User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ընտանիքի միակ երեխան

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտանիքի միակ երեխան

    Ընտանիքում միայն մի երեխայի առկայությանը մարդիկ սովորաբար դրականորեն չեն վերաբերվում:
    Կամ ասում են. «Էրես կառնի, էգոիստ կմեծանա»:
    Կամ էլ. «Մեղք է էդպես մենակ, առանց քույր, եղբայր»:

    Ընդհանրապես, իդեալական ընտանիքը մարդկանց պատկերացումներում անպայման ներառում է երկու (կամ ավելի շատ) երեխա: Ուրիշների մոտ մի երեխայի առկայության դեպքում սովորաբար հարցնում են. «Երկրորդը ե՞րբ եք ունենալու», այլ ոչ թե «Երկրորդն ունենալո՞ւ եք»:

    Ի՞նչ կարծիքի եք էս հարցի վերաբերյալ:

    Ակումբում կա՞ն ընտանիքի միակ երեխաներ: Դժգո՞հ եք, որ չունեք քույր, եղբայր:
    Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր միայն մի երեխա ունեն և ավել չեն ունենալու: Դժգո՞հ եք ձեր որոշումից:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.04.2012), impression (11.04.2012), Kita (04.05.2012), sharick (03.05.2012), Smokie (03.05.2012), Աթեիստ (11.04.2012), ՆանՍ (02.05.2012), Ուլուանա (30.04.2012), Ֆոտոն (12.04.2012)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Ակումբում կա՞ն ընտանիքի միակ երեխաներ: Դժգո՞հ եք, որ չունեք քույր, եղբայր:
    Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր միայն մի երեխա ունեն և ավել չեն ունենալու: Դժգո՞հ եք ձեր որոշումից:
    ivy ջան, միակ երեխաները երազում են քույր-եղբայր ունենան, իսկ քույր ու եղբայր ունեցողները սովորաբար ուզում են միակը լինել:
    Չգիտեմ ոնց կլիներ որ քույր կամ եղբայր ունենայի, /նախընտրում եմ եղբայր/, բայց ցանկալի կլիներ որ լիներ:


  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.04.2012), Firegirl777 (11.04.2012), ivy (11.04.2012), unknown (11.04.2012), ՆանՍ (02.05.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան, միակ երեխաները երազում են քույր-եղբայր ունենան, իսկ քույր ու եղբայր ունեցողները սովորաբար ուզում են միակը լինել:
    Չգիտեմ ոնց կլիներ որ քույր կամ եղբայր ունենայի, /նախընտրում եմ եղբայր/, բայց ցանկալի կլիներ որ լիներ:
    Ես չէի ուզի քույր չունենալ: Բայց որ չունենայի (իհարկե չեմ կարող հաստատ ասել), երևի դրանից ուրիշ մարդ չլինեի...
    Վերջին խմբագրող՝ ivy: 11.04.2012, 13:22:

  6. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ բարեկամներից մեկը ընտանիքի միակ զավակն է: Ամուսնացել է 20 տարեկանում: Մի անգամ այդ թեմայով զրուցելիս ասաց, որ դա սխալ որոշում էր: Ինքը այդ տարիքում քույր էր ուզում, ոչ թե կին, սակայն այն ժամանակ դա չէր գիտակցում:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), h_jak (11.04.2012), ivy (11.04.2012), Kita (04.05.2012), Smokie (03.05.2012), Ուլուանա (30.04.2012)

  8. #5
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս ընտանիքում միակ երեխա եմ եղել, ու միշտ էլ երազել եմ մեծ եղբայր ունենալու մասին, մի կողմից գուցե լավ է որ մենակ եմ եղել, բայց ամեն դեպքում վատ է, չկա մեկը ով հենց քո հարազատն է, ու հետ կկիսես այն ինչ նույնիսկ ծնողները չեն իմանա, չնայած ունեմ ընկերուհի ում հետ նույն այդ հարաբերություններ են, էգոիստ մեծանալու մասին չեմ կարող հաստատ ասել, կոնկրետ ընտանիքից է կախված, երես տան, երես կառնի, չտան չի առնի, նույն հաջողությամբ եսասեր կարող է մեծանալ ընտանիքի առաջին երեխան, կամ առաջին թողը, օրինակներ գիտեմ: Մենակ լինելը ամեն դեպքում միշտ էլ վատ է մի կողմից, լավ մյուս կողմից, նայած ինչ տեսանկյունից ես նայում:
    Իմ փոքրիկը դեռևս միակ երեխան է, կուզենայի երկրորդ, բայց ամենինչ այնքան խճճված է, որ ես ինքս չգիտեմ թե ինչպիսին կլինի ապագան:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.04.2012), unknown (11.04.2012)

