User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Էջ 41 44-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

  1. #601
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էլմօ ջան, ստեղ ոչ պատերազմն ա հարցը, ոչ կինոն, ոչ մայկա/տռուսիկը թուրքական, ոչ պետանվտանգությունը, ոչ ադրբեջանցին, ոչ հայրենասիրությունը… ոչ մի բան բացարձակապես…

    Մի հարց կա ընդամենը… Վանյանը մենակ ա ու իրա վրա կարան հարձակվեն, համ էլ միլիցեքը դեմ չեն… վարտանիգն էլ դեմ չի…

    Քաջ նազարը չես կարդացե՞լ… ձախորդ փանոսը՝ որ իրան ծառից կախ ա տալիս ու պարանը կռնատակից ա կապում ու որ կնիկն ասում ա ինչի՞ ես կռնատակից կապել պարանը, ասում ա "ախար վիզս ցա՛վում ա"

    էս ա ընգեր
    բա հենց հիմնականում հենց դա ա ինձ համար անընդունելի: Որ Վանյանը մենակ ա ու մլիցեքն էլ դեմ չեն, ուրեմն սաղովի գնանք վրեն մունաթ գանք, քրֆենք ու փորձենք ծեծել: Ու էդ ամեն ինչը անվանենք հայրենասիրական ակցիա:
    Օրինակ ինձ հետաքրքիր ա, եթե Գագիկ Ծառուկյանը ուզենար էդ կինոդիտումները անցկացներ, ինչ-որ մեկը կարա՞ր գար բռունցքով բանով խփելու փորձեր աներ: Երևի ոչ մեկ սկի վախից ձեն էլ չէր հանի:

    Մնացած կինո մինո, ադրբեջան, չադրբեջան լրիվ առանձին հարցեր են ու նենց չի որ ինձ դուր ա գալիս ադրբեջանական ինչ-որ(թեկուզ չեզոք) միջոցառման միակողմանի անցկացումը Հայաստանում:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.04.2012), Mephistopheles (30.04.2012)

  3. #602
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հենց հիմնականում հենց դա ա ինձ համար անընդունելի: Որ Վանյանը մենակ ա ու մլիցեքն էլ դեմ չեն, ուրեմն սաղովի գնանք վրեն մունաթ գանք, քրֆենք ու փորձենք ծեծել: Ու էդ ամեն ինչը անվանենք հայրենասիրական ակցիա:
    Հայրենասիրական ակցիա չի դա։ Ո՞վ ա դա անվանել «հայրենասիրական»։ Դա պաշտպանական ռեակցիա է, ու պատճառն էլ վախն է ու ոչ թե խիզախությունը։ Անձամբ ես կվախենամ եթե հայտնաբերեմ, որ շուրջ բոլորս ադրբեջանասերներ ու թուրքասերներ են ու կմտածեմ ինքնապաշտպանության մասին։

    Օրինակ ինձ հետաքրքիր ա, եթե Գագիկ Ծառուկյանը ուզենար էդ կինոդիտումները անցկացներ, ինչ-որ մեկը կարա՞ր գար բռունցքով բանով խփելու փորձեր աներ: Երևի ոչ մեկ սկի վախից ձեն էլ չէր հանի:
    Դու մի հատ ասածդ պատկերացրու, նոր օրինակ բեր։ Օրինակ Սերժը որ քաքլան հայտարարություններ է անում, անձամբ ես մտածում եմ երկրից փախչելու մասին։ Օրինակ որ կարդում եմ մեր չեղած կուսակցությունների տնտեսական, ռազմաքաղաքական դիրքորոշումները, մոտս հեչ ապահովության զգացողություն չի առաջանում, ավելի շուտ հակառակը։ Որ կարդում եմ այստեղի իբր թե դեմոկրատական կարծիքները և հակառակ ծայրահեղական կարծիքները ինձ մոտ զգացողություն է, որ մեզնից յուրաքանչյուրը մեր ընդհանուր պրոբլեմները տարբեր է պատկերցանում, ու որից էլի իմ մոտ ապահովության զգացողությունը ևս կորում ա։

    Մնացած կինո մինո, ադրբեջան, չադրբեջան լրիվ առանձին հարցեր են ու նենց չի որ ինձ դուր ա գալիս ադրբեջանական ինչ-որ(թեկուզ չեզոք) միջոցառման միակողմանի անցկացումը Հայաստանում:
    Այստեղից սկսեիր։ Ճիշտ է, առանձին հարցեր են։ Ու քեզ որ դուր չի եկել, պատկերացրու, գյումրեցիներին էլ դուր չի եկել այնքան, որ քարեր ու ձվեր են շպրտել։ Ինչի՞ց ես բողոքում։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (30.04.2012), Tig (30.04.2012), Եկվոր (30.04.2012)

  5. #603
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, դժվար է՞ էդքան պատկերացնելը, որ թշնամու նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքը հակառեակցիա է առաջացնում։ Մի հատ փորձի ֆեյսբուքում գրել որ դու սիրում ես ադրբեջանցիներին, չէ՞ որ դա քո իրավունքն է։ Հետո պայքարի քֆուր տվողների դեմ։ Զատո օրիգինալ կլինի, Վանյանի պես հայտնի կլինես, ադրբեջանական մամուլն էլ դրական բաներ կգրի քո մասին։
    Վիշ ջան, որ սիրեի ու ուզեի սերս արտահայտել՝ կգրեի, հակառեակցիաներից չվախենալով: Ոնց-որ հիմա էս թեմայում «առանց վախենալու» գրում եմ, որ էդ ակցիա-մակցիաներով ընդամենը ցույց եք տալիս ձեր՝ հաղթողի մտածողություն չունենալը: Ու ոնց-որ ամեն տեղ հանգիստ ասում եմ, որ ադրբեջանական մշակույթին ծանոթանալ ցանկանալը նորմալ ա, որ ի վերջո մենք պետք ա բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, այլընտրանք չունենք (բնականաբար խնդրի վերջնական կարգավորումից հետո ա դա ռեալ), որ ես ճիշտ ա իրանց չեմ սիրում, բայց հրաշալի հասկանում եմ, որ ազգն ամբողջովին տականք չի (տականք էլ ունեն), հիմնականում նորմալ մարդիկ են, ու երբ խնդիրները կլուծենք, նորմալ հարաբերություններ էլ կունենանք (փեդը ձեռից չգցելով՝ քո խաթր): Իսկ ադրբեջանական մամուլ, բան-ման, ապեր, չգիտեմ, եթե քեզ էդ մամուլը հետաքրքրում ա, դու գնա մտածի, թե ոնց էդ մամուլ ընկնես, ինձ դա չի հետաքրքրում: Ես ադրբեջանական մամուլ հազվադեպ եմ կարդում, կարդալուց էլ կարդում եմ պետությանս թշնամի պետության տեսակետներին, տիրող վիճակին ծանոթանալու համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.04.2012, 00:56:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.04.2012), Mephistopheles (30.04.2012)

  7. #604
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ ջան, որ սիրեի ու ուզեի սերս արտահայտել՝ կգրեի, հակառեակցիաներից չվախենալով:
    Ու այդ դեպքում չէիր հասկանա չէ՞ հակառեակցիաները քֆուրների տեսքով, քեզ համար դա քո իրավունքների ոտնահարում կլիներ ու կբողոքեիր միջազգային ատյաններին, կամ Սաքունցին։ Դե դեմոկրատիա է բան է... թշնամուն սիրելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, համ էլ Աստվածաշնչում տենց ա գրված։

    Ոնց-որ հիմա էս թեմայում «առանց վախենալու» գրում եմ, որ էդ ակցիա-մակցիաներով ընդամենը ցույց եք տալիս ձեր՝ հաղթողի մտածողություն չունենալը:
    Օ, փաստորեն դու հաղթողի մտածողություն ունես։ Երևի ինչ–որ սխալ եմ հիշում, որ անցյալում դու պնդում էիր ինչ–որ «միակ» լուծման մասին, ու քիչ մանևրելու տեղի մասին... կարող է՞ արդեն կայացել է այդ միակ լուծումն ու մենք մեր մանևրը կատարել ենք, ու ես տեղյակ չեմ։
    Իսկ հետաքրքիր է, դու լսում ես այն մարդու ելույթները, որի խմբակցությանը հարում ես դու։ Մեջբերում անե՞մ, թե՞ կհասկանաս ինչի մասին է խոսքը։
    Օրինակ ես ակցիա–մակցիաներ չեմ արել, հետաքրքիր է դու այդ ում նկատի ունես ասելով «ակցիա-մակցիաներով ընդամենը ցույց եք տալիս ձեր...»

    Ու ոնց-որ ամեն տեղ հանգիստ ասում եմ, որ ադրբեջանական մշակույթին ծանոթանալ ցանկանալը նորմալ ա, որ ի վերջո մենք պետք ա բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, այլընտրանք չունենք (բնականաբար խնդրի վերջնական կարգավորումից հետո ա դա ռեալ), որ ես ճիշտ ա իրանց չեմ սիրում, բայց հրաշալի հասկանում եմ, որ ազգն ամբողջովին տականք չի (տականք էլ ունեն), հիմնականում նորմալ մարդիկ են, ու երբ խնդիրները կլուծենք, նորմալ հարաբերություններ էլ կունենանք (փեդը ձեռից չգցելով՝ քո խաթր):

    Աչկիս, դու այնքան հաղթած ես քեզ զգում, որ արդեն կարող ես գնալ ու ադրբեջանցիների հետ պիվա խմել... ուղղակի էսքան վախկոտ հարիֆներս խանգարում ենք քեզ... Այն, ինչի մասին որ այստեղ խոսք է գնում, դու գրում ես փակագծերի մեջ, յանի դա երկրորդական է, այնինչ այստեղ հիմնական խնդիրը հենց այդ է։ Քանի դեռ հաշտությունը չկա, ոմանց սիրային ձգտումները առնվազն դավաճանական են։ Սրա մասին է խոսքը։ Երևի շատ դժվար է դա հասկանալը։ Քանի Ադրբեջանը մեր վատն է ուզում, Ադրբեջանի լավը ուզելը ու քարոզելը մի քիչ տուֆտայություն է, մի փոքր քյալություն է էլի... ջոկում ե՞ս։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.04.2012), Malxas (30.04.2012), My World My Space (30.04.2012), Tig (30.04.2012), Արէա (30.04.2012), Եկվոր (30.04.2012)

  9. #605
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես հոգնեցի էս թեմայից: Իմ համար ինքը սպառված ա որովհետև արդեն քանի էջ ա ամեն մեկս մեր դիրքորոշումը կրկին անգամ գրում ենք բայց ուրիշ բառերով:
    Եկեք կողքի թեմաներում կուսակցություններին քլնգենք ավելի լավ ա:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (30.04.2012)

  11. #606
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Բերդ քաղաքի մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի մոտ, ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով, երեք հայ պայմանագրային զինծառայողներ են սպանվել:
    Դիվերսանտները նախ կրակել են այն ավտոմեքենայի վրա, որով զինծառայողները քաղաքից դիրքեր էին վերադառնում, այնուհետեւ նրանց հանել են ավտոմեքենայից, կրակել նրանց վրա, ինչից հետո գործի են դրել դանակները...




    http://www.armtimes.com/33310

    Մտածեք էս մասին, վանյանասերներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (30.04.2012), Tig (30.04.2012), Եկվոր (30.04.2012)

  13. #607
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրիլի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Բերդ քաղաքի մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի մոտ, ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով, երեք հայ պայմանագրային զինծառայողներ են սպանվել:
    Դիվերսանտները նախ կրակել են այն ավտոմեքենայի վրա, որով զինծառայողները քաղաքից դիրքեր էին վերադառնում, այնուհետեւ նրանց հանել են ավտոմեքենայից, կրակել նրանց վրա, ինչից հետո գործի են դրել դանակները...





