User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

    Մի քիչ զարմացա, որ մայրենի բուհիս նվիրված թեմա չկար, բայց ոչինչ, բացը լրացրեցինք:

    Էսօր Արմեն ԱշոԾյանը հրաման է ստորագրել

    Դադարեցվել են ռեկտորի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:

    Աղբյուր
    Մեր մանկամիտ նախարարը վերջը ուզածին հասավ, Զոլյանին գործից հանեց Էնպես չէր, որ Զոլյանը աչքիս լույսն էր (լեզվաբանությունս վերջում 4 դրեց), բայց իմ սովորելու ժամանակ ինքը Բրյուսովը բավականին լավ էր կառավարում, թեկուզ և այն առումով, որ կոռուպցիան մեր համալսարանում թերևս ամենացածրն էր պետական բուհերի շարքում:

    Կարծիքնե՞ր:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (19.04.2012), Ariadna (18.04.2012), Rhayader (17.04.2012), Հայուհի (19.04.2012), Նանո (10.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ուրիշ տեղ էլ եմ գրել, էստեղ էլ ասեմ: Ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ անցյալ տարվա սցենարի ավելի անհաջող կրկնություն ա: Նույն բանն արեցին Գոհար Քյալյանի հետ, բայց բավականաչափ ժամանակ ունեին ինչպես հարկն է սևացնելու, նրա հեռացումն առանց սկանդալների կազմակերպելու համար (վերջիվերջո, պաշտոնավարման ժամկետը լրացավ, նորից չառաջադրվեց, ոչ թե հեռացրին): Դրանից հետո երկար տարիներ ապաքաղաքականացված բժշկականում նորից հանրապետական բնադրեց ու ձվադրեց:

    Զոլյանի դեպքում Աշոտյանի ներգրավվածությունը շատ հստակ ա, ու նախապատրաստական սևացումներն էդքան էլ էֆեկտիվ չէին: Դրան գումարած` միանգամից հանեց: Այ չգիտեմ` վիզ պե՞տք էր քաղաքականություն մտցնել Բրյուսով, թե՞ ուղղակի վրեժ էր Աստված գիտի ինչի համար:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.04.2012), Ռուֆուս (18.04.2012)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու է ուսխորհրդի նախագահը դեմ Բրյուսովի ուսանողների նախաձեռնությանը

    Այսօր Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները առավոտյան 9:30 ցանկանում էին երթ կազմակերպել, սակայն Ռեկտոր Ս. Զոլյանը թույլ չտվեց խանգարել բնականոն դասապրոցեսը: Համալսարանի երրորդ հարկի դահլիճում նա խոսեց ուսանողների հետ և դասի ուղարկեց: Ուսանողները նրան ծափահարություններով ուղեկցեցին:

    Մեզ հետ զրույցում Ս. Զոլյանն ասաց, որ իր պարտականությունն է ապահովել ուսումնական պրոցեսը և իրեն հաջողվեց այդ անել: Ուսանողների նախաձեռնությունը նա բացատրեց հետևյալ կերպ. << Սա ցույց է տալիս, որ ուսանողները ցանկանում են որակյալ կրթություն ստանալ:

    Ի հակառակ ուսանողության՝ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորի հեռացումը օրենքի սահմաններում է իրականանում և ինքն անձամբ դեմ է բոլոր տեսակի ցույցերին և երթերին: Վերջում նա ասաց, որ ամեն դեպքում պարոն Զոլյանը լավ ռեկտոր էր:

    Տարօրինակ է, որ ուսխորհրդի նախագահը, ով մեր տվյալներով հարում է Հանրապետական կուսակցությանը, արդեն անցյալ ժամանակով է խոսում ռեկտորի մասին:

    Աղբյուր

    Էս էն նույն աղջիկն ա, ով մի մի ամիս առաջ ամբողջ Բրյուսովի անունից հայտարարել էր, թե Բրյուսովը կողմ է Մաշտոցի պուրակի բուծիկաշինությանը: Սա մեծանա Աշոծյան ա դառնալու, Աշոծյանն էլ վախտին սենց սկսեց...
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (18.04.2012), Rammstein (19.04.2012), Tig (18.04.2012), Հայուհի (19.04.2012), Ձայնալար (18.04.2012), Ուլուանա (30.04.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2012), StrangeLittleGirl (18.04.2012), Հայուհի (19.04.2012), Ռուֆուս (18.04.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի հակառակ ուսանողության՝ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորի հեռացումը օրենքի սահմաններում է իրականանում և ինքն անձամբ դեմ է բոլոր տեսակի ցույցերին և երթերին: Վերջում նա ասաց, որ ամեն դեպքում պարոն Զոլյանը լավ ռեկտոր էր:

    Էս էն նույն աղջիկն ա, ով մի մի ամիս առաջ ամբողջ Բրյուսովի անունից հայտարարել էր, թե Բրյուսովը կողմ է Մաշտոցի պուրակի բուծիկաշինությանը: Սա մեծանա Աշոծյան ա դառնալու, Աշոծյանն էլ վախտին սենց սկսեց...
    Էս առաջին նախադասությունը որ կարդացի, միանգամից մտածեցի` կա-չկա, հանրապետական ա: Տենց էլ դուրս էկավ:

    Շատ ճիշտ ես, ԱշոԾյանն էլ ա տենց սկսել:

    Լավ կլինի` Բրյուսովի էրեխեքը կարողանան ցույց-մույց անել: Մերոնք չկարողացան, դուխները չհերիքեց:

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս առաջին նախադասությունը որ կարդացի, միանգամից մտածեցի` կա-չկա, հանրապետական ա: Տենց էլ դուրս էկավ:

    Շատ ճիշտ ես, ԱշոԾյանն էլ ա տենց սկսել:

    Լավ կլինի` Բրյուսովի էրեխեքը կարողանան ցույց-մույց անել: Մերոնք չկարողացան, դուխները չհերիքեց:
    Բրյուսովի աղջկերքին ու տղերքին մի աչքով մի նայի, բողոքում են ու լավ են անում, նույնիսկ ինչ-որ տեղ նախանձում եմ, որ շուտ եմ ավարտել ու իրենց հետ բողոքել չեմ կարող: Աշոծյանի աչքն էլ կհանեն, սենց շուտ չեն հանգստանա:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2012), StrangeLittleGirl (18.04.2012), Հայուհի (19.04.2012)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի բլոգից

    Զոլյան-Աշոտյան հակամարտություն. սցենարի կրկնությու՞ն

    Երբ Բրյուսովի ռեկտորի հեռացման մասին կարդացի, անմիջապես հիշեցի նմանատիպ մի պատմություն, որն անցյալ տարի էր տեղի ունեցել, բայց մի քիչ ուրիշ սցենարով ընթացավ, չնայած արդյունքը նույնն էր. ռեկտոր փոխվեց:

    Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»: Մի կողմ ենք թողնում, որ նրա խոսքը բավական աղավաղված է ներկայացվել, մի կողմ ենք թողնում, որ Գոհար Քյալյանն ընդհանրապես խոսակցական լեզվով է շփվում ուսանողների հետ: Լինելով նույն համալսարանից, ինձ մոտ հարց էր ծագել` լրագրողներն ինչպե՞ս էին հայտնվել ռեկտորի հետ հանդիպմանը, որին սովորաբար հրավիրվում են միայն ուսանողներն ու դեկանատի ներկայացուցիչները: Ինչու՞ հանկարծ որոշեցին հենց այդ հանդիպումը լուսաբանել, երբ Քյալյանը տարին մի քանի անգամ տարբեր ֆակուլտետների և ուսանողների հետ հանդիպումներ ունենում էր, ու նախորդ հինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ որևէ լրագրող չհայտնվեց դահլիճում:

    Ինչ խոսք, ինչ-որ մեկը զանգել-կանչել էր, ընդ որում` տարբեր թերթերից: Ավելին` տարբեր ուսանողների հետ զրուցելուց հետո պարզեցի նաև, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ աղջիկներ ոտքի են կանգնում ու բավական հարձակողական տոնով հարցեր ուղղում` ոչ թե պատասխան ակնկալելով, այլ փորձելով ռեկտորին հունից հանել:

    Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Հարցի պատասխանը մինչև հիմա չունեմ, բայց կարող եմ ենթադրություն անել: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի: Չգիտեմ` ում էր ընդգրկել նոր կազմում, ոչ էլ նրանց կուսակցական կողմնորոշումն եմ ստուգել, բայց ակնհայտ էր, որ նրանք նույն մարդիկ չէին, որոնք հինգ տարի առաջ գրեթե միաձայն ընտրել էին Քյալյանին:

    Աշոտյանի ինչի՞ն էր պետք Քյալյանից ազատվել:

    Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր: Դա ձե՞ռք էր տալիս Աշոտյանին և ընդհանրապես ՀՀԿ-ին, որը մի ժամանակ մեծ ազդեցություն ուներ ԵՊԲՀ-ում. ուսանողական խորհրդարանը, կարելի է ասել, ՀՀԿ-ին էր պատկանում (ուսանողական խորհրդարանի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ): 2007-ն ու 2008-ը ձեռքներից բաց թողեցին, բայց հո թույլ չէին տա՞, որ 2012-ին նույնը կրկնվեր: Դրա համար պետք էր Քյալյանին այնպիսի մեկով փոխարինել, որը գրկաբաց կընդունի հանրապետականներին, ու ուսանողական խորհրդարանը նորից կդառնա քարոզչամեքենա:

    Էդպես էլ կա: Ճիշտ է` լսել եմ, որ պաստառներ գոնե փակցված չեն, բայց ուսանողական խորհրդարանի ուսանողների մեծ մասը հանրապետականներ են: Բա ոնց, ընտրությունների համար համեղ պատառ չէ՞: Ձեռքի հետ էլ հիմիկվանից Աշոտյանների հաջորդ սերունդն են մեծացնում:

    Զոլյանի հեռացումն էլ նորից Աշոտյանի հետ հակամարտության արդյունք է, բայց այս անգամ ավելի բացահայտ, առանց հմտորեն կազմակերպված նախերգանքի: Կարդալով հայտնաբերված «խախտումների» մասին` երկու հարց է առաջանում մոտս. նախ, մի՞թե Զոլյանը միակ ռեկտորն է, որը խախտումներ է թույլ տալիս: Երկրորդ, արդյոք այդ ամենը համապատասխանու՞մ է ճշմարտությանը: Գաղտնիք չէ, որ հայկական բոլոր պետական բուհերը (մեկը շատ, մեկը քիչ) կոռումպացված են: Բայց բոլոր ռեկտորները չեն պատժվում, չէ՞: Ստացվում է, որ մեր երկրում ոչ թե որևէ հանցանքի համար են պատժվում, այլ ինչ-որ մեկի «չլսելու»: Մի անհանգստացեք, հենց որևէ ռեկտոր իրեն «խելոք չպահի», նրանից ազատվելու ձևն էլ կգտնեն:

    Պարզ չէ, թե Աշոտյանը Զոլյանի հետ ինչ խնդիր ունի, բայց գիտեմ, որ Բրյուսովն ամենաքիչ կոռումպացված ու քաղաքականացված բուհերից է: Մի՞թե Զոլյանին պաշտոնից ազատում են, որպեսզի ապահովեն ՀՀԿ-ի ազատ մուտքը համալսարան:

    Արդյոք երկու ռեկտորների պատմությունը նշանակում է, որ Հայաստանում գոնե կրթական համակարգում բոլորը կախված են ինչ-որ մեկի կամ ինչ-որ կուսակցության քմահաճույքներից:

    Բյուրի բլոգ
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2012), Freeman (21.04.2012), murmushka (19.04.2012), StrangeLittleGirl (18.04.2012), Հայուհի (19.04.2012), Ուլուանա (30.04.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրյուսովի աղջկերքին ու տղերքին մի աչքով մի նայի, բողոքում են ու լավ են անում, նույնիսկ ինչ-որ տեղ նախանձում եմ, որ շուտ եմ ավարտել ու իրենց հետ բողոքել չեմ կարող: Աշոծյանի աչքն էլ կհանեն, սենց շուտ չեն հանգստանա:
    Հալալ ա Թե չէ բժշկականի էրեխեքը խեղճ են, շուտ են հանձնվում կամ էլ ընտրում են պայքարի «քաղաքակիրթ միջոցներ»:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.04.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրիորդ StrangeLittleGirl, հիմա որ մի հատ գործից չհասկացող մարդ կարդա Ձեր գրածը` լուրջ կընդունի, կհավատա:

    Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»:
    Ուզում եմ հիշեցնել, որ այդ "հարձակվող" մամուլը հենց ընդդիմական մամուլն էր` ի դեմս չորրորդ իշխանության:

    Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի:
    այդքան սիրում էր նրան - շատ վիճելի արտահայտություն եք գրել...

    որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի - տենց բան չկա:

    Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր:
    ԵՊԲՀ-ում հիմա քարոզչություն գոյություն չունի:
    Քյալյանը ԲՀԿ-ին էր սատարում (դու տեղյակ չես եղել!)

    Որպես վերջաբան, բժշկուհի ջան, ուզում եմ ասել, որ պրիմիտիվ հոդված էր, օրինակ, որպես գաղտնիք, ասեմ իմացի, Աշոտյանը կապ չունի ռեկտոր նշանակելու գործում... թե չէ ինչ-որ ասում էիր Աշոտյանը նոր սերունդ է պատրաստում )))

    Ի դեպ միակ մարդն ես, որ Քյալյանին պաշտպանում ես, իրա համար "դոշ ես տալիս", ՄԻԱԿ մարդն ես, ինչի մասին նույնիսկ գրել էր Գոհար Վեզիրյանը:
    Բարև Ձեզ

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Հօգուտ Հայաստանի հանրապետական կուսակցության:
    Չհամոզեցիր
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (19.04.2012)

  19. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ հիշեցնել, որ այդ "հարձակվող" մամուլը հենց ընդդիմական մամուլն էր` ի դեմս չորրորդ իշխանության:
    Հիշեցնեմ, որ ամենակեղտոտ հոդվածները հրապարակն էր գրում, իսկ հրապարակի պատկանելությունը մինչև օրս հայտնի չէ: Ի դեպ, տեսակետ կա, որ ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի կազմակերպածն էր ի դեմս առողջապահության նախարարի:


    այդքան սիրում էր նրան - շատ վիճելի արտահայտություն եք գրել...
    Չեմ ասում` բոլորը, բայց գրեթե բոլոր խելքը գլխին ուսանողները, որոնք դուրս մնալու, վճարովի սովորելու խնդիր չեն ունեցել: Ավելին` նույնիսկ նրանք, ովքեր չէին սիրում Քյալյանին, Դումանյանի գալուց հետո երազում էին, որ վերադառնա:

    որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի - տենց բան չկա:
    Կա, տեղյակ չեք


    ԵՊԲՀ-ում հիմա քարոզչություն գոյություն չունի:
    Քյալյանը ԲՀԿ-ին էր սատարում (դու տեղյակ չես եղել!)
    Շատ էլ լավ գոյություն ունի, աչքիս թոզ մի փչի: Ուսխորհրդի ՀՀԿ-ացվածությունից տեղյակ եմ ու տեղյակ եմ նաև, թե ոնց են ուսանողները նրանց միջոցառումներին մասնակցում:
    Ինչ վերաբերում է Քյալյանի քաղաքական պատկանելությանը, ում էլ սատարի, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև համալսարանում որևէ տեսակի քաղաքականացվածություն ցույց չի տվել:
    Որպես վերջաբան, բժշկուհի ջան, ուզում եմ ասել, որ պրիմիտիվ հոդված էր, օրինակ, որպես գաղտնիք, ասեմ իմացի, Աշոտյանը կապ չունի ռեկտոր նշանակելու գործում... թե չէ ինչ-որ ասում էիր Աշոտյանը նոր սերունդ է պատրաստում )))
    Աչքիս դու տեղյակ չես, որ ռեկտոր ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը Աշոտյանն է:

    Ի դեպ միակ մարդն ես, որ Քյալյանին պաշտպանում ես, իրա համար "դոշ ես տալիս", ՄԻԱԿ մարդն ես, ինչի մասին նույնիսկ գրել էր Գոհար Վեզիրյանը:
    Մենակ ես չեմ, շատ են էդպիսի մարդիկ: Ուղղակի մեր համալսարանի էրեխեքից շատերին բնորոշ է սուս մնալը, իսկ ես սուս մնացողներից չեմ: Բացի դրանից, վախի մթնոլորտում են: Մի երկու դեպք գիտեմ, երբ մի ուսանող ստիպված է եղել ինտերնետում տեղադրած հոդվածը ջնջել, որովհետև «վերևները» նեղվել են, մարդ ուղարկել, որ ջնջել տա: Մի ուրիշ դեպքում էլ Ֆեյսբուքում քոմենթների համար խոսակցություն է բացվել մի աղջկա վրա:

    Ինչ վերաբերում է Գոհար Վեզիրյանին, ապա ինքը բառիս բուն իմաստով էշ-էշ դուրս էր տվել: Դու էլ մարդ գտար մեջբերելու:

    Հ.Գ. Չմոռանանք, որ սա Բրյուսովի մասին թեման է:

  20. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarineIonesyan-ի տեսանյութը.

    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (19.04.2012), Հայուհի (19.04.2012), Ձայնալար (19.04.2012)

  22. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր
    Ես չեմ էլ ուզում քեզ համոզեմ:

    Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է իր քվեն տալ այն կուսակցության օգտին, որին ինքը ցանկանում է:

    Ոչ մի կապ չունի քո գրածը իմ գրածի հետ:
    Բարև Ձեզ

  23. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնեմ, որ ամենակեղտոտ հոդվածները հրապարակն էր գրում, իսկ հրապարակի պատկանելությունը մինչև օրս հայտնի չէ:
    Հաստատ սխալ ես հիշում, Գոհար Վեզիրյանն էր Գոհար Քյալյանի մասին գրում, ի դեպ` այդ հոդվածները համարակալվում էին հոդվածագրի կողմից, որովհետև դրանք շատ էին:

    նույնիսկ նրանք, ովքեր չէին սիրում Քյալյանին, Դումանյանի գալուց հետո երազում էին, որ վերադառնա:
    Ախր դու ոնց կարաս տենց անհեթեթ բաներ ասես, որ տենց բաներ չկա, կակռազ ներկայիս ռեկտորին լավ էլ հարգում ու սիրում են, իսկ ներկայիս ռեկտորը նոր չհայտնվեց, ինքը առողջապահության համակարգի ամենահարգված մարդկանցիցա, եթե ծանոթ բժիշկներ ունես հարցրա իր մասին, թե քանի հոգու է էտ մարդը լավություն արել անշահախնդիր:

    Աչքիս դու տեղյակ չես, որ ռեկտոր ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը Աշոտյանն է:
    Աչքիս դու էլ տեղյակ չես, որ համալսարանական խորհրդի նախագահը բան չի որոշում, բայց եթե շատ ես ուզում տենց էլ մտածի...

    վախի մթնոլորտում են:
    Այո իհարկե, ոմանք վախից տակները լցնում են:
    Ոնցա երևում, որ բժշկականի դեմ կոնկրետ սև փիար ես անում:

    Ինչ վերաբերում է Գոհար Վեզիրյանին, ապա ինքը բառիս բուն իմաստով էշ-էշ դուրս էր տվել: Դու էլ մարդ գտար մեջբերելու:
    Դե բնականաբար տենց պետքա ասես, քանի որ իրա ասացը քո շահերից չի բխում!
    Վեզիրյանն էլ հո ընդդիմական լրագրողա, լավա չես ասում Վեզիրյանը Սերժ Սարգսյանի մարդնա: )))
    Վերջին խմբագրող՝ Vaio: 19.04.2012, 14:53:
    Բարև Ձեզ

  24. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Vaio ու StrangeLittleGirl - http://www.akumb.am/showthread.php/3...AF%D5%A1%D5%B6

    Շնորհակալություն
    I may be paranoid but no android!

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանի Պետական Համալսարան
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 210
    Վերջինը: 19.06.2015, 12:20
  2. Լեզվաբանական հարաբերականություն
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.01.2014, 18:25
  3. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  4. Հայկական Բաց Համալսարան.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.10.2009, 14:25
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •