պետք է զբաղվել այդ աշակերտով, համոզելով, բացատրելով, վախեցնելով, տո ես շատ գիտեմ հազար ու մի ինչ մանկավարժական մեթոդ բանեցնելով, բայց ոչ մի դեպքում նրա մոտ, նրա պատճառով ուսուցչին չստորացնելով, ամեն ինչ բացի դրանից:

    Հանցագործի վարք ունեցող անչափահասով և նրա ծնողներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, նման աշակերտի առկայությունը դասարանում անհնար է դարձնում ուսումնական ողջ գործընթացը, ու այդ դասարանում սովորող ոչ մի երեխա նորմալ ուսում ստանալ չի կարող:

    Եվ վերջապես Tig-ը վերևում հետաքրքիր միտք առաջարկեց: Դպրոցներում պետք է միջանձնյա հարաբերությունների կարգավորման կանոնակարգ, և դրա կիրառմանը հետևող հանձնաժողով ստեղծվի, ըստ որի, եթե ուսուցիչը վիրավորում է աշակերտին, նա պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության պետք է ենթարկվի ուսուցչին վիրավորող աշակերտը, թե չէ ուսուցչին ոչինչ չի կարելի, իսկ աշակերտն ինչ ուզի կանի:

    Չկա սրանից ավելի ստորացուցիչ իրավիճակ, երբ քեզ ոչինչ թույլ չեն տալիս, իսկ քո հանդեպ ինչ ուզեն կանեն:
    Դու գրել ես թեման ուսուցչի տեսակետից, ու ես լրիվ հասկանում եմ ասածդ:
    Կապը կտրած աշակերտների խնդիրը մենակ Հայաստանում չի, համատարած է: Հլը ուրիշ երկրներում կարող են ատրճանակներով ու թմրանյութերով էլ գան դպրոց:
    Էնպես որ, դժվար աշակերտի պրոբլեմ ամենուր կա, ուղղակի մենք համեմատում ենք էսօրվա Հայաստանի դպրոցի մեր ծնողների ժամանակվա սովետական դպրոցի հետ, որտեղ լրիվ ուրիշ արժեհամակարգ էր, ինչպես և այդ ժամանակվա երկրում: Հիմա էս երկիրն է ու էս դպրոցը:

    Ես հասկանում եմ ուսուցչի ծանր դրությունը ու դրա համար էսօրվա դպրոցում աշխատելու համար պիտի ուժեղ անձնավորություն լինել՝ դասարանը բռի մեջ հավաքելու ունակությամբ ու հենց առաջին հերթին էդ դժվար աշակերտներին իր հանդեպ հարգանք կամ թեկուզ վախ առաջացնելով: Էսօրվա դպրոցում ինտելիգենտ, խելոք-սուսուփուս ուսուցիչը շանս չունի... Ասում ես՝ ուսմասվարը թող զբաղվի: Էհ, նա կզբաղի, բայց դրանից էդ աշակերտը տվյալ ուսուցչին ավելի կսկսի չհարգել, որ ամեն դժվարության դեպքում վազում է ուսմասվարի մոտ:
    Իմ մաման քաղաքի ամենահաբռգած դպրոցի (Պուշկինի) փոխտնօրենն է: Ու իրենից բոլոր աշակերտներն էլ դողում են, որովհետև բոլորին ոնց որ պետք է մշակում է՝ ծնողներով ներառյալ, բայց դրանից էդ աշակերտները չեն սկսում ավելի հարգել իրենց դասարանի ուսուցիչներին: Պիտի ուսուցիչը ինքն էլ կարողանա իր դիրքերը դնել: Շատ-շատ դժվար է, ես հասկանում եմ, բայց ուրիշ տարբերակ չկա: Թե չէ կուտեն հում-հում: Ու էստեղ տնօրինությունն ու նախարարությունը արդեն երկրորդ և երրորդ օղակներն են, առաջին օղակում պիտի սկսվի հարցը լուծվել՝ անմիջականորեն ուսուցիչ-աշակերտ հարաբերության մեջ: Ինչքան էլ դժվար լինի...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.04.2012), Tig (23.04.2012), Աթեիստ (22.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  2. Կրթության կառավարում
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.03.2013, 00:26
  3. Գրառումներ: 6
    Վերջինը: 04.10.2012, 18:17
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 27.08.2011, 21:25
  5. www.academedu.org - Կրթության Միջազգային Ակադեմիա
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2011, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •