Ինչ-որ բան պետք է փոխել իմ կյանքում, բայց ի՞նչ...միգուցե՞ ինքս ինձ...շուտով տարեդարձս է, 29 տարեկան եմ դառնում...միայն այդ մասին միտքը տակնուվրա է անում հոգիս...այն միտքը, որ ասես մեկ ուրիշն է ապրում իմ կյանքը դեռ պտտվում է գլխումս...երբ փոքր էի մտածում էի այդ տարիքում արդեն ամուսնացած կլինեմ ու երեխաներ կունենամ, բայց 29 տարեկան եմ ու անգամ ընկեր չեմ ունեցել...ես այն մարդկանցից եմ, որ սիրում է իր ծննդյան օրը, բայց վերջին մի քանի տարիներին ամուսնանալու ծեծված թեմայի պատճառով չեմ ուզում ոչ մեկը գա կամ նշենք, որովհետև այս թեմայից այն կողմ ոչ մի բան չեն մաղթում...
Էջանիշներ