Բարև Ձեզ,
Հունիսի 8-ին լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը: Բժիշկն ասաց, որ այդ օրվանից կարող եմ վերցնել իմ նախածննդյան արձակուրդը: Այս տարի ես օգտագործել եմ ինձ հասանելիք ամենամյա արձակուրդի 3 օրը միայն: Կարո՞ղ եմ հունիսի 8-ից շուտ գնալ արձակուրդ` օգտագործելով ինձ հասանելիք ամենամյա արձակուրդի մնացած օրերը: Իսկ ինչպե՞ս հաշվարկել ամենամյա արձակուրդի օրերի ընդհանուր քանակը, հունիսի 8-ից որքա՞ն օր շուտ ես կարող եմ գնալ արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ`
Նաիրա
Էջանիշներ