    http://www.armtimes.com/33310

    Մտածեք էս մասին, վանյանասերներ...
    Հավանաբար այդ զինվորականները դեմ էին վանյանի (ու շատ- շատերի) փառատոնին
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  14. #608
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ազգի դիվերսանտներ գալիս, մեր կոկորդն են կտրում, մենք դրանց ֆիլմերն ենք ցուցադրում ու դեռ գտնվում էլ են մարդիկ, որ ասում են, թե դա ճիշտ է - ցնդվել կարելի է: Հետաքրքիր է, իսկ վանյանասերները հեչ մտածել են, որ հենց իրենց կամ իրենց մտերիմների կոկորդները թուրքերը կարող էին կտրած լինել??
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (30.04.2012), Եկվոր (30.04.2012)

  16. #609
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք հայ սպանելու համար կինո ցուցադրելու դեմ չի պետք հետև ճղել, Լիոն, պետք ա գնալ ու տասը ադրբեջանցի սպանել նույն ձևով, նույն վայրում, որ հասկանան: Ոչ թե ֆորումում բարկացած գրառում անել: Հայրենասեր տղա ես, պատմություն բան ես գրում, բա գնա վրեժ լուծի մորթված հայրենակիցներիդ համար: Թե՞ սպասում ես մյուս փառատոնին, որ արդար զայրույթդ արտահայտես:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 30.04.2012, 13:26:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.04.2012), Elmo (30.04.2012), Ֆոտոն (01.05.2012)

  18. #610
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու այդ դեպքում չէիր հասկանա չէ՞ հակառեակցիաները քֆուրների տեսքով, քեզ համար դա քո իրավունքների ոտնահարում կլիներ ու կբողոքեիր միջազգային ատյաններին, կամ Սաքունցին։ Դե դեմոկրատիա է բան է... թշնամուն սիրելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, համ էլ Աստվածաշնչում տենց ա գրված։



    Օ, փաստորեն դու հաղթողի մտածողություն ունես։ Երևի ինչ–որ սխալ եմ հիշում, որ անցյալում դու պնդում էիր ինչ–որ «միակ» լուծման մասին, ու քիչ մանևրելու տեղի մասին... կարող է՞ արդեն կայացել է այդ միակ լուծումն ու մենք մեր մանևրը կատարել ենք, ու ես տեղյակ չեմ։
    Իսկ հետաքրքիր է, դու լսում ես այն մարդու ելույթները, որի խմբակցությանը հարում ես դու։ Մեջբերում անե՞մ, թե՞ կհասկանաս ինչի մասին է խոսքը։
    Օրինակ ես ակցիա–մակցիաներ չեմ արել, հետաքրքիր է դու այդ ում նկատի ունես ասելով «ակցիա-մակցիաներով ընդամենը ցույց եք տալիս ձեր...»




    Աչկիս, դու այնքան հաղթած ես քեզ զգում, որ արդեն կարող ես գնալ ու ադրբեջանցիների հետ պիվա խմել... ուղղակի էսքան վախկոտ հարիֆներս խանգարում ենք քեզ... Այն, ինչի մասին որ այստեղ խոսք է գնում, դու գրում ես փակագծերի մեջ, յանի դա երկրորդական է, այնինչ այստեղ հիմնական խնդիրը հենց այդ է։ Քանի դեռ հաշտությունը չկա, ոմանց սիրային ձգտումները առնվազն դավաճանական են։ Սրա մասին է խոսքը։ Երևի շատ դժվար է դա հասկանալը։ Քանի Ադրբեջանը մեր վատն է ուզում, Ադրբեջանի լավը ուզելը ու քարոզելը մի քիչ տուֆտայություն է, մի փոքր քյալություն է էլի... ջոկում ե՞ս։
    Վիշ ջան, անձնականի անցնելը մոտդ լավ ա ստացվում, գիտե՞ս, որ դա ընդամենը բուն ասելիքիդ բացակայությունն ա ու խաղում ես ընդամենը «ազգայինի» վրա: Դա հենց թույլի հոգեբանությունն է:

    Ապ, ես չէի զարմանա քֆուր-մֆուրներից, եթե տենց բան անեի (իրականում ես տենց բան չէի անի ու ոչ մեկն էլ չի անի, ու կինոփառատոնն էլ սեր խոստովանելը չէ, դու շեղում ու խեղաթյուրում ես): Ես հիմա էլ չեմ զարմանում, որ սենց արձագանք կա էդ փառատոնին, նույն ես թեմայում ես գրել եմ, որ դա անխուսափելի էր ու հետևաբար միջոցառման կազմակերպումը սխալ էր: Բայց այլ հարց է, դա օրինաչա՞փ ու սպասելի է, թե՞ դա աննորմալ է: Ես ասում եմ, որ որքան էլ սպասելի է, դա աննորմալ է, դա թույլի, հաղթողի հոգեբանություն չունեցողի քայլ է, մտածողություն է:

    Թույլի հոգեբանություն է նաև խնդրի լուծման մասին չխոսելը, այլ ոչ թե հավայի հոխորտալը ու «ոչ մի թիզ հող թշնամուն» կոկորդ ճղելով բղավելը՝ դրա լուծման ճանապարհների մասին չմտածելով (ոչ մի թիզը հողը լավ բան է, եթե լուծման ճանապարհն ուրվագծվում է): Էն քաղաքական ուժը, որին ես նայում եմ, միակն ա, որ փորձում ա բարձրաձայն խոսի իր պատկերացումների մասին, այլ ոչ թե հավայի հոխորտում՝ տարբերակ չառաջարկելով: Ցավոք մենք դեռ էն մակարդակին ենք, որ շատերը հոխորտալը հերոսություն են համարում: Է նույն ձևի Ալիևն էլ ա հոխորտում, իրան էլ հերոսացրեք: Բայց լուծման ճանապարհները էս թեմայում չեն քննարկվում, մտքովդ չանցկացնես էստեղ բերել ու թեման շեղել:

    Այո՛, ես ինձ էնքան հաղթած եմ զգում, որ ադրբեջանցու հետ հանգիստ պիվա կխմեմ, ու խմելուց էլ կասեմ «Ապեր, մենք ձեզ կզցրել ենք պատերազմում ու դեռ կզցնելու ենք»: Բայց եթե հետը խոսելու ուրիշ թեմա ունենամ, ուրիշից կխոսեմ: Իսկ ընդհանրապես ինձ բացարձակ չի հետաքրքրում ոչ ադրբեջանական կինոն, ոչ էլ ադրբեջանցու հետ շփվելը կամ պիվա խմելը: Ինձ հետաքրքրում ա մեր հիստերիան: Էս հիվանդագին վերաբերմունքը: Ինձ չի հետաքրքրում իմ պետության թշնամի պետության քաղաքացիների հետ շփվելը: Ինչ չի հետաքրքրում նրանց ունեցած ախտերը: Ինձ հետաքրքրում ենք մենք, մեր ունեցած խնդիրները, դրանց լուծումները, դրանց հաղթահարումը: Ինձ հետաքրքրում ա էն, որ քո նման՝ իրան լուրջ տղու տեղ դրած մեկը սենց քննարկումների ժամանակ անձնականի ա անցնում ու ազգային հողի վրա փորձում ա վիրավորել իրան հակառակն ասողին:

    Բարի՛ քննարկումներ, ինձ իսկապես խիստ ձանձրացրեց էս թեման: Մանավանդ քո տիպի մարդկանց հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.04.2012)

  20. #611
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք հայ սպանելու համար կինո ցուցադրելու դեմ չի պետք հետև ճղել, Լիոն, պետք ա գնալ ու տասը ադրբեջանցի սպանել նույն ձևով, նույն վայրում, որ հասկանան: Ոչ թե ֆորումում բարկացած գրառում անել: Հայրենասեր տղա ես, պատմություն բան ես գրում, բա գնա վրեժ լուծի մորթված հայրենակիցներիդ համար: Թե՞ սպասում ես մյուս փառատոնին, որ արդար զայրույթդ արտահայտես:
    Լիլ ջան գնալ սահմանին ծառայելը, երկիր հզորացնելը, բանակին օգնելը դժվար ա, ծանր ա, դուխ ա պահանջում: Իսկ Վանյանին ծեծելը, հուզիչ ու ամբագոռգոռ խոսքեր ասելը կամ հրապարակում դրոշակ ծածանելը հեշտ ա:
    էսպես չի մնա

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.04.2012), Mephistopheles (30.04.2012), Գալաթեա (30.04.2012)

  22. #612
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեմային հարցում է կցվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #613
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք հայ սպանելու համար կինո ցուցադրելու դեմ չի պետք հետև ճղել, Լիոն, պետք ա գնալ ու տասը ադրբեջանցի սպանել նույն ձևով, նույն վայրում, որ հասկանան: Ոչ թե ֆորումում բարկացած գրառում անել: Հայրենասեր տղա ես, պատմություն բան ես գրում, բա գնա վրեժ լուծի մորթված հայրենակիցներիդ համար: Թե՞ սպասում ես մյուս փառատոնին, որ արդար զայրույթդ արտահայտես:
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան գնալ սահմանին ծառայելը, երկիր հզորացնելը, բանակին օգնելը դժվար ա, ծանր ա, դուխ ա պահանջում: Իսկ Վանյանին ծեծելը, հուզիչ ու ամբագոռգոռ խոսքեր ասելը կամ հրապարակում դրոշակ ծածանելը հեշտ ա:
    Անհրաժեշտության դեպքում չեմ կասկածում, որ Lion-ը առաջիններից մեկը զենք կվերցնի: Ինչի՞ համար են նմանատիպ գրառումները չեմ հասկանում: Կարծիք ա արտահայտել, իրավունք չո՞ւնի: Ի՞նչ անի, ռեմբո՞ն ա, չակ նորի՞սն ա՝ հելնի գնա թուրքերից վրեժ լուծի

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.04.2012), Lion (30.04.2012), Malxas (30.04.2012), Tig (30.04.2012), Գեա (30.04.2012)

  25. #614
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհրաժեշտության դեպքում չեմ կասկածում, որ Lion-ը առաջիններից մեկը զենք կվերցնի: Ինչի՞ համար են նմանատիպ գրառումները չեմ հասկանում: Կարծիք ա արտահայտել, իրավունք չո՞ւնի: Ի՞նչ անի, ռեմբո՞ն ա, չակ նորի՞սն ա՝ հելնի գնա թուրքերից վրեժ լուծի
    Հարցը Լիոնը չի, այլ մոտեցումն ա: Երկու խնդիրներն իրար խառնելու: Ու նման բան ասողների մեծ մասը հենց նրանք են, ովքեր ոչ մի պարագայում չեն գնա զենք վերցնի (խոսքը Լիոնի մասին չի):
    Խոսքը նրա մասին ա, որ օրինակ Ռուսաստանում սափրագլուխները հայեր են սպանել, բայց նույն տենց բաներ ասողները «հայ-ռուսական բարեկամության օրեր»-ի դեմ չեն բողոքում: Մինչդեռ տրամաբանորեն նույն օրինաչափությամբ պետք է բողոքեին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. #615
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը Լիոնը չի, այլ մոտեցումն ա: Երկու խնդիրներն իրար խառնելու: Ու նման բան ասողների մեծ մասը հենց նրանք են, ովքեր ոչ մի պարագայում չեն գնա զենք վերցնի (խոսքը Լիոնի մասին չի):
    Խոսքը նրա մասին ա, որ օրինակ Ռուսաստանում սափրագլուխները հայեր են սպանել, բայց նույն տենց բաներ ասողները «հայ-ռուսական բարեկամության օրեր»-ի դեմ չեն բողոքում: Մինչդեռ տրամաբանորեն նույն օրինաչափությամբ պետք է բողոքեին:
    Lion-ին ուղղված հարցի վերաբերյալ եմ գրել, մեծ մասի հետ գործ չունեմ:

    Հ.Գ. Իսկ սափրագլուխներն (այսինքն հանցագործները, որոնց դեմ նաև պետությունն է պայքարում) ու պետության զինվորները (այսինքն պետությունը) նույն բանը չեն:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (30.04.2012)

Էջ 41 44-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •