Մի քիչ զարմացա, որ մայրենի բուհիս նվիրված թեմա չկար, բայց ոչինչ, բացը լրացրեցինք:
Էսօր Արմեն ԱշոԾյանը հրաման է ստորագրել
Մեր մանկամիտ նախարարը վերջը ուզածին հասավ, Զոլյանին գործից հանեց Էնպես չէր, որ Զոլյանը աչքիս լույսն էր (լեզվաբանությունս վերջում 4 դրեց), բայց իմ սովորելու ժամանակ ինքը Բրյուսովը բավականին լավ էր կառավարում, թեկուզ և այն առումով, որ կոռուպցիան մեր համալսարանում թերևս ամենացածրն էր պետական բուհերի շարքում:Դադարեցվել են ռեկտորի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:
Աղբյուր
Կարծիքնե՞ր:
Էջանիշներ