Արդեն մի քանի տարի է՝ լսում եմ նրա կատարումները ու միշտ հիանում զուլալ ձայնով և իր երգերում ազգային մեղեդիների բացառիկ մաքրությամբ:
Լսեք.
Արդեն մի քանի տարի է՝ լսում եմ նրա կատարումները ու միշտ հիանում զուլալ ձայնով և իր երգերում ազգային մեղեդիների բացառիկ մաքրությամբ:
Լսեք.
Ariadna (12.04.2012), Claudia Mori (11.04.2012), enna (18.01.2014), Peace (29.03.2013), Progart (02.05.2019), Tig (11.04.2012), Valentina (29.03.2013), Արէա (11.04.2012), Դատարկություն (13.04.2012), Լուսաբեր (12.04.2012), հովարս (12.04.2012), Ձայնալար (12.04.2012), Մանուլ (11.04.2012), ՆանՍ (27.06.2012), Նարե91 (11.04.2012), Շինարար (11.04.2012), Ուլուանա (27.06.2012), Ռուֆուս (11.04.2012), Ֆոտոն (12.04.2012)
ես ել շաաաաատ եմ հավանում,, իսկապես շատ լավ երաժիշտ է Լիլիթ Պիպոյանը
Լիլիթին էս վերջերս վերաբացահայտեցի ու վերագնահատեցի: Ինքը եզակի երևույթ է հայկական ֆոլկում, բացի նրանից որ հրաշալի ձայնային տվյալներ ունի, ինքը նաև վերին աստիճանի գրագետ երաժիշտ է, ով կարողանում է իրար կապել ֆոլկը, ռոքը, հոգևորը ու այլ ոճեր:
Եթե Մեսչյանն ու Հախվերդյանը հայկական ֆոլկի Բոբ Դիլանն ու Քեթ Ստիվենսն են, ապա Պիպոյանն էլ Ջոան Բաեզն է, կամ Ջոնի Միտչելը...
Ամենասիրածս երգն էլ ներկա պահին սա է, գրեթե ամեն օր գոնե մի անգամ լսում եմ
I may be paranoid but no android!
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Լիլիթ Պիպոյանը լավն ա, բայց խնդրում եմ՝ Ջոան Բաեզի հետ մի համեմատեք:
Իսկ Ջոնի Միտչելի հետ կարելի՞ ա համեմատել
I may be paranoid but no android!
Շատ եմ սիրում Պիպոյանին...
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Peace (29.03.2013), StrangeLittleGirl (28.06.2012), Valentina (08.12.2012), հովարս (28.06.2012)
Մի քանի տարի առաջ, Լիլիթ Պիպոյանի ձայնն ու երգերը դուրս չէին գալիս: Նոր էլ լսեցի էլի դուրս չեկավ: Երգերը ննջեցնող են, ձայնն էլ նյարդացնող:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Ոչ մեկ էս երգը չէր դրել զարմանալի ա.
Մի լար
Դու միալար մի՜ լար,անգին, այս կույր-անբույր գիշերով,
Երգիդ վերքին թող իմ հոգին ծածկի ոսկե հուշերով:
Ես քեզ մի հեզ, գթոտ մոր պես մի ջինջ-անջինջ պատգամ տամ,
Ցավից , դավից մնաս անտես,
Ու միշտ անվիշտ ու փարթամ:
Քեզ ինչ, թե ինձ բաժին մնա քո լեռ ու բեռ տառապանք:
Ես իմ դժխեմ կյանքում անմահ և՛ երգ, և՛ վերք, և՛ փրկանք:
Վերջին խմբագրող՝ Valentina: 29.03.2013, 17:26:
Շատ եմ հավանում Լիլիթ Պիպոյանի ձայնն էլ, երգերն էլ։ Զուլալ են մի տեսակ։
Ինձ համար նրա երգերը շատ հանգստացնող են, բայց ոչ քնեցնող, եթե, իհարկե, օրորոցային չի ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Valentina (29.03.2013)
Վայ, ես էլ գրառումն անելիս նույն բանն էի մտածում ու որոշել էի էդ երգը դնել՝ որպես իմ ամենասիրելիներից : Ուղղակի գրառումն անելը սկսել էի ժամեր առաջ ու էջը չէի թարմացրել։
Երևի շատերի պես, ես էլ Լիլիթ Պիպոյանին սկզբից էդ երգով եմ ճանաչել, որովհետև հեռուստացույցով հաճախ էին ցույց տալիս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Valentina (29.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