User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայ գրատպության 500-ամյակ

  1. #1
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ գրատպության 500-ամյակ

    Տեղեկացնեմ որ Ապրիլի 22 ին Երեվանի կենտրոնում ամենուրեք լինելու է գեղեցիկ տոնակատարություններ: Մեր հիմնարկի աշխատանքները ուղղված են Անդրեա Բոչելլի համերգին, մատենադարանի շենքի վրա պատմավավերագրական 3d անիմացիային և ընդհանուր կենրոնի լուսավորությանը՝ ծրագրի շրջանակներում:

    Ծ Ր Ա Գ Ի Ր
    1. Ազատության հրապարակ–«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից»
    Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մենահամերգը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և …… երգչախմբերի մասնակցությամբ:
    20:00–21:30
    2. Հանրապետության hրապարակ –«ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ»
    Մասնակցությամբ՝ աշակերտների ու ստեղծագործ նկարիչ պատանիների: Կավճանկարչություն և գեղանկարչություն
    Քայլերթ՝ Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա- Սարյան պուրակ
    17:00–18:30
    3. Սարյան արձանի պուրակ–«Գոհարներ»
    Հայ պոեզիայի լավագույն նմուշներն անվանի արվեստագետների ընթերցմամբ
    19:00 –20:00
    4. Գաֆեսճյան արվեստի կենտրոն /Կասկադ համալիր/ – Գրքի ցուցահանդես
    11:00–20:00
    5. Սիրահարների այգի–«Պոեզիան երգում»
    Բառդ երաժիշտների երգերը դասական պոետների խոսքերով
    20:00 –22:30
    6. Խամաճիկների պետական թատրոնի դիմաց /Մաշտոցի 43/–Հ. Ք. Անդերսեն«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
    21:30 –22:30
    7. Մոսկվայի պուրակ– Շեքսպիր «Տասերկուերորդ գիշեր»
    Երևանի Հր. Ղափլանյանիանվան դրամատիկական թատրոն
    18:00 – 20:00
    8. Հովհ. Թումանյանի թանգարանի աստիճանավանդակ –«Հավերժողը»
    1512-2012թթ.հայ տպագրության անցած ճանապարհն աշխարհում -ցուցահանդես
    12:00 –20:00
    9. Վ. Սարոյանի արձան –«Խաղում ենք Սարոյան»
    Համազգային պետական թատրոն
    18:00 – 20:00
    10. Կոնսերվատորիայի պուրակ – «Իմ դպրոցի անունն է…»
    Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
    18:00 – 19:30
    «Օշական» երգչախումբ
    Ռոմանսներ ու խմբերգեր դասականների խոսքերով
    19:30 – 20:30
    Ալին Գոյան «Կոմիտասական»
    21:30–22:30
    11. Վ. Տերյանի արձանի պուրակ –«Նոր, նորովի»
    Երիտասարդ պոետները ներկայացնում են հեղինակային պոեզիա
    18:00 –20:00
    12. Կարապի լիճ –«Գրքի հաղթարշավը» ֆիլմ
    Ջրային էկրանինցուցադրում
    21:00 –22:00
    13. Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի շքամուտք–«Այբուբեն»
    Մասնակցությամբ՝ գրադարանի թատերախմբերի
    18:00 – 20:00
    14. Հյուսիսային պողոտա –«Հայերեններ»
    Թ. Ալթունյանի անվան երգի պարիանսամբլ
    18:00 – 20:00
    15. Շառլ Ազնավուրի անվան հրապարակ–«Եսենին»
    Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
    18:00 – 20:00
    16. Մ. Նալբանդյանի արձանի հարակից տարածք –«Հեքիաթի երգը»
    Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
    19:00 –20:30
    17. Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոցի հատում–«Գրքից եկածները»
    Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
    18:00 –20:00
    18. Մյասնիկյանի արձանի հարակից այգի
    Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք
    16:00 –21:00
    «Օտարալեզու պոեզիա»
    Համաշխարհային գրականությանբնագրերըԲՈՒՀ-երի ուսնողների ընթերցմամբ
    18:00 – 20:00
    19. Կիրովի անվան մանկական զբոսայգի – «Երևանյան էսքիզներ»
    փողային նվագախումբ, լարախաղացներ
    17:00 –20:00
    20. Շահումյան հրապարակ – հատվածներ «Չարենց» և «Ալեք» ներկայացումներից
    Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
    18:00 –20:30
    21. Անգլիական այգի – «Մենախոսություններ»
    Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
    19:00 – 21:00
    22. Վ. Մամիկոնյանի արձանի հրապարակ -«Հանուն գիր ու գրքի»
    Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
    18:00 – 19:30
    «Բերդ» անսամբլի ելույթ
    19:30 – 22:00
    23. Առագաստ սրճարանի լճակ – «Իմպրովիզ» ջազ նվագախումբ
    19:00 –23:00
    24. Ինչ-որ տեղ - «Մենք տասներկուերորդն ենք»
    Երիտասարդական անակնկալ-ակցիա
    Ինչ-որ պահի
    25. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հարթակ - «Երևան – գրքի համաշխարհայինմայրաքաղաք»
    Հանդիսավոր արարողակարգ, գեղարվեստական մաս, եռաչափ գրաֆիկա, հրավառություն
    22:30 – 23:30

    Միջոցառումներ կլինեն նաև Երևան քաղաքի 12 վարչական շրջանների կենտրոններում ու հրապարակներում:

    Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (16.04.2012), Tig (19.04.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրի հավերժություն

    Հայ գրատպության 500-ամյակի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում կառուցվել է նաև նոր ցուցասրահ, որտեղ <<Գրի հավերժություն>> խորագրով ցուցահանդեսում առաջին անգամ հանդես են գալիս մեկ ընդհանուր միասնական ցուցադրությամբ Հայաստանյան 4 խոշոր թանգարաններ ` Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանն ` ըստ էության ներկայացնելով մեր գրավոր մշակույթի հարուստ կենսագրությունը: Շարունակությունը այստեղ
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 28.04.2012, 15:17:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •