Բարև ձեզ
Ես հասկացել եմ, որ վաղուց էր պետք այս հարցին անդրադառնալ: 18 տարեկան դառնալով՝ բոլորս ուրախանում ենք ու վազում ընտրությունների, իսկ հետո նկատում, որլրիվ ձևական ընտրություն արեցինք: Պլյուսը դնում ենք ու հպարտ-հպարտ տուն գալիս: Շրջապատումս ամեն մեկը ընտրում է քաղաքական ուժին ինչ-որ անէական ցուցանիշով: Հիմնականում միջավայրի ազդեցությամբ: Մի մասը ծնողներին վստահելով, իսկ մյուսներն էլ՝ մեկի մոտ մի բան են ասում, մյուսի մոտ ուրիշ բան, հետո էլ կաշառք են փնտրում, որ մի բանից էլ օգուտ ստանան: Քաղաքական խոստումների ու ծրագրերի բրոշուրները ոչ մեկ չի կարդում, ոչ մի հետևություն չի անում, գլուխը չի աշխատացնում: Մեկին սատարելով, հետո 100 տարի նույն ուժին է սատարում՝ առանց քաղաքական անցուդարձին հետևլու ու մանրամասն ուսումնասիրելու:
Առաջարկում եմ քննարկենք, թե ինչպե՞ս պետք է ընտրենք ու ի՞նչ ցուցանիշներին հետևենք:
Էջանիշներ