  10. #6
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ինքս ինձ անսահման հարուստ ու երջանիկ մարդ եմ համարում. ունեմ և քույր, և եղբայր, որի համար անչափ շնորհակալ եմ ծնողներիցս։ Հարազատ քույր, եղբայր ունենալու առավելությունն ու ապահովության, պաշտպանության զգացումը առավել ակնհայտ զգացել եմ ամուսնանալուց հետո։ Ես գիտեմ, որ ամեն ամեն հարցում ունեմ օգնող, սկսած ամենատարրական կենցաղային հարցերից, վերջացրած հոգեկան։ Ամուսինս ընտանիքի միակ երեխան է, ու երբեմն զգում եմ, որ ինքն զգում է էն հարազատ հոգու կարիքը, ում հետ ունես մանկության հուշեր, ում հետ կարող ես ժամերով խոսել, հիշել, ծիծաղել, վիճել, բայց մնալ հարազատ։
    իմ ընտանիքում, եթե Աստված կամենա, կլինեն և քույրիկներ և եղբայրներ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), Cassiopeia (11.04.2012), ivy (11.04.2012), Smokie (03.05.2012), unknown (11.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Լուսաբեր (12.04.2012), Մանուլ (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012), ՆանՍ (02.05.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ միակ իչու չէ նաև միայնակ երեխա, շատ դեպքերում ցավում եմ որ եղբայր (քրոջ մասին չեմ մտածել, երևի չէի ցանկանա) չունեմ, բայց դե հիամ սենց ստացվեց.
    Ես հիմա ունեմ երկու տղա և կնոջս հետ միասին պլանավորել ենք դեռ 3 երեխա էլ ունենալ, միշտ երազել եմ մեծ ընտանիք ունենալ և կամաց կամաց իրականացնում եմ իմ երազանքը.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), Arpine (11.04.2012), Cassiopeia (11.04.2012), Claudia Mori (11.04.2012), ivy (11.04.2012), unknown (11.04.2012), Մանուլ (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012), ՆանՍ (02.05.2012), Ուլուանա (30.04.2012)

  14. #8
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ` ընտանիքի միակ երեխաների համար ոնց, բայց ընտանիքի միակ երեխաների երեխաների համար ուղղակի ահավոր ա դա: Շատ վատ ա, շատ:
    Մամաս էլ, պապաս էլ ընտանիքի միակ երեխան են: Ու մենք ո´չ հարազատ հորաքույր ունենք, ո´չ մորաքույր, ո´չ հորեղբայր, ո´չ քեռի: Մեր ամենամոտիկ բարեկամները, ասենք, պապայիս մորաքրոջ երեխեքն են: Ես համ քույր ունեմ, համ եղբայր, հուսով եմ` մեր երեխեքը կօրհնեն ծնողներիս : Իսկ իդեալականը, կարծում եմ, 2 աղջիկ, 2 տղան է, որ բոլորի երեխեքն ունենան հորաքույր, մորաքույր, հորեղբայր, քեռի: Ես էդպես եմ նախատեսում : Իհարկե, դա միայն էն դեպքում, եթե հնարավորություն կա 4 երեխա մեծացնելու:

    Դիմում եմ էն մարդկանց, ովքեր ցանկանում են 1 երեխայով սահմանափակվել. խնդրում եմ, մի´ արեք այդպիսի բան, ձեր թոռները ձեզ չեն ների:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.04.2012), Ariadna (11.04.2012), Cassiopeia (11.04.2012), Firegirl777 (11.04.2012), ivy (11.04.2012), murmushka (11.04.2012), Smokie (03.05.2012), soultaker (12.04.2012), unknown (11.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Լուսաբեր (12.04.2012), Ձայնալար (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012), ՆանՍ (02.05.2012), Ուլուանա (30.04.2012), Ֆոտոն (12.04.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մոտ հինգ տարի ապրում էի երջանիկ ու անդարդ, ամեն ինչ իմն էր, բոլորն ինձ էին սիրում, ես վերջն էի
    հետո ծնվեց նա՝ իմ բոլոր դժբախտությունների սկիզբը, անհասկանալի ու լացկան, լիքը շորերի մեջ փաթաթած մի երևույթ, որին մամաս հա գրկում էր
    ես ինչ օյին ասես դրեցի դրա գլխին, որ որտեղից էկել էր, էնտեղ էլ գնար, առանց հետ նայելու
    էլ սոսկան էի ծակում ու խցկում բերանը, էլ խմում էի իր շշի ողջ կաթը ու չէի ասում, որ ոչ թե պահել եմ որ խմի, այլ ինքս եմ քաշել գլուխս
    ամենաանհավանական բաները բարդում էի իր վրա, որ հասկանա էդ անուղեղ արարածը, որ իրեն ստեղ ոչ ոք չի սիրում, իսկ մամային ու պապային մենակ թվում ա, թե սիրում են, ու եթե նա ռադ լինի, սկի չեն էլ զգա իր բացակայությունը
    էդպես մենք սառը, հետո բավականին թեժ պայքարի մեջ էինք շաաաատ երկար ժամանակ
    բայց դե հիմա ես չեմ պատկերացնում ինչ կլինեի առանց քրոջս, իմ ամենահարազատն ա, ցավը տանեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.04.2012), Ariadna (11.04.2012), Arpine (11.04.2012), CactuSoul (17.05.2013), Cassiopeia (11.04.2012), Claudia Mori (11.04.2012), Firegirl777 (11.04.2012), h_jak (11.04.2012), ivy (11.04.2012), Kita (04.05.2012), murmushka (11.04.2012), One_Way_Ticket (11.04.2012), Sagittarius (11.04.2012), Smokie (03.05.2012), Srtik (18.05.2013), StrangeLittleGirl (08.05.2012), unknown (11.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Լուսաբեր (12.04.2012), Ձայնալար (11.04.2012), Մանուլ (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012), ՆանՍ (02.05.2012), Ուլուանա (30.04.2012), Ռուֆուս (11.04.2012), Ֆոտոն (12.04.2012)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, էս ի՞նչ *** գրառում էր, հիմա ես քեզ էսքանից հետո ոնց շարունակեմ սիրել:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (11.04.2012), Kita (04.05.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես հանրությունից թաքցնելու բան չունեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.04.2012), Աթեիստ (11.04.2012), Ձայնալար (11.04.2012)

  22. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    յոոո՛, միակ երեխաներ! high five!

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (11.04.2012), Rammstein (11.04.2012), soultaker (12.04.2012), VisTolog (11.04.2012), ՆանՍ (02.05.2012)

  24. #13
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես միակը չեմ ընտանիքում, բայց այնպես է ստացվել, որ մեծացել եմ միակ երեխայի կարգավիճակով ու պայմաններով ու տատիս, պապիս էնպես էն արել, որ ես դրանից քիթս չցցեմ, այսինքն ինձ մոտ եղել է լրիվ հակառակ բան: Էն որ դպրոցում հարազատը դասատու է լինում, քարորդային 4 են դնում, որ չբանբասեն, լրիվ այդ պատմությունն էր Չնայած դժգոհ չեմ, այսպես տատիս ու պապիս ինձ լրագրող են սարքել, այսինքն մարդ ով ունի սեփական կարծիք, բայց մյուսներին արտահայտվելու իրավունք էլ է տալիս

    Բայց ցավալի կողմ էլ կա, ես ուզում էի ունենալ քույրիկներ ու եղբայրներ իմ կողքին, որ ասեի իմն են, թե չէ էդ մորքուրի, քեռու աղջիկ ու տղան սուտ է: Իրանք մեկ է ունեին իրանց սեփական կոալիցիան ու ինձ միշտ փորձում էին մի տեղից խփել՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես Մի անգամ քրոջս համար մի տղայի ճակատին քար խփեցի, արյուն եկավ, էն էլ փոխանակ ծնողներին ասի, որ տղան էր մեղավոր ու ես էլ պաշտպանում էի, ասեց, թե ինքը չի խփել ու սուս ու փուս մի անկյուն քաշվեց: Դրանից հետո միայն փողոցի շներին եմ պաշտպանում

    Արդեն շատ մեծ էի երբ պուճուր եղբայրս ծնվեց ու մեզ հետ ապրեց՝ գժվում եմ իրա համար Բայց հիմա հեռու է...ու ոչ միայն ինքը...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), ivy (11.04.2012), Ripsim (11.04.2012), Sagittarius (11.04.2012), Smokie (03.05.2012), Ինչուիկ (12.04.2012), Նաիրուհի (12.04.2012), Ռուֆուս (11.04.2012)

  26. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    յոոո՛, միակ երեխաներ! high five!
    Դու ոնց որ թե դժգոհ չես, հա՞

  27. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նի կապելկի

    Բայց եթե լուրջ, ես փոքր ժամանակ երբեք մենակ չեմ եղել. մորաքրոջս չորս երեխաները իմ քույր ու եղբայրն են եղել՝ երբեք տարբերությունը չեմ զգացել: Մանկությանս մեծ մասը իրանց հետ եմ անցկացրել և միշտ քույր ու եղբայր եմ անվանել. մորաքրոջտղա, մորաքրոջաղջիկ բառերը ինձ համար խորթ են եղել: Մամայիս դպրոցում ժողովների ժամանակ միշտ հարցնում էին «Դուք հինգ երեխա ունե՞ք»

    Մենակ մեկ-մեկ նյարդայնացնում էր, որ գյուղի երեխաները ինձ ուրիշներին եղբորս մորաքրոջ տղա էին ներկայացնում, հա դե էլի գիտեի, որ մորաքրոջ տղա եմ, բայց որ դա ուրիշներն էին ասում, մոտս միշտ «Մորաքրոջ տղա դու ես, այ համբա՛լ» վիճակն էր:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), ivy (11.04.2012), Smokie (03.05.2012), Ձայնալար (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012), Ռուֆուս (11.04.2012)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երեխան և համակարգիչը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.12.2016, 12:32
  3. Եթե ընտանիքի անդամը վտանգ է ներկայացնում ընտանիքի համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 25.11.2008, 19:43
  4. Երեխան և մտքերը...
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.09.2008, 22:46
  5. Երեխան ու երաժշտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •