Chuk-ի խոսքերից
Արէա-ի ու Գեա-ի գրառումները լուրջ կընդունեի ու կխորհեի դրանց մասին, եթե նրանք նույն ձևի «սաստած լինեին» Լիոնին, երբ վերջինս «վանյանատիպ թրքամոլներ», «վանյանապաշտներ» ու նման պիտակումներ էր կպցնում հակառակ տեսակետ ունեցողներին:
Ես էլ եմ կարծում, որ եթե ոչ բոլորը, ապա մեծ-մեծ խոսողների մեծ մասը անհրաժեշտության դեպքում ձեռքները զենք չեն վերցնելու: Ու ճիշտ հակառակը, նույն այս թեմայում ու այլուր, այդպես չհոխորտացողների, առավել ադեկվատ ու սառը իրավիճակը գնահատողների մեծ մասը անհրաժեշտության դեպքում ձեռքները զենք վերցնելու են: Որովհետև հայրենասիրությունը հոխորտալը չի, հայրենասիրությունը հարյուր հոգով մեկի վրա հարձակվելը չի, հայրենասիրությունը հետևից խփելը չի: Չեմ ուզում զուգահեռ անցկացնել, բայց կանեմ: Նման իրավիճակ եղավ Գյումրիում՝ Վանյանի նկատմամբ: Նման իրավիճակ եղավ այս թեմայում՝ Մեֆի նկատմամբ: Մեֆի՝ սեփական դիրքորոշման պատճառով նույն ձևի «հարյուր հոգով» վրա տվեցին: Ավելին, երբ որոշակի հորդորներից հետո վերջինս հայտարարեց թեմայից դուրս գալու մասին, ու իսկապես չէր մասնակցում ահագին ժամանակ քննարկումներին, «մեջքից խփում էին», մեկն էլ Լիոնն էր: Չէ, սա զուգահեռ չի: Իհարկե իրավիճակը հար և նման չի Գյումրիում եղածին, բայց մտածելու տեղ, կարծում եմ, ամեն մեկդ պետք է ունենա սրանից:
Իմ էս թեմայում լինելու միակ իմաստը անհանդուրժողականությունն է: Ոչ թե անհանդուրժողականությունը ադրբեջանցիների նկատմամբ, չէ, Աստված ձեր հետ, ինչքան ուզում եք մի հանդուրժեք, այլ ձեր կողքին ու ձեր հետ այն ապրողների, որոնք ձեզ հակառակ են մտածում: Ընդհանուր եմ գրում, չեմ կոնկրետացնում, հուսով եմ հասցետիրոջը կհասնի:
Պարզապես տգեղ է, երբ հակառակ ձևի մտածողին միանգամից դավաճանական պիտակ եք տալիս կամ մոտեցնում եք դավաճանին: Պետք չի: Հասկացեք, որ կարող են ուրիշներն այլ կերպ մտածել, այդ թվում՝ ձեզնից ավելի սառը, ավելի հավասարաշռված, ավելի ռեալ:
Էջանիշներ