User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքականությունից հեռու եմ, քիթս էլ չեմ կոխի ըտեղ, բայց ասեմ, որ Ռուֆուսի առաջին գրառումը լրիվ ճիշտ ա: Համ դասավանդման մակարդակը, համ բուհի ներսի մաքրությունը, կաշառքների պահով, և էլի շատ բաներ, որ թույլ են տալիս հպարտանալ, որ մի ձև ավարտեցի ԵՊԼՀ-ն: Էդ էլ են ուզում փչացնեն:

    Ես էլ եմ ափսոսում, որ ուսանողների հետ հավասար չեմ կարող դուրս գալ և պաշտպանել սովորողների շահերն ու ապագան ինչ-որ տեղ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2012), Հայուհի (19.04.2012), Ռուֆուս (19.04.2012)

  3. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրյուսովցիներն ընդդեմ նախարարի որոշման. մեկ ուսանող բերման ենթարկվեց

    19.04.2012

    Քիչ առաջ ոստիկանության «Կենտրոն» բաժնից ազատ արձակվեց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Հրապարակ» թերթի աշխատակից Նարեկ Սամսոնյանը: Նրան առանց հիմնավորման բերման էին ենթարկել այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և բրյուսովցիների հանդիպման ընթացքում:

    Ոստիկանությունը առայժմ չի մեկնաբանում իր գործողությունները:

    «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշումը առաջացրել է ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև որոշ իրավապաշտպանների դժգոհությունը:

    Նրանք պնդում են, որ ռեկտորին՝ Սուրեն Զոլյանին, պաշտոնանկ կարելի է անել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, որը այս պարագայում առկա չէ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս լրագրողներին «օրենքների մեկնաբանման խնդիրը չդարձնել լրահոսի խնդիր»: «Դա իրավական խնդիր է, որը պետք է լուծվի դատարանում»,- www.hra.am –ին ասել էր նա: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կարծիք է հայտնել, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:

    Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց ռեկտոր-նախարար անհամաձայնությունը

    Ապրիլի 10-ն էր, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր 06.04.2012թ N 160-Ա հրամանովԵրևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ հայտարարվելով «խիստ նկատողություն»: Պատճառն այն էր, որ Զոլյանը երեք օրով բացակայել էր ՀՀ-ից փորձագետների միջազգային նիստի մասնակցելու նպատակով և իր լիազորությունները փոխանցել պրոռեկտորին:

    Ռեկտորը հրապարակային դարձրեց նախարարի հետ իր նամակագրական կապը, որից պարզ դարձավ, որ հակասությունները սկսել են դեռ մարտ ասմից:

    Աշոտյանն, առանց պարզաբանումների, ոչ նպատակահարմար էր համարել Զոլյանի մասնակցությունըմարտի 19-23-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի 41-րդ հերթական նիստին»: Իսկ ռեկտորը ոչ նպատակահարմար էր համարել հետևել Աշոտյանի որոշմանը: Այդ օրվանից էլ սկսվել են հակասությունները:

    ԿԳ նախարարը մի քանի օր հետո նախ կարգապահական տույժի ենթարկեց ռեկտորին, հետո մեղադրեց նրան ՀՀ կառավարության որոշումները և նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը խախտելու մեջ, իսկ ապրիլի 17-ի հրամանով հեռացրեց ռեկտորին իր պաշտոնից:

    Ամեն ինչ տեղի ունեցավ արագ, բայց կանխատեսելի սցենարով


    Աշոտյանի առաջին իսկ նկատողությունից հետո սոցիալական կայքերն ու մամուլը սկսեցին բարձրաձայնել, որ Զոլյանին ուզում են զրկել իր պաշտոնից:

    «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը www.hra.am –ին հաղորդեց, որ Բրյուսովի համալսարանը միշտ հեռու է եղել քաղաքականությունից, բուհում չի եղել կոռուպցիա:

    «Բուհում կազմակերպվող ուսումնական գործընթացը իրականանում է ժամանակակից մեթոդներով, իսկ Աշոտյանի որոշումը, թե որքանով է իրավական, կասկածի տեղիք է տալիս, քանի որ այդպես էլ պարզ չէ, թե ինքը իրավունք ունի՞ ռեկտորին պաշտոնակ անել, թե՞ խորհուրդն ու ՀՀ կառավարությունը պիտի անեն դա»,- կարծում է իրավապաշտպանը:

    Ամենաշատ շրջանառվող վարկածն այն էր, որ Զոլյանը թույլ չի տալիս, որպեսզի բուհը քաղաքականացվի և դառնա ՀՀԿ կուսակցության նախընտրական քարոզի հարթակ, և որ սա պարզապես քաղաքական պատվեր է իշխանական օղակների կողմից: Այս վարկածը հետագայում ժխտեցին ինչպես Զոլյանը, այնպես էլ Աշոտյանը, սակայն ուսանողները չհավատացին այդ փաստարկներին:

    Ցուցարարները նախարարի որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում

    «Ինչու՞ մեր ուսխորհրդի նախագահը մեզ հետ չէ այս բողոքի ակցիայի ժամանակ, որովհետև ինքը ՀՀԿ կուսակցությունից է... Մենք կարծում ենք, որ նախարարը իրավունք չուներ մեր ռեկտորին պաշտոնանկ անել: Սա անարդարություն է...»,- այսպես էին մեկնաբանում ուսանողներն իրենց կողմից կազմակերպված բողոքի երթը դեպի ԿԳՆ նախարարություն: Բողոքի ակցիայի ընթացքում նրանք վանկարկում էին՝ «ազատ, անկախ, Բրյուսով», «արդարություն»:

    Ուսանողներին դիմավորեց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա առաջարկեց մի քանի ուսանողների բարձրանալ նախարարի մոտ և ներկայացնել իրենց պահանջները: Ուսանողները չհամաձայնվեցին ՝ բղավելով՝ «Աշոտյան, իջի՛ր...», «Դո՛ւրս արի Ֆեյսբուքից ու արի խոսենք»:

    ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդունեց լրագրողներին՝ նրանց մեկնաբանություններ տալու համար:

    «Ֆեյսբուքն աշխատանք չէ, որ աշխատանքային ժամին այնտեղ լինես: Ինձ համար այն աշխատանքի հաշվին չէ, ես իմ հիմնական գործառույթին զուգահեռ հնարավրություն ունեմ նաև մտածել ու հրապարակել միտքս»,- նա այսպես պատասխանեց ուսանողների մեղադրանքին:

    Նա հայտնեց, որ ոչ թե իր որոշման, այլ՝ ուսանողների բողոքի ակցիայի մեջ է քաղաքական ենթատեքստ տեսնում: Նախարարի աղբյուրների համաձայն՝ կազմակերպիչների մեջ կան շահագրգիռ քաղաքական ուժեր, ում անունները Աշոտյանը այդպես էլ չտվեց:

    «Դուք էլ կարող եք հետաքրքրվել ու իմանալ, թե բուհի որոշ վարչական աշխատողների կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել այս երկու օրերի ընթացքում ու ինչպես են օգտագործել իրենց վարչական ռեսուրսները»,- հայտնեց նախարարը:

    Աշոտյանը պնդում է, որ առաջնորդվել է օրենքով իրեն տրված լիազորություններով, իսկ մնացած հարցերի պատասխանը պետք է փնտրել դատարանում:

    Աշոտյան-Զոլյան վեճը կշարունակվի դատարանում

    Սուրեն Զոլյանն արդեն մեկ գործով դիմել է ՀՀ վարչական դատարան ու ասում է, որ ևս երկու հայցով էլ դիմելու է, բողոքարկելու նախարարի որոշումներն ու հրամանները:
    ՀՀ ԿԳ նախարարության ներկայացրած իրավական փաստարկների հետ բուհի նախկին ռեկտորը համաձայն չէ: Նա պնդում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված չէ, որ նախարարը կարող է ռեկտորին կարգապահական տույժի ենթարկել ռեկտորի գործուղման և գործուղման ընթացքում ռեկտորի պարտականությունները պրոռեկտորի վրա դնելու համար:
    Ընդհակառակը՝ օրենքը սահմանում է, որ ռեկտորը կարող է իր բացակայության ժամանակ պարտականությունների կատարումը դնել պրոռեկտորներից մեկի վրա: («Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ կառավարության 31.10.2002թ. թիվ 1929-Ն որոշման 38-րդ կետի «Ժ» ենթակետ):

    «Ինչ վերաբերվում է իմ արտասահման գործուղումներին, ապա պետք է նշեմ, որ ռեկտորը իրավունք ունի ներկայացնել համալսարանը օտարերկրյա պետություններում («Կրության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ԵՊԼՀ կանոնադրության 38-րդ կետի «Բ» ենթակետ)»,- գրել է ռեկտորը ԿԳ նախարարին ուղղված նամակում:

    Վերահսկողական հանձնաժողովի բացահայտումը և ռեկտորի պարզաբանումները

    Նախարարությունը ռեկտորին մեղադրում է գոյություն չունեցող մասնագիտություններով ուսանողներին դիպլոմներ տալու մեջ, ինչը օրինախախտում է: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ այդ փաստը հայտնաբերվել և արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:

    Սուրեն Զոլյանը հրաժարվել է այս մեղադրանքներից, որը հաստատել են նաև ռեկտորի գործընկերներից մի քանիսը: Սակայն

    «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետի համաձայն «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության»,- նշված է նախարարության վերջին հայտարարության մեջ: նախարարությունը չի փոխել իր որոշումը:

    Զոլյանն էլ պատասխանում է, որ ինքը առաջնորդվել է նույն օրենքի 15-րդ հոդվածով՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության»:

    «Ես արդեն դիմել եմ վարչական դատարան ու դեռ պատրաստվում եմ ամենաքիչը երկու բողոքով էլ գնալ դատարան: Դեռ լուր չունեմ դատարանից, սակայն շարունակելու եմ պաշտոնավարել, քանի որ ստացել եմ ուսանողներիս վստահության ու աջակցության քվեն»,- www.hra.am –ին հաղորդել է Զոլյանը:

    Հիշեցնենք, որ նախարարի մեկ այլ հրամանով բուհը ժամանակավորապես կղեկավարի բուհի պրոռեկտոր ԳաբրիելԲալայանը, ով հայտարարել է, որ ռեկտորի թիմակից է իրեն համարում ու նրա օրոք բուհում միայն դրական անցուդարձ է տեսել: Բալայանը նաև ասել է, որ նախարարի որոշումը կատարելու է, սակայնիր համար բուհի ռեկտորըդեռՍուրենԶոլյանն է:

    Պայքարում են սոցիալական ցանցերի միջոցով և այլ եղանակներով

    Մինչև հարցի կարգավորումը իրավական դաշտում, բրյուսովցիները շարունակում են պայքարել սոցիալական ցանցերի ու «Բրյուսովցիներ» միության միջոցով: Սա հասարակական կազմակերպություն չէ, ինչպես շրջանառվում է մամուլում, այլ նախաձեռնող խումբ, որի մեջ ներգրավված են բուհի ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ:

    Դասախոսներն այսօր հրապարակել են անկախ բուհի ազատ դասախոսի մանիֆեստը՝ հիշեցնելով, որ համալասարանը ինքնավար կառույց է:

    Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
    Աղբյուրը՝ www.hra.am
    Կրթության իրավունք

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (19.04.2012), Ariadna (19.04.2012), Sagittarius (19.04.2012), StrangeLittleGirl (20.04.2012)

  5. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոծյանի այցը Բրյուսով.

    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (19.04.2012)

  7. #19
    Սկսնակ անդամ Sirarpi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2012
    Հասցե
    Մարս մոլորակ, Սնիկերսի հանրապետություն
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ էն, որ բրյուսովցիները չեն լռում ու հանուն ռեկտորի ցույց են անում, դա արդեն շատ գովելի ա

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.04.2012), Աթեիստ (20.04.2012)

  9. #20
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sirarpi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էն, որ բրյուսովցիները չեն լռում ու հանուն ռեկտորի ցույց են անում, դա արդեն շատ գովելի ա
    Շատ գովելիա, շատ, Հայաստանում ցույց անելն ու տելեվիզրով երևալն ու սեփական անխելքությունից ուրիշների փիարի ու անձնական շահերի գործիք դառնալը մոդայա դառել:
    Էսօր մեր հարևանի կանալիզացիան զասարենի էր եղել, արդեն հարևաննորով գնում էին օպերա ցույց անելու ու նախագահի հրաժարականը պահանջելու: Վայ քեզ հայ ժողովուրդ վայ...

  10. #21
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իհարկե պետք է սուս մնալ ամեն դեպքում, ինչ ուզում են թող անեն, մենակ թե հանկարծ "մոդայիկ" չդառնանք, մոդային տուրք չտանք
    իսկ ինչ վերաբերում է թեմային, ուրախ եմ, որ երիտասարդների մեջ իրենց իրավունքները պաշտպանելու ձգտում ու գիտակցություն կա ու ցավում եմ, որ մեր ժամանակ դա չկար
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (20.04.2012), Հայուհի (19.04.2012), Ձայնալար (20.04.2012), Նաիրուհի (20.04.2012), Ռուֆուս (19.04.2012)

  12. #22
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    26
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ Աշոծյանի՝ բուհի ռեկտորի ընտրության ժամանակ Զոլյանն էլի կարող է թեկնածություն դնել...
    Բանից գլուխ հանող մարդի՛կ, որքանո՞վ է հավանական, որ նման բան կլինի:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  13. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտյանն, առանց պարզաբանումների, ոչ նպատակահարմար էր համարել Զոլյանի մասնակցությունըմարտի 19-23-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի 41-րդ հերթական նիստին»:
    Եվս մեկ հարված հայոց լեզվի՞ն

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (20.04.2012), Ռուֆուս (20.04.2012)

  15. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զոլյանը բացառիկ մանրամասներ կհրապարակի

    Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բրյուսովի անվան համալսարանի շուրջ իրադարձություններից: Իշխանական հավաստի աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ական վերնախավը որոշել է , /իսկ որոշ տվյալների համաձայն արդեն իսկ իրականացրել է/ վաճառել Բրուսովի համալսարանի և Երևանի Պետական Կոնսերվատորիայի շենքերը: Բուհերի փոխարեն, վաճառքից հետո այդ շենքերը դառնալու են հյուրանոցներ, իսկ բուհերը մտնելու են մանկավարաժական հալասարանի կազմի մեջ:

    Հաշվի առնելով, որ գործարքը կարող էր մեծ աղմուկ հանել, ՀՀԿ նախագահն ու վարչապետը որոշել են դա անել նախընտրական փուլի թոհուբոհի ընթացքում: Գործարքի առաջին քայլը դրված է նախարար Ա. Աշոտյանի վրա: ՀՀԿ վերնախավը որոշել է, որ ամեն դեպքում, նա ընտրություններից հետո չի մնալու նախարար և նրան հանձնարարավել է կեղտոտ գործի առաջին մասը` բարձրացնել աղմուկ, հեռացնել ռեկտորներին, բուհերի շուրջ ստեղծել անառողջ մթնոլորտ:Այնպես, որ մոտ ապագայում սպասենք կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտորի ազատման հրամանին: Բնականաբար, Ա. Աշոտյանը պետք է նաև ջանասիրաբար հերքի շենքերի վաճառքի լուրերը, սակայն, ամիսներ անց նա չի լինի նախարար, իսկ նոր նախարարը կհայտարարի, որ պատասխանատու չէ նախորդի ասածների համար:

    Նշենք, որ այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը հայատարարել է, որ փորձել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն չի կարողացել. վարչապետին ուղղած իր նամակն էլ չի ընդունվել ԵՊԼՀ բլանկի վրա ներկայացված լինելու պատճառաբանությամբ։ Զոլյանին առաջարկել են նամակը գրել որպես քաղաքացի: Արդյունքում նա ստիպված է եղել դիմել ԵՊԼՀ ուսանողներին՝ խնդրելով իր նամակը փոխանցել վարչապետին:

    Նա նաև խոստացել է առաջիկայում իր և Արմեն Աշոտյանի հակամարտության մասին բացառիկ մանրամասներ հրապարակել:

    Zham.am
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (22.04.2012), StrangeLittleGirl (22.04.2012), Tig (23.04.2012)

  17. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Աշոտյանը պետք է մտածեր, նոր խոսեր»

    Ինչպես արդեն տեղյակ ենք,ԿԳ նախարար Ա.Աշոտյանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի հակամարտության արդյունքում ռեկտորը հեռացվեց աշխատանքից: Սակայն նույն համալսարանի ուսանողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին` կազմակերպելով բողոքի խաղաղ երթեր, հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հետ: Քանի որ ուսանողներն իրենց ուսխորհրդի կողմից աջակցություն չստացան, ստեղծեցին նոր կառույց` «Ազատ ուսանողների ֆորում» անվանմամբ: Նրանց գործունեության մասին մանրամասներ պարզելու համար հարցազրույցի հրավիրեցինք ֆորումի ակտիվիստներից մեկին` Նարեկ Սամսոնյանին:

    -Ուսանողական ֆորումի բողոքի պատճառն արդեն հայտնի է հասարակությանը: Սակայն խնդրում եմ ևս մեկ անգամ հստակեցնե՞ս:

    -Ուսանողական Ֆորումը ստեղծվել է ԵՊԼՀ ուսանողների մեծամասնության կամքով, այն բանից հետո երբ ԿԳ Նախարարը, կամայականորեն, որոշեց աշխատանքից հեռացնել բուհի ռեկտոր պարոն Ս. Զոլյանին:



    -Ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում՝ ռեկտորին հեռացնեն:

    -Նախ և առաջ պատճառը օրինական չլինելն է, քանի որ ԿԳ նախարարի առաջին հրամանից սկսած մինչև վերջին հրամանը ապօրինի է և չի համապատասխանում իրավական նորմերին: Առաջին հրամանի մեջ նախարարի կողմից նույնիսկ օգտագործվել է «նպատակահարմար չեմ գտնում», բառակապակցությունը, որը քիչ թե շատ հասկացող մարդկանց համար, արդեն իսկ չի կարող ասոցացվել օրենքի հետ:

    -Քո կարծիքով Ս. Զոլյանն ի՞նչ դեր է ունեցել ԵրՊԼՀ-ում:

    -Սուրեն Զոլյանի ունեցած դերի մասին է խոսում հենց նույն ուսանողնական ֆորումի ստեղծումը և նմանատիպ լուրջ աջակցությունը ուսանողների, դասախոսների և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից: Ավելացնելը, թերևս, անիմաստ է:

    -Որո՞նք են ձեր հետագա անելիքները:

    -Մենք սկսել ենք ինքնաբուխ բողոքի միջոցառումներով, որոնցով մեր բողոքն էինք արտահայտում ԿԳ նախարարի կողմից արված ապօրինությունների դեմ: Հիմա Ազատ Ուսանողների Ֆորումն արդեն կազմակերպված և իր նպատակներին հասնելու ունակ և ես կասեի, որոշ անգրագետների համար` վախենալու կառույց է, որին պաշտպանում են մի շարք բուհերի ուսանողներ և տարբեր միջազգային ու տեղական հասարակական՝ ոչ քաղաքական կազմակերպություններ և շարժումներ: Մենք հաստատակամ ենք մեր ցանկությունների մեջ և վստահ ենք, որ կարողանալու ենք իր հաղթական ավարտին հասցնել մեր սկսած գործը և պատրաստակամ ենք հետագայում էլ շարունակել մեր գործունեությունը և արձագանքել ցանկացած ապօրինության, որը կլինի բուհական համակարգում:

    -Ինչո՞ւ ուսխորհրդի նախագահը ձեզ չի աջակցում:

    -Ուս խորհրդի նախագահի մասին կարծիք հայտնելն ինձ համար վիրավորական եմ համարում, կներեք, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր դավաճան մարդիք, ովքեր դավաճանել են բուհի սկզբունքները ստանալու են իրենց քայլերին համապատասխան գնահատական և վերաբերմունք ուսանողների կողմից:

    -ԿԳ նախարար Աշոտյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ձեր շարքերում կան որոշ մարդիկ, որ փորձում են քաղաքական դիրք զբաղեցնել ` օգտագործելով այս առիթը: Արդյո՞ք նա քեզ ի նկատի ուներ:

    -Չգիտեմ Աշոտյանն ինչ ի նկատի ուներ, կամ, առավել ևս, ում, բայց այն, որ Աշոտյանը պետք է սկզբից մտածեր, նոր խոսեր դրանում վստահ եմ միանշանակ: Ամենաառաջինը քաղաքականացնել այս շարժումը, բոլորս էլ հասկանում ենք՝ նշանակում է վերացնել այն, իսկ այդ բանն ում է ձեռնտու կարող եք՞ ասել: Իհարկե Աշոտյանին և Կուսխորհրդի վերածված ուսանողական խորհրդին: Իսկ միգուցե Աշոտյանը երիտասարդ տարիքում իր քաղաքական կարիերան այդպես է սկսել և սեփական փորձից ելնելով է դիտարկում այս իրավիճակը: Համենայն դեպս խորհուրդ կտամ պարոն Աշոտյանին նախ և առաջ փորձել ապակուսակցականացնել Երևանի բուհերի Կուսակցական ուսխորհուրդները, նոր անցնել մնացած իրեն հուզող հարցերին:

    -Նույն հանդիպման ժամանակ քեզ ոստիկանություն հրավիրեցին: Ի՞նչն էր պատճառը:

    -Պատճառը ինձ մեկուսացնելու անհագ ցանկությունն էր: Այնտեղ կային մարդիկ, որոնք ապօրինի էին մուտք գործել համալսարան և նրանց միակ նպատակը համալսարանի տարածքում սադրանք կազմակերպելն էր, որին էլ նպաստեցին ոստիկանության աշխատակիցները:

    -Մամուլում նաև շահարկվում է ուսանողների որոշակի քաղաքական հայացքներ ունենալու հարցը: Արդյո՞ք այդպես է:

    -Այն, որ ցանկացած ՀՀ քաղաքացի ունի ազատ կամաարտահայտման իրավունք, դա թերևս զարմանալի չէ: Իսկ ուսանողները, երևի թե ՀՀ քաղաքացիներ են, և բնական է, որ պետք լինեն նաև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ուրիշ հարց է, որ փորձ է արվում ամենստոր և ճղճիմ ձևով ցեխ շպրտել մեր սկսած արդար և ազնիվ գործի վրա, պարզապես այս մարդկանց համար անհասկանալի և մահու չափ սարսափելի է առերեսվել ինտելեկտի և կրթվածության հետ, քանի որ իրենք, իրենց ողջ քաղաքական և հասարակական գործունեության ընթացքում, իրենց շրջապատել են տգիտությամբ և շողոքորթ ու պնակալեզ մարդկանցով: Իսկ մամուլի կողմից հաճախակի լսվող վայրահաչոցներն ավելի են մեր կամքն ու պատրաստակամությունը ավելացնում: Վերջում միայն կարող եմ ասել, որ մեր շարժման մեջ քաղաքական տարրեր փնտրելը հավասարազոր է մութ սենյակում սև կատու փնտրելու հետ, որը նույնիսկ այդ սենյակում չէ:

    Սեդա Ստեփանյան

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (23.04.2012), Sagittarius (22.04.2012)

  19. #26
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,151
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    «Աշոտյանը պետք է մտածեր, նոր խոսեր»

    Սեդա Ստեփանյան

    Աղբյուր
    wow, հետաքրքիր զարգացումներ են. հուսով եմ ուսանողական ակտիվությունը կտարածվի նաև մյուս ԲՈՒՀերի վրա, և ուսխորհուրդներից կտշեն հանրապետական ժոպալիզներին: Ամենացավալին երկրում ստրկացած ուսանողությունն է. նույնիսկ ամենատոտալիտար համակարգերում ուսանողությունը լինում է ամենաառաջադեմ, անկաշկանդ և հեղափոխական զանգվածը:
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (23.04.2012), StrangeLittleGirl (22.04.2012), Tig (23.04.2012), Հայուհի (28.04.2012), Ձայնալար (22.04.2012), Նարե (24.04.2012), Ռուֆուս (22.04.2012)

  21. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (28.04.2012), StrangeLittleGirl (28.04.2012), Ներսես_AM (28.04.2012), Ռուֆուս (28.04.2012)

  23. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուրս շատ էկավ էս կինը Շատ լավ խոսեց

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (28.04.2012), Ռուֆուս (28.04.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանի Պետական Համալսարան
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 210
    Վերջինը: 19.06.2015, 12:20
  2. Լեզվաբանական հարաբերականություն
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.01.2014, 18:25
  3. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  4. Հայկական Բաց Համալսարան.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.10.2009, 14:25
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •